Օրվա լրահոսը
«Ինչո՞ւ նախապես չխոսեցիք հոգևորականների հետ»: «Ինձ ասում էին անգերեզման մնաս, ի՞նչ խոսեի հետները»․ վեճ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՔՊ-ական պատգամավորին հարցրեց՝ երբ այս նախաձեռնությունը դնում էիք շրջանառության մեջ, ինչո՞ւ չէիք խորհրդակցում եկեղեցու, եկեղեցու ներկայացուցիչների հետ, միգուցե շատ ավելի խորքայի՞ն լուծումներ կառաջարկեին, Թագուհի Ղազարյանն այս հարցից վրդովվեց։
«Ներկայիս գրադարանը հնարավորություն չէր տալիս 21-րդ դարի ուսանողին ժամանակ անցկացնել այնտեղ». ԵՊԲՀ-ն նոր սերնդի գրադարանային համալիր կունենա
«Այդ մեծ պատասխանատվությունը ինձ վրա չեմ վերցնի՝ ասելով, որ կրկնելու ենք Թումանյանի «Վերնատունը», բայց մեծ ոգեշնչում ենք ստացել հենց թումանյանական օրինակից». Վանանե Արարքցյան
«Մեր խոստումների շատ մասը դանդաղում են, տպավորություն է, որ քրեական գործերը դանդաղում են՝ մինչեւ հլա տեսնենք, թե էս ընտրություններում ինչ կլինի»․ ՔՊ-ական
«Առաջիկայում մենք գործողություններ կիրականացնենք, Մոնումենտում խախտումներով հողատարածքների օտարման գործերով պաշտոնյաների մասով իրավական գնահատական կտանք»,- ասաց Արթուր Նահապետյանը։
Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն է մեկնարկել Մեծ Բրիտանիայի խոհրդարանում
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է
Եկեղեցին իշխող կուսակցության գրասենյակը չէ։ Կաթողիկոսական Աթոռը վարչապետի «կադրային ռեզերվը» չէ: Վերադարձրե՛ք պետությունը Սահմանադրության դաշտ. Հարություն Աղա-Սարգսյան
Պետական լծակներով Եկեղեցուն ծնկի բերելու փորձերը ձեզ համար ավարտվելու են խայտառակությամբ և պետության հեղինակության վերջնական կործանմամբ։
Շատերը 12-14 ժամ ղեկին են, անգամ հաց ուտելու ժամանակ չունեն. կառավարության շենքի առաջ ցույցի մասնակցող վարորդ
Իրենց իրավունքների համար պայքարող տաքսու վարորդները շուրջ 700 ստորագրություն են հավաքվել
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք ներկրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս Այրում մաքսային անցման կետ ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային
Ինքներդ դատեք՝ այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. Տաթևիկ Հայրապետյան
Ինչո՞ւ «ինքնիշխան» ձևացող իշխանականները երբեք պատասխան չունեն տալու մեր պետության դեմ առաջ քաշվող ակնհայտ զավթողական ծրագրերին, ինչո՞ւ մեր ներուժը ուղղվում է վտանգավոր, ներհանրային պառակտում բերող օրակարգերի սպասարկմանը
«Ապօրինի հարստացման գործերով անցնում են նաեւ գործող պաշտոնյաներ, բայց չեմ կարող մանրամասներ ներկայացնել»․ Արթուր Նահապետյան
«Ուսումնասիրո՞ւմ եք, երբ գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ են կրում, ի՞նչ միջոցներով են կրում։ Հետաքրքրվո՞ւմ եք՝ եթե բաճկոնը 100 հազար դոլարը գերազանցում է, նվեր է, կարելի՞ է այդ նվերն ընդունել»։
ՀՀ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն. Արարատ Միրզոյան
Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ: Այս առումով Հայաստանը ներկայում մանրակրկիտ ուսումնասիրում է Փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները
«Հոգևորականները դեմ են վանական համալիրների օտարմանը․ եկեղեցու դեմ արշավանքի, նսեմացման գործընթացի մաս է, մտացածին նախագիծ»․ Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյանն ասաց՝ չունենք փաստը, որ երբևէ պաշտամունքային որևէ կառույց՝ պետական ցանկում ներառված, օտարվել է։
Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու, սակայն Իրանի հետ ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է. Սուրեն Սարգսյան
Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար
Ադրբեջանցիները՝ հայկական տարածքներ նվաճելուց հետո, ազատ ելումուտ են անում Հայաստանում, ձեռքի հետ էլ հայ պատանդներ պահում. Տիգրան Աբրահամյան
Ո՞րն է հաջորդ քայլը․ ինչը տարիներ առաջ կարող էր վառ ֆանտազիայի դրսևորում դիտվել, հիմա դարձել է դառը իրականություն։
Ֆարհադ Մամեդով. Ադրբեջանական հասարակության համար կարեւոր է խաղաղության օրակարգի վերաբերյալ հայ հասարակության դիրքորոշումը: Այս մասին կիմանանք ՀՀ-ում ընտրությունների արդյունքներից. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովն է։ – Թե՛ հայաստանյան եւ թե՛ ադրբեջանական հասարակության մեջ միմյանց նկատմամբ անվստահության մեծ չափաբաժին կա, որքան էլ պաշտոնական մակարդակով դրական ազդակներ հնչեն, եւ դա բնական է՝ հաշվի առնելով երկարատեւ հակամարտությունը։ Իսկ ինչո՞ւ են Ադրբեջանի դպրոցական ծրագրերում, գրական գործերում շարունակում «թշնամի» համարել հայերին,
Միջազգային այս դժվար ժամանակներում նայում ես ՀՀ ներքաղաքական կյանքի անիմաստ «քննարկումներին» ու կրկին համոզվում, որ հայոց պետականության գոյության ապագան իշխանափոխության մեջ է. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը: Նախատեսվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը, որում Վաշինգտոնը պահանջում է ուրանի զրոյական հարստացում և հրթիռային ծրագրի սահմանափակում, իսկ Թեհրանը պահանջում է պատժամիջոցների լիակատար վերացում՝ նախքան որևէ զիջում
Գառնիկ Դանիելյան. Հայկական մեքենաների արգելափակումը հակավրացական բանաձեւը ստորագրելու հետեւանքն է. «Հրապարակ»
Լարսի անցակետով ռուս-վրացական սահմանը հատող հայկական բեռնատարները, որոնք 12 օր մնացել էին սահմանին, երեկ տեղափոխվել են վրացական Գեզի մաքսային տերմինալ: Թե քանի օր նրանք կմնան այնտեղ, հայտնի չէ: Հիշեցնենք․ շինանյութով բարձված բեռնատարների մուտքը Հայաստան վրացական կողմն օրեր առաջ արգելել է: Բեռնատարների վարորդները չեն կարողանում կապ հաստատել ո՛չ Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ, ո՛չ ՀՀ որեւէ պաշտոնյայի:
Դեղագործների հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք, թե ինչպես ենք իջեցնելու դեղերի գները. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Ընտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա։ Դեղագործների հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք, թե ինչպես ենք իջեցնելու դեղերի գները:
Հայաստանում դեղերի գների մակարդակը տարիներ շարունակ մնում է տարածաշրջանային ամենաբարձր ցուցանիշներից մեկը. «Փաստ»
Հայաստանում գործող դեղատների ցանցերի մեծ մասը պատկանում է մի քանի խոշոր բիզնես խմբերի, որոնք վերահսկում են ինչպես ներմուծման ուղիները, այնպես էլ մանրածախ առևտուրը, ինչը հնարավորություն է տալիս արհեստականորեն պահել գները բարձր մակարդակի վրա՝ անկախ շուկայական այլ գործոններից։
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»
Ստացվում է հակասական և անօրինական գործունեություն։ Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող և պաշտոնավարումը կասեցված ղեկավարը մասնակցում է իրավապահ նախարարի այցին և պետական բարձր մակարդակի միջոցառմանը՝ ներկայանալով որպես գործող տնօրեն։
Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում…
YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը. Փաշինյան
Սրանով մենք ևս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ
Վարդան Արամյան. «Ինչու տնտեսական ցուցանիշների հետ մեկտեղ չի լավանում հասարակության սոցիալական վիճակը եւ դեռ մի բան էլ` ավելի է վատանում». «Հրապարակ»
«Մարդիկ ինչպե՞ս են ներկայիս տնտեսական կյանքը համեմատում, ասենք, 2017 թվականի տնտեսական կյանքի հետ: Սա ամենասխալ ու պարզունակ մոտեցումն է, այն պրոֆեսիոնալ մոտեցում չէ, ինչպես նաեւ՝ հասարակությանը մոլորության մեջ է գցում»:
Տաքսի կանչելու գործընթացը, որը դարձել է հասանելի գրեթե բոլորին, իրականում վերածվել է բարդ տնտեսական և սոցիալական խնդրի, որտեղ թափանցիկության պակասը պայմաններ է ստեղծում անվստահության խորացման համար. «Փաստ»
Առցանց հարթակներ սպասարկող ընկերությունների կողմից շուկայի մոնոպոլացման կամ օլիգոպոլիկ վերահսկողության սպառնալիքը դառնում է ավելի շոշափելի, երբ տվյալների կենտրոնացումը թույլ է տալիս ազդել ոչ միայն գնագոյացման, այլև վարորդների աշխատավարձերի և աշխատանքային ռեժիմի վրա՝ առանց որևէ արտաքին վերահսկողության կամ թափանցիկության մեխանիզմների։
Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Փետրվարի 24-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Սևանի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Աշոցքի, Արթիկի, Անիի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև։ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Ճանապարհային դեպարտամենտ
Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ․ ավերածություններ չկան։
ՔՊ-ն իսկապես մտահոգվելու տեղ ունի
Դատելով ջղաձիգ գրառումներից, որոնցով ՔՊ-ականներն ու նրանց արբանյակներն արձագանքում են ընդդիմադիր խոշոր միավորումների ձեւավորմանը՝ այդ գործընթացը նրանց լրջորեն անհանգստացնում է: «Մենք չլինենք՝ խաղաղություն չի լինի, մենք չլինենք՝ անկախություն չի լինի»՝ այս «ավանդական», ինձ թվում է՝ մանկամիտ սպառնալիքներին ավելանում են նոր երանգներ: Օրինակ, «թույլ չենք տա, որ օլիգարխները գան իշխանության»: Կարծես, իրենց շարքերում օլիգարխներ (այդ թվում
Շիրազ Խաչատրյան. «Դժվար է հստակ գնահատել, թե որքանով են իրականացվող գնումները լիարժեք համահունչ զինված ուժերի կառուցվածքին և զարգացման ռազմավարությանը». «Փաստ»
Ցանկացած պատասխանատու իշխանություն պարտավոր է մշտապես արդիականացնել զինանոցը, համալրել պահեստները և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այդ պատճառով այս իշխանությունների կողմից առանձին գնումները ներկայացնելը որպես բացառիկ կամ աննախադեպ ձեռքբերումներ՝ առավելապես քաղաքական շեշտադրումներով, ավելի շատ տեղեկատվական շոու է:
Մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ դրա համար պետք են բնակարաններ. Նարեկ Կարապետյան
«Որպես տնտեսագետ՝ ես ուրախ եմ շինարարական բումի համար, բայց կա խնդիր. աշխատավարձեր/ տան գին հարաբերակցությունը շատ մեծ է։ Որպեսզի աշխատող մարդը կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակել տան հիփոթեկը: Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում». Նարեկ Կարապետյան
«Երբ քաղաքացին օրուգիշեր աշխատում է վարկային պարտականությունը կատարելու համար, իսկ բանկերը ստանում են գերշահույթներ». Գառնիկ Դանիելյան
«Մասնագետներն ահազանգում են, որ բանկային համակարգի եկամուտների զգալի աճի միտումը կարող է նպաստել սակագների բարձրացմանը, ինչն էլ անդրադառնալու է մեր քաղաքացիների կյանքի որակի վրա». Գառնիկ Դանիելյան
«Ֆարս անելուց գոնե նախապես ստուգեք, որ ՀՀ-ի դեմ անթաքույց զավթողական կոնցեպտի մեջ ոտով գլխով թաթախվածներին չբերեք». Տաթևիկ Հայրապետյան
«Նամակի տակ ստորագրած 45 հոգուց մեկը՝ Ռամիլ Իսկանդարլին (Ռամիլ Իսկանդարլի` Ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ), նման բովանդակությամբ նամակ ստորագրելուց չորս օր հետո՝ փետրվարի 13-ին, գալիս է Հայաստան որպես ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչ՝ «խաղաղության կամուրջ» կառուցելու»:


















































