Օրվա լրահոսը

Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթներ. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, որն իրականություն դարձավ ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ և կարևոր քայլ է իրավիճակի լարվածության նվազեցման ուղղությամբ:

Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների վարքագիծը. Մանե Թանդիլյան

Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որը արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ. Մանե Թանդիլյան

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին

«Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է». Վահե Հովհաննիսյան

«Եթե ոմանք ընտրակաշառք են վերցնում, ապա պետք է բռնվեն ու դատվեն և ոչ «շուն ու շանգյալ» անվանվեն». Դանիել Իոաննիսյան

«Խիստ դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի կողմից «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» ու ԲՀԿ-ի ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելը». Դանիել Իոաննիսյան

Գևորգ Պապոյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ

Նախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել պետական աջակցության գործիքակազմին, որն ուղղված է ընկերությունների արտադրական կարողությունների ընդլայնմանը, նոր ներդրումների ներգր

«Ազգաբնակչությանը հուզող հարցերին պատասխանելու, լրագրողների հետ շփումներ ունենալու համար շատ կարևորում եմ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոփոխելը». Արմեն Ֆերոյան

«Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ երբ պարոն Կարապետյանը գալիս է մասնակցելու դատական պրոցեսներին, բազմաթիվ լրագրողներ են մոտենում և փորձում են հարցեր հնչեցնել։ Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ լրագրողներին հուզող բազմաթիվ հարցեր կան։ Իսկ լրագրողներին հուզող հարցերի մեջ կան մեր ազգաբնակչությանը հուզող հարցերը։ Հետևաբար, չափից շատ կարևորում ենք նաև լրագրողների հարցերին պատասխանելը»,- Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստում նախագահող դատավորին դիմեց պաշտպաններից Արմեն Ֆերոյանը։

Դատարանը երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը

Դատարանը, կալանքի տակ թողնելով հանդերձ, վերացրեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված հրապարակային խոսքի արգելքը՝ թույլ տալով, որ նա հարցազրույցներ տա:

«Արդյո՞ք կա աշխարհում մի երկիր, որի կուսակցության նախագահը հնարավորություն չունենա մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը»

«Ապրիլի 21-ին նախատեսվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ քննարկվելու է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների առաջադրման մասին որոշման ընդունումը։ Արդյո՞ք կա աշխարհում մի երկիր, որի կուսակցության նախագահը հնարավորություն չունենա մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը»։

Վասիլիս Մարագոսը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված հայերի համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագրի մեկնարկին

2023 թվականից ի վեր՝ մոբիլիզացնելով ավելի քան 78 միլիոն եվրո՝ Եվրոպական միությունը շարունակում է իր զորակցությունը՝ աջակցելով վերականգնմանն ու դիմակայունությանը նպաստող համակարգերի ամրապնդմանն ուղղված ջանքերը։

Ալեն Սիմոնյանը շփվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ

Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը:

Գյումրիում միջոցառումը միավորել էր փախստականների աջակցության և կանանց հզորացման ոլորտի կազմակերպություններին

400+ կին և աղջիկ, այդ թվում՝ փախստականներ, օգտվել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններից

«Ենթադրյալ կաշառքի վերաբերյալ հաղորդումները, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունները կարո՞ղ են հիմք լինել կուսակցությունը չգրանցելու»․ ԿԸՀ նախագահը հստակ չպատասխանեց

Հարցին՝ այսինքն՝ որևէ խնդիր չեք տեսնո՞ւմ, որ արգելվի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը, ԿԸՀ նախագահն այս հարցին այդպես էլ հստակ պատասխան չտվեց ու հորդորեց, որ լրագրողներն ընթերցեն Ընտրական օրենսգիրքը։

«Այդ Ալիկը ես չեմ, մենք մի քանի Ալիկ ունենք»․ Ալիկ Ալեքսանյան

Ձայնագրության մեջ հիշատակված Ալիկն էլ իրենց կուսակիցն ու ընկերն է, հիմա տնային կալանքում է գտնվում

Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում, ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննես Թորգոմյան

ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։

Ինչ է պատմում օդաչու, հետախույզ Վազգեն Օգանեսովի մասին ֆիլմը. մանրամասնում է պրոդյուսերը

Հերոսի կոչման նա արժանացել է Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Հենց նա է ձախողել Հիտլերի փախուստը 1945 թվականի գարնանը: Ի դեպ, 1990 թ. Օգանեսովը ընտանիքով տեղափոխվել է Երեւան՝ փրկվելով Բաքվի հայկական ջարդերից։

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի  ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով,  3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով

Վահան Կոստանյանը և Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին:

«Գաղտնալսումներից որոշակի հատվածներ մոնտաժված են․․․ հրապարակման միակ նպատակն այն է, որ քաղաքական հարված հասցնեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»

«Իրենց թուլության մասին է խոսում այն, որ առաջին հերթին թիրախավորել են կանանց»․ Արթուր Դանիելյան

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ոստիկանության բաժիններ՝ հակակոռուպցիոն դատարանի տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան

Կարեն Դեմիրճյանը մեր պատմության մեջ առանձնացավ ոչ թե խոսքով, այլ գործով

«Ինչո՞ւ չեք կարծում, որ այդ ձայնագրությունները ենթադրաբար ներդրված սադրիչների խոսակցություններ են»․ Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանը հիշեցնում է՝ մինչ այդ էլ իրենց քաղաքական ուժին վերաբերող ձայնագրություն էր հրապարակվել, որում մարդն առաջարկում է իրենից գնում կատարել, իսկ իր գործընկերուհին փորձում է հասկանալ, թե ի՞նչ առաջարկ ունի զանգահարողը։ Ի վերջո, խոսակցությունն անավարտ է մնում ու անգամ դատարանը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ, այդ դրվագը գործից հանել է։

Ռեփեր Future-ը «Ինստագրամ»-ում կիսվել է Փաշինյանի տեսանյութով

Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Future-ը (Նայվադիուս Դեմուն) «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում կիսվել է ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանի հրապարակած ֆեյսբուքյան տեսանյութով, որում ՀՀ վարչապետը երթևեկում է ավտոմեքենայով՝ Future-ի Mask Off երգի ներքո։

«Պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ տեղի է ունեցել կարճ քննարկում տվյալ սարկավագի հետ, որի արդյունքում նրան արվել են նաև որոշակի դիտողություններ»

Ճրագալույցի պատարագից գրեթե 11 օր անց ինչ-որ անձինք, որոնք որևէ առընչություն չունեն ոչ դեպքին, ոչ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծառայության հետ, շահարկում են քննարկումը որպես ծեծկռտուք:

Ազատի կացարանի հրդեհից հետո կորպուսի անվտանգության պետին պաշտոն են տվել, վերականգնվել է ծառայության. Մառլեն Սարգսյան

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ի՞նչ են խոսել Ազատի կացարանի գործով տուժողների ներկայացուցիչն ու մեղադրյալ Մառլեն Սարգսյանը

Եթե այդ թակարդից դուրս չգանք, պետությունը կորցնելու ենք. Նիկոլ Փաշինյան

«Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունն իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությանը, որովհետև այն, ինչ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է: Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը»

Երիտասարդ եվրոպական դեսպաններն Ապարանում եզրափակեցին «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման շաբաթը

Ապրիլի 16-ին երիտասարդ եվրոպական դեսպաններն Ապարանում եզրափակեցին «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման շաբաթը, որը կոչված էր խթանելու ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանի երիտասարդների միջեւ միջսահմանային երկխոսությունն ու փոխանակումը։ Ապրիլի 11-ից 16-ը Հայաստանից եւ Եվրոպական միությունից «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության 50 անդամներ Հայաստանի մարզերում իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ բուհեր, ՀԿ-ներ, եվրաակումբներ եւ ԵՄ կողմից

Կկրճատվեն բռնության տեսարանները. Թուրքիան սահմանափակումներ կմտցնի հեռուստասերիալներում

Թուրքիայի հասարակության վրա մեծ ազդեցություն են թողնում կրիմինալ բնույթի հեռուստասերիալները։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930