Օրվա լրահոսը

«ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

«ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» Քոչարյանն այն ստացել է, երբ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը «նախկինների» թվում էր Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջիկա ընտրություններում պաշտպանելու մասին «Օրինաց երկրի» որոշումն այդ կուսակցության համագումարում ընդունվեց հոտնկայս ծափահարություններով եւ «Հաղթանակ «Օրինաց երկրին» կարգախոսի ներքո, թեեւ, մեղմ ասած, անհասկանալի էր, թե Քոչարյանի պաշտոնավարության երկարաձգումը եւս 5 տարով հատկապես ինչով է հաղթական

«Ամերիկյան կովբոյը» սաթե սենյակում

«Ամերիկյան կովբոյը» սաթե սենյակում Նախագահ Բուշը առաջինն էր, ում ցուցադրվեց համարյա վերականգնված հանրահայտ սաթե սենյակը։ Եկատերինյան պալատում Պուտինի հետ շրջելիս, Բուշը չէր թաքցնում հիացմունքը եւ անընդհատ կրկնում էր՝ «Բյութիֆլ, բյութիֆլ»։ Իսկ մամլո ասուլիսի ժամանակ նա մի «չուկչիական» արտահայտություն արեց. «Իմ ընկեր Վլադիմիրը ինձ միշտ շատ լավ է ընդունում, գեղեցիկ սենյակներ է ցույց տալիս»։ Իհարկե, ԱՄՆ-ում,

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ Տնտեսական շահագրգռություն ԱՄՆ-ի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումից գրեթե մեկ տարի անց Սպիտակ տունը հայտարարեց ազգային անվտանգության նոր դոկտրինը։ Դրա հիմքում այն մտահոգությունն է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար հայտնվել է միանգամայն նոր սպառնալիք՝ միջազգային ահաբեկչությունը։ Նոր ռազմավարությունում նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ դեր ունենա համաշխարհային քաղաքականությունում, պետք է ոչ թե

Թղթե պլակատով՝ ընդդեմ պատերազմի

Թղթե պլակատով՝ ընդդեմ պատերազմի Բազմաթիվ տղամարդիկ եւ տղաներ են մասնակցել «Կանայք՝ հանուն խաղաղության» խորագրով պլակատի մրցույթին։ Ժյուրիի կազմում եւս ընդգրկված են եղել միայն տղամարդիկ (Կարապետ Փաշյան, Մարտին Տոնոյան, Գագիկ Գեւորգյան եւ Խորեն Հակոբյան), ինչը մշակույթի փոխնախարար Ալիս Ադամյանը բացատրեց նրանով, որ հանրապետությունում կին պլակատիստներ չկան։ Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 20-ը տեւած «Կանայք՝ հանուն խաղաղության» խորագրով մրցույթը

ՍՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՆԵՔԵՆ

ՍՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՆԵՔԵՆ Լեւոն Ներսիսյանի հիշատակին – Քեզ՝ վիսկի, ինձ՝ կոնյակ,- եւ լցրեց բաժակները,- չեմ սիրում հարբեցողներին, դու էլ չես սիրում, աչքերիցդ երեւում է, որ դու էլ չես սիրում, բայց դու իմ մասին ոչինչ չգիտես, ի՞նչ իմանաս, ես ինչ գիտեմ, որ դու իմանաս, ով գիտի, որեւէ մեկը ինչ գիտի իր մասին։ Բաժակները խփեց իրար, կում արեց,

Թուլություն, անունդ փաստաբան է

Թուլություն, անունդ փաստաբան է «Առավոտում» օրեր առաջ տպագրվեց Փաստաբանների միջազգային միության կոլեգիայի 09.11.02թ. հայտարարությունը։ ՓՄՄ-ն հայտնում էր, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից տեղափոխվելով Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, խախտվել են ՀՀ քրդատօրի 47, 49-50 հոդվածները։ Բացի այդ, Ն. Բաղդասարյանի պաշտպան, ՓՄՄ անդամ

ԱՆԹԵՐԻ ՕՐԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

ԱՆԹԵՐԻ ՕՐԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է Ի տարբերություն ԶԼՄ-ների մասին օրենքի նախագծի, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել է ոլորտի մասնագետների կողմից, եւ արդեն 6-րդ նախագիծը այժմ դրված է հրապարակային քննարկման: Եւ ինչպես ԿԳ բուհերի վարչության պետ Ռուբեն Գասպարյանն է նշում, նախագիծը քննարկման համար բաց է, եւ, ամենակարեւորը, առաջարկներ ընդունողների մոտ չկան

Նրանք խախտումներ գտել են ամեն տեղ

Նրանք խախտումներ գտել են ամեն տեղ Այս տարվա (10 ամիսների) ընթացքում պետական եւ բյուջետային հիմնարկներում հայտնաբերվել են 11,6 միլիարդի ֆինանսական խախտումներ՝ 175 ստուգման արդյունքում։ Եթե նկատի ունենանք, որ այս թիվը հնարավոր խախտումների ամենեւին էլ ոչ ամբողջական պատկերն է արտացոլում, ապա դրանից վերականգնված շուրջ 2 միլիարդը՝ մեկ վեցերորդը, մեծ բան չէ։ Այս կարծիքին է նաեւ ֆինանսների

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ՏԱՆՏԵՐ

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ՏԱՆՏԵՐ Տարիներ ի վեր արեւմտյան, վերջերս նաեւ ԱՊՀ երկրներից մեր հայրենակիցներին երբեմն առանձին, երբեմն խմբերով «լցնում» են ինքնաթիռ եւ վտարում իրենց պետությունից։ Մեր ա՛յն հայրենակիցներին, որոնք դրսում անօրինական են ապրում։ Նրանց մեծ մասը, ոտքը հայրենի հողին դնելով, մտածում է վերադառնալու մասին։ Ընդ որում՝ ամեն գնով, ցանկացած ճանապարհով։ Արդյունքում անօրինական միգրանտը հաճախ հայտնվում

Ավետիսովան ինչպես դարձավ Ավանեսովա

Ավետիսովան ինչպես դարձավ Ավանեսովա «Առաջին իսկ հնարավորություն» կոչվածը բաց են թողել Ուկրաինայի առեւտրի նախկին փոխնախարար Վալենտինա Ավետիսովան ունի բավականին մեծ լծակներ իր հարցերը լուծելու առումով։ Երեկ նա հերթական մարդասիրական օգնությունը տարավ Գերմանիա, իբրեւ ՄԱԿ-ի արտերկրի ներկայացուցիչ եւ մեզ հանձնեց փաստաթղթերի տրցակ, որը պերճախոս կարող է լինել նրա հետ Հայաստանում պատահածը ներկայացնելու առումով։ 2000թ. Վալենտինա Ավետիսովան

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՄՈՒԿ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՄՈՒԿ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Հեռուստահաճախականությունների չկայացած վերջին մրցույթից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որն անհեթեթ զարգացումներ է ստանում: «Նոյյան Տապանի» վերջին քայլերն ակնհայտորեն երկարաձգում են եթերում ««Ա1+»» հեռուստաընկերության կոլեկտիվի պարապուրդը: Գործակալության նախաձեռնած դատավարությունն աշխատում է ի վնաս «Ա1+»-ի: Վերջինս հերթական անգամ հարված է ստանում, բայց այս անգամ գործընկերոջ կողմից: Հայտնի է, որ «Նոյյան Տապանը» փորձում

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ Մեր ժամանակների մեծագույն նվաճումներից մեկը մարդու իրավունքների ճանաչումն ու կիրառումն է, այսինքն՝ հանրության կողմից առանձին վերցրած մեկ անհատի յուրահատուկ կարծիք ունենալու եւ այն արտահայտելու իրավունքի ճանաչումը: Սա սկզբունք է, որը կարող է իսկական քաղաքացիական հասարակության ձեւավորման համար հիմք հանդիսանալ: Եթե չկա մարդու ազատ արտահայտվելու իրավունք, ապա չկա քաղաքացիական հասարակություն, այսինքն այնպիսի հասարակություն,

Խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքի գործն է

Խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքի գործն է Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ղեկավարելու լուրը թերեւս շատերին է հիշեցրել հոդվածի վերնագիր ընտրված ասացվածքը։ Մինչեւ բոլորովին վերջերս, պաշտպանության նախարարը վստահեցնում էր, որ բանակը չի խառնվում քաղաքականությանը /ենթադրելի է՝ իրեն չբաժանելով բանակից/, իսկ այժմ այնպիսի քաղաքական ակտիվության է անցնում, ինչպիսին չի ցուցաբերել իր պետական պաշտոնավարության ողջ ընթացքում։

«ԿՈՄԲԱՏՆ» ՈՒ «ՎՈԻՆԻ» ՇՏԱԲԸ

«ԿՈՄԲԱՏՆ» ՈՒ «ՎՈԻՆԻ» ՇՏԱԲԸ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այս շաբաթ հայտարարեց, թե հայաստանյան օրենսդրության շրջանակներում ոչինչ չի խանգարում իրեն ստանձնել նախագահի նախընտրական շտաբի ղեկավարությունը: Ակնհայտ էր՝ նախարարը ոչինչ հենց այնպես չէր հայտարարի՝ առանց անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն ստանալու: Բայց ակնհայտ է նաեւ, որ ծանոթ լինելով մեր օրենսդրությանն ու ՀՀ Հիմնական օրենքին՝ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ,

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՌԵՅԹԻՆԳ

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՌԵՅԹԻՆԳ Այսուհետ ամեն շաբաթ օր «Առավոտը» ներկայացնելու է «Vox Populi» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցումների արդյունքները։ Մինչեւ թեկնածուների պաշտոնական գրանցումը հարցման մասնակիցներն իրենք են նշելու իրենց նախընտրած թեկնածուին։ Թեկնածուների գրանցումից հետո հարցման ցուցակում ներառվելու են միայն գրանցված թեկնածուները։ Հարցման մանրամասն վերլուծությունը, ինչպես նաեւ հարցման մասնակիցների ձայնագրությունները գտնվում են խմբագրությունում։ Եթե նախագահի ընտրություններն անցկացվեին առաջիկա

Ա՛ր-շա՛կ, նա՛-խա՛-գա՛հ

Ա՛ր-շա՛կ, նա՛-խա՛-գա՛հ Արձանագրենք՝ Արշակ Սադոյանը եւս կառաջադրվի հանրապետության նախագահի թեկնածու։ Այդ լրջագույն, հայ քաղաքական գործընթացների վրա ծանրակշիռ ազդեցության իրադարձությունը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 14-ին, Արշակ Սադոյանի՝ Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության համագումարում. «ի՞նչ է եղել որ, բոլորն իրար հետ կկռվեն, ես կանցնեմ», երեկ հրավիրված մամուլի ասուլիսից հետո, արդեն մասնավոր զրույցում անկեղծացավ Արշակ Սադոյանը։

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԿԼԻՆԻ»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԿԼԻՆԻ» Վստահ է Վազգեն Մանուկյանը «Զուտ կազմակերպչական տեսանկյունից (եթե Սերժ Սարգսյանի անձը վերցնենք, ոչ թե պաշտոնը), ես կարծում եմ, Սերժ Սարգսյանը լավ շտաբի պետ կլինի։ Սերժ Սարգսյանի հետ աշխատել եմ, երբ ես պաշտպանության նախարար էի Հայաստանում, ինքը՝ Ղարաբաղում։ Աշխատանքի մեջ ես բավականին բարձր էի գնահատում իր կազմակերպչական ունակությունները։ Այդ տեսակետից

«ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՈՎ է ՆԱԽԱԳԱՀԸ»

«ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՈՎ է ՆԱԽԱԳԱՀԸ» Ամեն ինչ անում ենք Հայաստանի համար, ոչ թե նախագահի Oրերս դարձյալ Երեւանում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ, խոշոր գործարար Արա Աբրահամյանը: Այս այցի նպատակը, սակայն, իր ներկայացմամբ՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը չէր, որի գործընթացներում Ա. Աբրահամյանը մեծ դեր ունեցավ: – «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի իրականացման ժամանակ նշվեց, որ դուք եք

ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ Ավանդույթի համաձայն, ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո Հայաստանի մարզական լրագրողները որոշում են հանրապետության լավագույն ֆուտբոլիստին։ Այս անգամ «Ֆուտբոլ պլյուսի» տարածած հարցաթերթիկին պատասխանելով, իրենց տարբերակն են ներկայացրել զանգվածային լրատվամիջոցների 37 մարզական մեկնաբաններ, լրագրողներ, օպերատորներ։ Արդյունքների ամփոփումով Հայաստանի 2002թ. թիվ մեկ ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի եւ հանրապետության չեմպիոն «Փյունիկ» ակումբի հարձակվող Արման Քարամյանը,

Իմունիտետ՝ մամուլի հանդեպ

Իմունիտետ՝ մամուլի հանդեպ ԶԼՄ-ների բոլոր տեսակներից տպագիր մամուլն ամենաճիշտն է արտացոլում հասարակության կարծիքը եւ յուրաքանչյուր իշխանավոր ձգտում է հնարավորինս խուսափել թերթերի էջերում սեւ գույնով ներկայանալու առիթից, որքան էլ որ այս լրատվամիջոցի լսարանն ամենափոքրն է։ Բայց պարզ է, որ չեն խոսում կամ գրում միայն այն մարդու մասին, ով ոչինչ չի անում։ Ի՞նչ տեղ է գրավում մամուլը

ՏՈՒԳԱՆՔԸ՝ ՄԻ «ՍՏՐԻԺԿԱ»

ՏՈՒԳԱՆՔԸ՝ ՄԻ «ՍՏՐԻԺԿԱ» Վարսավիրանոցների ու գեղեցկության սրահների դեֆիցիտ Երեւանը կարծես չունի։ Օրեցօր նորանոր գեղեցիկ ու շքեղ սրահներ են բացվում, իսկ ծայրամասերում բացվածներն, ընդհակառակը, հեռու են սահմանված չափանիշներին համապատասխանելուց։ Բավական է գրանցվել, տեղավորվել փոքրիկ կրպակում, նրա ճակատին էլ տեգոր կամ եղբոր՝ գեղարվեստի ուսումնարան ավարտած տղայի ձեռքով խզմզել «Գեղեցկության սրահ» եւ վերջ՝ կարող ես սկսել հարդարիչ գործունեությունդ։

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ 50 ԴՈԼԱՐԸ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ 50 ԴՈԼԱՐԸ «Գրանդ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը ակադեմիկոսներին 50 դոլար է խոստացել։ Ոչինչ չտալուց լավ է։ Հատկապես նախագահական ընտրությունների շեմին։ Վաղը հայտնի ծխախոտագործը ակադեմիկոսներին կպարտավորեցնի իրենց ձայնը տալ «սիրելի նախագահի» օգտին, քանզի ո՞վ ասաց, որ իր գործարանների աշխատողները եւ «պայմանագրային ծխախոտագործներն» ավելի մեծ գումարներ են ստանում «սիրելի բարերարից»։ Առնվազն, ո՞վ ասաց, որ

Հաշտվել՝ չի նշանակում սեփականությունը կորցնել

Հաշտվել՝ չի նշանակում սեփականությունը կորցնել «Շուրջ երեք տարի զրկվել եմ օրենքով ինձ վերապահված բնակության իրավունքից: Դատական քաշքշուկից հոգնած՝ դիմել եմ համատեղ բնակարանում մինչեւ վճռի կատարումը բնակվելու հայցով», – ասում է Ռուզաննա Դավթյանը: «Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատը երկու անգամ բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռները, որոնցով ճանաչվել էին իմ սեփականության իրավունքը մայրաքաղաքի

«Ազգովին շաբաթօրյա՛կ են անում»

«Ազգովին շաբաթօրյա՛կ են անում» Այսպես արձագանքեց Էդուարդ Աղաջանովը, «Սոցիալական մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի ստեղծումը» ՄԱԶԾ եւ ՀՀ կառավարության ծրագրերից մեկի համակարգող Աստղիկ Միրզախանյանի հետեւյալ մտքին՝ «աղքատությունն ազգային խնդիր է, եւ ժողովուրդը պատրաստ է այն ազգովին լուծել եւ ծրագիրն էլ ազգովին կազմել»։ Իսկ հանդիպման առիթը նշված ծրագրի ղեկավարների եւ «Վարկած» վերլուծական-ինֆորմացիոն կենտրոն» հասարակական կազմակերպության՝ «Աղքատության հաղթահարման

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՉԱՓԱԶԱՆՑՆԵԼ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՉԱՓԱԶԱՆՑՆԵԼ Պետական գույքի կառավարման նախարարությունն ուսումնասիրել է վերջին 3 տարիների ընթացքում մասնավորեցված ընկերություններում ներդրումային պարտավորությունների կատարման վիճակը։ Ըստ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի, այս նախաձեռնությամբ կառավարությունը հանդես է եկել, որովհետեւ «նույնիսկ նախարարների մոտ հարց է ծագել, թե մասնավորեցումների ժամանակ սահմանվող պարտավորությունները ձեւակա՞ն են, թե՞ իրականացվում են»։ Ինչո՞ւ միայն վերջին տարիներինը՝

ՀՐԱՎԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է

ՀՐԱՎԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է ՀՀՇ-ն ժամանակին չէր ընդունել ԱԺՄ եւ ՀԺԿ համագումարներին մասնակցելու հրավերը, ուստի զարմանալի չէր, որ Ստեփան Դեմիրճյանն էլ իր հերթին չէր արձագանքել ՀՀՇ համագումարին ներկա լինելու հրավերին: Ի դեպ, հրավեր ուղարկվել էր միայն ՀԺԿ նախագահին եւ «Հանրապետության» առաջնորդին: Արամ Սարգսյանն էլ դարձավ այդ համագումարի միակ հյուրը, եթե հաշվի չառնենք ՀՀՇ-ից սերած կուսակցությունների

Բռնապետության դեմքը

Բռնապետության դեմքը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միայնակ բռնապետություն հաստատել չի կարող, նրան օգնում են ծառայամիտ պետական պաշտոնյաներ, չինովնիկներ, նաեւ կուսակցություններ: ՀՅԴ-ն գաղտնի գերագույն ժողով հրավիրեց եւ որոշեց պաշտպանել Ռ.Քոչարյանի թեկնածությունը: Արտաքուստ արդեն նկատելի է ՀՅԴ-Ռ.Քոչարյան օրգանական կապը. առաջինը՝ ի հեճուկս ՀՀ Սահմանադրության, գաղտնի ժողով է անում, երկրորդը՝ ի հեճուկս ՀՀ Սահմանադրության, առաջադրում է իր թեկնածությունը:

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՆԱՑ ԱՆՇԱՐԺ

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՆԱՑ ԱՆՇԱՐԺ Եթե մինչ այժմ տեղի ունեցած համագումարների առանցքն ապագա նախագահական ընտրություններում կուսակցությունների դիրքորոշումներն էին՝ ՀՀՇ 13-րդ համագումարում առավել երեւակվեցին ներկուսակցական խնդիրները: ՀՀՇ վարչության արդեն իսկ նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանն իր զեկուցման մեջ շեշտեց, որ «միայն եւ միայն իշխանափոխության միջոցով» կարելի է Հայաստանը վերադարձնել իր զարգացման բնականոն հունին, «որը դադարեցվեց պետական հեղաշրջման

ՈՎ ՈՒՄ ՊԱՐԻՆ Է ԾԱՓ ՏԱԼԻՍ

ՈՎ ՈՒՄ ՊԱՐԻՆ Է ԾԱՓ ՏԱԼԻՍ Ըստ Գալուստ Սահակյանի՝ Գեղամյանն այլընտրանք չունի «16»-ի միավորումը դեռ չէր հասցրել դաշինք դառնալ, երբ «Սոցիալիստական Հայաստան» միավորման համագումարում Արտաշես Գեղամյանը շտապեց հայտարարել մեկ ուրիշ դաշինքի մասին՝ իր, Վլ. Դարբինյանի եւ Աշոտ Մանուչարյանի միջեւ։ Թերեւս, դժվար է սա համարել լուրջ, երկար-բարակ մտածված եւ գաղափարական հենքի վրա ստեղծված դաշինք։ Սրա հենքն

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ «Ոչ լավ, ոչ վատ»՝ այսպես կարելի է բնորոշել Լոռու մարզի հանրապետական ենթակայություն ունեցող գրադարանի ընթերցասրահի վիճակը, որը նախորդ տարվա համեմատությամբ 1 քայլ առաջ է, 3 տարի առաջվա համեմատությամբ՝ 2 քայլ ետ։ Նվիրատվության եւ հովանավորության կարգով գրադարանը ստանում է «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» օրաթերթերը, «Լոռու մարզ» պաշտոնաթերթը, «Քաղաքացիական նախաձեռնություն» վանաձորյան պարբերաթերթը, «Գարուն» եւ

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031