Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն իրեն առաջադրված մեղադրանքներով մեղավոր չի ճանաչում: Ըստ նրա, դրանք «27»-ի կազմակերպմանը նախագահ Ռ.Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի առնչությունների մասին հրապարակային կասկածներ հայտնելու հետեւանք են ու քաղաքական հետապնդում: Մ.Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն էլ դատավարության ընթացքում փորձելու է մեղադրանքների անհիմն լինելը իրավական տեսանկյունից փաստարկներով ամրապնդել: Դատավարության առաջին օրը

ԵՐԳՍ ԿԱ ՈՒ ԿԱՊՐԻ ԴԵՌ

ԵՐԳՍ ԿԱ ՈՒ ԿԱՊՐԻ ԴԵՌ «Յուրաքանչյուր հայի պարտքն է գնահատել մեծերին եւ այդ հսկաներով իրավունք ունենալ ներկայանալ համաշխարհային հանրությանը։ Եվ այսօրվա հանդիսությունն էլ թող դառնա մեր տուրքը մեծ քաղաքացուն, մեծ մարդուն եւ մեծ բանաստեղծին ի խորոց սրտի»,- այս խոսքերով հանդիսատեսին ողջունեց Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանը։ Մարտի 13-ին Չարենցի դպրոցի սաները

Իմ արվեստանոցն իմ տունն է

Իմ արվեստանոցն իմ տունն է Նկարիչ-ստեղծագործող Բորիս Մատինյանն իր նկարչական թոթովանքները սկսել է դեռ մանկուց։ Արվեստագետն արդեն 55 տարեկան է եւ մոտ 600 գործերի հեղինակ։ Բ. Մատինյանի համոզմամբ, նկարելն իրեն տրված աստվածային շնորհ է։ Նա շուրջ 400 աշխատանք (նկարներ, մոմակալներ, քանդակներ եւ այլն) է նվիրել Խնկո-Ապոր, Մյասնիկյանի, Իսահակյանի անվան գրադարաններին, գեղարվեստի դպրոցներին, մանկապարտեզներին, ծերանոցներին, մանկատներին։

Ծաղիկը՝ տոներին

Ծաղիկը՝ տոներին Որքան արագ են տարածվում լուրերը: Օրինակ, վերջերս, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց ԵՊՀ, դեռ մինչեւ նրա համալսարան ներկայանալը, ուսանողների շրջանում լուր տարածվեց, որ Քոչարյանը գալիս է ռեկտորին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով: Իբրեւ թե բողոքել են Ռադիկ Մարտիրոսյանից, եւ ուշադիր նախագահը գալու է այդ հարցը լուծելու: Չեմ կարող ասել, որ սխալմամբ տարածված այդ լուրը

ՀՖԲ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀՖԲ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ Երեկ Հայաստանի ֆոնդային բորսան գումարեց իր առաջին տարեկան ընդհանուր ժողովը: Այն դրական գնահատեց գործադիր մարմնի անցած տարվա գործունեությունը: Կայացած ընտրությունների արդյունքում դիտորդ խորհրդի անդամ ընտրվեցին «Կապիտալ Ինվեստ», «Վրինկո», «Արժեթղթերի կենտրոն», «ՏոնՏոն». «Արմենբրոկ», «Արդշինբրոկ», «Մ.Գ.Ս.», «Պրիվատ Ինվեստ», «Ամերիա Ինվեստ» բրոքերային (դիլերային) ընկերությունների ներկայացուցիչները: Դիտորդ խորհրդի նախագահ միաձայն վերընտրվեց «Արմենբրոկ» ընկերության ներկայացուցիչ Էդվարդ Սանդոյանը:

Մարտի են գնում միայն 14-ի թերապեւտները

Մարտի են գնում միայն 14-ի թերապեւտները – Ես ներկայացել եմ ոչ թե կոլեկտիվի, այլ ինձ համար, ինչպես պատերազմի զինվոր, մտածելով, որ այս կռիվը բոլոր բուժաշխատողներինն է,- հայտարարեց երեկ կառավարության շենքի մոտ կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկը։ Նույն այդ «մեկը» չցանկացավ ներկայանալ նաեւ անուն-ազգանունով, քանի որ Ավանի իրենց պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը խիստ զգուշացրել էր աշխատողներին. «Եթե դուրս

Կասպարովի վստահ հաղթանակով

Կասպարովի վստահ հաղթանակով Շախմատի՝ աշխարհում ամենահեղինակավոր մրցաշարը (20-րդ կարգ), որ 15 օր շարունակ ընթանում էր Իսպանիայի Լինարես քաղաքում, ավարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի համոզիչ հաղթանակով։ Վերջին՝ 14-րդ տուրում նա սեւերով հաղթեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին եւ 12.0 հնարավորից վաստակելով 8.0 միավոր, անհասանելի դարձավ մոտակա մրցակցին՝ ՖԻԴԵ-ի վարկածով ներկայիս գործող չեմպիոն, ուկրաինացի 18-ամյա Ռուսլան Պոնոմարյովին։

Բրավո՛, Սարոյան

Բրավո՛, Սարոյան Բրավո՛, դրամատիկական Երեւանի դրամատիկական թատրոնը ներկայացնում է Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Մի պիես, որը լավ ծանոթ է հայ հանդիսատեսին։ Չեմ ուզում համեմատություններ անել, որովհետեւ կարծում եմ՝ յուրաքանչյուր արվեստի գործ իր ուրույն արժեքն ունի, իր տեղն ու գնահատականը։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է պիեսի ընտրությունը։ Հավանաբար ճիշտ է, որ ինչ-որ գործեր պարբերաբար պետք

ԲԵՄՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է

ԲԵՄՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է Երգչուհի Անահիտ Մանուկյանը մասնագիտությամբ նաեւ դերասանուհի է եւ նկարահանվել է երկու կինոֆիլմում՝ 1992-ին՝ «Ընկեր» եւ 1998-ին՝ «Օտարական», որն, ի դեպ, դեռեւս անավարտ է։ 1995-ից մինչեւ 1998-ի փետրվ ար աշխատել է Երգի թատրոնում, այնուհետեւ նախընտրել է անհատական գործունեությունը։ Մինչ օրս հեղինակ է հինգ տեսահոլովակի։ Հյուրախաղերով եղել է Փարիզում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում,

Տուժողներից մեկը ներկայացավ

Տուժողներից մեկը ներկայացավ «27»-ի քրգործի երեկվա դատական նիստին հրապարակվեցին ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի հարցաքննության արձանագրությունները դատարան բերված երկու ամբաստանյալների՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանների համար։ Հրապարակման ժամանակ նիստերի դահլիճում հայտնվեց ԱԺ 91 տուժած պատգամավորներից միայն մեկը, որի հարցերին ոչ միայն պատասխանեց ամբաստանյալ Բեջանովը (մի բան, որ չհաջողվեց դատավարության մասնակիցներից շատերին), այլ եղավ պահ էլ, երբ նա պոռթկաց՝

ՀԱՐՑԱՇԱՐԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԵՇՏԱՑՎԵԼ ԵՆ

ՀԱՐՑԱՇԱՐԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԵՇՏԱՑՎԵԼ ԵՆ Կրթական համակարգի պատասխանատուները նախապես հասցրել են դիմորդներին հանգստացնել, որ էական փոփոխություններ բուհական ընդունելության այս տարվա քննություններում չեն սպասվում։ ԿԳՆ-ի մասնագիտական վարչության պետ Ռուբեն Գասպարյանին երեկ խնդրեցինք ավելի մանրամասն ներկայացնել՝ այնուամենայնիվ ի՞նչ է սպասվում դիմորդներին։ Ռուբեն Գասպարյանը տեղեկացրեց, որ առարկայական ծրագրերում եւ գնահատման չափանիշներում փոփոխությունները հիմնականում կատարվել են հստակեցման եւ հեշտացման

Քաշքշուկի պատճառով

Քաշքշուկի պատճառով Մի շարք նպաստառուներ խմբագրություն էին դիմել, խնդրելով պարզաբանել, թե երբ են ստանալու 2000թ. դեկտեմբերի «սառեցված» նպաստը։ Պարզաբանումը, սակայն, բարդ ստացվեց։ Սոցապ նախարարության սոցիալական ծառայությունների վարչությունից ստացած տեղեկության համաձայն, ցուցակներն արդեն կազմված են եւ ֆինանսավորման հայտ է ներկայացված ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն։ «Տեղական գանձապետական բաժանմունքները ֆինանսավորելու դեպքում կտրվի նաեւ այդ ամսվանը»,- նշեցին վարչությունից։ Դեռեւս

ՖՈՐՄԱՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԵՑ

ՖՈՐՄԱՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԵՑ Մեծ քաղաքականության մեջ լրագրողները հարցեր չեն լուծում, սակայն նրանք նպաստում են, որ հարցերը լուծվեն կամ չլուծվեն։ Այս տրամաբանությամբ լրագրողների հայ-ադրբեջանական պարբերական հանդիպումների ֆորմատն այս անգամ ընդլայնվեց՝ ընդգրկելով նաեւ Թուրքիայի մեր գործընկերներին։ Մարտի 9-10-ը Թուրքիայի Կապադովկիա քաղաքում հենց այս ֆորմատով փորձում էինք պարզել, թե երեք երկրներից որի մամուլն ինչպես է անդրադարձել սեպտեմբերի 11-ից հետո

ԲԱՆԱԿԸ ՁԵՌՔԻՑ ԿԳՆԱ

ԲԱՆԱԿԸ ՁԵՌՔԻՑ ԿԳՆԱ Եթե ընդունվի «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքն այն ձեւով, ինչ ձեւով երեկ ներկայացվեց խորհրդարանական լսումների, ուրեմն՝ մեզ համար ծանր ժամանակներ են սպասվում։ Օրենքի նախագծում սեւով սպիտակի վրա գրված է, որ այլընտրանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որը «համարվում է օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպության անդամ եւ, որի կրոնական դավանանքին կամ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Ս. Աբրահամյանին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը 05.11.01 թ. հանձնարարել է լրագրողներին «շուտափույթ» պարզել եւ զեկուցել, թե ինչպես են դեգեներատները հայտնվում կառավարման համակարգում։ Այս փաստի առիթով Դուք հարուցել եք քրեական վարույթ եւ Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ։ Սրանով Դուք խոչընդոտում եք հասարակությանը հուզող հարցի

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը երեկ ձայների բացարձակ մեծամասնությամբ (196 «կողմ», 22 «դեմ», 4 «անվավեր») ընտրվեց այդ բուհի ռեկտոր։ Այլընտրանք չկար էլ. այդ պաշտոնի համար միայն Ռադիկ Մարտիրոսյանն էր իր թեկնածությունը ներկայացրել։ «Առավոտի» տվյալներով, ընտրության ժամանակ միայն մեկ քննադատական ելույթ է հնչել՝ սխալ համարելով մեկ թեկնածուով ընտրություններ անցկացնելը։

Ասա՝ ով է պաշտպանյալդ

Ասա՝ ով է պաշտպանյալդ Ասեմ՝ ով ես դու «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթը հարցազրույց է հրապարակել Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանի պաշտպան Ռոբերտ Աղաջանյանի հետ, որը նաեւ ՔԱԳՎ իրավաբանն է։ Տուժողի իրավահաջորդ Ռոբերտ Աղաջանյանը, որն, իր ասելով, գործում է Երիցյանի անունից, պնդել է, թե գրելով «դեգեներատ»՝ «Հայկական ժամանակը» հաստատ նկատի է ունեցել իր պաշտպանյալին։ Մինչդեռ

«ԱՆԶԳՈՒՅՇ» ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ

«ԱՆԶԳՈՒՅՇ» ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ Մենք երկար ժամանակ խնայում էինք մեր ընթերցողներին եւ չէինք տպագրում «Պապլավոկում» նախագահի թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի այս լուսանկարները։ Սակայն երեկ հայտնի դարձավ, որ վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Սեւակ Համբարձումյան) մերժել է տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի դիմում-բողոքը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի փետրվարի 21-ի դատավճռի դեմ, որով Աղամալ Հարությունյանը մեղավոր է

ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ՝ «27»-Ի ՀԱՄԱՐ

ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ՝ «27»-Ի ՀԱՄԱՐ Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Վազգեն Լալայանի նախագահությամբ սկսվեց Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործի դատաքննությունը: Ու քանի որ նրան առաջադրված մեղադրանքների բովանդակությունը բազմիցս է հրապարակվել ու քննարկվել մամուլում, ուստի ձեռնպահ ենք մնում դրանք կրկնելուց՝ առավել եւս, որ առաջիկայում դրանց առանձին ու հանգամանորեն անդրադառնալու, գնահատելու առիթներ

Տեքստ եւ ենթատեքստ

«Մենք ներկայացում խաղացինք, նայե՞լ եք» Ինչու չենք կարողանում մեր հարցերը հարց դարձնել Այս արտիստական հարցումով իր ասուլիսը սկսած Խորեն Աբրահամյանը երկարուձիգ խոսակցության ավարտին լրագրողներին թողեց տարակույսի մեջ. ո՞րն էր ասուլիսի «մեխը»։ Սկզբում պրն Աբրահամյանը խոսեց լրագրողական «խաղացկուն սեթեւեթանքի, կոտրատվելու» տոնի դեմ, հայտարարելով, թե կռիվ ունի լրագրողների հետ։ Բոլորիս հայտնի «մեծ բլոկ» անհանգստությունների մեջ, անհայտ է,

Բացակայության համար վճարում են

Բացակայության համար վճարում են Բուժպատրաստության դասընթացներին ԵՊՀ ուսանողուհիները չեն սիրում հաճախել՝ թեեւ դրա ավարտին նախատեսվող ստուգարքը չհանձնելու դեպքում զրկվում են պետական քննություններին մասնակցելու իրավունքից։ Այդ առարկայից բացակայությունների դեմ պայքարելու հնարամիտ ելք է գտել Մայր բուհը։ Այս մասին տեղեկացանք ԵՊՀ-ի ուսումնական վարչությունից, երբ փորձում էինք ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է «Առավոտի» այն տեղեկությունը, որ երեք բացակայության համար

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԼՈՆԴՈՆՈՒՄ

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԼՈՆԴՈՆՈՒՄ Մարտի 2-ին Լոնդոնի 8220The Four Seasons8221 հյուրանոցի սրահում նշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10-ամյա հոբելյանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Աբաջյանը, համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շուրջ 250 բրիտանահայեր։

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ FILA-Ի ՆՈՐ ԿԱՐԳՈՎ

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ FILA-Ի ՆՈՐ ԿԱՐԳՈՎ ՀՀ ազգային հավաքականների կենտրոնում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Չորս օր շարունակ հանրապետության բոլոր մարզերից ժամանած հարյուրից ավելի ըմբիշներ պայքարում էին չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելու համար։ Ուրախալի էր, որ վերջին տարիներին ստեղծված հաճելի ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց. մրցագորգ մտան ինչպես երիտասարդ եւ բավականաչափ փորձ չունեցող ըմբիշները,

«Ճեպընթացի» նոր պտուղները

«Ճեպընթացի» նոր պտուղները Գերմանացի գրող Թոմաս Վուլֆորդի խենթ եւ առաջին հայացքից անիրագործելի մտահղացումը՝ հավաքել եվրոպական երկրների գրողներին մի տեղ եւ արդյունքում տպագրել նրանց ստեղծագործությունների ժողովածուն՝ Եվրոպայի մասին, ոչ միայն իրականացավ 2000-ին, այլեւ՝ առ այսօր շարունակում է պտուղներ տալ։ «Գրական ճեպընթաց- 2000»-ով սկսված «Գրական կապն» այլեւս կարծես անքակտելի է, իսկ նույն ճեպընթացում ծնված գրողական թիմը՝ անբաժանելի։

ՑՆՑՈՏԻՆԵՐԸ ԿԱՐԿԱՏԵ՞ՆՔ, ԹԵ՞…

ՑՆՑՈՏԻՆԵՐԸ ԿԱՐԿԱՏԵ՞ՆՔ, ԹԵ՞… Չարենցի տուն-թանգարանին մի քիչ էլ է փող պետք՝ «նոր հագուստի» համար, իսկ «կարկատանի» գումար կա Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Եվ վերջին տարիների ընթացքում սա առաջին հոբելյանն էր, որ Չարենցի տուն-թանգարանը չնշեց որեւէ կերպ։ Պատճառը պարզ է եւ պրոզայիկ՝ տուն-թանգարանը փետրվարի 20-ից կանգնել է վերանորոգման։ Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային օջախների

Մենք էլ ունեցանք կանոնագիրք

Մենք էլ ունեցանք կանոնագիրք Աշխարհի բոլոր քիչ թե շատ հայտնի լրատվամիջոցները ունեն մասնագիտական էթիկայի կամ վարքագծի կանոններ, որոնք խախտելու դեպքում լրագրողները կարող են զրկվել իրենց աշխատանքից։ Այս ավանդույթը Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ՝ թեեւ դրա անհրաժեշտության մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են, հատկապես լրագրողների աշխատանքը իբր թե կանոնակարգելու կառավարության տխրահռչակ փորձերի համատեքստում։ Այս դաշտում եղած բացը

ՉՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՍ ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁԸ

ՉՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՍ ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁԸ Այս տարվա փետրվարի 6-ին ԱԺ-ն ընդունեց օրենք «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»։ Մնացել է մի «փուլ» եւս. հանրապետության նախագահի ստորագրությունը։ Կյանքը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները (հատկապես նրանք, ովքեր ունեն ձերբակալված կամ կալանավորված ընտանիքի անդամ) բավականաչափ իրազեկ չեն իրենց իրավունքներից, չեն պատկերացնում արգելանքի եւ կալանքի տակ պահելու կարգը, պայմանները, անգամ՝

Անհայտ է մնացել

Անհայտ է մնացել Բաց նամակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին Կարելի է ասել, որ Հայաստանում տնտեսական օրենքների ընդունումը, դրանց մեջ փոփոխություններ մտցնելը եւ կյանքում կիրառելը հնարավոր է դառնում, եթե շարժիչ ուժը կոռուպցիան է։ Նույնը կարելի է ասել նաեւ կառավարության որոշումների եւ նախարարությունների կողմից սահմանված կարգ ու կանոնների մասին։ Օրինակ, 2002 թ. հունվարի 1-ից Երեւան քաղաքում թոշակների բաշխումը

ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈՀԱՄԱԼԻՐ. ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ

ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈՀԱՄԱԼԻՐ. ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ Նոր տնտեսահարաբերությունների անցնելու բարի ցանկությունը մեզանում վեր է ածվում բարեկամների հետ անհարկի տարաձայնությունների գործընթացի։ Հիշենք հանրության մի մասի արձագանքը ֆրանսիական ընկերության կողմից կոնյակի գործարանի ձեռքբերման հանդեպ, հույների կողմից հեռախոսահամակարգի գնմանը հասարակության լայն հատվածի վերաբերմունքը։ Կարծես լավ ստացվեց, որ ամերիկյան ընկերությունը հրաժարվեց բաշխիչ էլցանցերն ունենալու գայթակղությունից եւ մեզ միառժամանակ հեռու պահեց ամերիկացիների

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ԳԴՀ Վերականգնման վարկային հաստատության (KFW) Եվրոպայի բաժնի պետ պարոն Մուցոժեկը «Փոքր եւ միջին մասնավոր ձեռնարկությունների աջակցության» ծրագրի շրջանակում ստորագրեցին 5, 112, 918, 81 եվրո գումարով ֆինանսավորման ծավալի ավելացման մասին համաձայնագիր։ Նույն ծրագրի համար, նույն աղբյուրից ՀՀ ԿԲ-ին մինչ օրս տրամադրվել է 14 մլն մարկ վարկ եւ 2,2

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031