Օրվա լրահոսը
ԱԼԱՎԵՐԴԻՆ ԾԱՂԿՈՒՄ Է
Քանի որ «Վալլեքս գրուպը» ընդլայնվելով՝ նոր աշխատատեղեր կստեղծի «Վալերիկ Մեժլումյանից շատ գոհ ենք, շնորհակալ ենք, որ մեզ հիշում է ու գնահատում, կարեւորը վերաբերմունքն է, ես սենց վերաբերմունք տեհալ չեմ»,- այսպես արտահայտեց իր երախտագիտությունը Հայրենական մեծ պատերազմի վետերան Զարմաիլ պապը Հաղթանակի օրվա կապակցությամբ «Վալլեքս գրուպ» ընկերության կողմից կազմակերպված միջոցառման համար: Պատերազմի վետերանների պատմելով, նախկինում էլ Մայիսի
Ինչ է կատարվում քաղաքական դաշտում
2007 թ. մայիսի 12-ին ԱԺ ընտրություններն են: Յուրաքանչյուր ընտրող ընտրացուցակում կտեսնի 22 կուսակցություն եւ մեկ բլոկ, ինչպես նաեւ 41 մեծամասնական ընտրատարածքներից մեկական ընտրատարածքի համար պայքարողների: Կուսակցությունների եւ բլոկների մեջ 4-ը ներկայիս իշխանական կուսակցություններն են եւ իշխանամետ են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը: Կա եւս մի քանի կուսակցություն, որոնք իրենց իշխանամետ են համարում: Երկու կուսակցություն պայմանականորեն
ԳԼԽԱՎՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Ռոսիյսկայա գազետային» Մայիսի 12-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Պատգամավորական 131 մանդատների համար պայքար կմղեն 24 կուսակցություն եւ մեկ կուսակցական դաշինք, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Ըստ փորձագետների կանխատեսումների, 5 տոկոսի շեմը կկարողանան հաղթահարել ութից ոչ ավելի կուսակցություններ: Քվեարկության նախաշեմին «Ռոսիյսկայա գազետա»-ի թղթակիցը հանդիպել է Հայաստանի կառավարության ղեկավար Սերժ
«Երկրի խնդիրներին հիմնավոր լուծումներ են պետք»
Ասում է ԱԺ պատգամավոր եւ թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Սահակյանը: Մասնագիտությամբ տնտեսագետ գործարարը, լինելով այս գումարման ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի անդամ, ըստ իր հավաստման, մասնակցել է տարբեր օրենսդրական նախաձեռնությունների եւ փոփոխությունների: Նա արդյունավետ է համարում խորհրդարանական ոչ թե այն աշխատաոճը, երբ պատգամավորը ելույթ է ունենում հեռուստադիտողներին հաճոյանալու համար, այլ
ՄԵԴԱԼՆԵՐ՝ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր եւ թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը Լեռնային Ղարաբաղի իշխանության կողմից արժանացել է «Շուշիի ազատագրման համար» մեդալի: Սա Մանվել Ղազարյանի երկրորդ մեդալն է. առաջինը՝ «Արիության մեդալ», ստացել է ԼՂ իշխանության կողմից: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Մանվել Ղազարյանին մեդալ կտրվի նաեւ ՀՀ կառավարության կողմից՝ «Երկրապահի» առաջարկով: Այս
Ամենաթանկ ամուսինները
Ամերիկյան «Forbes» հանդեսը տպագրել է վերջին քառորդ դարում հողագնդի ամենաթանկ ամուսնալուծությունների վարկանիշային տասնյակը: «Պատվո պատվանդանի» առաջին աստիճանին բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն հանրահռչակ Մայքլ Ջորդանն է: Նրա կինը՝ Խուանիտա Վանոյը, 17 տարվա համատեղ կյանքից հետո ապահարզան տալով՝ յուրացրել է $150 միլիոն: Երկրորդ տեղում երգիչ եւ կոմպոզիտոր Նեյլ Դայմոնդն է: Նա արդեն 70-ական թվականների վերջին
ՊԻԵՐ ԼԵՐՄԻՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ
Ֆրանսիացի հայտնի կենոդերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Պիեր Լերմիտն ընտրվեց Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի (ՀՁՖ) պատվավոր անդամ: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը տեղեկացրեց, որ պարոն Լերմիտը, լինելով ձիասպորտի մեծ սիրահար, սերտ կապեր է հաստատել մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի հետ, Փարիզում բացված ձիասպորտի «Արարատ» ակումբի լավագույն բարեկամներից է, ունի իր անձնական ձիերը եւ աջակցում է
Ոգեւորված են ավագ ընկերներով
Հունիսի 7-16-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին հաջող մասնակցելու լուրջ մտադրություն ունեն նաեւ մեր տարիքային այս խմբի ներկայացուցիչները: Երեկ «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, գերծանր քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը պատմեց հավաքականի նախապատրաստության ընթացքի եւ նպատակների մասին: – Ըստ էության, մեր երիտասարդ ծանրորդները մրցաշրջան 2007-ի
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼ
Սակայն Հայաստանի պատվիրակության՝ Բաքու կատարելիք այցը կազմակերպել էր խիստ գաղտնի ՀԱՕԿ-ի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը իր մտքերը սիրով կիսեց «Առավոտի» հետ: Երբ Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակցության հետ կապված մեր բազմաթիվ ահազանգերը հասան Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) եւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) ղեկավարներին, նրանք, ըստ երեւույթին, մեր առաջարկները վերլուծելով՝ նպատակահարմար
«Ելքը հակաճգնաժամային ծրագիրն է»
Նորհաճընցիք երեկ լսեցին եւ հավատացին Արտաշես Գեղամյանին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ հանդիպեց Նոր Հաճընի բնակիչների հետ: Չնայած եղանակը ամենեւին հանրահավաքային չէր՝ անձրեւը թափվում էր անընդհատ, սակայն նոր հաճընցիները հավաքվել էին Մշակույթի տան հրապարակում եւ սպասում էին Արտաշես Գեղամյանին: Իզուր էր Սարգիս Մուրադխանյանը շարունակ խնդրում մարդկանց՝ մտնեն ներս, որպեսզի չթրջվեն, մարդիկ ուզում էին
«ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է «ՍԵՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱ»
Երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ Սմբատ Այվազյանը – Պարոն Այվազյան, ԱԺ ընտրությունների քարոզարշավն այսօր ավարտվում է: Ձեր կուսակցությունն ավելի քան մեկ ամսվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ մարզերում: Ինչպե՞ս եք գնահատում այսօր տիրող քաղաքական մթնոլորտը մեր երկրում: – Նախընտրական քարոզարշավի առաջին օրն ու այսօրը տիրող մթնոլորտում դրական իմաստով բավականին եւ լուրջ տեղաշարժ է
Առանց խախտում ընտրություն չի լինում
Վստահեցնում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ռեգնում» գործակալությունը երեկ հյուրընկալել էր Դավիթ Հարությունյանին, որը նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի պատասխանատուներից է: Եվ նրան ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին քարոզչության ընթացքում ՀՀԿ-ի թույլ տված խախտումներին, որոնցից մեկին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ի վերջո ասաց, թե բոլոր քաղաքական ուժերն էլ թույլ են տվել խախտումներ, սակայն դրանք չունեն էական
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ
Իրավական խնդիրները՝ տեսական հարթության վրա Կուսակցությունների՝ մեր ուսումնասիրած ծրագրերում անպակաս էին «կոռուպցիա», «կլան», «իրավական դաշտ», «պայքար» բառերը: Նոր Սահմանադրության ընդունումը Ազգային ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) ծրագրային դրույթներից է: Անդրադառնալով իրավական փոփոխություններին, ԱԺԿ-ն, խորհրդարանական մաս կազմելու դեպքում, կողմ է անկախ եւ արդար դատական իշխանության կայացմանը, վարչական արդարադատության ինստիտուտի ստեղծմանը՝ օրենքներին հակասող իրավական ակտերն անվավեր ճանաչելու եւ պաշտոնյաների
ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն կոչ արեցին չխաբվել
Նրանցից յուրաքանչյուրը ազգի փրկությունը տեսնում է իր մեջ Վերջին օրերին Գյումրիում ձրի համերգներն ու կրքոտ ելույթներն այնքան են շատացել, որ պարապ-սարապ գյումրեցիները չեն հասցնում հրապարակներից տուն գնալ: Նախորդ օրը Գյումրիում քարոզարշավի էր եկել միանգամից 3 կուսակցություն՝ ՕԵԿ-ը, Ժողովրդական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն: Վերջինս Գյումրի էր եկել կարմիր վերնազգեստներով ու մոտոցիկլետներով: Թեեւ երեքին էլ գյումրեցիները ջերմ ընդունեցին,
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՎ ԱՆՀՆԱՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Իրենց ընտրողներին կուսակցությունները հույսով են անում, թե աշխատատեղեր կբացեն, բյուջեն կլցնեն, աշխատավարձերը կավելացնեն: «Ստվերային տնտեսության գերակշիռ մասը բերելու ենք օրինական դաշտ եւ դրա հաշվին 2008-ին պետբյուջե հավելյալ կմուտքագրվի 800 մլն դոլար». իր նախընտրական ծրագրում այսպես է խոստանում «Ժառանգություն» կուսակցությունը: Նկատենք, որ եթե ստվերի գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությանն իսկապես հաջողվի բերել հարկման դաշտ, ապա բյուջե
Չեն վճարում, բայց խոստանում են
Կուսակցությունները թեեւ իրենք էլ սոցվճարումներից խուսափում են, բայց իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են կենսաթոշակը բարձրացնել: ՀՅԴ կուսակցության այն խոստումը, թե ընտրվելու դեպքում 2008-ից կենսաթոշակները դարձնելու են 50 հազար դրամ՝ մեծ աղմուկ էր բարձրացրել եւ հարուցել հատկապես ՀՀԿ-ի զայրույթը, ըստ որի, նման խոստում տալն առնվազն ծիծաղելի է եւ անիրատեսական: Նկատենք, որ կենսաթոշակային ֆոնդը կազմվում է գործատուների
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Գրեթե բոլոր կուսակցություններն էլ իրենց ընտրազանգվածին ավելի մարդասեր երեւալու համար նախընտրական ծրագրերում սոցիալական հատվածին մեծ տեղ են տվել: Կուսակցությունները, ընտրվելու դեպքում, խոստանում են բնակչությանն առողջացնել, ազգը բազմացնել, մարդկանց կյանքը երկարացնել, կանաչ գոտիները վերականգնել: Հաշվի առնելով, որ հայ աղջիկներից շատերը, տղաների դեֆիցիտի պատճառով, «տանն են մնում», կուսակցությունները խոստանում են անգամ այս խնդիրը լուծել: Օրինակ, Հայ հեղափոխական
Նժդեհի ժամանակակցին մեծարեցին
Վիրահայերը հյուրընկալել էին «Գարեգին Նժդեհ» շքանշանակրին՝ թանկ հյուրի հետ անմիջական շփման համար: Մայիսի 6-ին Հայկազ Մուրադյանին, որպես Գարեգին Նժդեհի ժամանակակցի, նժդեհական գաղափարների կրողի եւ մեծ հայրենասերի, պաշտպանության նախարարության կողմից շնորհվեց «Գարեգին Նժդեհի» անվան շքանշան: Այս գործում իր ներդրումն ուներ նաեւ Հանրապետական կուսակցությունը, քանի որ շքանշան ստանալու համար հենց այս կուսակցությունն էր Հ. Մուրադյանի թեկնածությունն առաջարկել:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ԱԺ պատգամավորական ընտրությունների քարոզարշավը, ըստ ՀՀԿ-ի մամուլի քարտուղար, ՀՀ վարչապետի օգնական, «Ազգությունների երիտասարդական ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Շարմազանովի, անցնում է արդյունավետ: Նրա կարծիքով՝ այս քարոզարշավը բավականին կոռեկտ է եւ գրեթե բացակայում է սեւ PR-ը. «Չնայած մարաթոնի վերջում որոշ քաղաքական ուժերի նյարդերը տեղի տվեցին: Նրանք քննադատող, զգացմունքային արտահայտություններով
«Իշխանությունը մեղք է»
Երեկ արձանագրեցին ՀՀՇ վարչության երկու անդամները Մայիսի 6-ին ՀՀՇ վարչությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանին ծեծի ենթարկելու, նաեւ ԱԱԾ կողմից մայիսի 7-ին ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, «խրթին պատճառաբանությամբ» հիմնավորված, ձերբակալության փաստերը: ՀՀՇ-ն իշխանություններից պահանջել է «վերջ տալ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումներին»՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված «իրավիճակից
«ՄԵՆԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԻՆ ԵՆ ԳԱԼԻՍ»
Վստահ են Արթիկի բնակիչները, որոնցից մի քանիսը հանդիպման ժամանակ գրկախառնվել էին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, իսկ այլ հանդիպումներում իշխանափոխություն էին պահանջում ընդդիմադիրներից: Քարոզարշավի վերջում շեշտակի ավելացավ հանդիպումների խտությունը: Եվ մայիսի 2-ին, երբ առանց որեւէ կուսակցության ուղեկցության այցելել էինք Արթիկ՝ պարզելու մարդկանց տրամադրվածությունը, քաղաքում նոր էր ավարտվել «Օրինաց երկրի» ղեկավարների հետ հանդիպումը, եւ սպասում էին Ժողովրդական
Միայն լավը
«Ազգային միաբանություն». Դժվար է պատկերացնել, որ հաջորդ ԱԺ-ում այլեւս չեն հնչի սահմռկեցուցիչ վիճակագրական տվյալներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, իսկ Ստրասբուրգում արժանի հակահարված չի տրվի թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների նկրտումներին: Ժողովրդական կուսակցություն. Կարապետիչը կարողացել է շահել Հայաստանի ամենաչքավոր խավերի համակրանքը եւ նրանց վրա թողնել խելացի ու բանիմաց մարդու տպավորություն: Հետեւաբար, իրավունք ունի այդ խավերի շահերը ներկայացնել խորհրդարանում:
Գագիկ Ասլանյանի եղբայրը վաճառե՞լ է ՕԵԿ-ի տեղերը
«Օրինաց երկիրը» պատրաստվում է այս փաստի կապակցությամբ դիմել իրավապահներին Մայիսի 7-ին անդրադառնալով պատճառներին, թե ինչու «Օրինաց երկրի» նախկին փոխնախագահ Գագիկ Ասլանյանը հայտարարեց իր նախկին կուսակցության հետ այլեւս ճանապարհ չանցնելու մասին՝ ՕԵԿ ներկայիս փոխնախագահ Հեղինե Բիշարյանն «Առավոտին» ասել էր. «Օրերս մենք նրա եղբորն ազատեցինք Թալինի ընտրատարածքային հանձնաժողովի անդամի պարտականությունից, քանի որ մեր տեղերի մի մասը տվել
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԶԱՐԳԱՑՆԵԼՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան. Հայաստանում շուտով տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է 2004 թվականին, ունի ավելի քան 370 հազար անդամ: Հարցումները ցույց են տալիս, որ կուսակցությունը գալիք ընտրությունների առաջատարներից մեկն է: Հայաստանում նախընտրական իրավիճակի եւ կուսակցության ծրագրի մասին «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ զրուցել է «Իզվեստիայի» թղթակից Վլադիմիր
«ԻՄՊԻՉՄԵՆՏ», «ՀԱՂԹԱՆԱԿ», «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»
Երեկ այս բառերը հաճախ էին վանկարկում ընդդիմության հանրահավաքին ներկա մի քանի տասնյակ հազար մարդիկ Երեկ նախնական պայմանավորվածության համաձայն, «Իմպիչմենտ» դաշինքն ու «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները համատեղ հանրահավաք անցկացրին, որին տարբեր հաշվարկներով՝ մասնակցում էր 20-30 հազար մարդ: Հանրահավաքն ուշացումով սկսվեց, ինչը «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը բացատրեց ոստիկանության կողմից փողոցները փակելու փաստով: Նրա մատուցմամբ, թեեւ ապրիլի
ԱԶԱ՞Տ, ԱՐԴԱ՞Ր…
Երեկ միացյալ ընդդիմության հրավիրած հանրահավաքից հետո երթ էր կազմակերպվել դեպի ԱԱԾ, որտեղ պահվում են Ալեքսանդր Արզումանյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը: ԱԱԾ շենքից հաշվված վայրկյանների ընթացքում դուրս եկան Ղարաբաղից բերված «կարմիր բերետավորներ», որոնց միացան ՀՀ ոստիկանության «6-րդ» վարչության հատուկ ջոկատայինները, նաեւ՝ քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ցուցարարներին փորձեցին քաշքշելով փողոցից դուրս բերել մայթ: Դա նրանց չհաջողվեց,
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ
Երեկ «Առավոտն» ահազանգ ստացավ, որ կրակել են Արարատի մարզի Դալար գյուղի անցյալ տարվա օգոստոսի 30-ին սպանված գյուղապետի՝ Տիգրան Պետրոսյանի գերեզմանի վրա: Մենք եղանք տեղում: Պարզվեց, որ Պետրոսյանի գերեզմանաթմբի կողքին գտնվող, 11 տարի առաջ մահացած նրա քրոջ գերեզմանաքարի վրա կա կրակոցի 5 հետք: Մեր աղբյուրի պնդմամբ, այն կատարել էր օրերս ազատազրկման վայրից դուրս եկած, նախկին գյուղապետ
ԽՈՅ 21.03-20.04: Օրը ձեզ հոգու ուրախություն կպարգեւի: ՑՈՒԼ 21.04-21.05: Ռոմանտիկ հանդիպումների համար իդեալական օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր կարող եք ձեր վիճակը կայունացնել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեր բոլոր խնդիրները համարեք լուծված: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է գործունեության ոլորտի փոփոխության առաջարկ ստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աշխատեք ապահովել աշխատանքային գործունեության առավել լայն շրջանակներ: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Մարդկանց հետ շփումներում ռոմանտիկան կգերիշխի:
ԼՈՒՐՋ ՄԵԿՆԱՐԿՆԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ
Հանրապետության հեծանվային սպորտի ֆեդերացիան օրերս անցկացրեց տարվա միջոցառումների ծրագրով նախատեսված երեք տարիքային խմբերի (մեծահասակներ, երիտասարդներ եւ պատանիներ) հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունները: Մեծահասակների 80 շրջան 8 միջանկյալ վերջնագծով մրցաձեւում հաղթող դարձավ Սերգեյ Սարկիսովը: Երիտասարդների մեջ, ովքեր նույնպես պայքարում էին նույն մրցատարածությունում, հավասարը չունեցավ Դավիթ Մկրտչյանը: Իսկ ահա պատանիները հաղթահարեցին 60 շրջան 6 միջանկյալ վերջնագծով: Այստեղ մրցատարածությունն
«Օրինավոր լինելը՝ իշխանությունն իրենից պետք է սկսի»
Երեկ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում երեկ ասուլիս էր հրավիրել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բոլորին շնորհավորելով մայիսյան հաղթանակների առիթով՝ ասաց, որ հայ ժողովրդին մնում է մայիսի 12-ին գրանցել եւս մեկ հաղթանակ: Հարցին, եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն, «Ժառանգությունը» կմիանա՞ արմատական ընդդիմությանը («Իմպիչմենտ», «Հանրապետություն», «Նոր ժամանակներ»), Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մայիսի 12-ին մենք


















































