Օրվա լրահոսը
ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ
ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ ուժերի առաջարկած փոփոխությունները որեւէ դրական տեղաշարժ չեն կարող առաջացնել «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» խնդրի հանգուցալուծման մեջ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնախմբի համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում բազմակարծություն ապահովելու եւ «Ա1+»-ին եթեր վերադարձնելու առնչությամբ նրանց մտահոգություններին ի պատասխան՝ հատկապես իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորները շեշտել էին,
ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՒՅՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՒՅՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ Եվրոպական դիտորդները փորձում են դրանք հավասարակշռել ԵԽ ԽՎ դիտարկման հանձնաժողովը Եժի Յասկերնիայի գլխավորությամբ արդեն չորս օր է, ինչ Հայաստանում է: Այցի նպատակը ԵԽ-ի առջեւ ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարման մոնիտորինգի անցկացումն է: Երեկ մոնիտորինգի հանձնաժողովն այցելեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ նախատեսված ժամանկահատվածից կարճ զրույց ունեցավ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ: Հանդիպումը
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ԸՍՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ԸՍՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ «Առավոտի» ընթերցող Շավարշ Խաչատրյանը թերթին ուղղված իր նամակում հիշեցնում է, որ փոխադրական եւ ավարտական քննություններից հետո դպրոցների տնօրենների հրամանով դպրոցի բոլորուսուցիչները համարվում են արձակուրդի մեջ։ Աշխատանքային օրենսգրքի 103 հոդվածի պահանջն է, որ արձակուրդային գումարը աշխատողին վճարվում է արձակուրդ մեկնելուց երեք օր առաջ։ Մինչդեռ արձակուրդի առաջին շաբաթում հազիվ վճարում են հունիս ամսվա
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԿԵՂՏԱՋՐԻՑ
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԿԵՂՏԱՋՐԻՑ Էրեբունի համայնքի Արցախի փողոցի թիվ 20/2 շենքի բնակիչներն իրենց շենքի նկուղում տարիներ շարունակ լճացած կեղտաջրերի համար բողոքել են, բնականաբար, ոչ միայն «Առավոտին»։ Տարվա բոլոր եղանակներին շենքի նկուղում տիրող վիճակն առաջին հերթին անդրադառնում է ցածր հարկերում բնակվող մարդկանց առողջության վրա։ Բնակիչների խոսքերով, մարդիկ հատկապես ձմռան ամիսներին հաճախակի հիվանդանում են: «Ցուրտ եղանակին առաջին հարկի
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՈՒԺԵՂՆԵՐԸ
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՈՒԺԵՂՆԵՐԸ Համահայկական խաղերում առջեւում է Երեւանի թիմը Մեկօրյա հանգստից հետո Համահայկական երրորդ խաղերի մասնակիցները երեկ վերսկսեցին մարզական պայքարը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աթլետներն ու լողորդները որոշել են հաղթողներին ու մրցանակակիրներին, բայց այդ մարզաձեւերում հանդես եկող սփյուռքահայ մարզիկները չեն շտապում վերադառնալ տուն, այլ գերադասում են եւս մի քանի օր անցկացնել հայրենիքում, հանդիսականի
«Նորման»՝ ֆիլմի նորմերով
«Նորման»՝ ֆիլմի նորմերով Ռեժիսոր Բորիս Հայրապետյանը փոխել է «Նորմայի» գլխավոր դերակատարին «Պրոֆեսիոնալ կինոն իր օրենքներն է թելադրում եւ Հոլիվուդի աստղերն անգամ պատրաստ են տարբեր անակնկալների, նույնիսկ՝ մերժման։ Մեր մերժված արտիստների հետ էլ «Նորմայի» պարագայում, ընդհանուր հաշվով, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- կարծում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Բորիս Հայրապետյանը։ Ինչպես
ՄԵԶ ԵՐԿԱՐԱՏԵՎ «ԼՃԱՑՈՒՄ» Է ՍՊԱՍՈՒՄ
ՄԵԶ ԵՐԿԱՐԱՏԵՎ «ԼՃԱՑՈՒՄ» Է ՍՊԱՍՈՒՄ Եվ դա ունի իր դրական եւ բացասական կողմերը Մեր բազմաթիվ մոլորությունների եւ ձեւամոլությունների շարքում ամենազավեշտականը «բարոյահոգեբանական մթնոլորտի» մասին պարբերաբար հնչող տրտունջներն են: «Բա առաջ էդպե՞ս էր: Մաքրություն կար, մարդկություն կար»: Իբր՝ երեկ լավ էր, քանց վուր էսօր: Այսինքն՝ կային ժամանակներ, երբ այդ մթնոլորտը ջինջ էր, ազնիվ էր, արդար եւ այլն:
Մաթեմատիկայից լավ ենք, քիմիայից՝ վատ
Մաթեմատիկայից լավ ենք, քիմիայից՝ վատ Պետպատվերի տեղերն ավելացել են Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Մարտիրոսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչն էր անցյալ տարվա մաթեմատիկայի այդքան աղմկահարույց քննությունների պատճառը, եւ ինչպես պատահեց, որ այս տարի, անցյալ տարվա համեմատ, բարձր ցուցանիշներ ունեցանք միայն մաթեմատիկա առարկայից: «Անցյալ տարվա մաթեմատիկայի քննության շուրջ ծավալված աղմուկի հիմնական պատճառն այն էր, որ
ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՍՏԱԼԻՆ Է ԸՆԹԵՐՑՈՒՄ
Թմրանյութի առկայություն նրանց մոտ չէր եղել, փոխարենը Նաիրի Հունանյանի մոտ հայտնաբերվել էր հերոին տեսակի թմրանյութ։
Փախստականներին՝ հանրակացարան,բնապահպաններին՝ ընդերք
Փախստականներին՝ հանրակացարան,բնապահպաններին՝ ընդերք Պաշտոնյաները պարզաբանում են երեկվա կառավարության որոշումները Այն հստակորեն սահմանում է, որ ՀՀ-ում արգելվում է առանց պետական գրանցման՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարել։ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը երեկ պարզաբանեց, որ «նախկին օրենսգրքում նույնպես այս դրույթը եղել է, որ պետք է պետական գրանցում կատարվի երկրաբանական ուսումնասիրման աշխատանքների համար, բայց այնտեղ հստակ ձեւակերպված չէին երկրաբանական
«Ա1+»-ն ՈՒ ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՇՏՎԵՑԻՆ
«Ա1+»-ն ՈՒ ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՇՏՎԵՑԻՆ Պարզվեց, որ գործընկերոջ մասին հերյուրանքներ տարածած «Արմենիան» «մասնագիտորեն հարգում է» «Ա1+»-ին: Դեռ հունիսի 26-ին «Մելտէքս» ՍՊԸ տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Արմենիա» հեռուստաընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ տնտեսական դատարանին՝ պահանջելով հերքել հունիսի 9-ին այդ հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերում «Արմենիայի» նախագահ Բագրատ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր «Ա1+» հեռուստաընկերությանը: Իսկ Բ.Սարգսյանը մասնավորապես
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանում իրենց հանդիպումների ընթացքում ԵԽԽՎ դիտարկման խմբի համազեկուցողները հիմնական խնդիրների շարքում անդրադառնում են «Ա1+»-ին եւ «Նոյյան տապան»-ին եթեր չտրամադրելու փաստին: «Համազեկուցողները կարծում են, թե այս խնդիրը պետք է լուծվի եւ ձեւեր գտնվեն, որ կապուղիների մրցույթը դժգոհություն չառաջացնի հասարակության մեջ, լինի արդար եւ հնարավորինս բաց, թափանցիկ, բավարարվեն բոլոր պահանջները, որոնք այդ առումով առաջադրում
«Կրակել են արեւմուտքից»
«Կրակել են արեւմուտքից» Պնդել է Կասպրչիկի օգնականը «Սա առաջին անգամն է, որ Հայաստանն ինքն իրեն այսչափ լուրջ հարվածի տակ է դնում»,- գնահատական է տալիս Բաքվի «Զերկալո» թերթը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ընթացքում օգոստոսի 19-ին տեղ գտած միջադեպը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի եւ նրա դաշտային օգնականների
Թոքմաջյանը դուրս չի եկել քաղաքականությունից
Թոքմաջյանը դուրս չի եկել քաղաքականությունից Նա կստեղծի բոլորովին այլ ուժ «Մտավորական Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Հովհաննես Թոքմաջյանը1999 եւ 2003թթ. ընտրություններում որեւէ արդյունքի չհասնելուց հետո «բարոյական» չի համարել այլեւս ղեկավարել իր իսկ հիմնած կուսակցությունը: Այդ հանգամանքը հաշվի առնելով, նա եւ կուսակցության քաղաքական խորհրդի 17 անդամներից 14-ը դուրս են եկել կուսակցությունից, իսկ «մնացած» կուսակցությունը որոշել է
ԻՍԱ ՂԱՄԲԱՐԸ~ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈ՞Ւ
ԻՍԱ ՂԱՄԲԱՐԸ~ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈ՞Ւ Հարցազրույց ադրբեջանական ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության անդամ, ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեի հետ -Ինչպիսի՞ն է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը նախագահական ընտրությունների այս փուլում: – Մենք թեւակոխել ենք նախընտրական քարոզարշավը, սկսվել են նաեւ ընդդիմադիր ուժերի միջեւ միասնական թեկնածու առաջադրման շուրջ բանակցությունները: Սկզբունքորեն ամենաշատ ժողովրդականություն վայելող թեկնածուն Իսա Ղամբարն է: Մյուսները, սոցոլոգիական
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Եժի Յասկերնիան եւ Ռնե Անդրեն, նաեւ քարտուղար Վալերի Կլամերը երեկ 13 հանդիպումներ ունեցան ԱԺ-ում: Հանդիպեցին բոլոր խմբակցությունների եւ խմբերի, հանձնաժողովների, ԱԺ ղեկավարության եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը դեռ մինչեւ դիտարկման հանձնաժողովի ժամանումն էր հայտարարել. «Հայաստանի իշխանությունները պետք է պատճառաբանություններ
Ինտեգրումը մեզ համար չէ
Ինտեգրումը մեզ համար չէ Երեկ հաշմանդամ երեխաների օգնության «Փրկություն» կազմակերպությունը նվերներ բաժանեց թույլ տեսնող, լսող եւ մարմնական այլ թերություններ ունեցող երեխաներին։ Միջոցառումից անմասն էին նրանց ծնողները, որոնց կոպտորեն դուրս հրավիրեցին բակ։ Դա առիթ դարձավ փոխադարձ վիրավորանքներով միջադեպերի։ Վտարված մայրիկների հետ զրույցից տեղեկացանք, որ յոթ տարվա իր գործունեության ընթացքում միությունն առաջին անգամ է նման խոշոր «նվերաբաժանում»
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՕՂԱԿՆԵՐ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՕՂԱԿՆԵՐ Երեւանի ֆուտբոլային թիմը հանվեց Համահայկական խաղերից Խաղերի մասնակիցներն ու հյուրերը, չնայած լայնածավալ շինարարական աշխատանքներին, շրջեցին քաղաքամայր Երեւանում, այցելեցին Եղեռնի հուշարձան, Հայոց ցեղասպանության թանգարան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հոգեւոր ու մշակութային կենտրոններ, իսկ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում նրանց համար կազմակերպվեց համերգ եւ դիսկոտեկ։ Խաղերն ընդհանուր առմամբ անցնում են նորմալ, առանց
Նոր ֆիլմ՝ «պայթած» բանկի մասին
Նոր ֆիլմ՝ «պայթած» բանկի մասին Ռեժիսոր Ռուբեն Քոչարի «Արահետը» մարմնավորելու է Հայաստանին բնորոշ իրավիճակներ Արդեն 10 օր է՝ սկսվել են կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Արահետ» ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Գլխավոր դերը վստահված է Հարություն Մովսիսյանին։ Նրանից բացի, ֆիլմում խաղալու են նաեւ Արմեն Էլբակյանը, Աշոտ Ադամյանը, Մարգո Մուրադյանը, Կարեն Ջանիբեկյանը։ Իսկ ԱՄՆ-ում կմիանան ամերիկաբնակ հայաստանցի եւ ամերիկացի դերասաններ։
ՌԱԴԱՄԵՍՆ ՈՒ ՕԹԵԼԼՈՆ 30 ՏԱՐԵԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ
ՌԱԴԱՄԵՍՆ ՈՒ ՕԹԵԼԼՈՆ 30 ՏԱՐԵԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ Համոզված է երգիչ Եղիշե Մանուչարյանը Ամերիկաբնակ տենոր Եղիշե Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանում եւ արտասահմանում օպերային արվեստի մասին ընկալումներն իրարից շատ են տարբերվում։ Օրինակ, նա հիշում է, որ Երեւանում «Անուշը» պատրաստել են երկու տարում, մինչդեռ ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է. «Էնտեղ տրվել է մեկ ամիս, որ «Աննա Բոլենա»
Շեքսպիրյան կրքեր Խաչփարի դպրոցում
Շեքսպիրյան կրքեր Խաչփարի դպրոցում Դպրոցի տնօրենը պայքարի է ելել գյուղապետի, նրա ազգականների եւ «ոչ յուրային» ուսուցիչների դեմ Ինպես արդեն հայտնել ենք, օրերս Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոց այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները, փոխմարզպետ Սամվել Մինասյանը եւ կրթության վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մազմանյանը։ Անցյալ տարվա նոյեմբերից ուսուցիչները բողոքներ են ուղարկում ՀՀ գիտության եւ կրթության նախարարին, ԱԺ նախագահին եւ
«ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
«ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ» Բողոքարկումից դժգոհ դիմորդներին խորհուրդ է տալիս Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մարտիրոսյանը: Մաթեմատիկայի ընդունելության քննություններից մեկի ժամանակ մեր լրագրողական աշխատանքը կատարելիս պատահմամբ պարզեցինք, որ լիազոր ներկայացուցիչների մեջ կա տվյալ առարկայի գծով մասնագետ, որ կարող էր իր ակտիվ մասնակցությունն ունենալ քննության ողջ ընթացքում: Այս մասին հայտնեցինք Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Մարտիրոսյանին՝
Վետերաններին զեղչեր չե՞ն հասնում
Վետերաններին զեղչեր չե՞ն հասնում Ավիաընկերությունները խախտում են ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագիրը 1993թ. մարտի 12-ին ԱՊՀ երկրների շրջանակներում կնքվել է համաձայնագիր՝ «Հաշմանդամների եւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ՝ նրանց հավասարեցված անձանց զեղչով երթեւեկելու իրավունքների փոխադարձ ճանաչման մասին»։ Ինչ-որ մի պահի այդ համաձայնագիրը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անհասկանալի է համարել եւ 2002թ. նոյեմբերի
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ, ԲԱՅՑ ՉԱՇԽԱՏՈՂ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ, ԲԱՅՑ ՉԱՇԽԱՏՈՂ Չնայած երկրի ղեկավարությունը գոհ է ՀՀ ունեցվածքի մասնավորեցման արդյունքներից (ի տարբերություն «նախկին» սեփականաշնորհումից), այսօր բազմաթիվ են սեփականաշնորհման անհաջող դեպքերը: Առկա են վերջին շրջանում անհաջող մասնավորեցման անգամ «համալիր» օրինակներ. ապակու երեք գործարանները՝ «Հայապակի», «Գյումրիապակի» եւ «Արմավիրապակի»: Լեռնամետալուրգիայում՝ Ալավերդու պղնձամոլիբդենային, Ախթալայի եւ Քաջարանի լեռնահարստացուցիչ կոմբինատները եւ այլն: Անարդյունավետ սեփականաշնորհման օրինակներ կարելի է նշել անգամ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» ասել էր, թե չի համարում, որ նախագահի ընտրության ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվածների քանակի վերաբերյալ Արդարադատության նախարարության հրապարակած տվյալները ճիշտ էին, մասնավորապես այն պատճառով, որ նախարարությունը «տվյալներ էր ստանում 2-3 դատարաններից, բայց Հայաստանի բոլո՛ր դատարաններն էին ներգրավված վարչական տույժերի ենթարկելու գործընթացում»: Այս առնչությամբ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար
Թշվառ, բայց ոչ անտեր Վրաստան
Թշվառ, բայց ոչ անտեր Վրաստան Վրաստանն այսօր մեծ փոփոխությունների շեմին է կանգնած։ Նոյեմբերին այստեղ կայանալիք խորհրդարանական ընտրություններով պայմանավորված գործընթացները դեռեւս շատ չեն շիկացել, սակայն ներքաղաքական պայքարի վերջնամասն, ըստ ամենայնի, չափազանց բուռն է լինելու։ Բանն այն է, որ այդ ընտրությունները, փաստորեն, կանխորոշելու են նաեւ 2005 թվականին նախագահական պոստի համար մղվելիք պայքարի ելքը։ Ուստի, քաղաքական մեծ խաղի
«Ես քաղաքականությունից մի քիչ հեռու մարդ եմ»
«Ես քաղաքականությունից մի քիչ հեռու մարդ եմ» Խոստովանում է ԱԺ պատգամավոր եւ Աղվան Հովսեփյանի ընկեր Լեւոն Խաչատրյանը Թիվ 20 ընտրատարածքում ընտրված ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանի անունը շարունակ կապում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի հետ: Նաեւ վստահեցնում էին, թե նրա թեկնածությունն այդ ընտրատարածքում (որն իր մեջ ընդգրկում է Ապարանի եւ Աշտարակի որոշ շրջաններ) առաջ
«ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ»
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների գործողություններն այսպես է գնահատում «27»-ի գործով մեղադրողների խմբի համակարգող Գագիկ Ավետիսյանը: -Ինչպե՞ս եք վերաբերվում Օլեգ Յունոշեւի հայտարարությանը, թե «27»-ի գործով ամբաստանյալների եւ մեղադրողների դիրքորոշումները նույնական են. «Նրանք արդեն մեկ թիմ են դարձել, որոնք նույն նպատակներն են հետապնդում»: – Օլեգ Յունոշեւը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ էլ չարամտորեն հետապնդում է այլ նպատակներ: Երբե՛ք
ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է
ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է «Առավոտը» բազմիցս ներկայացրել է ԱԻՄ-ի գրասենյակների առնչությամբ Պարույր Հայրիկյանի մեկնաբանությունները: Ներկայացնում ենք նաեւ հակառակ կողմերի հակափաստարկները: Ուրեմն՝ ի՞նչ է չարաշահել ԱԻՄ առաջնորդը: … Վարչապետի համբերությունը Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանին, քանի որ Պարույր Հայրիկյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահը նրան ՊԱԿ-ի
Փեսան թալանեց զոքանչին
Փեսան թալանեց զոքանչին Սակայն գող փեսայի գույքը բռնագրավվեց հօգուտ պետբյուջեի Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում մի շատ հետաքրքիր քրեական գործի քննություն էր ընթանում։ Լսվում էր Հարություն Ղամբարյանի նկատմամբ հարուցված քրգործը։ Նա մեղադրվում էր գողության մեջ։ 2002թ. հունիսից մինչեւ 2003թ. հունվարի 8-ը ժամանակահատվածում, ըստ նախաքննությունը իրականացրած մարմնի, նա մուտք էր գործել իր զոքանչ, գործով տուժող Հասմիկ