Օրվա լրահոսը
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Կյանքի ընկերոջ հետ եղեք առանձնապես նուրբ ու բարի։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Համարձակ գործեք, բայց այդ ընթացքում աշխատեք չվիրավորել ընկերների զգացմունքները։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Վճիռներ կայացնելիս լավ կշռադատեք։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Հնարավոր է աշխատավայրում փոփոխություններ կատարվեն։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Կարողացեք հարգել նաեւ դիմացինի կարծիքը։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Ցրվածության պատճառով դժվարությամբ կմտնեք աշխատանքային ռիթմի մեջ։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Օրը ձեզ
ԾԱՂԿԱՁՈՐԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է
Այս օրերին Ծաղկաձորում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա: Առողջարար ցրտի սիրահարները հեղեղել են բոլոր հյուրանոցներն ու հանգստյան տները: Իսկ օլիմպիական ավանը շուրջ երեք շաբաթ զբաղեցրել էին Ռուսաստանի դահուկավազքի եւ բիաթլոնի ազգային հավաքականները: Նրանք նախապատրաստվում էին մրցաշրջան-2005-ին եւ, իհարկե, քառամյակի գլխավոր մեկնարկին՝ եկող տարի Իտալիայի Թուրին քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս եղավ, որ
Հաստ վիզն ու սափրած գլուխը պարտադիր չեն
Թիկնապահների ասոցիացիան այլ որակներ է կարեւորում Հայաստանի թիկնապահների ազգային ասոցիացիայի (ՀԹԱԱ) նախագահ Ռոբերտ Նազարյանը փետրվարի 1-4-ը միջազգային «Անվտանգության տեխնոլոգիայի ֆորմ» գործնական ծրագրի շրջանակներում մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու թիկնապահների հատուկ կոնֆերանսին: Այնտեղ քննարկվել են անձնական անվտանգության խնդիրներ: Երեկ այս մասին մամուլի ասուլիս էին հրավիրել ասոցիացիայի անդամները: Ռ. Նազարյանի կարծիքով, ՀՀ-ում թիկնապահների մասին սխալ պատկերացում ունեն. «Փորձը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԴԻՊԼՈՄՈՎ ԹԱՄԱԴԱՆԵՐ
Մեր իրականությունում դարեր շարունակ թամադաներ են եղել ու կլինեն: Թբիլիսիի պետական համալսարանում, ի թիվս այլ մասնագետների, կրթվում, պատրաստվում են պրոֆեսիոնալ թամադաներ: Մինչդեռ, մեր բազմաթիվ հայրենակիցներ այլ երկրներում են «դիպլոմավորվում» իբրեւ թամադաներ, ինչպես, օրինակ, ԻԻՀ-ում ՀՀ նախկին դեսպան Գ. Ղարիբջանյանը: Վերջին տարիներին Հայաստանում մոդայիկ է դարձել, «ներքեւներից» մինչեւ «վերեւներ», տարբեր առիթներով մասնավոր խնջույքներին, հավաքույթներին հրավիրել «պրոֆեսիոնալ»
Երկրորդ կիսամյակը՝ դատարանում
Արդեն սկսվել են երկրորդ կիսամյակի դասերը, սակայն Երեւանի բժշկական համալսարանի 13 ուսանողների համար այդպես էլ պարզ չդարձավ՝ նրանք սովորելու են վճարովի՞, կիսավճա՞ր, թե՞ պետպատվերով համակարգում: Երեկ վերաքննիչ դատարանում պետք է լսվեր ԵՊԲՀ-ի 37 միավոր հավաքած դիմորդների բողոքը, սակայն նախագահող դատավոր Լյովա Գրիգորյանի հիվանդության պատճառով դատավարությունը հետաձգվեց մինչեւ մարտի 2-ը: Հիշեցնենք, որ դիմորդների ծնողները պահանջում էին,
ԲՈՂՈՔ՝ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻՑ
Հետաքրքիր վիճակում է ցանկացած գերատեսչություն, որը ստանում է բողոք-նամակ, իսկ բողոքողի անվան կողքին գրված է՝ «Լեչկոմիսիայի դիարան»: Ռաֆիկ Ղազարյանից ստացած նամակը փոխեց մեր պատկերացումները առհասարակ դիարանի եւ նրա բնակիչների մասին: Նա խնդրում էր իր նամակը տպագրել «Առավոտի» էջերում, որպեսզի «առավոտի վաղորդյան լույսով լուսաբանվի ստվերում պահվող հանցագործությունը»: Երբ երեկ հայտնվեցինք դիարանում, ապա վաղորդյան լույսի փոխարեն մեր
Մինչեւ եկավ անտառապահը
Այս պատմությունը մեզ ներկայացրեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Ալինա Լազրյանը, որ «Արդարություն» դաշինքի համակիրներից է: «Մեր անտառապահ Սերգո Ուդումյանին, որ դաշնակցական է, պիտի որեւէ բան տաս, երբ փայտ ես կտրում անտառից (գիտենք, որ չի կարելի, բայց մարդիկ ստիպված անում են՝ սահմանամերձ գոտում ենք բնակվում, պայմաններն այնպիսին չեն, ինչպես քաղաքում է): Փողը՝ 5 հազար դրամը,
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՎԱԶԵԼ
Մասնագետների վերլուծությամբ, շարունակական դեֆլյացիան (դրամի արժեւորումը) շուտով հանգեցնելու է արտահանման ծավալների նվազման: Որոշակի տատանումներով դեֆլյացիան շարունակվում է մոտավորապես 6-7 ամիս եւ նահանջի միտում ցույց չի տալիս: Իսկ արտահանման նվազման նախանշաններն արդեն իսկ առկա են: Մինչդեռ փորձված մեթոդ է՝ նույնիսկ զարգացած պետությունները սղաճի (ինֆլյացիայի), թեկուզ արհեստականորեն, որոշակի մակարդակ են պահպանում՝ արտահանման խթանման, հետեւաբար՝ տնտեսության զարգացման նպատակով:
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ Փետրվարի 4-ին, 20.30-ի սահմաններում, «ՏԷՑ-ի կրուգ» կոչվող տարածքում (Արցախի փողոց) սկսվել է փոխհրաձգություն: 10-15 րոպե տեւած արյունոտ «ռազբորկայի» արդյունքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ճանապարհին BMW մեքենայի մեջ մահացավ հրազենային վնասվածք ստացած Մհեր Տեր-Հարությունյանը: Հիվանդանոց տեղափոխվեցին եւս երկուսը՝ Արմեն Ալբերտի Խաչատրյանը եւ Տիգրան Գագիկի Նազարյանը: «Առավոտի» տեղեկություններով, դեպքի վայրում եղել է մոտ 15
ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Կիրակի օրը հեռուստացույցի ալիքները փոխելիս 2-3 րոպե կանգ առա «Հայլուրի» վրա: Այդ 2-3 րոպեում բավականին կարեւոր ինֆորմացիա իմացա: Պարզվում է՝ Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ 1416 բանաձեւը այնքան էլ անբարենպաստ չէր մեզ համար, որովհետեւ առաջ է քաշում հանրաքվեի գաղափարը: Որպես դրա ապացույց՝ «Հայլուրը» բերում է բանաձեւի երկրորդ կետի հետեւյալ հատվածը. «Վեհաժողովը վերահաստատում է, որ ռեգիոնալ տարածքի
Անպատասխան հարցեր
Անպատասխան հարցեր Այսօր Վրաստանի ներքաղաքական եւ ներհասարակական մթնոլորտը շատ բաներով հիշեցնում է Հայաստանում «Հոկտեմբերի 27»-ին հաջորդած ժամանակները: Վրաց հասարակայնությունն ուղղակի բզկտվում է վարչապետի մահվան հանգամանքներին առնչվող հարցեր առաջադրելով եւ դրանց պատասխանները չստանալով: Վրացական մամուլում հիմնականում շրջանառվում են 9 անպատասխան հարցեր, որոնք ներկայացնում ենք ստորեւ: 1. Ինչո՞ւ իշխանությունները կատարվածն այդքան հապճեպ գնահատեցին դժբախտ դեպք՝ չսպասելով անգամ
Կարող են պարտադրել խաղաղության
Կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Քաղաքագետ, «Արմատ» կենտրոնի քաղխորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ միջազգային հանրության կողմից հնչող հայտարարությունները՝ 2005-ի ընթացքում լուծել ԼՂ հակամարտությունը, լուրջ եւ հիմնավոր մտադրություն է, որովհետեւ խնդրի կարգավորումը ձգձգելու ռեսուրսը, նրա ասելով, սպառվել է: «Միջազգային հանրության շահերը մեր տարածաշրջանում օրըստօրե մեծանում են, եւ նա շահագրգիռ է այն կայուն տեսնել: Եթե
ԻՆՉՈ՞Ւ ԱՆՀԵՏԱՑԱՆ «ԴԻՆՈԶԱՎՐԵՐԸ»
Ավանդների վերաբերյալ կոալիցիան իր տղամարդու խոսքը կասի։ Երբ նախագահը թույլ տա։ Երեկ ՀՀ հիմնի հնչյունների ներքո սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը եւ անմիջապես պարզ դարձավ, որ ավելի լավ կլիներ, որ չսկսվեր, քանի որ ԱԺ մեծամասնությունը ավելորդ անգամ ցույց տվեց իր անաշխատունակությունը՝ ընդդիմության ներկայության պարագայում: Երեկ խորհրդարան էին եկել ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ազգային միաբանությունն» ու «Արդարությունը», որոնք
ԶԱՎԱԿՆԵՐԸ ԽԺՌԵՑԻՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»
«Կենտրոն» հեռուստաընկերությունն անցած աշնանը, անոնսային մեծ արշավից հետո, սկսեց եթեր հեռարձակել Վահրամ Մարտիրոսյանի «Հեղափոխություն» հաղորդաշարը: Մեկ-երկու շաբաթից այն դադարեց, վերսկսվեց նոյեմբերին, դեկտեմբերի առաջին օրերին վերջնականապես փակվեց: – Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ փակվեց «Հեղափոխությունը»: – Ես ավելի շատ կուզենայի իմանալ՝ ինչո՞ւ բացվեց, ինչո՞ւ ինձ հրավիրեցին քաղաքական հաղորդաշար վարելու: – Միգուցե պատճառն այն էր, որ եվրոպական կառույցները քննադատո՞ւմ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՊ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՊ Գլուխ առաջին ԱՆՄԱՀԱԿԱՆ ՋՈՒՐ Մենք մի գլուխ բողոքում ու դժգոհում ենք մեր էս երկրային կյանքի դժվարություններից, շատ հաճախ մեր էս երկրային կյանքի միայն վատ կողմերն ենք նկատում ու զգում եւ շատ հաճախ հիմար-հիմար դուրս ենք տալիս՝ ասելով. «Ե՞րբ պիտի մեռնենք ու էս ամեն ինչից պրծնենք»: Խոսքը, իհարկե, նորմալ մարդկանց չի
Գիտելիքը
Գիտելիքը ուժ է, ինտերնետը՝ գերուժ Երեկ կայացավ ԱՄՆ դեսպանատան ինտերնետային նոր www.usa.am կայքի շնորհանդեսը Ճիշտ է, չգիտես ինչու՝ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը որոշել էր լրագրողներին հրավիրել շնորհանդեսից կես ժամ առաջ՝ հավանաբար կարծելով, թե ԱՄՆ դեսպանի եւ այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը հայաստանյան լրագրողները պիտի առնվազն կես ժամ հոգեբանորեն պատրաստվեն: Այդուհանդերձ, նախատեսվածից 45 րոպե հետո ԱՄՆ
ՈՐ
ՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ «ԳՈԶԱԼ ՅԱՐ» ՉԵՐԳԵՆ «Առավոտը» հյուրընկալել էր «Վիստա» ստեղծագործական կենտրոն ՀԿ-ի «Արծաթե բանալի» մանկական ծրագրի հեղինակ եւ գեղարվեստական ղեկավար Գոհար Սարգսյանին: Նշենք, որ այս ծրագիրը արդեն տասը տարի հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ: Ավելի քան 30 տարվա փորձ ունեցող արվեստագետը հանդես եկավ կոնկրետ՝ մանուկների գեղագիտական, մասնավորապես՝ երաժշտական դաստիարակության հարցերին վերաբերող առաջարկություններով: Մեր զրուցակիցը նախ կարեւորեց
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Դուք կամ կփոխեք աշխատավայրը, կամ պաշտոնի բարձրացում կստանաք։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Հրաժարվեք այսօր կարեւոր փաստաթղթեր ստորագրելուց։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Հիվանդանալու հավանականությունը նվազագույն է։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Եթե որեւէ մեկի հետ բանավիճելու լինեք՝ սահմաններից աշխատեք դուրս չգալ։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Եզրակացություններ անելիս ձերբազատվեք անցյալի հիշողություններից։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Սիրո համար ամենահարմար օրերից է։ ԿՇԵՌՔ 24.09- 23.10։ Ինտիմ կյանքում
Օպտիմալացում
Օպտիմալացում նախարարի թիկունքո՞ւմ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ տարեվերջին արած հայտարարությունը, թե օպտիմալացման պատրվակով այլեւս ոչ մի ուսուցիչ չի կրճատվելու, տնօրենները մեկնաբանում են յուրովի: Օրինակ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչյա Հայրապետյանը, 2 ամիս առաջ, ըստ պատշաճի, առաջիկա հնարավոր ազատման մասին զգուշացնելուց հետո, հունվարին աշխատանքից ազատել է ֆիզիկայի ուսուցչուհի Նատալյա Սեդրակյանին: Նա այդ քայլի
ՄԵԾԱՆՈՒՆ
ՄԵԾԱՆՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՎԱՍՏԱԿԸ Վերջերս Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում բացվեց Արամ Տեր-Ղեւոնդյանի անվան գիտական սրահը։ Ուստի պատեհ առիթ է եւս մեկ անգամ վերհիշել Արամ Տեր-Ղեւոնդյան մարդու եւ գիտնականի կյանքը, անցած ուղին, նրա թողած հարուստ եւ արժեքավոր գիտական ժառանգությունը։ Արամ Նահապետի Տեր-Ղեւոնդյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 24-ին, Կահիրեում, Մարաշից գաղթած տոհմիկ ընտանիքում։ 20 տարեկանում ընտանիքով
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱԹՈՌԱԿՌԻՎ
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱԹՈՌԱԿՌԻՎ Մեր դատախազը սփյուռքահայերից պակաս «շուստրի» չի Փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին են դիմել Լիբանանի քաղաքացի Մելքոն Մաջարյանը, նրա ներկայացուցիչ, փաստաբան Արման Հովհաննիսյանը: Բողոք-դիմումի մեջ շոշափվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Զորիկ Հովհաննիսյանի գործունեությունը, մասնավորապես՝ Լիբանանի քաղաքացիներ, ամուսիններ Մելքոն Մաջարյանին եւ Նարինե Գրիգորյանին բարոյական եւ ֆինանսական վնասներ հասցնելու հարցը: Ըստ
«Ջիգյարով
«Ջիգյարով կռվել ենք, բայց մատնվել անջիգյարության» Դժգոհում են Հայրենական պատերազմի վետերանները Աշխատանքի եւ պատերազմի վետերանների խորհրդի անդամներն արդեն անհանգստանում են, որ Հայրենական մեծ պատերազմի 60-րդ տարելիցը (մայիսի 9-ը) ըստ պատշաճի չի նշվի: «Պատերազմի ամենաջահել մասնակիցն այսօր 80-նն անց է, մարդիկ ծերանում, մահանում են, մի քանի տարվա կյանք ունեն, գոնե այդ օրը նրանց գնահատեն եւ ուրախացնեն»,-
«ՖԱՅԼԱԲԱԶԱՐԸ»
«ՖԱՅԼԱԲԱԶԱՐԸ» ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ Է Այստեղ գործ փնտրողների խնդիրները՝ նույնպես Մինչեւ անցյալ տարվա գարունը օրավարձով սեւ աշխատանք փնտրողները հավաքվում էին «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ: Անցորդները վարժվել էին նրանց, գործ պատվիրողները՝ նույնպես: Շուրջ տասը ամիս առաջ կինոթատրոնի շրջակա տարածքն ազատեցին՝ ավտոկանգառ կառուցելու նպատակով: «Ֆայլաբազարը», այլ տեղ չգտնելով, տեղափոխվեց Ագաթանգեղոսի փողոցով ցած՝ դեպի կրկես: Այդ օրվանից էլ հալածանք սկսվեց
Գյումրիում
Գյումրիում գերեզմաններ են թալանվում Երկաթ-ալյումինի բիզնեսով զբաղվողները նոր «հանքավայր» են հայտնաբերել Գյումրեցիներից շատերը վկայում են, որ գերեզմանոցի գողերը հարուստ ու աղքատ մեռելներին անգամ չեն տարբերակում. հավասարաչափ վշտացնում են ինչպես քաղաքի «անվանի տղեքին», այնպես էլ «անանուններին»: Իրենց դժգոհությունը անեծքով սկսեցին Ստրոյմաշ գործարանի դիմացի թիվ 1 գերեզմանատանը թաղված Վարդուշ եւ Ստեփան Գալոյանների հարազատները, որոնք ահազանգել էին մեր
ՓԱՍՏՈՐԵՆ՝
ՓԱՍՏՈՐԵՆ՝ ՕՐՀՆԵԼ ԵՆ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ Ռազմաշուկայական հարաբերությունները իրենց դրոշմն են թողնում «սուրբ գործերի» վրա Արաբկիր համայնքում մինչեւ հիմա եկեղեցի չկա, չնայած դրա կառուցման հողհատկացումն արվել է դեռեւս 1990 թվականին՝ Ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջանային խորհրդի կողմից: Իսկ 1995 թվականին եկեղեցու նախագիծն ու մանրակերտն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա կաթողիկոսի հավանությանն ու ստացել նրա օրհնությունը՝ անվանակոչվելով «Սուրբ
«Ոչ
«Ոչ հայանպաստ եւ հավակնոտ փաստաթուղթ» ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը մեկնաբանում է ԵԽԽՎ բանաձեւը – Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ք են Ձեր մեկնաբանությունները ԵԽԽՎ 1416 բանաձեւի առիթով: – Պարագաների բերումով, 1992 թվականից առ այսօր մասնակցել եմ միջազգային ատյաններում ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման տարբեր քննարկումների: Կարող եմ փաստել, որ դրա կարգավորման ողջ պատմության ընթացքում կոնֆլիկտի ծագումնաբանության վերաբերյալ այսպիսի ձեւակերպումներ երբեք
ԱԺ
ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԷԼԻ ԽԱԽՏՎԵՑ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ հետաձգեց նախորդ նստաշրջանը բոյկոտած ընդդիմադիր 24 պատգամավորների բացակայությունների հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ քվեարկությունների կեսից ավելին բացակայած այլ պատգամավորներ՝ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը եւ այլք, բժշկական կամ այլ փաստաթղթեր էին ներկայացրել, եւ նրանց բացակայությունները համարվել էին հարգելի: Իսկ ընդդիմադիրների բացակայությունների հարցի քննարկման հետաձգման հայտարարված պատճառն այն էր,
«Եվրոպայի
«Եվրոպայի դռները խի նո՞ր ենք ծեծել» Կոմունիստ Խորեն Սարգսյանը՝ Հայաստանի եվրոպական քաղաքականության մասին «Այսօրվա պառլամենտի դժբախտությունն այն է, որ կոմունիստական խմբակցություն չկա: Տարբեր պետությունների կոմունիստ պատգամավորների հետ բավականին օգտակար աշխատանք էինք տանում: Եթե այսօրվա խորհրդարանականները խիղճ ունենան՝ դա չեն ժխտի»,- կարծում է կոմունիստ, նախկին խորհրդարանական Խորեն Սարգսյանը: Քանի որ նա հայկական պատվիրակության շրջանակներում նաեւ եվրոպական
ԱՎԱՆԴՆԵՐԻ
ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԳՆԱՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Խնդիրը հերթական անգամ հետաձգվեց Երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացրեց այն ամենը, ինչով պատրաստվում է զբաղվել երկրի օրենսդիր մարմինը գարնանային նստաշրջանի ընթացքում: Ասուլիսից հետո խմբագրություն վերադարձա պատգամավորներից մեկին պատկանող «գծի» երթուղային տաքսիով եւ ուղեւորների խոսակցություններից հասկացա, որ այն, ինչով պատրաստվում է զբաղվել երկրի օրենսդիր
«ԼՂ-Ն
«ԼՂ-Ն ՊԻՏԻ ՆԵՐԳՐԱՎՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» Ըստ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանի պարտավորությունների դիտարկման հանձնախմբի զեկույցի՝ այս պնդումն արել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դեսպան Ռոլանդ Վեգեների ղեկավարած այս հանձնախմբի 5-րդ ընթացիկ զեկույցի մի բաժին նվիրված է Հայաստանին, մի բաժին էլ՝ Ադրբեջանին, եւ առանձնակի անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղին: Այս բաժնում նշվում է, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը մոտ


















































