Օրվա լրահոսը
ԳՈՆԵ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ՊԱՏՎԵՐՆԵՐԻՆ
ԳՈՆԵ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ՊԱՏՎԵՐՆԵՐԻՆ «ժրսՌ վպՑ Պպվպչ, վպ վՈՊՏ րՑՐՏՌՑՖ ՍՏՎՎցվՌջՎ» Մի հրեա Հայ մշակույթի, եկեղեցիների պատմության ու մատենագրության մասին պատմող «Մատենադարան» ֆիլմաշարի (որը հայտնի է շատերին) աշխատանքներն արդեն քանի տարի կանգ են առել։ Խորապես թափանցելով երկարատեւ այդ դադարի պատճառների մեջ, մեկ հիմնական պատճառ է ամրագրվում։ Մեր ղեկավարները տեղի-անտեղի խոսում են մեր դարավոր մշակույթից՝
ՇՈՈՒՆ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԿԱՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Արքայադավությունը ծանր մեղք է, ենթակա՝ թե՛ երկրային եւ թե՛ երկնային պատժի: Դավի հոգեբանական վերլուծության բոլոր ժամանակների փորձը վկայում է, որ մեկ անգամ արդեն այդ բարոյական արգելքը հաղթահարած մարդը գերի է դառնում ռեցեդիվի կամ կրկնահանցագործության ենթագիտակցական պահանջին: Պատահական չէ, որ հին ու միջնադարյան Արեւելքում նույնիսկ արդարացված արքայադավությանը մասնակցած մարդկանց ինքնասպանություն էին պարտադրում: Դա է եղել եւ
PRAEMONITAS PRAEMONITUS
Կոսովոյի շուրջ վերջին իրադարձությունների արտաքին հյուսվածքի տակ կարելի է հայտնաբերել քաղաքակրթական արժեքների խոր ճգնաժամի հետքը, որ արտահայտվում է դարերի ընթացքում իրար վրա բարդված հակասությունների եւ հակադրությունների՝ այլեւս անհամատեղելի դարձած եւ բացահայտ բախման վերածված աստիճանով: Պետության եւ մշակույթի ստեղծման հիմքերի սկզբունքորեն տարբեր ընկալումները, «հասարակական պայմանագրի» եւ «մարդու իրավունքների» մասին տեսությունների կիրառումն առանց հաշվի առնելու ազգային-կրոնական առանձնահատկությունները,
ՄԵՆՔ ՍԵՐԲ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ՍԵՐԲ ԵՆՔ
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն «Ինքդ քո ձեռքով քո վերջը կտաս…»․ Ֆիրդուսի Ապրիլի 23-25-ը հայոց նախագահը Վաշինգթոնում մասնակցելու է ՆԱՏՕ-ի հիսնամյա հոբելյանի արարողությանը, որտեղ առաջին անգամ գերագույն ամբիոնից հնչեցնելու է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Միաժամանակ հայտարարվել է նաեւ, որ նա այդ օրերին հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահի հետ: Ուզում ենք անսահմանորեն վստահել
ՁՈՒԿՆ ՈՒ ԾԱՌԸ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԶՈՀ
Եթե ձեզ ասեն, որ «ձկան լավ սեզոնին» Սեւանից օրը միայն մեկ ձուկ է ապօրինաբար որսվում, կհավատա՞ք։ Երեւի ավելի շատ կհավատաք շուկաներում ու մայթերին շարված ձկով լիքը արկղերի եւ մոմլաթե տոպրակներով զինված ձկնավաճառների առատությանը։ Եթե ձեզ ասեն, որ Ամանորին կտրվել են այնքան տոնածառացուներ, որքան թույլատրված էր, կարծում ենք, դարձյալ կհավատաք սեփական աչքերին։ Հավանաբար այլեւս կարիք չկա
Պարենային անվտանգություն մեկ առանձին ագարակում
Արամայիս Մարտիրոսյանի ֆերմերային տնտեսությունը (Արարատի մարզ, ք. Մասիս) ձեւավորվել է 80-ական թվականների վերջերին, երբ հանրապետությունում նոր էր սկսվել կոոպերատիվ շարժումը։ Շրջանում առաջին ֆերմերային տնտեսությունն էր, ուստի բարդ եւ դժվարին էր անցնելիք ճանապարհը։ Սկսել են 40 գլուխ խոշոր եղջերավոր անասունից եւ 20 գլուխ խոզամայրից։ Տնտեսավարման նոր եղանակին անցած ձեռնարկությունը 1990 թ. արտադրել է 50 տ կաթ,
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ. ՔԱՂԱՔ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
Հայկական գրեթե բոլոր քաղաքներն ունեն պատմական որոշակի անցյալ։ Սրանց պատմությունը իմանում ենք գրքերից, տեղում կառուցված եկեղեցիների պատերին գրված ինչ-որ տառերից, երբեմն էլ՝ սեպագիր արձանագրություններից։ Չարենցավանն այդ քաղաքների թվին չի պատկանում։ Այսօր կենդանի է եւ նույն Չարենցավանում է ապրում քաղաքի հիմնադիրների մի զգալի մասը։ Չարենցավանը Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքն է։ Պատահական չէ, որ հիմնադրման ժամանակ նրա անունը
Ընտրություններին պետք է վերաբերվել փիլիսոփայորեն
ԱՄՆ-ի նախագահներից մեկը նկատել է, որ «Եթե ընտրություններն ինչ-որ բան որոշելիս լինեին, ապա դրանք չէին անցկացվի»։ Այս արտահայտությունը բնութագրական է ամերիկյան դեմոկրատիային ընդհանրապես։ Մայիսի 30-ին ընտրություն կատարելու, ընտրություններին մասնակցելու «հերթը» Հայաստանի քաղաքացիներինն է։ Այդ օրը, ինչպես հավատացնում են, մենք դեմոկրատական ընտրությունների մասնակցելու բացառիկ առիթ ու հնարավորություն կունենանք։ Արդեն ապրիլի 25-ից կսկսվի մեծամասնաբար ու համամասնաբար ուղեղների
«ՇԱՄԻՐԱՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Սահմանափակել նախագահի իրավասությունները՝ փոփոխություն մտցնելով սահմանադրության մեջ ոչ թե սահմանադրական հանձնաժողովով, այլ հանրաքվեի միջոցով. ինչու. նախագահը պետք է հնարավորություն չունենա ստեղծելու տնտեսական լծակներ, ՆԳ եւ ԱԱ նախարարություններն առանձնանում են։ 4 նախարարություններ՝ Արտաքին Գործերի, Պաշտպանության, Ներքին Գործերի, Ազգային Անվտանգության, ուղղակիորեն ենթարկվում են ՀՀ նախագահին. ինչու. նախագահը պատասխանատու է երկրի անվտանգության համար, վարչապետին ընտրում եւ կառավարությունը ձեւավորում
Անսպասելի այց
Անսպասելի այց Ա. Յու. Բրեժնեւը ծնվել է 1961 թվականին՝ Մոսկվա քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժինը։ 1983-85 թթ. աշխատել է նախկին ԽՍՀՄ-ի արտաքին առեւտրի նախարարության «Սոյուզքիմէքսպորտ» միությունում։ Ավելի ուշ արտաքին գործերի նախարարությունում վարել է արտաքին կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնը։ 1996 թվականից «Ապագան՝ մեր երեխաներին» մանկական բարեգործական ֆոնդի նախագահն է։ Շատերիս
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱԼՈՒ ՀԱՐԿ ՉԵՂԱՎ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱԼՈՒ ՀԱՐԿ ՉԵՂԱՎ Նա եկավ կապույտ «Նիվա»-ով «Օրագրի» հյուրը ԱԺՄ կուսակցության առաջնորդ, Վազգեն Մանուկյանն էր։ Լրագրողների հետ հանդիպման պրն Մանուկյանը եկել էր, մտածելով, թե խոսակցությունը կծավալվի ապրիլի 24-ի շուրջ։ Հասկանալի է, լրագրողները առիթը չէին կարող բաց թողնել եւ իրենց զրկել այլ թեմաներ եւս շոշափելու հաճույքից, մանավանդ, Վազգեն Մանուկյանն ուրախ էր մեզ հետ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐԳԵԼՈՑ
Պարզվում է, որ Հայաստանում իր անունով արգելոց ունի ոչ միայն ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ Իր անվամբ Լաչինում արգելոց է ստեղծել նաեւ նախագահի խորհրդական, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը։ Մեր թերթի այցելուներից մեկը, որը մեծ ավանդ ունի Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցման գործում, մեկ ամիս առաջ այդ ճանապարհով Ստեփանակերտ ուղեւորվելիս փորձել է հանգստանալ Զաբուշ գետի ափամերձ շրջանում։
ԼԱՎ ԼՈՒՐ
Սույն թվականի ապրիլի 21-ի երեկոյան կողմ անկախ դիտորդները տեսել են, թե ինչպես կառավարական համարանիշերով բաց մկնագույն «Գազ -31»-ից իջավ անկախ սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը եւ միայն երրորդ փորձից կարողացավ մուտք գործել Կառավարություն։ Բանն այն է, որ հարգարժան սոցիոլոգը սկզբում փորձեց բացել երկու փակ դռները եւ միայն երրորդ փորձով նրան հաջողվեց հայտնաբերել բաց եւ ճիշտ դուռը։ Հուսով
ԿԸՀ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍՆԱՎԱՆԻ ՉԻ
Նոր Նորքի թաղապետարանում հրաժարվում են թիվ 17 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Միքայել Հայրապետյանի լիազոր ներկայացուցչին տրամադրել ընտրական ցուցակները՝ էջը 10 դրամով (ըստ ԿԸՀ-ի որոշման), պատճառաբանելով, որ ցուցակների համար իրենք ավելի թանկ են վճարում։ ՀՐԱՇԱԼԻ ԵՌՅԱԿԸ ՀՅԴ-ն, իր գաղտնապահությանը հավատարիմ՝ դեռ չի բացահայտում, թե ով կլինի ԿԸՀ-ում ՀՅԴ-ի ներկայացուցիչը։ Սակայն «Առավոտին» հաջողվեց ճշտել այն եռյակը, որից
Պետությանն
Պետությանն անբարոյական հանեցին ԱԺ ընտրություններին ընդառաջ միշտ էլ նորանոր կուսակցություններ են ստեղծվում։ Իհարկե, ստեղծողները նախապես հոգում են նաեւ այդ նորելուկի մուտքի ապահովումը ԱԺ-ը, բայց դե ինչ-որ կերպ պետք է չէ՞ ներկայանան ժողովրդին։ Իսկ վերջինիս համար չտեսնված հարմար տարբերակ կա՝ մամուլի ասուլիսի միջոցով հայտնի դառնալ ողջ հանրապետությունով մեկ։ Ապրիլի 23-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած «Արժանապատիվ ապագա»
ԾՆՎՈՒՄ ԵՎ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆԻ
ԾՆՎՈՒՄ ԵՎ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆԻ Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղը (Արմավիրի մարզ) իր կարմիր կենսագրությունից բացի բազմաթիվ այլ պրոբլեմային էջեր եւս ունի։ Դրանցից մեկն այն է, որ սոցիալապես ծանր վիճակում ապրող գյուղացիները հնարավորություն չունեն իրենց տղոցկան կանանց ծննդատուն տեղափոխել։ Արդյունքում՝ վերջին տարիներին Լեռնամերձի զավակները ծնվում են տան պայմաններում, գյուղի շատ շնորհալի ձեռքեր ունեցող մանկաբարձուհու օգնությամբ։
ԹԱԹԱ. «ԹԵ՛ ԱՋ, ԹԵ՛ ՁԱԽ»
Երկուշաբթի օրվանից սկսվում է պաշտոնական քարոզարշավը։ Ու որպեսզի հայ ժողովուրդն անինֆորմացիա չմնա, իսկ Պարույր Հայրիկյանը չխախտի մեծն իրավապաշտպանի եւ իրավահավասարության ջատագովի իր ռեյտինգը, ասուլիս էր հրավիրվել։ Մինչեւ մայիսի 30-ը Սահմանադրական բարեփոխումների եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի աշխատանքները լուսաբանելու ծանր բեռն իր ուսերին է վերցրել հանձնաժողովների նախագահ Հայրիկյանը։ Դե, որպեսզի հանձնաժողովների անդամները լրագրողների ներկայությամբ չօգտվեն ու
Քլինթոնի խրտվիլակը
Փախչելով կոմունիստական հաշվեհարդարից, ԱՄՆ նախագահի խրտվիլակը ժամանակին թռավ՝ հետը տանելով իր վրա հագցրած Իլյիչի հետեւորդներին պատկանող բավականին թանկարժեք կոշիկներն ու կոստյումը: Միամիտ դիտորդները ենթադրում են, թե թռչելուն նպաստել են հայկական կամ ամերիկյան հատուկ ծառայությունները: Իրականում խրտվիլակը փախցրել են «Մոսադը» եւ Մոնիկա Լեւինսկին՝ եւս մի նյութական ապացույց կորզելու նպատակով: Բուդոն Գեներալ Ռոմեն Ղազարյանը վաղուց է թռել
Բոսը եկավ Հայաստան
Վարչապետ Արմեն Դարբինյանը երեկ ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած ՌԴ հարկերի եւ հարկահավաքման նախարար Գեորգի Բոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակի եւ արդյունքների մասին լրագրողներին տեղյակ պահվեց բրիֆինգում, որտեղ հանդես եկան վարչապետը եւ ՌԴ նախարարը: Հանդիպման նպատակը տնտեսական համագործակցության, առեւտրաշրջանառության, երկու երկրների հարկային օրենսդրության կազմակերպման հարցերի շուրջ ընդհանուր եզրեր գտնելն էր, ինչպես նաեւ հարկային տեսչությունների
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆՆ Է ՏՎԵԼ
Դաշնակցությունն այնքան երջանիկ է ԱԺ-ի ընտրություններին մասնակցելու հնարավորության համար, որ նախընտրական քարոզարշավն ապրիլի 26-ին կսկսի ժողովրդային տոնախմբությամբ՝ երգ ու պարի հավես ունեցող ԻՄ-ից ու նրա նախագահից խլելով այդ մենաշնորհը։ Բայց, ի տարբերություն վերջինների, դաշնակցականներն իրե՛նք չեն երգել-պարելու, այլ արհեստավարժ երգիչ-երգչուհիները։ Շա՜տ-շա՜տ Հրանտ Մարգարյանը «երգի» ՀՅԴ-ի նախընտրական երգը ու չկողմնորոշվածներին լուսավորի, թե «ինչո՞ւ է ՀՅԴ-ն ուզում
ԲՈԼՈՐՍ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ
«Պաշտոնապես կարող եմ ասել, որ ոչ մի առաջարկություն Սամվել Բաբայանի կողմից չի եղել, ոչ մի այդպիսի խոսակցություն չի եղել։ Մի խոսակցություն է եղել, երբ որ ինքը եկավ մեր կուսակցություն, եւ խոսակցության 99 տոկոսը Ղարաբաղի հարցի մասին էր եւ տնտեսական հարցի մասին, իսկ համագործակցությունը… ցանկացած պատերազմական վիճակ լինի, բոլորս բոլորի հետ կհամագործակցենք, նորմալ վիճակ լինի՝ բոլորս
ԲԱՆ-ՄԱՆ
ԲԱՆ-ՄԱՆ «Այն մարդիկ, որոնք նոր են մտել քաղաքական ասպարեզ, այն մարդիկ, որոնք նոր են տեսել «սոտովի» հեռախոս, «պադավատ» մեքենա, բան-ման, իրանք կարող է այդպես մտածեն։ Այն մարդիկ, որոնք 60-ական թվականներից քաղաքական ասպարեզի մեջ են, իրանց առջեւ ուրիշ խնդիրներ են դրված, կապված պետության հետ, կապված ազգի հետ»։ Վազգեն Մանուկյանի ասուլիսի մասին կարդացեք 4-րդ էջում։ ԱՇՏԱՐԱԿԻ ՊՈՊՈՔԸ,
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՅՍ ԱՄԵՆԸ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Կամ աշխարհաքաղաքականության ու ԱԺ ընտրությունների մասին -Հայտնի է, որ Բալկանյան թատերաբեմում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները աշխարհաքաղաքական զարգացումներում սկզբնավորեցին նոր գործընթացներ, ստեղծվեց նոր իրավիճակ: Այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների շեմին նկատվում են նախորդ ժամանակաշրջանից տարբեր խմորումներ, եւ ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում կարձանագրվի ներքաղաքական միանգամայն նոր կացություն: Ձեր տեսանկյունից ինչպիսի՞ն է ԱԺ ընտրությունների նշանակությունը վերոնշյալ
ՍՊԱՍՎՈՒՄ Է «ԼԵԴԻ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ
ՍՊԱՍՎՈՒՄ Է «ԼԵԴԻ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ Ապրիլի 24-ի երեկոյան, երբ ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցները կհավաքվեն ԱՄՆ նախագահի եւ նրա տիկնոջ անունից կազմակերպվող տոնական ճաշկերույթի ժամանակ եւ շամպայնի բաժակները կբարձրացնեն՝ շնորհավորելու ալյանսի 50-ամյա հոբելյանը, ուղիղ մեկ ամիսը կլրանա այն պահից, երբ ՆԱՏՕ-ն առաջին ռումբերը գցեց Հարավսլավիայի վրա: Այսօր Վաշինգթոնում բացվում է ՆԱՏՕ-50 գագաթաժողովը:
«ՀԱՐՑՐԵՔ ԱՅԴ ԴԱՏԱԽԱԶԻՆ»
ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ Թե՛ նախկին զինվորական դատախազ Գեւորգ Մարգարյանի, թե՛ ներկայիս դատախազ Գագիկ Ջհանգիրյանի իրար հաջորդած մամուլի ասուլիսները հարցականներ թողեցին գոնե մեր տպավորություններում, ուստիեւ հանդիպեցինք նախկին զինվորական դատախազ Գ. Մարգարյանի հետ որոշ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով։ -Պարոն Մարգարյան, հասարակության մեջ լայն արձագանք գտավ Վ. Խորխոռունու սպանության բացահայտման գործում Գ. Ջհանգիրյանի «դերի» մասին մարտյան ասուլիսում
«ՄՏՐԱԿԸ ԵՎ ԽԱՐԱԶԱՆԸ» ՇԱՐՔԻՑ
«ՄՏՐԱԿԸ ԵՎ ԽԱՐԱԶԱՆԸ» ՇԱՐՔԻՑ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գագիկ Եգանյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին: -Պարոն Եգանյան, լրացավ ձեր պաշտոնավարման մեկ տարին։ Դա շնորհավորելո՞ւ բան է։ – Կարծում եմ, երեւի՝ չէ։ Իհարկե, լավ է, երբ քեզ նկատել են, քեզ ճանաչել են, քեզ վրա են դրել այդ պատասխանատվությունը։ Որպես անձ, այդ առումով ցանկացած մարդ իրեն շոյված կզգա։
Պետդուման փորձում է
Պետդուման փորձում է փրկել Եվրոպան Երեկ Պետդումայի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Լուկինի («Յաբլոկո») նախաձեռնությամբ Դուման նոր դիմում հղեց ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ Հարավսլավիայի ռմբակոծությունները դադարեցնելու համար։ Ռուսաստանի քաղաքական վերնախավը Հարավսլավիայի ռմբակոծությունները սկսելուց ի վեր ցույց տվեց իր իրական պատկերը. անսպառ հիստերիա եւ գործնական ոչ մի քայլ։ Այսինքն, երբ Ռուսաստանը հայտարարում էր, որ Հարավսլավիայի ռմբակոծությունները Ռուսաստանի
«Արդյո՞ք բարոյական մարդ էր թեկնածուն»
«Արդյո՞ք բարոյական մարդ էր թեկնածուն» Ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիներս ստիպված ենք լինում լսել (ավելին՝ հիշել) քաղաքական գործիչ-թաղային հեղինակությունների մականունները։ Իսկ նախընտրական այս շրջանում մականուն առ մականուն հիշատակում ենք նրանց։ Այլ կերպ հնարավոր էլ չէ՝ նրանք մեր ապագա պատգամավորներն են։ «Ես ումից եմ պակաս, որ» սկզբունքով եւ հիմնականում առանց մտավոր հարուստ պաշարի՝ հեղինակությունները եթե
ԿԳՆԱ՞ ՆՎԵՐ ՉԱԽՈՅԱՆԸ ՅՈՒԳՈՍԼԱՎԻԱ
Օրերս վերստին խորհրդարան էր այցելել պատգամավոր Նվեր Չախոյանը։ Ի՞նչ եք կարծում, որեւէ օրենսդրական ակտի վրա աշխատելո՞ւ։ Միգուցե։ Սակայն մենք նրան տեսանք շատ ավելի երկրային գործի մեջ՝ Նվեր Չախոյանը աշխատավարձ էր ստանում։ Գանձապահուհին մի տեսակ անհարմար վիճակի մեջ էր, որովհետեւ Սարյանի պատկերով 20 հազար դրամանոց թղթադրամներ պետք է տար նրան, որոնք ոչ ոք չի համաձայնում վերցնել։
Ամբողջ կյանքում՝ ԿԳԲ-ի դեմ
Ապրիլի 20-ի «Պատգամավորներն արդեն հայտնի են» հրապարակմանը հետեւած բազմաթիվ արձագանքներից մեկն էլ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից էր։ Նա այդ հրապարակման մեջ նշված փաստերը համարում է «սուտ, հերյուրանք եւ զազրախոսություն»։ Արթուր Բաղդասարյանը մեծահոգաբար հրաժարվում է դատի տալ ինձ «ստահոդ, չփաստարկված լուրեր տարածելու համար», եւ դա այն պատճառով, որ կարեւորում է «Առավոտ» օրաթերթի դերը հայաստանյան