Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՐԵՆԴԻՆ

«Վարչապետի մոտ» պանդոկում Շվեյկը գարեջուր գերադասում էր խմել «Թասի մոտ» պանդոկում։ Երեւանցիների մի մասը ժամանակը գերադասում է անցկացնել «Ժուդեկսի մոտ» պանդոկում։ Ոչ շարքային երեւանցիներն արդեն մի քանի տարի է հավաքվում են վարչապետի մոտ։ Անկախ վարչապետների փոխվելու փաստից, այդ հավաքները կոչվում են «խորհրդակցություն վարչապետի մոտ»։ Դրանց ժամանակ որպես կանոն շատ լուրջ հարցեր են քննարկվում։ Ամենեւին էլ

Ո՞վ է ֆինանսավորում ԱԻՄ ընտրարշավը

Իրենց ընտրարշավները կազմակերպելու համար կուսակցություններին անհրաժեշտ են հսկայական միջոցներ։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է լուծում այդ միջոցները ստանալու խնդիրը։ Իշխանություն ունեցողների կամ իշխանական լծակներ ունեցողների համար այս հարցը լուծվում է տեղական գործարարներից գանձվող ընտրական հարկի միջոցով։ Մյուսները դա ստանում են Սփյուռքի մայր կուսակցություններից։ Հայաստանյան կուսակցությունների ընտրարշավը որոշակիորեն ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք շահագրգռված են այստեղ

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՄՈՏԻԿ

Ստրասբուրգում աշխատանքն ավարտեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որը, հերթականը լինելով հանդերձ, առանձնահատուկ շեշտադրումներ ունեցավ։ Այս առումով այդ կառույցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությունների կողքին, անշուշտ նշանակալի իրադարձության վերածվեց Վրաստանի ընդունումը Եվրախորհուրդ։ Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում այդ փաստին, որքանո՞վ է այդ իրողությունը շահեկան մեզ համար։ Այս հարցերին պատասխանում է Հայաստանի փոխարտգործնախարար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական

Օքեյ, այդպես շարունակեք

Մինչ թիվ մեկ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը Ֆրանսիայում էր հյուրընկալվում, ՀՅԴ-ի «քույր» կուսակցության՝ Ֆրանսիայի ընկերվարական (սոցիալիստական) կուսակցության ընկերների սիրտն էլ Հայաստան էր ուզել։ Ու նախընտրական այս խառը ժամանակներում մտքներովն անցել էր սեմինար անցկացնել։ Իսկ թեման պակաս խառը չէր. Ընկերվարական կուսակցություններին աջակցող «Ժան Ժորեսի» հիմնադրամի նախաձեռնած եռօրյա սեմինարի քննարկման կենտրոնում ինչ հարց ասես ընդգրկված էր. է՛լ մարդու

ԱԶՆՎԱՆԱԼԸ ՈՉ ՄԻ ՏԱՐԻՔԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՈՒՇ ՉԷ

«Առավոտի» ս/թ ապրիլի 20-ի համարում «Մելամաղձոտ լճակդ իմ, ո՞ւմ հետ կըլլաս մտերիմ» վերնագրով ափաչափ հոդվածում չակերտների մեջ նշված է (ասել կուզի խոսքս բերված է բառացի). Գրիգոր Ավագյանը ասում էր. «Սեւանի համար 32 մլն դոլարի փող է եկել, բայց ծրագիր են անում մինչեւ հիմա՝ ընդամենը 400000 դոլար գրանտով», բողոքեց Հայաստանի Հանրապետության Բնապահպանության ջրային բարեփոխումների վարչության պետ

ԼԱՎ ԼՈՒՐ

«Նոր ուղին» լիբերալ-դեմոկրատական ուժերին քաղաքացիական համաձայնության կոչ է արել՝ ի պաշտպանություն 3-րդ հանրապետության։ «Հայտարարենք համաներում՝ իրար ներենք փոխադարձ վիրավորանքի, անվստահության ու կասկածների համար, որ անցած 7 տարիների ընթացքում, ցավոք սրտի, եղել են, եւ սա մենք շատ դժվար ենք հաղթահարում»,- կուսակցության քաղաքական բանաձեւում նաեւ գործիչներին հավակնությունները հաղթահարելու, մեղմելու կոչ է արված նույն նպատակով։ Եվ երրորդը. «Այսօրվա

ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Նախընտրական հեռուստաեթերում շատ տարօրինակ համադրություններ են լինում։ Չես հասցնում ուշքի գալ դաշնակցական Սոս Սարգսյանի՝ «Իրավունք եւ միասնություն» դաշինքի գովքից, երբ հիմա էլ նույն բանը՝ պրն Սարգսյանից ոչ պակաս վարպետությամբ, բայց ավելի անկեղծ, անում է կոմպոզիտոր (եւ շատ բարի մարդ) Էդվարդ Միրզոյանը։ Վերջերս մաեստրոյին առաջարկել էին դառնալ սոցիալիստական ուժերի հիմնադիր անդամ։ Նա չէր մերժել ու համաձայնությունը

Մայիս-վայիս

Վերնագիր դարձած ժողովրդական հայտնի այս առածը, կարծում եմ, բոլորդ գիտեք, որ վերաբերում է հարսանիքներին։ Իմաստուն մեր պապերը կարծում էին, որ մայիսին տեղի ունեցող ամուսնությունները երջանիկ չեն լինում ու անհաջող ավարտ են ունենում։ Ճիշտ է, խորհրդարանական ընտրություններն ամուսնություն չեն, բայց գրեթե նույնքան ճակատագրական նշանակություն ունեն մի ողջ մեծ ընտանիքի՝ պետության համար։ Չցանկանալով «բայղուշի» դեր տանել, բայց

«ՄՆԱՑԵԼ ՊԱՀԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ. ՍԱ Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ Է»

Երեկ «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքի երթուղին սկսվեց առավոտյան ժ. 9.00-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղից։ Այստեղ մեզ դիմավորեցին մոտ 100 սուրենավանցիներ, որոնք վրդովված էին, որ պոմպակայաններն անջատել են եւ ջուրը դարձրել մեկ դույլը՝ 20 դրամ։ Վրդովված էին հատկապես վարչապետից, որը մարտի 2-ին եկել էր Սուրենավան եւ իր խոստումները, թե՝ ջրի հարցը կլուծի, փաստորեն, չէր կատարել։

Սոս Սարգսյանը

Բոլորիս կողմից սիրված դերասանին հեռուստադիտողները չճանաչեցին, երբ նա հեռուստաքարոզչության ժամին սկսեց ջերմեռանդորեն պաշտպանել ոչ թե իր հարազատ կուսակցությունը՝ Դաշնակցությունը, այլ «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքը: 91 թվականի նախագահական ընտրություններում Դաշնակցության թեկնածու Սոս Սարգսյանը փաստորեն գովաբանեց ՀՅԴ-ի մրցակիցներին: Կարգապահությունը մեր սոցիալիստ-հեղափոխականների մոտ ակնհայտորեն սկսել է կաղել: Մնում է, որ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հեռուստատեսությամբ հանդես գա, ասենք,

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Քաղաքական «հայտնի ուժերի» նախընտրական միավորումներից հետո առաջացած առաջին եւ տրամաբանական հարցը թերեւս սա է՝ այդ համագործակցությունը մեխանիկակա՞ն, թե՞ գաղափարական հիմքերի վրա է։ Առաջադեմ մարդկությանը հուզող այս հարցի պատասխանը գտնելու նպատակով Էբերտի հիմնադրամը բանավեճ էր կազմակերպել՝ «Քաղաքական կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները» թեմայով։ Զեկուցողը քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանն էր։ Նրան լսելու եւ հետը բանավիճելու պատրաստակամություն էին

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ»

Երեկ «Առավոտին» դիմեց Գեւորգ Մելքոնյանը (ՀՀՇ-ի Գեւորիկը) խնդրելով մեր թերթի միջոցով ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին փոխանցել հետեւյալ դիմումը. «Մեծարգո պրն Սարգսյանից ես խնդրում եմ ապահովել իմ ազգային անվտանգությունը, քանի որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ինձ հետեւում եւ ուզում է մահափորձի ենթարկել։ Նոր այստեղ գալիս էլ մի սպիտակ ֆուրգոն «26» ինձ հետեւում էր եւ անընդհատ

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՔԱՌԱԿՈՒՍԻ

«Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերվում «Միասնության» ծրագրին, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ասել է. «Այդտեղ ծրագիր չկա։ Այդտեղ կա խոստումների, կամ, այսպես ասեմ, միջոցառումների շարան»։ Իսկ Արմեն Դարբինյանի գործունեությունն այսպես է գնահատել. «Ընդհանուր առմամբ, բացասականը շատ ավելի շատ է, քան թե դրականը»։ Կարդացեք նաեւ էջ 4։ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՔՍ Օրական մեծ

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում առաջինները վէրստին դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, եւ երբ տէղի էին ունէնում Ազգային ժօղովի նօրովի ընտրութիւններ, ահա այդժամ իրականութիւն դարձաւ ՀԺԿ-ՀՀԿ Դաշինքը, քանզի դէմիրճեանականները երկրապահացան, եւ երկրապահներն իմաստութեամբ լցուեցին, եւ պատահական չէր, որ սորանք յուրեանց միութիւնն անուանեցին «Միասնութիւն», քանզի,

«ԴՈՇԻԴ ՎՐԱ ԽԱԼ ՈՒՆԵՍ…»

Բնությունը խալերն իբրեւ հարստություն (այն էլ ժառանգական) անխտիր բոլորին էլ շնորհում է. մեկին՝ շատ, մեկին՝ քիչ։ Այս հարստությունն էլ տարբեր մարդիկ տարբեր չափով են գնահատում։ Մեկը հիանում է խալերի գեղեցկությամբ, մյուսը փորձում է ազատվել դրանցից։ Վերջերս հունական բժշկական ակադեմիայի պրոֆեսոր Տանասա Ստավրոլակիսը երկարատեւ փորձաքննությունից հետո հայտնաբերել է, որ խալերը մարդու օրգանիզմին անհրաժեշտ նյութերի յուրատեսակ ուժակուտակիչներ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ

Ռեպորտաժ դեպքի վայրից Համայնական եռուզեռը խլացրեց թե՛ մուսաների, թե՛ թնդանոթների ձայնը։ Ամեն բանական էակ դաշտ ելավ։ Ջերմաստիճանի բարձրացման հետ աճեց ձգտումների վեհությունը եւ խորացավ մտքերի խորությունը։ Այս օրհասական պայմաններում անհնարին էր չգումարել ԱԲՇ (Ազգային բրոունյան շարժում) ակտիվի կուսակցության հերթական նիստը, եւ այն գումարվեց։ Քվորումն ապահովելու համար որոշվեց մասնակիցներին բաժանել մոտավորապես երկու հավասար մասերի եւ ստացված

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ Հաշված ժամեր են մնում, որ ժողովրդի բախտով հանկարծ մտահոգված այրերի նախընտրական ելույթներից մեր հեռուստացույցներից ծուխ դուրս գա։ Նախկին ու ներկա պատգամավորների եւ պատգամավորության նոր թեկնածուների անխախտ բլոկը հերթական անգամ հիշել է, որ Հայաստանում 18 տարեկանից բարձր բնակչություն կա, այսինքն՝ ընտրողներ։ Նույնիսկ այն պատգամավորները, որոնց փոխարեն Ազգային ժողովում կարելի էր քար դնել, վերջին

կժՀԹյԾ ԺժխԿԾ հձ-31

կժՀԹյԾ ԺժխԿԾ հձ-31 Ամեն անգամ, երբ ռուսները ինքնաթիռներ են բերում Հայաստան, մեծ աղմուկ է բարձրանում։ Այժմ ռուսաստանցիներն առաջարկում են հենց տեղում՝ Հայաստանում կազմակերպել CY-երի արտադրությունը։ Քանի դեռ ադրբեջանցիները աղմուկ չեն բարձրացրել, միանգամից ասենք՝ խոսքը մարզական ինքնաթիռների մասին է։ Հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպեցին Մոսկվայի «Սոյուզ» մոտորաշինական կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր տնօրեն Հովհաննես

Որտեղի՞ց այդքան դաժանություն

Որտեղի՞ց այդքան դաժանություն Ապրիլի 12-ին առանձնակի դաժանությամբ ծեծի արդյունքում կյանքից զրկվեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող, 21-ամյա Արսեն Դարբինյանը։ Դեպքը, որը ցնցել է Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներին՝ ճնշող է այն իմաստով նաեւ, որ սպանությանը մասնակից են դարձել հիմնականում անչափահասներ (խոսվում է, որ՝ մինչեւ 16 անձ)։ Չնայած այսօր հետախուզման մեջ է գտնվում մեկը, իսկ երեք

Հայ կոնյակ, հայ ձու, Հայ(պետ)ստանդարտ

Երեկ «Հայպետստանդարտի» նոր պետ Արմեն Ազիզյանի առաջին ասուլիսն էր։ Սկզբում ծանոթացնելով իր ղեկավարած հիմնարկության առաջնահերթ խնդիրների եւ իրենց առջեւ ծառացած հարցերի տեսական մոտեցմանը, պարոն Ազիզյանը այնուհետեւ նշեց, որ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նույն օրը առավոտյան մշակված մի շարք ստանդարտների հարցը։ Երեկ առավոտյան մշակվել էին հայկական կոնյակների, հավի, ձվի եւ անվադողերի ստանդարտները։ Ի դեպ, որպես ստանդարտացման

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԿԻՊՐՈՍԻ ՉՎԵՐԹԸ ԱԽՈՐԺԱԼԻ ՊԱՏԱՌ Է

«Ազգ» օրաթերթի համարներում անդրադարձել էի Երեւան-Կիպրոս-Երեւան անդրանիկ չվերթի բացմանը եւ միաժամանակ նկատել, որ Կիպրոս մեկնող ուղեւորը կնախընտրի ճամփորդել ոչ թե «Էրեբունի», այլ «Զվարթնոց» օդանավակայանից, առավել եւս ոչ թե ՅԱԿ-40, այլ առավել հարմարավետ օդանավով։ Սակայն մեր անդրադարձը, մեղմ ասած, խիստ բացասական ընդունվեց «Արարատ ավիա» ՊՓԲԸ կողմից, որին, ի դեպ, անվանել ենք «Արարատ» մասնավոր ընկերություն։ «Ազգի» ռեպլիկը

«ԵՍ ԱՅՍՕՐ ԷԼ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ, ՈՐ ԻՆՁ ԱԶԱՏԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»

Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ -Մեր խոսակցությունն սկսենք բոլորի կողմից ընդունված այն ճշմարտությունից, որ մենք մի ազգ ենք, մի թիմ ենք, եւ տարբեր հատվածների, տեղայնականության հետ կապված բոլոր խոսակցությունները սին են եւ վնասակար: Բայց երբեմն Հայաստանից եւ Ղարաբաղից այնպիսի ձայներ են հնչում, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք իրար խանգարում ենք: – Ոչ,

«ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ԹԱՆԿ ԾԱԽՎԱԾՆԵՐԻՆ…»

Կարդալով «Առավոտ» օրաթերթի թղթակից Լիլիթ Ավագյանի անձնական մեկնաբանությունները իմ տված մամուլի ասուլիսի վերաբերյալ, ես այն տպավորությունը ստացա, որ նրա ուշադրությունը մամուլի ասուլիսի ամբողջ ընթացքում սեւեռված է եղել իմ դրամապանակին, որով եւ թելադրվել են թե՛ հոդվածի վերնագիրը, թե՛ հեղինակի թունոտ եւ սուբյեկտիվ մեկնաբանությունները։ Լավ եմ հասկանում թանկ ծախված մարդկանց հոգեբանությունը, որոնք մթագնած աչքերով են տեսնում ամեն

ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ԿԸՀ-Ի

Մի քանի օր առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց «Հայրենիք» խմբի պատգամավոր, նոր ԱԺ-ում էլ հայտնվելու հավակնություն ունեցող Արմենակ Մկրտչյանի ընդդեմ ԿԸՀ ներկայացրած հայցը։ Վերջինովս պահանջվում էր Արագածոտնի մարզի Փարպի եւ Բազմաղբյուր գյուղերը թիվ 27 ընտրատարածքում ընդգրկելու մասին որոշումը անվավեր ճանաչել։ ԿԸՀ քարտուղար Արմենուհի Զոհրաբյանն այս կապակցությամբ ասաց, որ սխալը մեխանիկական

ԼԱՎ ԼՈՒՐ

«Հայաստան» թերթը, հավաստի տվյալներ վկայակոչելով պնդել էր, թե Վանո Սիրադեղյանը վերադարձից հետո կազմավորելու է ժողովրդական անհնազանդության ճակատ ու նաեւ քաղաքացիական անհնազանդության կոչ է անելու։ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը կտրականապես հերքեց այս լուրը։ ՎԱՏ ԼՈՒՐ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, թե ընտրություններից ուղիղ մեկ տարի հետո «Միասնություն» դաշինքն անդրադառնալու է իր պատգամավորների գործունեությանը, եւ հետ են կանչվելու

Հերթական մտահոգվածները

Ընտրությունների ազատ, անկախ եւ թափանցիկ անցկացումն այս անգամ էլ մտահոգել էր հանրապետության մի քանի հասարակական կազմակերպությունների։ Ու իրենց մտահոգությունը կիսելու համար Կանանց հանրապետական խորհրդի, Կին ընտրողների լիգայի, «Ֆեմիդայի», Մարդու իրավունքների Սախարովի հիմնադրամի Շիրակի տարածաշրջանի ներկայացուցիչները ապրիլի 29-ին հանդիպեցին լրագրողների հետ։ Կարգապահորեն տեղավորվելով իրենց հատկացված 7 րոպեում՝ վերը նշված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բնականաբար, ընտրությունների ազատ, անկախ

ԱՐԺԱՆԱՀԻՇԱՏԱԿ ՄՏՔԵՐ

Խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների երեկվա ճեպազրույցից «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանի խոսքից մեջբերենք հետեւյալ մեկնաբանությունը «Միասնություն» դաշինքի ղեկավարների համատեղ ելույթի վերաբերյալ. «Բացարձակապես չեմ նայել ոչ մի հոլովակ, ոչ մի հանդիպում։ Մոտավորապես կարող եմ ենթադրել։ Դե, պատկերացրեք, կոմսոմոլի ռայկոմում մարդը երիտասարդ ժամանակ երազել էր կենտկոմի առաջին քարտուղարի հետ միասին նստի վիճի։ Հիմա երազանքն իրականացել է»։ Պրն

Միջնադարյան աշուղները ղալաթ են արել

Ապրիլի 28-29-ին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով՝ «Առավոտը» տեղեկացավ, որ … «Ար» հեռուստաընկերությունը «ընտրարշավը» փոխարինել է «մրցարշավ» բառով, որի տառերը արշավում են հատ-հատ ու միաբանվում էկրանին։ «Արը» նաեւ ազդարարում է. «Մեր հեռուստաընկերությունը կողմ է արդար ընտրություններին»։ Քանի որ մյուս հեռուստաընկերությունները նման խոստովանություն չեն արել՝ տրամաբանող հեռուստադիտողը տրամաբանում է, որ մյուս հեռուստաընկերությունները դեմ են, ուրեմն, արդար ընտրություններին։ …

«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԷՐ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ

Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել ՀՀՇ ներկայացուցիչ Հուսիկ Մելտոնյանը։ «Նրա նկատմամբ իշխանությունները լուրջ ճնշում են կիրառել,- հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը,- նրան անգամ առաջարկել էին, թե թող նախագահ մնա, բայց տեղակալ ու քարտուղար ընտրելիս, իր ձայնը տա իշխանության թեկնածուներին։ Բայց Հուսիկ Մելտոնյանը պայմանավորվածություններ ուներ իրեն ձայն տված կուսակցությունների ներկայացուցիչների հետ, եւ նաեւ

ՉՈՒԶԵՑԻՆ ՄԻ ԿԻՍԱԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹՈՂՆԵԼ, ԱՅՆ ԷԼ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Մարզային ընտրական հանձնաժողովների ղեկավարներն այլեւս բոլորը վերահսկելի անձինք են։ Սյունիքում համառորեն հրաժարական չտվող ԻՄ ներկայացուցչի դիմադրությունն ի վերջո դատարանը կոտրեց։ Այժմ, եռօրյա ժամկետում, կառավարությունը կորոշի Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի ղեկավարին։ Բնականաբար, Սյունիքի ՄԸՀ-ում «Միասնության» ներկայացուցիչ Զավեն Գրիգորյանի հայցը բավարարելով՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Համլետ Դավթյանի նախագահությամբ) երեկ վճռեց ԻՄ ներկայացուցիչ Սլավիկ Հովհաննիսյանին չընտրված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031