Օրվա լրահոսը
ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Իր հարցաքննության ընթացքում Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հետաքրքրական մի դիտարկում էր արել, որ, ըստ Հունանյանի ցուցմունքների, ինչ իրեն ասվել էր՝ կետ առ կետ կատարվում է։ Մեր խնդրանքով նա մանրամասնեց, թե խոսքն ինչ ցուցմունքների մասին է. «Նա 1999-ի դեկտեմբերին ցուցմունքում ներկայացրել էր, թե ինչպես կպահեն իրենց որոշ խմբավորումներ եւ ինչ
Երեկ «Առավոտը» գրություն էր ստացել ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանից, որը ներկայացնում ենք առա
Փոխադարձ հաճոյախոսություն Երեկ «Առավոտը» գրություն էր ստացել ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանից, որը ներկայացնում ենք առանց մբագրման. «Ի պատասխան «Առավոտի» 16.10.2001 թ. համարում «Իսկապես շտապեց» հոդվածում, Վլադիմիր Նազարյանի այն պնդմանը, թե «… ՀՌԱԿ-ը շտապեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջ քաշելուց, քանի որ ըստ իրավաբանի, տրամաբանական կլիներ, եթե դա սկզբից աներ Նաիրի Հունանյանը, այնուհետեւ՝ ԱԱ
Վստահ
50000 ԴՈԼԱՐՈՎ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՃԻՇՏ ԱՅԴՔԱՆ «ՇԵՅԹԱՆ»-ՆԵՐ ԳՆԵԼ Վստահ է նախկին օպերատիվ աշխատող, այժմ Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Սկիզբը՝ նախորդ համարում: -Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ջանոյանը վերջերս նշեց, որ իր վստահորդի թիմակիցներն իրեն հորդորում են չկենտրոնանալ իրավական հարցերի վրա եւ գործի քննության ընթացքում արծարծել միայն քաղաքական հարցեր, շահարկել այս կամ այն
Գնդակն առայժմ քաղաքական դաշտում չէ
ԿՈՂՄԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՎՈԼԵՅԲՈ՞Լ ԽԱՂԱԼ Գնդակն առայժմ քաղաքական դաշտում չէ Հանրապետության նախագահը Գյումրի կատարած այցից հետո մամուլի ասուլիսում հերթական «պասը» տվեց։ Ոչինչ զարմանալի չէր, քանի որ մեզանում ավանդույթ է դարձել՝ երբ մարդը իշխանություն է, պաշտոն է զբաղեցնում, նրա մասին նույն իշխանությունը որեւէ թթու խոսք չի ասում։ Բայց, երբ մարդն այլեւս ոչ միայն պաշտոնյա չէ, այլ
ԵՐԿԻՐ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ
ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ Երկիր «Նաիրի» Ժամանակին մայրաքաղաքի սիրված մշակութային այս օջախն այնքան ձեռքից ձեռք անցավ, այնքան տերեր փոխեց, որ թեթեւաբարո կնոջ պես քամվեց, խամրեց ու, ի վերջո, հերթական տիրոջը տրվեց մրցույթի արդյունքում։ Ու հիմա հերթական տերը սիրում, փայփայում, զուգում է նրան։ Գուցե այդ սերը նաիրյան գեղեցկուհու նոր երիտասարդության պատճա՞ռը դառնա։ ԵՐԿԻՐ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ Թարգմանչաց տոնն այս տարի
Գո՞վք, թե՞ փնովք
Գո՞վք, թե՞ փնովք «Գովք հայուհիների։ Բանաստեղծությունների ընտրանի», «Հրազդան», 2001, 64 էջ։ Հիշյալ ժողովածուն սկսվում է «Գողթան երգեր»-ով եւ ավարտվում Սիփան Շիրազի «Հայուհու թագադրում» բանաստեղծությամբ։ Գրքի անոտացիան ազդարարում է, որ սա մատենաշարի առաջին ժողովածուն է, երկրորդում կամփոփվեն օտար հեղինակների ստեղծագործությունները։ Նախ ասենք, որ երկու գրքույկով մատենաշար չի ստեղծվում։ Մատենաշարի դեպքում այս ժողովածուն պետք է լրացվեր ուրիշ
«Դրանցից ինչքան հեռու՝ էնքան լավ»
«Դրանցից ինչքան հեռու՝ էնքան լավ» Լոռու մարզում արդեն սովորույթ են դարձել կադրային պարբերական փոփոխությունները կառավարման միջին օղակներում։ Ընդ որում, այդ առիթով որեւէ պաշտոնական պարզաբանում չի լինում, ընդամենը չոր տեղեկատվություն, թե այսինչ պաշտոնում նշանակվել է այնինչը, ու ժողովուրդը փորձում է մտաբերել, թե իսկ մինչ այդ ո՞վ է եղել այդ պաշտոնում։ Ի դեպ, կարծիքներ կան, թե «փող
Երջանկություն նորապսակներին
Երջանկություն նորապսակներին Հաստատ իմանալով, թե հայաստանցի լրագրողները ինչ կուզեին լսել եւ ինչի մասին կուզեն հարցնել, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասը իր ողջ արմենտելային շքախմբով երեկ մամլո ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ իրենք «Արմինկո»-ի հետ ստեղծում են համատեղ ձեռնարկություն։ Ենթադրաբար «Ինֆոկոմ» անունը կրող այս ձեռնարկության բաժնետոմսերի 49%-ը եւ գործադիր տնօրինությունը «Արմինկո»-ինը կլինի, 51%-ը՝ «ԱրմենՏել»-ինը։ Այն
Օպերային
ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է Օպերային թատրոնի բեմահարթակում շարունակվում է շախմատի աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը։ Մինչեւ հինգերորդ տուրը իրադարձությունները զարգանում էին հօգուտ Հայաստանի հավաքականի։ Չորրորդ տուրում մեր տղաներին մեկօրյա ընդմիջումից հետո անչափ լուրջ փորձություն էր սպասում. նրանց մրցակիցը Ռուսաստանի հավաքականն էր։ Բայց մեր քառյակը հանդես եկավ մեծ վերելքով եւ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ։ Առաջին խաղատախտակի վրա
Պարզվում
«Փոխհրաձգություն» գեղեցկության պատճառով Պարզվում է, որ այս տարի լրանում է հայկական ՈՒՀԱ-ի՝ 30, Կամերային թատրոնի՝ 20 եւ «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի 5-ամյակը: Այս հոբելյանների կապակցությամբ, ինչպես հայտարարեց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ արդեն կատարել էին, երբ ականջին հասան ասեկոսեներ, թե «Միսս Հայաստան» մրցույթն այսուհետ անց է կացվելու մշակույթի եւ սպորտի նախարարության
Համամիութենական
ԿԻԹԱՌԸ «ՊԼՅԱԺՆԻ» ԳՈՐԾԻՔ ՉԷ Համամիութենական երրորդ փառատոնի (Ուկրաինա, 1982թ.) դափնեկիր, Հայաստանի ֆիլհարմոնիայի մենակատար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի արվեստին ծանոթ է ոչ միայն հայ, այլ նաեւ ֆրանսիացի, իտալացի, հույն, գերմանացի, լեհ, բելգիացի, էստոնացի, վրացի… ունկնդիրը։ Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունեցած մենահամերգում երաժիշտը հնչեցրեց իսպանական ֆլամենկո երաժշտության ընտիր նմուշներ եւ նույնիսկ հայ կոմպոզիտորի
Երրորդ
Ինչո՞ւ է լռում «Սպիտակ տունը» Երրորդ օրն է, մեր նախագահն ու իր աշխատակազմը անցնում ու «չեն նկատում» իրենց դարպասները սեւ ժապավենի պես գոտեւորած սեւազգեստ կանանց շարքը։ 1996 թվականից առ այսօր հայկական բանակում սպանված (ոչ զոհված) զինվորների ծնողների «Զինվոր եւ իրավունք» ՀԿ ներկայացուցիչները 3-րդ օրն է սպասում են նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը։ Չորս
«Հոկտեմբերի
ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հայտարարեց, թե ինքն ունի եւս մեկ հայտարարություն եւ, վկայակոչելով տեղեկատվություն տարածելու իրավունքի մասին, հայտնեց, թե այն կտարածի պաշտպանական կողմի միջոցով։ Ամբաստանյալին, հավանաբար, իր նոր պաշտպան Բենիկ Մինասյանը կբացատրի նրա իրավունքները, նաեւ այն, թե ինչ սահմանափակումներ ունի վերոնշյալ տեղեկատվությունը տարածելու իմաստով, ելնելով «գործող» կարգավիճակից։ Եթե հիշում
Երեւի
Մաքրությունից բան չմնաց Երեւի թե շատերը կհիշեն, թե ինչպես էին հավաքարարները, ցախավելներով «զինված», ամեն առավոտ մաքրում Երեւանի փողոցները, իսկ մեքենաներն էլ իրենց հերթին լվանում էին ասֆալտը, ու քաղաքը փայլում էր մաքրությունից։ Հիմա բոլորովին այլ է. փոշոտ ու կեղտոտ փողոցներ, որոնք վաղուց ոչ մեկը չի մաքրում, բացառությամբ որոշ կենտրոնականների։ Երբ կառուցում էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Հայտնի է, որ հարկային տեսուչները պետբյուջեն լցնելու սուրբ նպատակով ժամանակ առ ժամանակ ստուգումներ են
ՀԵՐԹԱԿԱՆ «ՔԱՂԱՔԱՎԱՐԱԿԱՆ ԱՅՑԻՑ» ՀԵՏՈ Հայտնի է, որ հարկային տեսուչները պետբյուջեն լցնելու սուրբ նպատակով ժամանակ առ ժամանակ ստուգումներ են անցկացնում։ Հայտնի է նաեւ, որ այդ ստուգումները միշտ չէ, որ ստուգումներ են կոչվում։ Երբ որ դրանք ստուգումներ չեն կոչվում, որակվում են տարբեր փաղաքշական ա նուններով, ասենք՝ չափագրում։ Կամ պարզապես քաղաքավարական այց։ Այս փաղաքշական անունների ողջ նպատակն այն
1999
Հանձնաժողովը կշարունակի աշխատել 1999 թ. «27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը խորհրդարանը կայացրել է 2001 թ. մայիսի 23-ին։ Դեռեւս այն ժամանակ խորհրդարանի համար պարզ էր, որ հանձնաժողովը հայտնագործություններ չի անելու եւ որեւէ սենսացիոն բացահայտում՝ կապված «27»-ի գործի հետ, հանձնաժողովից չէր էլ սպասվում։
Ավարտվեց
«ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» Ավարտվեց Նաիրի Հունանյանի հարցաքննությունը։ Թե ի՞նչ նոր հանգամանքներ պարզվեցին այդ անցած փուլի ընթացքում՝ փորձեցինք պարզել Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանից։ -Ձեր գնահատականով, հարցաքննության ընթացքում բացահայտվեցի՞ն Նաիրի Հունանյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների տարբերություններ, ինչ-ինչ հակասություններ։ – Հարցաքննության ընթացքում բազմաթիվ հակասություններ բացահայտվեցին՝ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ցուցմունքների համեմատ։ Հայտնվել են նոր տեղեկություններ, բայց
Շուրջ մեկ տարի առաջ Ազգային հեռուստատեսության տնօրինությունը արգելեց
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀՀ-ՈՒՄ ՉՈՒՆԵՆ Շուրջ մեկ տարի առաջ Ազգային հեռուստատեսության տնօրինությունը արգելեց բուլղար լրագրող Ցվետանա Պասկալեւայի «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ» հաղորդաշարը: Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե ռուսալեզու այդ ծրագիրը լրագրողը վարում է ոչ վարժ ռուսերենով: Անշուշտ, հայտնի ու պարզ էր, որ ծրագրի կասեցման իրական պատճառն այլ էր՝ քաղաքական, եւ պայմանավորված էր տիկին Պասկալեւայի
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵՐՈՎ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵՐՈՎ – Կարենի գործերում կա հոգի, սիրտ, մտածողություն, տառապանք եւ բարձրագույն նպատակ՝ ծառայել, կատարել իր առաքելությունը,- արվեստագետ Կարեն Աճեմյանի ստեղծագործությունների մասին իր ողջույնի խոսքում ասաց Գեղարվեստի թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը։ Արվեստը, որը երեկ Ժողովրդական արվեստների թանգարանում առաջին անգամ ներկայացվել էր հանդիսատեսի դատին, արվեստաբանների կարծիքով, մի նոր հայտնություն էր իրենց համար, քանի որ «Կարեն
Հոկտեմբերի
ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է Հոկտեմբերի 12-ին լրացավ համաշխարհային ֆուտբոլի ամենավառ անուններից մեկի՝ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 75-ամյակը։ Նիկիտա Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի քայլող լեգենդներից է։ Որպես ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նա առայսօր մնում է անգերազանցելի։ Խաղադաշտում Ն. Սիմոնյանն աչքի է ընկել արագաշարժությամբ, գերազանց տեխնիկայով, դիրքի նուրբ զգացողությամբ, տիրապետել է երկու ոտքով հուժկու եւ նշանառու հարվածների։ Նրան հիմա
Հոկտեմբերի 30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կլսվի Հայաստանի
Օրենքի պաշտպանի դեմ՝ օրենքով Հոկտեմբերի 30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կլսվի Հայաստանի համար թերեւս նախադեպը չունեցող մի դեպք։ Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միությունը հայցադիմում է ներկայացրել պաշտոնատար անձի, այս դեպքում՝ ՆԳ նախարարի տեղակալ Ա. Մահտեսյանի գործողությունները բողոքարկելու մասին։ Փաստն ուշագրավ է ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյայի դեմ հայցադիմում ներկայացնելու առումով, այլ որ
Վերջերս ավանգարդիստական մի ցուցահանդեսում հրաշալի պաստառ էր փակցված. «Սիրիր մերձավորիդ, հիմա՛ր» հորդ
Ընդհանուր ծննդավայրում Վերջերս ավանգարդիստական մի ցուցահանդեսում հրաշալի պաստառ էր փակցված. «Սիրիր մերձավորիդ, հիմա՛ր» հորդորում էր մարդկությանը Աշոտ-Աշոտը։ Սիրո եւ «մարդը՝ մարդու բարեկամ» լինելու անընդհատ ապացուցման կարիք ունեցող թեորեմները ենթարկվում են նույն օրենքին. ի վերջո, բոլորս նույն արմատներն ունենք։ Եվ հարցն այստեղ ամենեւին Դարվինի տեսությունը չէ («մերձավոր» ասելով, ամեն դեպքում, մարդ ենք հասկանում, եւ ոչ՝ կապիկ),
Ջոակինո Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերան, գրված 1816 թ., ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի հայտնի եռերգո
ՊՐԵՄԻԵՐԱ՝ ԲԱՌԻ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ Ջոակինո Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերան, գրված 1816 թ., ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի հայտնի եռերգության սյուժեով, ըստ Սթերբինի լիբրետոյի, պետք է ունենար տարօրինակ ճակատագիր։ Հռոմում օպերայի պրեմիերան ձախողվեց, սակայն հաջորդ ներկայացումներն ունեցան աննախընթաց հաջողություն։ ԽՍՀՄ տարածքում եւ արտերկրում այս օպերան, որը համարում են «օպերային թատրոնի դասագիրք», երբեք բնագրով չի ներկայացվել։ Կան պատճառներ՝ մի
Իշխանությունները
Դպրոցականները պակասում են, դպրոցները՝ ավելանում Իշխանությունները մի կողմից հպարտությամբ ազդարարում են ավելացող դպրոցների նորակառույց շենքերի մասին, մյուս կողմից սկսել են (ի վերջո) խոստովանել, որ դպրոցականների թիվը պակասել է։ Վանաձորյան պաշտոնական մամուլն օրերս «գուժում» է, որ Լոռու մարզում դպրոցականների թիվը վերջին 1 տարում պակասել է 2121-ով։ (Եթե այդ թիվը բազմապատկենք դպրոցականների ընտանիքի անդամների մոտավոր թվով, ապա
1992 թվականի գարնան զորակոչվածները վաղուց զորացրվել ու տուն էին վերադարձել, բայց որդուս՝ Գարիկ Մխիթա
«ՕՐԵՆՔՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԵՏԻՆ ՊԼԱՆ ԵՆ ՇՊՐՏԵԼ» 1992 թվականի գարնան զորակոչվածները վաղուց զորացրվել ու տուն էին վերադարձել, բայց որդուս՝ Գարիկ Մխիթարյանի կույր աղիի սուր ցավը նրա անվերջանալի ծառայության ու դժբախտության պատճառը դարձավ։ Որովայնի աջ անկյունի սուր ցավերի մասին հայտնում է հրամանատարներին, վերջիններս լավ սերտած ձայնապնակն են «նվագում», թե՝ «սուտ է, ոչ մի ցավ էլ չունես,
«Մենք հայ ենք, ոչ թե քոչվոր ցեղ եւ պետք է բոլորս էլ գիտակցենք, որ միայն խոտով երկիր չես պահի, հարկավ
Էս հողն իմն է՝ խոտն էլ հետը «Մենք հայ ենք, ոչ թե քոչվոր ցեղ եւ պետք է բոլորս էլ գիտակցենք, որ միայն խոտով երկիր չես պահի, հարկավոր է հող մշակել, հաց արարել»: Այսպես է ասում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ Աղավարդ Հովհաննիսյանը, որի հավաստմամբ, Կարմիրի տարածքում մոտ 600 հեկտար ընտիր վարելահողեր, որպես պահուստային ֆոնդ, չեն
Մեզ
ԹԵ ՉԷ՝ ՀԱՇՎՈՒՄ ԵՔ, ՀԱՇՎՈՒՄ Մեզ վերջապես սկսեցին հաշվել՝ մինչ այդ թե՛ դրա համար փող տրամադրած միջազգային կառույցներին, թե՛ սեփական ժողովրդին բացատրելով մարդահամարի կարեւորությունը։ Եւ թե ինչքան կարեւոր է, որ ազգաբնակչությունը ամենայն ազնվությամբ պատասխանի հարցերին, դրանց մոտենա ամենայն պատասխանատվությամբ։ Այլ խոսքով՝ «գլխառադ չանի»։ Հանգստյան օրերից հետո «Առավոտի» թղթակիցներն ամենաաբսուրդ պատմություններ էին անում իրենց ընտանիք այցելած
Եվրոպայի
Այն, ինչ «կոռեկտ» չէ եվրոպացու համար Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի խումբը գտնվում է Երեւանում։ Հանձնաժողովի անդամ Իրենա Բելահորսկան եւ նրան ուղեկցող մյուս անդամները երեկ «Արմենիա» հյուրանոցում հանդիպեցին Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Մինչ լրագրողները թուղթ ու մատիտ էին պատրաստում եվրոպական կարծիքները գրի առնելու համար, պարզվեց, որ քննվողը հենց չորրորդ իշխանությունն է լինելու։ Խմբի այցելության
Պարզվում
Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ Պարզվում է, որ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հայտարարությամբ հանդես եկած գործակալ Հարություն Գրիգորյանը 7 օր նույն խցում է գտնվել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ։ Քիչ էր սխալվում Մուշեղ Սաղաթելյանը, երբ իր վերջին հարցազրույցում պնդում էր, թե մինչեւ իր դեմ հայտարարություն անելը՝ Հարություն Գրիգորյանը 20 օր պահվել է ՆԳՆ-ում (ընդ
«Հանրապետություն»
ԼԻՆՉԻ ԴԱՏԱՍՏԱՆ ՉԻ ԼԻՆԻ «Հանրապետություն» կուսակցության գնահատմամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն իրադարձություններ են տեղի ունենում: Կուսակցությունը նկատի ունի Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կալանավորումը եւ «Հանրապետություն» կուսակցությանը դատավարական պրոցեսների մեջ ներքաշելու՝ իշխանության փորձերը, նաեւ՝ խորհրդարանի գլխին կախված լուծարման վտանգն ու ընդդիմադիր դաշտի ամրապնդումն ու երեք կուսակցությունների՝ հոկտեմբերի 26-ին նախաձեռնած հանրահավաքը: «Հանրապետության» առաջնորդները երեկ այդ