Օրվա լրահոսը
«Հոկտեմբերի
«ՃԻՇՏԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ՛ ՄԵՌՆՈՒՄ» «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովին շտապ մի կարգին իրավաբան է անհրաժեշտ, իսկ «գողականների» վարքուբարքի փորձագետը խորհրդարանում էլ կգտնվի։ Երեկ հանձնաժողովի նիստում մի պահ «գողական օրենքների» իմացության յուրօրինակ մրցություն սկսվեց։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով մեկնաբանում էին, թե հանցաշխարհն ինչ դատավճիռ է կայացնում «Կագեբեի ագենտների» վերաբերյալ (վիզը կտրել, փչացնել
Ազգային
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՀԱԶԱՆԳԵԼ ԷՐ Ազգային համաձայնության ճակատը երեկ հայտարարեց, որ սկսում է իր գործունեության նոր փուլ, որի սկիզբը կլինի այսօր Ազատության հրապարակում ԱՀՃ-ի հրավիրած հանրահավաքը։ Ճակատը հույս ունի, որ իր առաջիկա գործունեության արդյունքում, եթե հաջողվի լուծել ԱՀՃ-ի առջեւ դրված խնդիրները, իրավիճակը հանրապետությունում կկայունանա, ժողովուրդը կհամախմբվի եւ երկիրը կթեւակոխի զարգացման բնականոն հուն։ Բայց այդ ուղղությամբ դեռեւս
ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Երեկ Սբ. Սարգիս եկեղեցու առաջնորդարանում բացվեց Հ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի սաների աշխատանքների «Հավատքը մեր» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Միջնադարյան հայ նաղաշների կերտած մանրանկարների ընդօրինակությունների հետ միասին ներկայացված էին նաեւ ուսանողների ստեղծագործական աշխատանքները աստվածաշնչյան եւ տերունական թեմաներով՝ ժամանակակից երանգավորմամբ, այդ թվում՝ գոբելեններ եւ քանդակներ։ Մանրանկարչության այս ցուցահանդեսը առաջինը չէ։ Այսպիսի
ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ…
ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ… Շաբաթ օրը երգչուհի Մարիետա Բադալյանը Կամերային երաժշտության տուն էր հրավիրել արվեստագետների, գործընկերների՝ միասին նշելու իր բեմական ու ստեղծագործական գործունեության 25-ամյակը։ Անկոտրում կամքով երգչուհին այս տարիների ընթացքում կարողացավ գտնել ձայնի ինքնատիպ դրվածք, ձգտեց ազատության, որը չեղավ տարերային ու ենթարկվեց կարգուկանոնի։ Ահա սա էլ եղավ նրա խոշոր նվաճումը։ Հագեցած էր երեկոյի ծրագիրը։ Երգչուհին կատարեց
«Արարատ» թերթից ի՞նչ են ուզում
«Արարատ» թերթից ի՞նչ են ուզում Մասիս քաղաքի դատարանում (դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) երեկ շարունակվեց հունիսի 8-ին ընդմիջված դատական հերթական նիստը։ Քաղաքացի Մարինե Գաբրիելյանը պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցով դիմել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան եւ պահանջում է, որ մարզային «Արարատ» թերթը հերքի դեռ անցյալ տարվա հունիսին իր էջերում տպագրած Խաչփար գյուղի 150 բնակիչների նամակի որոշ
«ՍՊԱՍԵՔ՝ ՄԻՆՉԵՎ ՇՈԳԵՐՆ ԱՆՑՆԵՆ»
«ՍՊԱՍԵՔ՝ ՄԻՆՉԵՎ ՇՈԳԵՐՆ ԱՆՑՆԵՆ» Ամեն տարի, ամռան սկսվելուն պես, շենքերի վերին հարկերում ապրող բնակիչները հայտնվում են նույն պրոբլեմի առաջ. ջուր չկա։ Այսինքն՝ կա, պարզապես վերեւ չի բարձրանում եւ ստիպված հարեւանի տուն պիտի գնաս դույլերով ջուր կրելու։ Իսկ ինչքա՞ն ջուր կրել. լվացվելո՞ւ, խմելո՞ւ, ամանները լվանալո՞ւ, կոմունալ կարիքների՞, լվացքի՞, թե՞ լողանալու համար։ Ի վերջո, հարեւաններն էլ են
«ԹԱՓԱՆՑԻԿ» ԱՆԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՈՒՆ
«ԹԱՓԱՆՑԻԿ» ԱՆԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՈՒՆ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստել է ծրագիր՝ ուղղված ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության զարգացմանը եւ դրանց առավել հրապարակայնության ապահովմանը։ «Երեկ Գյումրիի, Վանաձորի, Ալավերդիի, Սեւանի, Իջեւանի, Եղեգնաձորի, Կապանի եւ Սիսիանի քաղաքապետերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր։ Հուշագրի համաձայն, USAID-ը կֆինանսավորի 4,5 մլն ամերիկյան դոլարի արժողության 3-ամյա տեղական ինքնակառավարման ծրագիր։ Այդ ծրագիրը կաջակցի այդ քաղաքներում թափանցիկ եւ
Ինդիրա Գանդիի՝ Հայաստան կատարած այցի 25-ամյակին նվիրված սեղանի թենիսի մրցաշարը եզրափակվեց հաջողությա
ՀԱՂԹԵՑԻՆ ՍԱԲՐԻՆԱ ՇՄԻԴՏԸ ԵՎ…ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ Ինդիրա Գանդիի՝ Հայաստան կատարած այցի 25-ամյակին նվիրված սեղանի թենիսի մրցաշարը եզրափակվեց հաջողությամբ։ Շաբաթ առավոտյան սկսված բարեկամության ու մարզական եղբայրության պայքարին մասնակցեց Չինաստանի դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ցզու Ցժաշունի գլխավորությամբ։ Մասնակիցների մեջ էին նաեւ գլխավոր կազմակերպիչ՝ Հնդկաստանի դեսպան Բալ Անանդը ու հնդիկ բարձրաստիճան դիվանագետներ, Ֆրանսիայի փոխհյուպատոս Ժան-Միշել Օրելը՝ դեսպանության աշխատակիցների հետ, UNHCR-ի Հայաստանի
Չէ, ինչ ուզում եք ասեք՝ շատ «ծանրանաֆաս» ազգ ենք։ Սպիտակի մեջ սեւ փնտրող, մեր լուրջ ու տառապյալ կերպ
Մեր սեւ սիրտ՝ ձեր պուտ-պուտ վարտիք Չէ, ինչ ուզում եք ասեք՝ շատ «ծանրանաֆաս» ազգ ենք։ Սպիտակի մեջ սեւ փնտրող, մեր լուրջ ու տառապյալ կերպին գերի դարձած, մեր հոգնատանջությունը դրոշ դարձրած, մեր կրած ցավն ու տառապանքը մազոխիստի պես սիրող ու տեղին-անտեղի հիշող ազգ ենք։ Հիմա ազգիս ազգայնականները բորբոքված կընդդիմանան՝ էլի էս «Առավոտը» ապազգային բաներ է գրում,
Ժնեւի,
«ՀԱՋՈՐԴ ԱՅՑԻՍ ԿԵՐԳԵՄ» Ժնեւի, Ցյուրիխի, Լոնդոնի, Փարիզի եւ աշխարհի այլ հանրահայտ օպերային թատրոններում արդեն շուրջ 130 ներկայացումների դերերգերով հանդես է եկել տակավին երիտասարդ հայ երգչուհի Ջուլիետ Գալստյանը։ Նա ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային եւ վոկալ բաժինները՝ պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարանը։ Դեռեւ 5-րդ կուրսի ուսանող էր, երբ արժանացավ Մարիա Կալասի անվան մրցույթի դափնեկրի
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է զինվորական հոսպիտալում հայտնված զինծառայող Սուրեն Գրիգորյանի քրեական
Ծեծողների գենետիկական կոդը ստուգեք «Առավոտը» բազմիցս անդրադարձել է զինվորական հոսպիտալում հայտնված զինծառայող Սուրեն Գրիգորյանի քրեական գործով տարվող ապօրինի քննության ընթացքին: Այս առումով, առայժմ, դրական տեղաշարժ չի գրանցվել: Օրենքն ու օրինականությունը խորթ է զինդատախազությանը: Այս տրամաբանությամբ են առաջնորդվում եւ շարունակում գրոհել ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նրան հավատարիմ քննիչ Սամվել Հովհաննիսյանը: Նրանց համատեղ ջանքերն ուղղված են
Հարցազրույց
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԿԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ Հարցազրույց «Եղնիկներ» հատուկ նշանակության զորամասի հրամանատարի տեղակալ Պետրոս Մեղրյանի հետ -Հունիսի 13-ը ԼՂՀ Շահումյանի շրջանի անկման օրն է եւ այդ առիթով հանդիպելով Ձեզ, ուզում եմ ճշտել Ձեր վերաբերմունքը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առթիվ, նաեւ այն հանգամանքի, որ կարծես չի որոշակիանում Շահումյանի հարցը։ – Թե նախորդ իշխանությունների օրոք, թե այսօրվա, Շահումյանի հարցը չի
Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչները բողոքում էին, որ իրենց
Բացօթյա առեւտուրը շարունակվում է Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչները բողոքում էին, որ իրենց շենքի դիմաց շարունակվում է գյուղմթերքների բացօթյա առեւտուրը։ Բնակիչների վկայությամբ, ոչ միայն անհնար է դարձել մայթով անցնելը, քանի որ որոշ մարդկանց կողմից այն «նվաճվել» է, այլեւ չեն կարողանում աղմուկից ու ճանճերի «դարդից» բացել պատուհանները։ «Երբ քաղաքապետի հրամանը
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ, այդ երկրների պատվիրակությո
ՄԻ «ՏՆՈՎ» ՉԵՆՔ, ՀԱՄԱՐՅԱ ՄԻ ՀԱԼՈՎ ԵՆՔ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ, այդ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, մայիսի վերջին Մոսկվայում կազմակերպվել էր գիտաժողով՝ «Խաղաղությունն ու զարգացումը Կովկասում» թեմայով։ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքերով, դրա նպատակն է եղել նոր գաղափարների, ավելի թարմ մոտեցումների առաջադրումը անդրկովկասյան երկրների ու Ռուսաստանի համագործակցության
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՏԵԼ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՏԵԼ Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Արտակ Զեյնալյանի քաղգործը ընդդեմ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի։ Ա. Զեյնալյանը վիճարկում էր վարչապետի հրամանով իրեն պաշտոնանկ անելու օրինականությունը: Սակայն, ըստ նրա, իր պաշտոնանկությունը զուտ քաղաքական հետապնդում է, թեեւ Ա. Մարգարյանը հավաստիացրել է, որ Զեյնալյանին պաշտոնանկ անելը օրինակ կծառայի նախարարի մյուս
ՍՏՈՒԳՈՂՆԵՐԸ ԹԵՐԹ ԷԼ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ
ՍՏՈՒԳՈՂՆԵՐԸ ԹԵՐԹ ԷԼ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Օգոստոս» գործակալությունում ընթացող ստուգումները կիսատ են թողնվել։ Պետական եկամուտների նախարարության աշխատակիցները ո՛չ անցյալ ուրբաթ, ո՛չ այս երկուշաբթի, գործակալություն չէին այցելել։ Փոխարենը երեկ նրանք անմիջապես արձագանքել են մեր հրապարակմանը եւ շտապել են այցելել գործակալություն՝ միաժամանակ սպառնալով, որ, եթե մամուլը շարունակի
ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ
ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների պահպանության օրինականությունը ստուգող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի արտահերթ նիստում երեկ քննարկվել է հանձնաժողովի ՀԺԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանի նախաձեռնությունը՝ գործով գլխավոր ամբաստանյալին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխել ՆԳՆ քննչական մեկուսարան՝ առավել եւս, որ նա ինքն է խոստովանել Ազգային անվտանգության հետ իր որոշակի առնչությունների՝ հանդիպումների եւ համագործակցության մասին։ Առաջարկության հիմնական ընդդիմախոսները ՀՅԴ խմբակցության
Երեկ ԱԺ-ն որոշում ընդունեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի կապակցու
ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Երեկ ԱԺ-ն որոշում ընդունեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին։ ԱԺ-ն որոշեց պատիժը կրելուց ազատել այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման մինչեւ երեք տարի ժամանակով կամ ազատազրկման հետ չկապված պատիժների։ Պատժի կրումից ազատվում են նաեւ մինչեւ 5 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր. ա) Հայրենական մեծ պատերազմի,
Այս կոչով դիմեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվողներին, որոնք աղմու
«Հայտարարություն անողներին հարգե՛նք» Այս կոչով դիմեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվողներին, որոնք աղմուկով եւ ծիծաղով էին արձագանքում նստաշրջանի վերջին հայտարարություններից շատերին։ Սակայն ինչպե՞ս կարելի էր անվրդով լսել, ասենք, Ռուբեն Գեւորգյանի (Անդրանիկ Մարգարյանի կեսդարյա հոբելյանին համընկած) հայտարարության այն տողերը, թե վարչապետը պիտի լինի անհատականություն, «ռազմաշունչ նվիրյալ եւ ճակատագրակա՛ն»։ Պատգամավորը նաեւ հավելեց. «Հետաքրքիր է,
Հունիսի 5-ին Սիսիանի առաջին ատյանի դատարանում փաստաբան Հրաչ Հակոբյանին ծեծի են ենթարկել:
ԻՍԿ Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՇԱՀԵՐԸ Հունիսի 5-ին Սիսիանի առաջին ատյանի դատարանում փաստաբան Հրաչ Հակոբյանին ծեծի են ենթարկել: Նույն օրը Սիսիանի ՆԳ բաժանմունքում տված իր բացատրության մեջ Հայ փաստաբանների միջազգային միության փաստաբան Հրաչ Հակոբյանը պատմել է, որ իր պաշտպանյալ Ամալյա Խուդավերդյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստին միջանցքում սպասելիս նույն գործով տուժող Հենրիկ Դավթյանը «իրեն հայտնի
Վլադիմիր
«ԵՍ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒՑ» Վլադիմիր Գասպարյանի հետ մեր զրույցը սկսվեց, բնականաբար, նրա հետախուզման մեջ լինել-չլինելու հարցից։ Պրն Գասպարյանը ցույց տվեց Ղրիմի Հանրապետության դատախազի որոշումը՝ իր դեմ ապօրինի սեփականացման համար հարուցված գործի փակման մասին եւ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Օպերատիվ ինֆորմացիայի գլխավոր վարչության տեղեկանքն այն մասին, որ գործը հանցակազմի բացակայության պատճառով փակվել է 2000թ. ապրիլի 17-ին
ԼՊՈՒՏՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ
ԼՊՈՒՏՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ Օխրիդում (Մակեդոնիա) շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի երկրորդ անհատական առաջնությունը, որտեղ իր բարձր խաղամակարդակով գերազանց է հանդես գալիս Հայաստանի թիմի անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ 9-րդ տուրում նա միավորը բաժանեց ռուսաստանցի Պոնոմարյովի հետ եւ 6,0 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Իսկ առաջատարը հոլանդացի Լյուկ վան Վելլին է, որն իր անվան դիմաց գրանցել
ՀԱՍՑԵԱՏՈՒՆ՝ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է
ՀԱՍՑԵԱՏՈՒՆ՝ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է Վերջերս՝ առաջին հրատարակությունից 11 տարի անց, վերահրատարակվեց մեծ գիտնական, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի «Վազգենիկը, լուսեղեն դինոզավրը եւ այլմոլորակայինները» խորագրով գիտահանրամատչելի պատմվածքների ժողովածուն։ Նրա համակիրների մի խումբ կազմակերպել էր այդ գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչներ։ Տարբեր քաղաքական նախապատվություններ ունեցող այդ մարդկանց միավորել էր ավագ ընկերոջը հարգանքի տուրք մատուցելու անսպառ
Ա. ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ԾԵՐԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
Ա. ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ԾԵՐԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ Մայրաքաղաքի 4-րդ գյուղի ծերանոցը գոյություն ունի դեռ խորհրդային ժամանակներից։ Այսօր այն իր պատերի ներքո հյուրընկալել է 230-ից ավելի ծերերի (հիմնականում՝ գաղթականների)։ Կիրակի օրը ծերանոցի բնակիչների հյուրը երգչուհի Արաքսի Վարդերեսյանն էր։ Հայրենիք այցելությունների ժամանակ երգչուհին բարեգործությամբ է հանդես գալիս։ Այս անգամ Ա. Վարդերեսյանն իր ուխտը՝ 3 գառ, մատաղ արեց ծերանոցի բնակիչներին
ԳՅՈՒՂԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ՊԵՏՔ
ԳՅՈՒՂԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ՊԵՏՔ Էջմիածնի շրջանի Գայ գյուղում 1988-ից փակվել է մանկապարտեզը եւ մինչեւ օրս չի գործում։ Գյուղը շատ հին պատմություն ունի. այն ստեղծվել է 1827թ., երբ Թուրքմենչայի պայմանագրով, Գրիբոյեդովի հետ Խոյի Սալմաստ գավառից մի խումբ մարդիկ եկել եւ բնակություն են հաստատել այդտեղ։ Գյուղը սկզբում ունեցել է 300, իսկ հիմա՝ 1400 բնակիչ, 100 երեխա մանկապարտեզային
ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ
ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցության ուղղությամբ Եվրախորհրդի ջանքերն առանձնապես մեծ արդյունավետությամբ չեն փայլում՝ թեեւ այս սուրբ նպատակի համար Եվրոպան ֆինանսներ չի խնայում։ Արդեն գրել էինք, որ չնայած ՀՀ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի հուզիչ ճառին՝ կրթության, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության կարեւորության մասին, ինչը, ըստ նախարարի, նաեւ կոնֆլիկտի կարգավորմանը կնպաստի, Ադրբեջանի կրթության նախարարը բացառել է
«ՍԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՆՈՐ ԱԿՑԻԱ Է»
«ՍԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՆՈՐ ԱԿՑԻԱ Է» ՀՀ Դեմոկրատական կուսակցությունը ուղղակիորեն դեմ է Հայաստանում կատարվող սեփականաշնորհման բոլոր գործընթացներին։ Եվ սեփականաշնորհման ցանկում որեւէ նորություն կամ փոփոխություն նկատելու դեպքում անմիջապես դիմում է լրատվամիջոցներին, կարծես, ցանկանալով նախապես առնել սպասվող «վտանգի» առաջը։ ՀԴԿ-ին այս հարցում նեցուկ են լինում 20-ից ավելի կուսակցություններ, որոնք որպես մի ամբողջական կոմպանիա, ունեն նույն նպատակն ու դիրքորոշումը։
ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ
ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ Երեկ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի կողմից ստորագրվեց թմրանյութի վերահսկման եւ իրավապաշտպանության բնագավառում ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տեխնիկական օգնություն ցույց տալու վերաբերյալ համաձայնագիր։ «Տեխնիկական օգնություն» ծրագրի շրջանակներում կկահավորվի Հայաստանում անկախ փորձագիտական լաբորատորիան, կստեղծվի միջգերատեսչական (իրավապահ մարմինների) համակարգչային ցանց, հիմնարկների պաշտպանական համակարգ (մետաղորսիչ սարքեր
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան Ափի տեղական մարմինը ստանձնել է Գյումրիի Աբովյան փողոցի N 121 բնակելի շենքի վերականգնման ծրագիրը: Աբովյան փողոցի N 121 բնակելի շենքը գտնվում է Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում, Սուրբ Նշան եկեղեցու հարեւանությամբ: Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ մոտ քսան տարի ծառայել որպես օրիորդաց տուն: Հետագայում
Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Բելֆաստում ավարտվեց կուբացիների հաղթարշավով։
Կուբացիների բացահայտ առավելությամբ Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Բելֆաստում ավարտվեց կուբացիների հաղթարշավով։ Տասներկու քաշային կարգերից յոթում չեմպիոնի կոչումը նվաճեցին հենց այդ երկրի ներկայացուցիչները։ Հավանաբար, այս անգամ կազմակերպիչները հաշվի էին առել 1999թ. Հյուսթոնում (ԱՄՆ) կայացած նախորդ առաջնության սկանդալային իրադարձությունները, երբ բացահայտ կողմնակալ մրցավարության պատճառով Կուբայի հավաքականը բոյկոտեց եզրափակիչ մրցաշարը եւ ամբողջ կազմով ցուցադրաբար լքեց դահլիճը։ 67 կգ՝