Օրվա լրահոսը

«Երեխաները

ԿԱՐԴԱԼՈՒ ՀԵՏ ԳԼՈՒԽ ՉՈՒՆԵՆ «Երեխաները մեր ապագան են» մաշված կարգախոսը այսօր եւս շարունակվում է չարչրկվել՝ առանց լուրջ արդյունքների։ Իսկ թե ինչ հակումներ ու նախասիրություններ ունի մեր «ապագան», փորձել ենք պարզել Երեւանի Կենտրոն համայնքի դպրոցներից մեկում անցկացված հարցման միջոցով։ Պարզվում է, որ բարձր դասարանցիների 35%-ը դպրոց է հաճախում գիտելիքներ ստանալու համար, 25%-ը՝ դպրոցում տաք լինելու պատճառով,

Անկախության տասը տարիների ընթացքում իրական թոշակները միշտ պակասեցվել են

Փուչ զավակն ու ծեր ծնողները Անկախության տասը տարիների ընթացքում իրական թոշակները միշտ պակասեցվել են Մոտ երեք տարի է անցել թոշակների վերջին բարձրացումից։ Այդ տարիների ընթացքում դրամի արժեզրկման պատճառով, ինչպես նաեւ անվճար ծառայությունները վճարովի դարձնելով եւ որոշ ծառայությունների գների բարձրացումով իրական թոշակներն այնքան են պակասեցվել, որ կառավարության որոշումով 2002թ. հունվարի 1-ից 800 դրամով թոշակներն ավելացնելուց հետո

Թշվառները «հին հայկական ճանապարհների վրա»

Թշվառները «հին հայկական ճանապարհների վրա» Ալավերդու տպարանի տնօրեն Համլետ Մոսինյանը հայտնեց, որ իզուր չի բարձրացվում հոգեբուժարանների սեփականաշնորհման հարցը, որը ալան-թալանի վերածված մեր առեւտրային սիստեմում հանդիսանում է ախորժագրգիռ պատառներից։ Սակայն մինչեւ հոգեբուժարանների առք ու վաճառքին անդրադառնալը, կրկին «քչփորենք» այն հանգամանքը, թե իսկապես ինչո՞ւ է օր օրի այսքան խտանում հոգեկան անկայունությամբ հիվանդների «բանակը», որի պատճառը միանշանակ անուշադրությունն

Վանաձորցիների (այսինքն՝ նախկին կիրովականցիների) շրջանում վերջին

Երկրից «քոչը կկապեն» կամ կգնան ծառ կտրելու Վանաձորցիների (այսինքն՝ նախկին կիրովականցիների) շրջանում վերջին մի քանի տարիներին, աշնան-ձմռան ամիսներին առավել հաճախ շրջանառվող խոսակցություններից են. «Ձմեռվա փետն ունե՞ք» կամ՝ «Հրես ձմեռն էլի եկավ. վայ նրան՝ ով փետ չունի»։ Ահա այսպես «անփետ» կամ «փետով», անգազ, անջեռուցում էլ մտնում ենք 21-րդ դար, ու թե էլի քանի՞ տարի «մեկ քայլ

Քաղաքաշինության պետական տեսչության պետի տեղակալ Վարդգես Բաբայանը՝ նախկին տիրոջից գնելով Մոսկովյան 8

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ Քաղաքաշինության պետական տեսչության պետի տեղակալ Վարդգես Բաբայանը՝ նախկին տիրոջից գնելով Մոսկովյան 8 չորս հարկանի բնակելի շենքի արեւելակողմի անկյունային մասի կիսանկուղային հարկի սենյակները, այն դարձնում է բար։ Նախքան այդ, նա մեծացնում է սենյակների բարձրությունը՝ հատակը 60սմ իջեցնելով, իսկ թե այդ գործողություններից որքանով են տուժում ծանր շինության հիմքերն ու հիմնատակը, մնում է անհայտ, քանի որ

Չերչիլը մի առիթով ասել է. սոցիալիզմին հատուկ են կապիտալիզմի բոլոր բացասական դրսեւորումները։

Հայ աղքա՜տ, հայ տնտեսագե՜տ. ո՞վ է… Չերչիլը մի առիթով ասել է. սոցիալիզմին հատուկ են կապիտալիզմի բոլոր բացասական դրսեւորումները։ Այս միտքը նորօրյա Հայաստանի վրա տարածելիս ակամա գալիս ենք հետեւյալ եզրակացության. մեր առօրյային հատուկ են կապիտալիզմի ու սոցիալիզմի միայն բացասական դրսեւորումները։ Ամեն անգամ, երբ մարդիկ նորանկախ Հայաստանի որդեգրած ազատական գաղափարախոսության սկզբունքներին հակասող ինչ-որ երեւույթի են հանդիպում, հարցնում

Ներկայիս մեծածավալ գործազրկության պայմաններում մի տեսակ ավանդույթ է դարձել ընդամենը «ֆայլաբազարին» բ

«ՍԵՄ»-Ը՝ «ՔՑԵԼՈՒ» ՍԵՄԻՆ Ներկայիս մեծածավալ գործազրկության պայմաններում մի տեսակ ավանդույթ է դարձել ընդամենը «ֆայլաբազարին» բնորոշ չափանիշներով լավագույն արհեստավորներին շինարարական աշխատանքներում ներգրավելը։ Դրանց ավարտից հետո էլ ինչ-ինչ մրցույթներում «շահած» շինարարական ընկերությունները տարբեր «հիմնավոր» պատճառաբանություններով հաճախ զլանում են վճարել իրենց վարձած էժան աշխատուժի դիմաց, ինչի արդյունքում մարդիկ ստիպված են լինում կամ հրաժարվել գրոշաչափ աշխատավարձից, կամ դիմել դատարան։

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ 2001թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ տնտեսական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Շահոյանի) դռնբաց դատական նիստում Վանաձոր քաղաքի Լոռու մարզպետարանի շենքում, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Վանաձորի քաղաքապետի 28 օգոստոսի 2001թ. «Համայնքի տարածքում հանրահավաքների, ամուսնության ու թաղման արարողությունների անցկացումը կանոնակարգելու մասին» թիվ

Ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել ձեր թերթի դեկտեմբերի 6-ի համարում տպագրված «Կյանքը՝ բանակ

Թույլ տվեք պաշտպանել սպաներին Ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել ձեր թերթի դեկտեմբերի 6-ի համարում տպագրված «Կյանքը՝ բանակում» հոդվածի առնչությամբ: Հենց սկզբից ներկայանամ. 27 տարեկան եմ, Հայոց բանակում ժամկետային ծառայության եմ եղել 1996-98 թթ., որպես սպա, վիրավորվել եմ մարտական ծառայության ընթացքում՝ ադրբեջանցի զինվորի գնդակից: Բայց խոսքն այս մասին չէ: Սկզբունքորեն կողմ եմ հասարակության մեջ գոյություն

ՀՀ

«ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ ՇԱՏ Է ՍՐՎԵԼ» ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հարցազրույցը «Առավոտ»-ին 172 Պարոն Ներսիսյանց, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մենք ունենք ՀՆԱ-ի աճի տեմպի բարձր ցուցանիշ՝ 9%-ից ավելի, սակայն ժողովրդի կողմից կան բազմաթիվ հարցադրումներ այն մասին, թե ինչու՞ այդ աճը զգալի չէ հասարակության համար: – Այո, հունվար-հոկտեմբերի տվյալներով, մեր տնտեսության

Նաեւ՝

Ոչ միայն կոմպլեմենտար Նաեւ՝ ջայլամային քաղաքականություն Վերջերս մայրաքաղաքի ուսանողների ընտրանու հետ հանդիպման, ինչպես նաեւ՝ մինչ այդ Ռուսաստանից այցելած լրագրողների ընդունելության ժամանակ պրն Ռ. Քոչարյանը, կամա թե ակամա, շարունակում էր հարազատ մնալ իր առկա թերությունների նկատմամբ հանրության քննադատական տեսակետներին դժկամություն ցուցաբերելու եւ հաճախ ճշմարիտ ու հստակ պատասխանները ոլորապտույտ բառակապակցություններով փոխարինելու վարվելագծին։ Այսպես, Ռուսաստանից ժամանած լրագրողներից մեկի

Թե ո՞ր կուսակցությունները 2003-ի նախագահական ընտրություններում կպաշտպանեն Քոչարյանի թեկնածությունը,

«ԱԳՐԱՐՆԻԿՆԵՐԸ» ՄՏՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Թե ո՞ր կուսակցությունները 2003-ի նախագահական ընտրություններում կպաշտպանեն Քոչարյանի թեկնածությունը, առայժմ դժվար է կանխատեսել։ Ամեն դեպքում, Քոչարյանի հայտարարությունը, թե ի հեճուկս ընդդիմության, ինքը երկրորդ անգամ է առաջադրվելու նախագահության թեկնածու, ակտիվ քաղաքական դաշտը կազմող կուսակցություններին հայտնապես չի խանդավառել։ Ոմանք վաղաժամ են համարում կողմնորոշվել, այլոք խուսանավում են դիրքորոշում արտահայտել։ ՌԱԿ-ի պիոներական ոգեւորությունն էլ չափավորեց

Օրերս

Մի բան ասա, մենք էլ ենք, չէ՞, մարդ Օրերս գինու կոմբինատից դեպի Մաշտոցի պողոտա անցնող հատվածում պետավտոտեսչության մի քանի աշխատակիցներ խիստ հիասթափություն ապրեցին. նրանք նետվեցին մի ավտոմեքենայի ետեւից, որը խախտում էր կատարել, բայց մի քանի վայրկյան անց պարզվեց՝ խախտումը մեկ այլ պետավտոտեսչության մեքենա էր գործում։ Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե մի սովորական քաղաքացի դա գործեր։ Կհետապնդեն,

Մոսկվայի ԱՊՀ ղեկավարների համաժողովը հոբելյանական էր եւ չպսակվեց կարեւոր փաստաթղթերի ստորագրմամբ։

ԱՊՀ-ի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են Մոսկվայի ԱՊՀ ղեկավարների համաժողովը հոբելյանական էր եւ չպսակվեց կարեւոր փաստաթղթերի ստորագրմամբ։ Սակայն (ինչը պակաս կարեւոր չէ) Համագործակցությունը վերահաստատեց իր անհրաժեշտությունը, իսկ մասնակիցների մեծ մասը ցուցաբերեց ռուսակենտրոն տրամադրություն, ինչը պայմանավորված է, իհարկե, ՌԴ-ի տնտեսական դրական դինամիկայով եւ միջազգային ազդեցության աճով։ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հենց այդպես էլ ասաց, որ

Մշակույթի,

ՀԱՐՑԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է Մշակույթի, արվեստի, գրականության, թող թույլ տրվի ասել՝ մնացորդային ֆինանսավորումը, որն արտահայտված է 2002 թ. բյուջեի նախագծում, եւ որն արդարացիորեն առաջացնում է վերոհիշյալ բնագավառների մարդկանց տարակուսանքը, դժբախտաբար, նոր երեւույթ չէ մեզանում։ Այդ ասպարեզներում ֆինանսավորումը տարեցտարի ցուցաբերում է, լավագույն դեպքում, սառեցման միտում, իսկ, ասենք, գրահրատարակչության պարագայում՝ հետեւողականորեն նվազման։ Հարցը մեր առանց այն

«Նվեր» հաշմանդամներին

Նախարարը ապակողմնորոշված է «Նվեր» հաշմանդամներին 2001 թ. դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Բուժվերականգնողական կենտրոնում բուժվող ազատամարտիկներս եւ ոչ զինվորական հաշմանդամներս, հրավիրել էինք ՀՀ սոցապահովության նախարար պրն Մարտիրոսյանին, փոխնախարարին՝ մասնակցելու մեր «Ոգեղեն ուժ» սոցիալական կենտրոն-Վարուժան Կարապետյանի թանգարանում տեղի ունենալիք միջոցառմանը։ Ժամը 16-ին սայլակներով իջանք մեր Հավատի օջախը՝ սոցկենտրոն-թանգարան, որն իր պատշաճ տարածքով ու կառուցվածքով միակն

«Հավատո՞ւմ եք արդյոք «Ռուսաստան-ԱՄՆ ալյանսի» երկարատեւությանը» հարցով դեռ շարունակում է դիմել իր ընթ

ԿՈՎԿԱՍԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ «Հավատո՞ւմ եք արդյոք «Ռուսաստան-ԱՄՆ ալյանսի» երկարատեւությանը» հարցով դեռ շարունակում է դիմել իր ընթերցողներին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Թեեւ արդեն մեկ շաբաթ առաջ կարող էր հարցին հավելել «Եվ իզուր» արտահայտությունը: Պինդ գրկախառնումները` վաղաժամկետ Սեպտեմբերի 11-ը կարող էր դառնալ աշխարհաքաղաքական կառուցվածքներում արմատական փոփոխությունների մեկնարկ, եթե դրանից հետո եւ դրա հետ առնչվող զարգացումները ցույց

Ասում

«ՀԱՇՏԵՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ» Ասում է Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, որը պնդում է, թե նույն դիրքորոշումն ունեն իրենց քննադատողներն ու հանձնախմբի թրքական կողմը։ – Հաշվի առնելով Ձեր կարգավիճակը՝ ԱԳՆ կոլեգիայի անդամ, Հաշտեցման հանձնախմբում դիտվում եք իբրեւ պետության քողարկված ներկայացուցիչ։ – 2000 թ. սեպտեմբերի 1-ից իմ աշխատանքային գրքույկը ԵՊՀ-ում է, որտեղ ես դասախոսում

Այս շաբաթ խորհրդարանում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հրապարակեց հինգ կուսակցություննե

Բնական եւ ձեռքբերովի դաշնակիցներ Այս շաբաթ խորհրդարանում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հրապարակեց հինգ կուսակցությունների համատեղ հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգի, որի նախագիծը, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկվել է խորհրդարանի քննարկմանը: «Ազգային ժողովրդավարական կուսակցության, Ազգային ժողովրդավարական միության, Հայաստանի կոմունիստական եւ «Հանրապետություն» կուսակցությունների, ինչպես նաեւ Սահմանադրական իրավունք միության միջեւ համատեղ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով

Հարցազրույց

«ԵՐԿԻՐԸ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂՆ ՈՒ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» Հարցազրույց Ռիմա Դեմիրճյանի հետ -Մեկ-երկու թերթում հրապարակում եղավ, որ, իբրեւ թե գոյություն ունի Դեմիրճյանների ընտանիքի հիմնադրամ։ Մենք հիշում ենք, որ մեկ տարի առաջ դուք ստեղծեցիք «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամը, արդյո՞ք նույն բանի մասին է խոսքը։ – Իհարկե, այդ հարցը ինձ շատ է զարմացնում, մանկամիտ բաներ են գրվում «Հայոց աշխարհ» եւ

Ինչպես

"ճՁԿ, թԺժ, ԽԿթԺԸ"-Ն՝ ԱԺ-ՈՒՄ Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր ԱԺ եռօրյայի վերջին օրը՝ չորեքշաբթի, պատգամավորները ՀՀ կառավարության անդամ նախարարներին, ինչպես նաեւ՝ վարչապետին, ոչ միայն մոտիկից տեսնելու, նրանց հետ միջանցքում ծխելու, ձեռքով բարեւելու «պատվին» են արժանանում, այլեւ ԱԺ ամբիոնից նրանց հարցեր տալու հնարավորություն են ունենում։ Եւ քանի որ այդ հարցուպատասխանը Հանրային հեռուստատեսությամբ ամբողջությամբ ցուցադրվում

ԽՈՍՏռ տՐՌՉպՑ, ՑՈՍՏռ ՏՑՉպՑ

ԽՈՍՏռ տՐՌՉպՑ, ՑՈՍՏռ ՏՑՉպՑ Նախանձից ու չարությունից պատվարժան մարդկանց վրա հարձակվելը ոչ միայն անփառունակ ու անշրջահայաց գործ է, այլեւ անբարոյական է։ Նման դրսեւորում է «Առավոտ» օրաթերթի 30.11.2001թ. համարում տպագրված ՀՀ ԹԳ միության անդամ Արմեն Տեր-Քառյանի «Ավանդական փառատոնի խարդավանքները» վերնագրով հոդվածը, որը զայրույթ է առաջացրել ալավերդցիների մեջ։ «Թատերական Լոռի» փառատոները Ալավերդիում միշտ էլ վերածվել են ժողովրդական

ՄԻ ՔԱՆԻ «ՇԱԲԱՇ» ԷՍ ԿՈՂՄ՝ ԷՆ ԿՈՂՄ

ՄԻ ՔԱՆԻ «ՇԱԲԱՇ» ԷՍ ԿՈՂՄ՝ ԷՆ ԿՈՂՄ Մինչ որոշ լրատվամիջոցներ հիացմունքով արձանագրեցին, թե Վանաձորի քաղաքային իշխանությունների որոշմամբ (աշնանամուտին կայացրած) արգելվել է «համայնքի տարածքում ամուսնության եւ թաղման արարողության ժամանակ տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշանների օգտագործումը» եւ սահմանվել, որ «ամուսնության եւ թաղման արարողությունների մասնակից տրանսպորտային միջոցները հնարավոր մոտակա խաչմերուկից շրջանցեն Տիգրան Մեծի պողոտան», շտապենք հայտնել, որ այդ որոշումը,

Ո՛Չ «ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻՆ

Ո՛Չ «ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻՆ Պարզվում է, ամսական միջինը 500 մլն դրամի բյուջետային մուտքեր ապահովվում են ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության ծառայության միջոցով։ Երեկ այսպիսի տվյալ հաղորդեց վարչության պետ Ս. Գրիգորյանը՝ Երեւանում անցկացվող ԱՊՀ երկրների հարկային (ֆինանսական) հետախուզական ծառայությունների կոորդինացիոն խորհրդի նիստի ընթացքում։ Խորհուրդը նպատակ ունի ԱՊՀ տարածքում սահմանափակել «կեղտոտ փողերի» շրջանառությունը։ Հարցին, թե տարեկան ի՞նչ

«ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ»

«ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ» 1988. դեկտեմբերյան երկրաշարժից հետո Բելառուսիայի «Զուբրյոնոկ» ճամբար էին էվակուացվել աղետի գոտու բնակավայրերից հարյուրավոր երեխաներ՝ մայրերի եւ մանկավարժների ուղեկցությամբ։ Ստորեւ ներկայացվում են դրվագներ՝ նրանց առօրյայից։ Էվակուացվածների համար ծանրոց է ուղարկվում ոմն բարեգործի կողմից։ Ծանրոցի բաշխումից հետո գյումրեցի մի կին, նեղանալով, որ իրեն ընդամենը… մազերի ժապավեն է բաժին ընկել, բողոքում է. «Ուրեմն օր աղջիկս բանտիկ

Մոսկվայի միությունների տան Սյունազարդ դահլիճում Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում ընթաց

ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է Մոսկվայի միությունների տան Սյունազարդ դահլիճում Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում ընթացող Վլադիմիր Կրամնիկ-Գարրի Կասպարով մենամարտը հատեց պայքարի առաջին շրջանը։ Դասական ոճով նրանց միջեւ կայացած չորրորդ պարտիան նույնպես ի հայտ չբերեց ավելի ուժեղին։ Գրոսմայստերներն այս անգամ նախընտրեցին իսպանական պարտիայի բաց տարբերակը, սակայն շատ ժամանակ չանցած, համաձայնեցին ոչ-ոքիի։ Հաշիվը դարձավ 2։2։ Խաղից հետո կայացած

Երկու

«Բեմին նվիրված հայուհիներ» Երկու տարի առաջ էր. մեր հայրենակցուհին՝ Ալիս Նավասարգյանը Ամերիկայում հրապարակեց «Իրան-Հայաստան ոսկի կամուրջներ» շքեղ գիրքը, եւ ահա նրա երկրորդ աշխատությունը՝ «Բեմին նվիրված հայուհիներ»։ Այս առիթով հեռախոսազրույց ունեցանք ամերիկաբնակ գրողի հետ։ – Տիկին Ալիս, «Բեմին նվիրված հայուհիներ» վերնագիրը խոսում է ձեր նոր գրքի բովանդակության մասին։ – Այո, իրավացի եք, խոսում է… Կուզեի մի

Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում տարբեր աղետների թվի մեծացման միտում է նկատվում, իսկ ամենաքի

«Դետսկի միրը»՝ հանուն վթարների վերացման Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում տարբեր աղետների թվի մեծացման միտում է նկատվում, իսկ ամենաքիչ կորուստներ ունենում են միայն այն երկրները, որոնք ավելի լավ են նախապատրաստված լինում դրանք դիմագրավելուն։ Օրինակ, Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց յուրաքանչյուր երրորդը, իսկ Ճապոնիայում նույն ուժգնությամբ երկրաշարժից 3000-ից մեկը զոհվեց։ «Այսօր «Դետսկի միր» են վաճառում, որպեսզի երկու

Սկսենք

Դատարան կբերվի հրամանագիրքը Սկսենք նրանից, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում Շուշան Աբրահամյան-Հայրապետյանի հայցի քննությունը ժամը 11-ին սկսելու փոխարեն լսվեց 1,5 ժամ ուշացումով։ Ամեն անգամ նման միջադեպի հանդիպելիս, մտածում եմ, չի կարելի՞ ժամանակին սկսել, որպեսզի մարդիկ անտեղի չսպասեն դատարանների դռների առաջ։ Երեկ վերաքննիչ դատարանում լսվում էր Շուշան Աբրահամյան-Հայրապետյանի բողոքը ընդդեմ «Արմենպրեսի» գործադիր տնօրենի։ Նախագահող Կարինե

ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժինը՝ «Պրոգրես» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հետ համ

ՀԱՐԳԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժինը՝ «Պրոգրես» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ստանձնել են մեր հասարակության երիտասարդ հատվածին լուսավորելու առաքելությունը։ Այդ նպատակով մեր հանրապետության սեմինարացանկը կհամալրվի եւս մեկ թեմայով՝ «Մարդու իրավունքներ. երեկ, այսօր, վաղը»։ Շարքի առաջին սեմինարը տեղի ունեցավ երեկ։ Զեկուցողները երկուսն էին՝ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժնի ղեկավար Վալերի Տկաչուկը եւ «Պրոգրես» կենտրոնի ղեկավար

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930