Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏռ տՐՌՉպՑ, ՑՈՍՏռ ՏՑՉպՑ

Դեկտեմբեր 07,2001 00:00

ԽՈՍՏռ տՐՌՉպՑ, ՑՈՍՏռ ՏՑՉպՑ Նախանձից ու չարությունից պատվարժան մարդկանց վրա հարձակվելը ոչ միայն անփառունակ ու անշրջահայաց գործ է, այլեւ անբարոյական է։ Նման դրսեւորում է «Առավոտ» օրաթերթի 30.11.2001թ. համարում տպագրված ՀՀ ԹԳ միության անդամ Արմեն Տեր-Քառյանի «Ավանդական փառատոնի խարդավանքները» վերնագրով հոդվածը, որը զայրույթ է առաջացրել ալավերդցիների մեջ։ «Թատերական Լոռի» փառատոները Ալավերդիում միշտ էլ վերածվել են ժողովրդական տոնակատարությունների։ Լինելով հերթական 16-րդ փառատոնի բացման արարողության մասնակիցներից մեկը, չեմ կարող իմ հիացմունքը չարտահայտել Ալավերդու Մշակույթի կենտրոնի շուրջ 500 տեղանոց լեփ-լեցուն դահլիճում նստած ալավերդցիների ոգեւորության եւ փառատոնի կազմակերպական աշխատանքների մեծ կուլտուրայի նկատմամբ։ Այս անգամ փառատոնը բացեցին Ալավերդու Մշակույթի կենտրոնի կողմից ամիսներ առաջ կազմակերպած «Փոքրիկ լեդի եւ ջենթլմեն» շոուի մանկահասակ լեդիներն ու ջենթլմենները։ Տեսնել էր հարկավոր, թե ինչ հմայիչ ու գեղեցիկ էին նրանք։ Ու որքան պետք է չարությունից կուրացած լինեին իրեն Թատերական գործիչների միության անդամ հորջորջող Արմեն Տեր-Քառյանի աչքերը՝ հրաշք լեդիներին ու ջենթլմեններին չնկատելու եւ փոխարենը շամպայնի մտացածին պատմություններ հորինելու համար։ Առնվազն հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտնված մարդը կարող է «գինարբուք» որակել այն գեղեցիկ պահը, երբ թատերասեր ալավերդցիները համակ լռության մեջ ապրում էին Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման հերոսների ողբերգության, Ալավերդիի Ժողթատրոնի դերասաններ Ս. Նազարյանի, Ա. Բեգջանյանի, Ս. Կոնյանի ու մյուսների ինքնատիպ բացահայտմամբ։ Ասենք նաեւ, որ նախկինում «Թատերական Լոռի» փառատոնին առավել շատ կոլեկտիվներ էին մասնակցում, որոնք այսօրվա սոցիալական ծանր վիճակի հետեւանքով ոչ միայն չէին մասնակցում փառատոնին, այլեւ նրանցից շատերը, ինչպես նաեւ՝ Ստեփանավանի թատրոնը, չեն գործում։ Կարծում ենք, դրա համար Ալավերդիում փառատոնի կազմակերպիչներին մեղադրելը առնվազն անհեթեթություն է։ Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա սահմանված վեց գլխավոր մրցանակներից երկուսը շնորհվել է տեղի Ժողթատրոնին, մյուսները՝ Վանաձորի «Բոհեմ» թատրոնին, Գավառի, Դիլիջանի, Արմավիրի թատերախմբերին։ Եվ այս ամենը նրա համար, որ տարիներ առաջ Ալավերդիի Ժողթատրոնի կոլեկտիվի անդամ Արմեն Տեր-Քառյանին, մեծամիտ եւ չարակամ պահվածքի համար, ներկայացումներից մեկից առաջ Մշակույթի կենտրոնի տնօրեն եւ Ժողթատրոնի ռեժիսոր Հրաչյա Պապինյանի կողմից դիտողություն է արվել, որից հետո նա արհամարհել է հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճը, հեռացել է՝ ձախողելով ներկայացումը։ Ու հիմա իր մեջ կուտակված չարությանը հագուրդ տալու համար պարբերաբար հեռվից ոչ միայն ցեխ է շպրտում Ալավերդիում հեղինակություն եւ հարգանք վայելող Մշակույթի կենտրոնի ու հանրապետությունում ճանաչում ունեցող Ժողթատրոնի կոլեկտիվների վրա, այլեւ իր չարակամ մեկնաբանություններով վիրավորում է արվեստասեր ու հյուրասեր ալավերդցիներին ու փառատոնի պատվարժան հյուրերին։ Ալավերդցիների անունից էլ ներողություն խնդրելով ՀՀ ԹԳ միության նախագահ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանից եւ թատերագետ Հ. Երանոսյանից, համոզված ենք, որ նրանք նույն պատրաստակամությամբ կմասնակցեն Ալավերդիի թատրոնի 70-ամյակի 2002թ. մայիսին կայանալիք հոբելյանական հանդիսություններին։ Ալավերդցիներս սիրով սպասելու ենք նրանց։ Լ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմխորհրդի քարտուղար, ՀԺԿ քաղխորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել