Օրվա լրահոսը

«Ես եկել եմ՝ ավիացիան խելքի բերեմ» Առաքելություն ստանձնածի նման ասաց Հ. Երիցյանը Երեկ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը ասուլիս էր հրավիրել՝ իր աշխատանքային 100 օրն ամփոփելու։ Իհարկե, նրա դեպքում, չափանիշ դարձած 100 օրը տեւել է 137 օր (աշխատում է օգոստոսի 5-ից), սակայն դա չէր խանգարում պրն Երիցյանին հայտարարելու. «Ես եկել եմ՝ ոչ

«ԲԱՐԵԽԻՂՃ ՀԱՐԿԱՏՈՒՆ» ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է Ընդամենը երեք ամիս առաջ կամ պետական եկամուտների նախորդ նախարարի պաշտոնավարության օրոք, անբարեխիղճ հարկատու որակումը ստացած որոշ տնտեսվարող սուբյեկտներ այսօր արդեն նվաճել են «բարեխիղճ հարկատու» տիտղոսը։ Ավելին, այդ ցանկում իր պատվավոր տեղն է գրավել «Զիգզագը», որին ՀՀ պետեկամուտների ներկայիս նախարար Անդրանիկ Մանուկյանը անբարեխիղճների շարքին էր դասել։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին «Ազգը»

Օգնե՛ք կարիքավորին-2 Առաջատար թերթերը «տնտեսեցին» 5,45 մլն դրամ «Ա1+» հեռուստաընկերության «P.S.» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը՝ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն, առաջարկեց հանրապետության առաջատար լրատվամիջոցներին հրաժարվել պետությունից տարին մեկ անգամ ստացվող օգնությունից՝ հօգուտ ավելի կարիքավոր թերթերի, այս դեպքում՝ մանկապատանեկան պարբերականների։ Առաջարկին անմիջապես արձագանքեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որը դեկտեմբերի 13-ին իր թերթում

Նրանք միայն սուրճ չէին խմում Ինչքան էլ լրագրողները փորձեցին պարզել, թե 1999-ի մայիսից հետո ինչ էին պայմանավորվել Վազգեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը վերջինիս տանը կայացած զրույցի ընթացքում, երկուսն էլ միայն պատասխանում էին. «Սուրճ ենք խմել»։ Հաշվի առնելով, որ ԱԺՄ-ի ներսում իսկ սաստկացել է քննադատությունը իշխանությունների հետ շփումների համար՝ Վազգեն Մանուկյանը վերջին համագումարում ստիպված էր նման

«ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԻՏԱԿՆԵՐ ԿՊՑՆԵԼ» Հայաստանի ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, որ հոկտեմբերի 27-ից հետո հրաժարական ներկայացրեց, անցած մեկ տարում չէր ցանկանում պատմել այդ օրվա իրադարձությունների մասին։ Այժմ էլ համաձայնեց խոսել միայն մի դրվագի մասին, որի շուրջ բազմաթիվ են ասեկոսեները։ – Հեղաշրջման փորձի օրը նիստերի դահլիճից Ձեր դուրս գալու հանգամանքների վերաբերյալ տարաբնույթ լուրեր կան։ Ի՞նչ

ԴԵ ԺՈՂՈՎԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ Սկսվեց եւ ավարտվեց ՀՌԱԿ 10-րդ ժողովը ՀՌԱԿ-ը ձեզ համար ոչ ՀՅԴ է, ոչ էլ ԱԺՄ։ Եթե մեկն իր համագումար-ժողովները մինչեւ կրունկները դռնփակ է անում, մյուսը՝ մինչեւ մատների ծայրը՝ բաց, ապա ՀՌԱԿ-ը ռամկավարական, սովորական ժողովներ է անում, ի դեպ, չմոռանալով անուն առ անուն հիշել բոլոր ներկա հյուրերին։ Մոտավորապես հետեւյալ ենթատեքստով՝ տեսեք-տեսեք,

Հայցվորը կներկայանա տեսամագնիտոֆոնով Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում 2 ժամ ուշացումով սկսվեց «Խաղաղություն Հայաստանի» բարեգործական կազմակերպության նախագահ Սիլվա Եղիազարյանի քաղհայցի քննությունն՝ ընդդեմ «Հայրենիք» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պատասխանատու Սարգիս Հացբանյանի։ Պատասխանող էր ճանաչվել նաեւ «Օրը» ծրագիրը, սակայն արդեն 3-րդ անգամ նրանց ներկայացուցիչը չէր ներկայանում դատարան։ Պատասխանողի ներկայացուցիչը՝ փաստաբան Գեւորգ Ներսիսյանը, գտնում էր, որ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՁՄԵՌ» ԾՐԱԳԻՐԸ «ԳՐՎԵՑ ՍԱՌՈՒՅՑԻ՞Ն» Քաղաքապետարանի կիսապաշտոնական տեղեկությունների համաձայն, ֆինանսների բացակայության պատճառով՝ ո՛չ աղ, ո՛չ ավազ է կուտակվել, իսկ ձյուն մաքրող մեքենաների մի մասը սարքին չէ, մնացածների համար էլ վառելանյութ չկա։ Իսկ թաղապետերին, ինչպես իրենք ասացին, Աստված լավ ընկերներ ու ախպեր-տղերք է տվել։ Հենց նրանց շնորհիվ էլ, չնայած պետությունը երկու տարի դոտացիա (մոտավորապես 50 մլն

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Երեկ խմբագրություն այցելեց Սյունիքի մարզպետարանի Լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Սամվել Ալեքսանյանը եւ թերթի դեկտեմբերի 16-ի համարում՝ Սյունիքի մարզպետի վերաբերյալ տպագրված երկտողի առնչությամբ ասաց հետեւյալը. «Սովորական զրպարտություն է, եթե ոչ՝ ցնորամտություն։ Վիրավորական է, երբ 4-5 տարի թուրքի դեմ կռված մարդուն ոմն լրագրող փորձում է թուրքական բառ կպցնել։ Պատշաճ չէ

Մշակույթի նախարարների համաժողով՝ Ստրասբուրգում Դեկտեմբերի 13-ին ու 14-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրախորհրդի անդամ երկրների մշակույթի նախարարների համաժողովը։ Համաժողովի շրջանակներում հանդիպեցին նաեւ կովկասյան երեք հանրապետությունների մշակույթի նախարարները։ Հանդիպման համար մոտ 2 տարի տարվել են նախապատրաստական աշխատանքներ, որի նախաձեռնողը Վրաստանի հանրապետությունն էր։ Մանրամասները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանն ու փոխնախարար Կարեն Արիստակեսյանը։

ՋԱԶ ԲԵՆԴԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՅՈՒՐԱԽԱՂԻՑ ԱՄՆ-ում նրա լավագույն հանդիսատեսները երբեմնի հայաստանցիներն էին Հայաստանի պետական ջազային նվագախումբը օրերս վերադարձավ ԱՄՆ կատարած հյուրախաղից։ Ջազ բենդը մեծ համերգով հանդես եկավ Գլենդելի «The Alex Theater» սրահում։ Նվագախմբի պրոդյուսեր Արթուր Ասատրյանը պատմում է. «Մինչ այդ ԱՄՆ-ում էի, եւ միտք ծագեց, որ նվագախումբը տանենք այնտեղ, քանի որ ԱՄՆ-ում վերջին անգամ եղել է

Ով կշահի, ով էլ՝ չէ Օրերս խմբագրություն այցելած թոշակառու Հ. Սարգսյանին անհանգստացրել էր «Եվրոֆուտբոլ 1998-99» հանդեսի խաղարկության հետաձգումը։ Պարոն Սարգսյանը պատմեց, որ «Էլեն-2000» ընկերությունը դպրոցներում բաժանել է «Եվրոֆուտբոլ 1998-99» հանդեսը։ Այնտեղ պետք է պատկերված լինեին եվրոպական ֆուտբոլային ակումբների 240 ֆուտբոլիստների նկարներ, սակայն նկարների տեղերը բաց են թողնված եւ գրված են միայն նրանց անունները։ Աշակերտները պետք

Գիտությունը՝ կլոր սեղանի վրա Երեկ կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՌԴ դեսպանության եւ Դեմոկրատական կուսակցության համատեղ կազմակերպած «Կրթության, գիտության, մշակույթի զարգացման ուղիները 21-րդ դարի նախաշեմին» թեմայով կլոր սեղանի երկրորդ նիստը՝ նվիրված գիտությանը։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը դեռ չէր թոթափել մի քանի օր առաջ գիտնականների կազմակերպած ցույցի տպավորությունը. «Կարո՞ղ է գա այն օրը, որ գիտությունը մեր հանրապետությունում

ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԲԼԵՖԸ Պոլիտեխնիկը նաեւ լեզվաբաններ, իրավագետներ ու հաշվապահներ է կրթում Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանները ստիպված են ուսանողներին, որոնց գայթակղել են պետական նմուշի դիպլոմ տալու հեռանկարով, խոստովանել, որ նման իրավունք իրենք չունեն։ Այս «գույժը» այդ համալսարանների հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետների ուսանողներին է վերաբերում, որոնք համոզված են եղել, որ

Հեռացնել պետք չէ ներել Որտեղ կդնի ստորակետը ԿԳ նախարարը Օրեր առաջ «Առավոտում» տպագրված լուրի համաձայն՝ բուհերի ռեկտորները ներքին հրահանգ են ստացել՝ հնարավորության դեպքում դուրս թողնել արական սեռի ներկայացուցիչ ուսանողներին՝ համալրելու մեր բանակայինների նոսր շարքերը։ Ճիշտ է, այս լուրը «ստախոս եւ անպետք մարդկանց» մտքի արդյունք որակեց Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը, սակայն հենց ինքն

ԿԱՐՄՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՔԻՆ ԴԻՍԿՈՏԵԿ ԿԼԻՆԻ՞ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոբելյանական տոնակատարությունների հանձնաժողովը միայն հոկտեմբերին է մտաբերել, որ եկեղեցիների ու պատմական հուշարձանների շրջակայքը պիտի բարեկարգ տեսքի բերվի։ Արդյունքը կլինի այն, որ զբոսաշրջիկներին այդ վայրերում պատշաճորեն ընդունել կկարողանանք հաջորդ տարեկեսից ոչ շուտ։ 21 եկեղեցիների եւ հուշարձանների շրջակայքի բարեկարգման նախապատրաստական աշխատանքները ստանձնել է Ֆլորիդայից Քաֆեսջյանի հիմնադրամը։ Ծրագրի իրականացման

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Աշոտ Բլեյանի նկատմամբ հրեշային եւ անմարդկային դատավճիռը դժվար է նույնիսկ քաղաքական հաշվեհարդար անվանել։ Պարզապես Ռ. Քոչարյանը դատարանի միջոցով իրականացրեց իր անձնական վրեժխնդրությունը։ Անկախության տարիներին մենք երկու լուրջ ձեռքբերում ենք ունեցել՝ ազատագրված Արցախը եւ քաղաքական ազատությունները։ Իսկ այժմ երկիրը զարգանում է մի ուղղությամբ, որով մենք կարող ենք զրկվել այդ ազատություններից եւ Արցախից։ Մենք

Տանիք վերանորոգելու համար էր «Դատավճիռը ես բողոքարկում եմ ամբողջությամբ,- գրել է Աշոտ Բլեյանը վերաքննիչ դատարանին։- Ինձ մեղսագրվող բոլոր արարքների մեջ հանցակազմ չկա»։ Մեջբերենք մեկ օրինակ, թե պրն Բլեյանն ինչպես է փաստարկում, որ անօրինական, անարդար եւ անհիմն է իր նկատմամբ մեղադրական դատավճիռը։ Դատավոր Իսկուհի Վարդանյանն ապացուցված էր համարել նրա մեղքը տանիքների շինարարության դրվագով՝ դատապարտելով 7 տարվա

«ՆԱ ԼԱՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԿԼԻՆԵՐ» Հանրապետության 10-րդ կառավարությանը անթաքույց կոմունիստ ընկերներ այլեւս հարկավոր չեն։ Լեոնիդ Հակոբյանը, ի տարբերություն Վլադիմիր Մովսիսյանի եւ մյուսների, իր կարմիր անցյալից չհրաժարվեց եւ կոմունիստական ուղիով նույնիսկ ակադեմիկոս դարձավ։ Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 18-ի հրամանագրով ընկեր Հակոբյանին ազատեց տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնից։ Ընկեր Հակոբյանը եւ մյուս ընկեր

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» Քաղաքակիրթ երկրներում ընդունված է տարեվերջին հռչակել «Տարվա մարդուն»։ Եթե Եվրախորհրդին միանալը մեզանում ուղեկցվեր նման մեծարումներով, ապա հեռուստաֆիլմերի «Երեւան» կինոստուդիայի անունից մենք կառաջարկեինք 2000 թ. «Տարվա մարդ» անվանել Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին։ Մեր ընտրության պատճառն այն չէ, որ նախարարության օրոք «Երեւան» կինոստուդիան ստացավ փետրվարից սառեցված աշխատավարձը եւ արտադրության մեջ մտցրեց նոր

ՍԱՍՈՒՆԻՑ «ԱԿՏԻՎ» ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ԼՂՀ Գերագույն դատարանում դեկտեմբերի 15172ից վերսկսված «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց տարօրինակ հանգամանքներում։ Նախագահող դատավոր Սուրեն Ալեքսանյանը հարկ համարեց բացատրել Սասուն Աղաջանյանի իրավունքները, այն, որ նա իրավունք ունի բացարկ հայտնել դատարանին, անել միջնորդություններ, հարցեր տալ, ինչին ամբաստանյալը պատասխանեց8230 լռությամբ… Դատարանը, մեղմ ասած, հասկացրեց ամբաստանյալին, թե նա ուզում

Նախարարի տեղակա՞լն է ճիշտ, թե՞ դատավորը Ինչո՞ւ է քաղաքացին փողոցում հայտնվել Լուսանկարում պատկերված 2-րդ խմբի հաշմանդամ Լաուրա Իսախանյանը դարձյալ անտուն է, ինչպես անտուն էր եւ անցյալ տարի, երբ «Առավոտ» եկավ եւ մենք էլ «Անգամ թռչուններն իրենց բների դուռը չեն փակել» (24.09.1999թ.) հրապարակմամբ «պատվեր» կատարեցինք՝ պաշտպանելով նրա ոտնահարված իրավունքները։ Լ. Իսախանյանը ժառանգության եւ սեփականության իր իրավունքի

ԱՐԴՅՈՔ ՎԱԼԵՐԻ ԼԵՈՆՏԵՎԸ ՏԵՂՅԱ՞Կ ԷՐ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ Նոյեմբերի 20-ին պետք է տեղի ունենար Վալերի Լեոնտեւի համերգը: Զարմանալի ոչինչ չկար, քանի որ վերջերս ռուսաստանյան ժամանակակից երգիչ-երգչուհիները բավականին հաճախ են ժամանում Հայաստան: Սակայն մինչեւ համերգը Վալերին վայր ընկավ եւ ոտքը կոտրեց: Հայ ժողովուրդը չափազանց սրտացավ ժողովուրդ է, այդ մասին դեռ Մուրացանն է ասել: Բնականաբար,

Բանտերը լացում են պաշտոնյաների համար Ուրբաթ օրը հայոց բանտերը համալրվեցին առանց լուրջ հիմնավորումների եւ անձնական վրեժխնդրության զոհ դարձած եւս երեք բանտարկյալներով։ Խոսքը մասնավորապես Աշոտ Բլեյանի եւ նրա հետ ձերբակալված երկու կանանց մասին է։ Սակայն ինչո՞ւ միայն նրանք։ Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրի համար էլ բանտերում մի ազատ անկյուն եւ քրեական օրենսգրքով էլ մի հարմար հոդված կգտնվի։

«Մարտի են գնում միայն ծերերը» Հանրապետությունում կենսաթոշակառուների պաշտոնական թիվը ոչ մի կերպ չի համապատասխանում հանրապետությունում ռեալ բնակվող կենսաթոշակառուների թվին։ Եթե լուրջ մարդահամար տեղի ունենա, հայտնի լինեն բնակչության իրական թվերը, բյուջեն եւս կհասկանա, թե ո՞ւմ է տալիս եւ որքա՞ն։ Բայց քանի դեռ այդպես չէ, հատկացումները կատարվում են ըստ ֆիքսված թվերի։ ԱԺ-ում սոցիալական ոլորտին բյուջետային հատկացումների վերաբերյալ

Թե ինչ եղավ, երբ «դիսկավոդը» թարգմանեցին Բուհական դասագրքերը ուսանողների սրտով չեն Բուհերում սկսվել են ընթացիկ քննությունները։ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողներից շատերն անհանգստացած են՝ ինչպե՞ս առանց գրականության հանձնել քննությունները, քանի որ մասնագիտական եւ տեխնիկական գրականության մեծ մասը օտար լեզվով է, իսկ թարգմանությունները՝ անհաջող։ Այսպես ասացին մեզ ուսանողները։ Համալսարանի փոխպրեզիդենտ Ոստանիկ Մարուխյանը, հակառակ մեր սպասելիքների՝ ասաց.

ԶԻՆՎՈՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁՆԵԼԸ ԱՐԺԵ… 1500 ԴՈԼԱ՞Ր Գնդապետի որդու անպատժելիությունը երաշխավորված է Այս տարվա մարտի 2-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը կայացրեց մի վճիռ ՊՆ զորամասերից մեկի 1-ին գումարտակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Ալբերտի Զախարբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության արդյունքում։ Գնդապետ Ալբերտ Զախարբեկյանի որդին դատապարտվեց 2 տարի ազատազրկման, որի կատարումը, սակայն, դատավոր Ա. Մերանգուլյանը նպատակահարմար գտավ

Եղեգնաձորի բժիշկները սպառնում են գործադուլ անել Եղեգնաձորի հիվանդանոցի բուժանձնակազմը 1,5 տարի աշխատավարձ չի ստացել Հիվանդանոց հասկացությունից մնացել էր միայն շենքը, ներսում դատարկ մահճակալներ ու պահարաններ էին։ Դրանք էլ, աշխատակիցների հավաստմամբ, տասնյակ տարիների վաղեմություն ունեին։ Դեղամիջոց ու բուժսարքավորում, նույնիսկ ամենասովորական վիրակապ ու բամբակ չկար։ Հիվանդանոցը չի ջեռուցվում, բնականաբար եւ տաք ջուր չկա, իսկ երբեմն նույնիսկ սառը

ԴԵ ԱՐԻ ՈՒ ԴԻՄԱՑԻՐ Ձմեռը բարով-խերով անցկացնելու՝ ցրտից կամ սովից չմահանալու եւ քիչ թե շատ նորմալ, ավելի ճիշտ՝ ավանդական Ամանորի սեղան գցելու համար «միջին հայկական ընտանիքին» (4 անձից բաղկացած եւ 3 սենյականոցում բնակվող) անհրաժեշտ է առնվազն 500-600 դոլար։ Իսկ դա նշանակում է՝ մի ամբողջ տարի չուտել, չխմել, որեւէ մուծում չկատարել եւ երկու անձի միջին աշխատավարձը՝

ԵՂԵՎՆԻՆԵՐ, ՓԱՅՏԻԿՆԵՐ ԿԱՆԱՉ Մեզ մոտ հենց այնպես գնդապետներ չեն ձերբակալում Անցյալ շաբաթ, դեկտեմբերի 14-ին պաշտոնական եւ անկախ մամուլն արձանագրեց, զինվորական դատախազության կողմից կատարված, պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Ավագ Խաչատրյանի ձերբակալության փաստը։ Վերջինս ձերբակալվել էր դեկտեմբերի 9-ին՝ ազգային անվտանգության եւ զինվորական դատախազության համատեղ գործունեության արդյունքում։ Նշենք նաեւ, որ Ավագ Խաչատրյանը ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի կնոջ եղբայրն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031