Օրվա լրահոսը

«ԼՈ՞Մ ԵՔ ՈՒԶՈՒՄ՝ ԲԵՐԵ՛Ք ԱՅՆ, բայց մի փաթաթեք այդ լոմը քրդատօրով» Աշոտ Բլեյանի բազմիցս նետած այս մարտահրավերն ի վերջո ընդունվեց, եւ դատարանն ու ոստիկանությունը դիմեցին ուժային ներգործության։ Երեկ, դռնբաց վերջին դատական նիստի սկզբում Աշոտ Բլեյանը բողոք ներկայացրեց նախորդ օրը դատարանում «անհարկի լարվածություն» առաջացրած իրավապահների դեմ, որոնք վիրավորանքներ էին տեղացել անգամ ուղեկցող դասակի վրա։ Աշոտ Բլեյանը

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Այսօր ներքին խաղաղություն հաստատելու կոչերը դեպի ճահիճ տանելու կոչեր են, քանի որ ցանկացած ճահիճ, եթե համեմատենք օվկիանոսի հետ, շատ էլ խաղաղ է թվում»։ ՆԱԽՈՐԴ Հիմա ո՞վ է հիշում, որ Ռոբերտ Քոչարյանը չէր հայ քաղաքական բառապաշար ներմուծել մոսկաների հետ համեմատությունը, այլ Դավիթ Շահնազարյանը 1997-ին։ Այդ նա էր իր եւ ՀՀՇ-ի

ՆԱՋԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է- 2

Բավական կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել հոկտեմբերի 2-ին վարչապետի մոտ խորհրդարանական 6 կուսակցությունների 2 ժամանոց խորհրդակցության ժամանակ։ Ակնհայտ է դարձել, որ սառեցվել է «Միասնության» դե յուրե տրոհման գործընթացը, որն արդեն կայացած փաստ էր համարվում։ Կառավարության ղեկավարը թերեւս ըմբռնել է, որ չարժե ՀԺԿ-ի 20 ձայները կորցնել «Օրինաց երկրի» 6 ձայները ձեռք բերելու համար։ Չնայած ՀՀԿ-ի փոխնախագահը

«ՓՉԱՑՆԵԼՈՒ» ՓՈՐՁ

Երեկ ամբաստանյալ Դավիթ Ղուլյանը փորձեց հարցեր տալ Սամվել Բաբայանին՝ նրա ցուցմունքից հետո իր անունը նշելու կապակցությամբ։ Ասաց նաեւ. «Էլ անուն Ղարաբաղ չի մնացել, որ տվել է», ինչին հետեւեց Սամվելի քրոջ ռեպլիկը. «Դատախա՞զն է սովորեցրել քեզ»։ Դատախազն իր հերթին ասաց. «Դա իրականությունն է»։ Դրանից հետո դուրս հրավիրվեց Սամվելի քույրը՝ Կարինե Բաբայանը։ Սամվել Բաբայանի ցուցմունքների մասին՝ 3-րդ

ՀԴՄ-Ն ԱՀ ՈՒ ՍԱՐՍԱՓ Է ՏԱՐԱԾՈՒՄ Հոկտեմբերի 1-ից կրպակներում, վրաններում եւ որոշակիորեն հարմարեցված համանման տարածքներում ՀԴՄ-ների ներդրման մասին ՀՀ կառավարության որոշումը հոկտեմբերի 2-ին դեռեւս չէր սկսել իրագործվել։ Ավելին, շատերն անգամ չգիտեին. այդ որոշումը իրենց վրա տարածվում է, թե՝ ոչ։ Մենք արդեն արձանագրել ենք, որ չնայած սոցիալական ճնշումներին, կրպակավաճառների ցույցերի ու ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի ծանրակշիռ

Հացի խնդիրը բարձրացնում է նախագահի «կուսակցությունը» Հնարավո՞ր է Հայաստանում սոցիալական հեղափոխություն։ Բոլոր արտաքին նշաններով՝ այո։ Խորքում՝ ոչ։ Երեկ առավոտից Ազատության հրապարակում հավաքվելով, մոտ հինգ հազարանոց փոքր ձեռներեցությամբ զբաղվողները ուղեւորվեցին դեպի նախագահի նստավայր։ Այստեղ արդեն ՆԳ աշխատակիցները սպասում էին։ Բախումներ չեղան։ Ցուցարարները, առայժմ, հանգիստ ցույցի կողմնակիցներ են։ Մարդիկ շարունակում են հավատալ, ավելի ճիշտ՝ քանի որ ուրիշ

«ՊՌՈՍՏԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՔ ՍՏԵՂԾՈՒՄ» Երեկ, ըստ էության, չշարունակվեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը։ Մինչ դատաքննությունը սկսելը, ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանը իր մոտ հրավիրեց ներկա լրատվամիջոցներին՝ «կիսապաշտոնական- ընկերական» զրույցի։ Ակնհայտ էր, որ նրան դուր չեն գալիս հատկապես հայաստանյան լրատվամիջոցների առանձին հրապարակումները, նրան դուր չի գալիս, երբ դատավարական որոշ նորմեր իր կատարմամբ հարցականի

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցի կարեւոր արդյունքներից մեկը, որի մասին ակնարկել էր էներգետիկայի նախարար պարոն Գալուստյանը, էներգետիկայի բնագավառում ռուս-հայկական համատեղ ձեռնարկության ստեղծման մասին համաձայնագրի կնքումն է։ Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, թե այս համաձայնագրից անմասն չէ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Տարոն Սահակյանը։ Վերջինս, ի դեպ, մոսկովյան պաշտոնական շրջանակներում միանշանակ ընդունելության չի արժանանում եւ

ԴԱՏԱՎԻՃԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼ Երեկ պետական մեղադրողները պիտի ընթերցեին Բլեյանի գործով մեղադրական ճառը։ Մալաթիա172Սեբաստիա համայնքի դատարանն «ի նշանավորումն» այդ օրվա հայտնվել էր իրավապահ մարմինների ուժեղացված հսկողության ներքո։ Միայն դատարանի դահլիճում շուրջ երկու տասնյակ ոստիկաններ կային։ Բազմաթիվ էին նաեւ անվտանգության մարմինների քաղաքացիական հագուստով աշխատակիցները։ «Գռեհիկ ուժ եք ցուցադրում»,172 այս առիթով նկատեց Աշոտ Բլեյանը։ Իրավապահների առատության պատճառով շատերը չկարողացան

ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Թերեւս այն, որ նախագահն ինքը դիմեց ԱԺ նախագահի հրաժարականի որոշման վերաբերյալ եզրակացություն ստանալու համար՝ փրկարար օղակ էր Արմեն Խաչատրյանի պաշտոնանկությունը նախաձեռնածների համար, քանզի վերջիններս այդ քայլին դիմել չէին ցանկանում։ Սրան նախորդեց բավական ուշագրավ մի փաստ. ՀԺԿ մի քարտուղարի ստորագրությամբ վավերացվեց ՀԺԿ մեկ այլ քարտուղարի պաշտոնանկությունը։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը ստորագրեց հանրապետության նախագահին

ՆՈՐ

ՆՈՐ Ո՞ր գործիչը, ե՞րբ եւ ո՞ր կուսակցության հետ իր հարաբերություններն է համեմատել Կռիլովի առակում փղի վրա հաչող Մոսկա շան հետ. «Իսկ մոսկաներին պետք չի պատասխանել»։ ՆԱԽՈՐԴ Չկա՛ մարգարե սեփական գավառում։ Ոչ ոք չի գնահատում դասականներին իրենց կենդանության օրոք։ Ուստիեւ՝ որեւէ մեկը ճիշտ չգուշակեց, որ ժողովրդական տրիբուն Արշակ Սադոյանը դեռ 1995-ին էր ասել «Վայը տարել է

ՎԵՐՋԸ, Ո՞ՒՄ ՏՈՒՆՆ Է

Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, Մերգելյանի ետնամասում կառուցվող առանձնատունը, որի պատկանելության մասին զանազան լուրեր են պտտվում, ձեւակերպված է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) անունով։ Ո՞Ր ԵՐԿՐԻ ՕՐԵՆՔՆ Է ԳՈՐԾՈՒՄ Պռոշյան փողոցում, Հունաստանի դեսպանատան շենքի մոտ երեկ միջադեպ է եղել։ ՀՀ մի քաղաքացի ավտոմեքենան կանգնեցրել է այդ հատվածում՝ ավտոմատ հեռախոսից օգտվելու համար, սակայն նրան է մոտեցել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԽԱԽՏ Է

Խորհրդարանում իր համար հենարան ապահովելու տիտանական ջանքերով տարված, ՀՀ կառավարությունը խախտեց օրենքը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից պիտի անցնեինք աշնանային ժամանակի։ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԵՎՍ 20 ՕՐ ԿՄՆԱ ՕԴՈՒՄ Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ սեպտեմբերի 26-ի որոշման սահմանադրականությունը ճշտելու համար։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 30-ով սահմանված է, որ

Այս Ազգային ժողովի ձեռքը ժողովուրդը «Միասնությունն» է ընկել

Բյուջեի ճեղքվածքը փակելու ինքնատիպ ձեւեր առաջարկող մի քանի հարկային տեսուչներ արժանացել են «բյուջի տղա» տիտղոսին։

ԱՆՀԵՏԱՑԱ՞Ն ՔԱՂԱՔԻՑ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Է. Ավետիսյանը հերթական անգամ այսպես արձագանքեց, երբ պարզեց, որ վկաներն անհարգելի չեն ներկայացել նշանակված դատական նիստին։ Իսկ պետք է լսվեր բուհական կաշառատվության գործերից մեկը, որում խառնված են հարկայինից, դատարաններից մեկի, դասախոսական երեւելիներից, մի խոսքով՝ պաշտոնատար անձինք։ Ամբաստանյալ Աստղիկ Համբարձումյանն իր տեղը զբաղեցրել էր գրկի երեխայի հետ. նա առաջվա

Միջազգային լուրեր

ԱՄՀ-Ն ԴԵՄ ՉԷ Վերջին օրերի ընթացքում հայկական մամուլում սխալմամբ նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դեմ է Հայաստան-Իրան գազամուղի կառուցմանը։ Հայաստանում ԱՄՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ պարոն Գարբիս Իրադյանը հայտնում է, որ ԱՄՀ-ն քաղաքական նպատակներ չհետապնդող միջազգային կազմակերպություն է եւ երբեք ոչ մի դիրքորոշում չի արտահայտել Հայաստան-Իրան գազամուղի կառուցման հարցի շուրջ։ ՉԵՆ ԹՈՂԵԼ ՍՏՈՒԳԵԼ Բելգրադում շարունակվում

«ԲՈԼՈՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ՄԱՔՈՒՐ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ, ԲԱՑԻ ԱԺ-ԻՑ»

Իսկ արդյոք քաղաքական, գաղափարախոսական, թեկուզ պաշտոնեական հավակնությունների առումով կենսունակ եւ կայուն կլինի՞ վերադասավորումների արդյունքում ձեւավորված նոր համագործակցությունը, որքա՞ն կտեւի դրա կյանքը. «Այնքան, որքան Անդրանիկ Մարգարյան վարչապետի կյանքը,- պատասխանեց պրն Սահակյանը։- Ըստ էության, սա ժամանակավոր ալյանս է՝ հանուն ԱԺ-ում այս կառավարության համար քիչ թե շատ անխռով կյանք ապահովելու»։

Դուք Սահմանադրությամբ պարտավոր եք երջանիկ լինել ՀՀ Սոցիալական ապահովության նախարարի հասարակական կարգով խորհրդական Հովսեփ Պողոսյանը երեկ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացրեց իր գրած հայեցակարգը հայ ընտանիքի վերաբերյալ։ Որպեսզի այս ոչինչ չասող նախաբանը հասկանալի լինի եւ, առհասարակ, ինչ-որ ձեւով հնարավոր լինի ընկալել, թե որ հայեցակարգով է հայ ընտանիքը ի վիճակի երջանիկ լինել կամ, ասենք, դժբախտ, պրն

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՐՍԱՅԻ Անցնող շաբաթը նշանավորվեց նրանով, որ խորհրդարանը հայտնվեց սահմանադրական, օրենսդրական եւ քաղաքական փակուղում։ Ժողովրդական լեզվով ասած, Հանրապետական կուսակցության եւ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի՝ ԱԺ նախագահին փոխելուն ուղղված ցեցը խլրտոց գցեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեջ եւ ավարտվեց նրանով, որ այսօր Ազգային ժողովն, ըստ էության, նախագահ ե՛ւ ունի, ե՛ւ չունի։ Տակավին

Արմեն Խաչատրյանը «Ախր ինչո՞ւ, ո՞ր մեղքիս համար եք դուք ուզում ինձ զրկել կառավարական ամառանոցից, զրահապատ BMW-ից, ագրեսիվ թիկնապահներից եւ թանկարժեք արտասահմանյան հյուրանոցներից»,- նեղացած բացականչեց ԱԺ անմեղսունակ նախագահ Արմեն Խաչատրյանը: Բայց պատգամավորներն անողոք էին. իրենց շեֆը՝ Ռ.Քոչարյանը, արդեն որոշել է այդ բարիքները հանձնել Տիգրան Թորոսյանին: Եվ քանի որ «խորհրդարանական նոր մեծամասնությունը»՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկրիրը», «Կայունությունը», ԱԺՄ-ն,

ԿԱՍԿԱԾՅԱԼԻՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

Ընդ որում՝ անպատիժ Վերջին տարիների իրար հաջորդող դատավարությունների ժամանակ՝ անկախ դատավճիռներից, հաճախակիացել են մեղադրյալների մահվան, հոգեկան խանգարումների դեպքերը։ «Դրոյի» գործով մեղադրվող Արտո Մանուկյանը նախաքննության ընթացքում մահացավ։ Վերջերս մահացավ նաեւ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողներից մեկը։ Հոգեկան խանգարումների հայտնի դեպքերը, որեւէ իրավական հետեւանք մեղադրյալներին այդ վիճակին հասցնողների համար չեն ունենում։ Ո՞վ պիտի հաստատի՝ նրանք հոգեկան խանգարում ստացել

«ԱՐՋԸ ՅՈԹ ԵՐԳ ԳԻՏԻ, ՅՈԹՆ ԷԼ՝ ՄԵՂՐԻ ՄԱՍԻՆ» Արշակ Սադոյանն իր երեկվա մամուլի ասուլիսի մասին այնպիսի պաթոսով էր հայտարարել, որ մասնակից լրագրողներին թվաց, թե ընդհանրական, պոպուլիստական հայտարարություններից պրն Սադոյանն ինքն էլ ձանձրացել է եւ որոշել է ավելի կտրուկ եւ կոնկրետ խոսել։ Սակայն լրագրողները հերթական անգամ ստիպված էին լսել պրն Սադոյանի ընդհանրական խոսքը արդեն հայտնի թեմաներով։

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Վայը տարել է այն ազգին, որի բարձրագույն իշխանության մարմինը խաղալիք է դառնում թայֆայական խաղերում։ Ձուկը գլխից է հոտում։ Առաջացած սոցիալական անդունդը կարելի է հաղթահարել իշխանության ամբողջական համակարգը թարմացնելով միայն։ Հայ ազգին վայել չէ այս աստիճան թշվառ վիճակը»։ ՆԱԽՈՐԴ Դարձյալ Գեւորգ Գույումջյանը կռահեց մեր նախորդ առաջադրանքը. «Հանրապետական» կուսակցության նախագահ Աշոտ

ԿԻՍԱԹԱՎՈՒՏՈՒՄ

ԱԺ մի պատգամավոր, որ ներկայացնում է ՀՀԿ-ն, «Առավոտին» փոխանցեց հետեւյալ տեղեկությունը. 1994-ին, երբ նշվում էր ԵՊՀ հիմնադրման 75-ամյակը, ՌԴ-ից ժամանած հյուրերի մեջ էր նաեւ «Իմպերիալ» ընկերության նախագահ Արկադի Վարդանյանը։ Նա 10 հազար դոլար է նվիրել, որ իր անվամբ լսարան բացվի մայր բուհում։ 5-6 ամիս անց, սակայն, Արկադի Վարդանյանը հետ է պահանջել իր գումարը։ Արկադի Վարդանյանը,

ՈՐԱԿ ՉԿԱ

ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը համարում է, թե խորհրդարանական վերջին քաշքշուկները եւ ծաղրուծանակը եւս մի ապացույց էին, թե արատավոր է այն ճանապարհը, որ պետության կառուցման համար ընտրվել էր 1998-ի փետրվարին եւ, որ «ոչ քաղաքական միջավայրում չի կարելի քաղաքականություն իրականացնել»։ Պրն Սահակյանը նաեւ նկատեց. «Ցանկացած ապօրինի իշխանություն նաեւ անորակ իշխանություն է, որի հետ գործ ունենք այսօր»։

ԹՈՒՐՔԵՐԸ ՏԱԳՆԱՊՈՒՄ ԵՆ Ստորեւ մեջբերում ենք թուրքական թերթի հրապարակումից մի հատված, որը վերաբերում է Ցեղասպանության ճանաչման խնդիրներին. Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցություն կուսակցության առաջնորդներից մեկն է: Կուսակցությունը, որը փակվել է 1994-ին, վերաբացվեց Քոչարյանի իշխանության գալուն պես: Վերջերս պրն Քոչարյանը երեք օրվա այցով Մոսկվայում էր գտնվում: Նախագահ Պուտինը, որն, ասում են, Ռուսաստանի «ցար»-ն է դառնալու,

Աչքիս չերեւաս Այդ ազդանշանն է, հավանաբար, ուղարկել Ռոբերտ Քոչարյանը ԱԺ (նախկի՞ն) նախագահին Երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ՌԴ-ից վերադարձավ Հայաստան։ Սովորաբար ընդունված արարողակարգի համաձայն, նախագահ Քոչարյանին օդակայանում դիմավորում են անվտանգության խորհրդի անդամները, նաեւ կառավարության առանցքային նախարարները։ Սակայն երեկ, երբ հիշյալ պաշտոնյաները պատրաստվել են մեկնել օդակայան, հավաստի տեղեկությունների համաձայն, նախագահի աշխատակազմից վերջիններիս տեղեկացրել

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ Այս օրերին խորհրդարանական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներն այնքան են գնահատել եւ վերլուծել ընթացիկ իրադարձությունները, որ անհնար էր ակնկալել, թե երեկվա ճեպազրույցներում որեւէ մեկը կփայլի ասելիքի թարմությամբ։ Բայց կային որոշ բացառություններ։ Այսպես, թեեւ Արմեն Խաչատրյանին իշխանության բռնազավթող որակած հայտարարությամբ իր քաղաքական բեմելը նշանավորած կուսակցությունները ձեռնպահ են մնում իրենց համագործակցությանը որեւէ անուն տալուց՝ ԱԺՄ նախագահ Վազգեն

ՀՀԿ-Ն ՄԻԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԱՔՐՈ՞Ղ Է

Մտածելու տեղիք է տալիս «Կայունություն» խմբի քարտուղար Կարեն Կարապետյանի ասածը, որը երեկ չբացառեց, թե ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ կարող է լինել նաեւ ՀԺԿ մեկ այլ թեկնածու. «Նաեւ ՀՅԴ-ի՝ քննարկումների հարց է»։ ՍԴ-Ն ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞ Կոմունիստ իրավաբան Ֆրունզե Խառատյանը երեկ ճեպազրույցում խիստ քննադատության ենթարկեց Սահմանադրական դատարանը։ Նրա կարծիքով, բյուջեից զգալի միջոցներ ստանալով՝ ՍԴ-ն անգործության է

ԵՎՐՈՊԱՅԻ 4 ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. Երեւանում տեղի ունեցած «Եվրամիություն-Հայաստան» հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ի հայտ եկած միտումները, որոնք վաղուց առաջացնում էին հայ հասարակության խոր մտահոգությունը, ստացան իրենց հետագա բացահայտումն ու ամրապնդումը։ Փաստորեն, Եվրոպառլամենտի կողմից առաջ քաշվեց չորս պահանջ, որոնցից հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին միայն առաջին երկուսը՝ 1. Երկաթուղային հաղորդակցության

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031