Օրվա լրահոսը

Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով կա 21 զոհ

Տարօրինակ է, որ ռելսերից դուրս գալը տեղի է ունեցել ճանապարհի ուղիղ հատվածում. Իսպանիայի տրանսպորտի նախարար

Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը

Սոֆթ Կոնստրակտ ընկերությունում օրերս տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, թիմերի անդամներ, գործընկերներ և ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ձևավորում և զարգացնում են Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։ Ողջույնի խոսքով հանդես է

Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Հունվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սարավան-«Զանգեր» և Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհներին բուք է։ Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի,

Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը չկայացավ

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանի գրասենյակից Aravot.am-ին տեղեկացրին, որ նիստը չի կայացել դատավորի հետ կապված անձնական հանգամանքների պատճառով։

Նույն ճանապարհով, որով Վրաստանն է էժանացրել դեղերի գները, մենք նույնպես այդ ճանապարհով գնալու ենք». Նարեկ Կարապետյան

Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան, այնտեղից են դեղերը առնում, որովհետև էժան է։ Վրաստանի համակարգը մենք ներդնելու ենք այստեղ։ Համարյա 20-30%-ով, դեղեր կան` երկու անգամ էժան են։

Այս խոսքերն ասում է մի մարդ, որը բանակցել է Քի վեսթի փաստաթուղթը, ինչով առ այսօր անսահման հպարտանում է. Արուսյակ Ջուլհակյանը՝ Վարդան Օսկանյանին

Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելու և Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի հիմնական կողմ կարգելու համար:

Միքայել Սրբազանի ոգին տեղն է, վստահ, որ մեր ժողովուրդը կգնա ճշմարիտ ճանապարհով․ Գառնիկ Դանիելյան

Ապօրինաբար անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պետք է ձևավորվի հանրային պահանջ: Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է:

Ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման․ Դավիթ Ղազինյան

Իմ աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին և հորդորում եմ դադարեցնել հացադուլը, հավաքել ուժերը

Չկա խնդիր, որ չկարողանանք լուծել ինքներս մեր ուժերով․ Արման Թաթոյան

Ոչ թե խոստումներ, այլ ներկայություն ու հանձնառություն․ Արման Թաթոյան

«Երկրի ղեկավարությունը պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով»․ Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը շեշտել է` եթե նայում ենք մարդկանց անցած ճանապարհը, մենք կարող ենք ասել, թե հետագայում ինչ է անելու։

Վինուս Ուիլյամսը պարտվեց 1-ին շրջանում, սակայն պայքարը կշարունակի զուգախաղերում

Սակայն այս պարտությունից հետո աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Ուիլյամսը չի լքի Australian Open-ը։

Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում, զրուցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Շվեյցարիայի Համադաշնություն աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Հանրապետության նախագահին դիմավորել և ողջունել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը։ Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում, զրուցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հակիրճ մանրամասներ ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Աստղիկ Հակոբյանը

Շախմատիստուհիներից մեկը հաղթական միավոր վաստակեց

«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»․ Նարեկ Կարապետյան

Հայաստանում փոքր բիզնեսը հարկատու ընկերությունների կեսից ավելին է, մոտավորապես 60 հազար ընկերություն միայն փոքր բիզնես է

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երեք շախմատիստ վաստակել է 4,0 միավոր

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում երեք պարտիա արդյունավետ ելք ունեցավ։ Սարգիս Սարգսյանը հաղթեց Արսեն Դավթյանին, Արամ Հակոբյանը առավելության հասավ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ, Մանուել Պետրոսյանը պարտության մատնեց Էմին Օհանյանին։   Յոթերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4,0-ական միավորով գլխավորում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Մանուել Պետրոսյանը։   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ պերճանքն ու սնանկությունն է. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Սարսափելի նվաստացուցիչ է նաև այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը մեզ համար հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում, միջազգայնորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի հատուկ կարգավիճակը Զանգեզուրի «միջանցքում», որպես կորուստը մեղմացնող քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը: Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ պերճանքն ու սնանկությունն է: Այստեղ սկի դիվանագիտություն էլ չկա:

Մանրամասներ հղի կնոջը դանակահարելու դեպքից․ ամուսինը դանակահարել է ոչ միայն կնոջը, այլև տաքսու վարորդին․ Shamshyan.com

Shamshyan.com-ը հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության

Հայրս տարիներ շարունակ իր ամբողջ աշխատավարձը նվիրաբերել է մանկատների ավարտական դասարանի երեխաներին․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը 1 դրամ աշխատավարձը դա արդար հատուցում է ամեն երկրի ղեկավարին, ում երկրում 500.000 աղքատ մարդ կա: Անգամ շատ է: Վերացրեք աղքատությունը, նոր մտածեք պարգևավճարների մասին: ՔՊ-ականները երբեք այսքան ահարկու չեն պաշտպանել ինչ-որ բան, քան էս 2 օրը Փաշինյանի աշխատավարձը ու

Արցախի «Տատիկ-պապիկ» հուշարձանի հեղինակի որդին դիմել է դատարան․ «Կամ համաձայնեցնելով պետք է լինի քանդակի պատկերի օգտագործումը, կամ չպետք է օգտագործեն»

Եթե քանդակի հեղինակի որդին չի ցանկանում, որ այդ քանդակի պատկերն օգտագործեն տարբեր արտադրանքի վրա, պետք է հարգել նրա դիրքորոշումն ու չօգտագործել, ասում է փաստաբանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի՝ հայ գերիների ազատ արձակումն ապահովելու համար․ Ֆրենկ Փալոնե

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի գրառումն  X սոցիալական ցանցում Շատ ուրախ եմ տեսնել Արցախի հայ գերիների ազատ արձակումը՝ ադրբեջանական գերության մեջ տարիներ անցկացնելուց հետո։ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի՝ ապահովելու համար մնացած գերիների ազատ արձակումը, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք բոլորը չլինեն ազատ։

Նիկոլ Փաշինյանի՝ Չարենցավան նախատեսվող այցից առաջ խաղաղ ակցիայի կազմակերպիչներին բերման են ենթարկել

Այսօր՝ հունվարի 18-ին, Նիկոլ Փաշինյանի Չարենցավան նախատեսվող այցից առաջ, Չարենցավանի հինգ բնակիչներ՝ Գևորգ Հակոբյանը, Գագիկ Գաբրիելյանը, Ռուբեն Մամուլյանը, Ջիվան Ղալեչյանը և Մասիս Բաբախանյանը, առավոտյան ժամը 09:00–10:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից ապօրինաբար բերման են ենթարկվել։ Նշված քաղաքացիները պատրաստվում էին իրականացնել խաղաղ քաղաքացիական ակցիա եկեղեցու բակում, որտեղ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր մասնակցել կեղծ «պատարագի»։ Ակցիան ուղղված էր

Սուրբ Պատարագ Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Սուրբ Պատարագ Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագիչ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան։

Երկու իրականություն

Այս լուսանկարը հայաստանյան երկու իրականությունն արտացոլող վառ պատկեր է։

«Մենք ցրվել ենք աշխարհում, բայց չենք անհետացել, մենք կանք, միահամուռ ենք․ քանի կան արցախցները, կա նաեւ Արցախի հարցը»

«Ինչքան էլ այստեղ ստեղծում ես, ժպտում ես, միեւնույն է, այդ ցավը չի անցնում, կարոտը չես կարող անտեսել։ Արցախը մեր ծննդավայրն է, մեր գերեզմաններն ու պապերի տները Արցախում են։ Բոլորն էլ կցանկանան վերադառնալ, մեր ցավը մեծ է»։

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները և Նորավան-Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով

«Մենք չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջեւան, պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը թողել ենք Արցախում, որն ամեն օր ոչնչացվում է թշնամու կողմից»

Արտակ Մկրտչյանի խոսքով՝ այս միջոցառման խորհուրդը արցախյան մշակույթի պահպանությունն ու այն սերունդներին փոխանցելն է։ Եթե մենք դա չանենք, ապա ոչ ոք մեր փոխարեն չի անելու այդ գործը։

Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն․ Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։ Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ

«Ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել»․ Թրամփ

«Իրանն այսօր» – Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդը «հիվանդ մարդ է, որ պետք է ճիշտ ղեկավարի երկիրը և դադարեցնի մարդկանց սպանելը»։ «Ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել»,-ասել է նա։ Մինչև այդ Ալի Խամենեին Թրամփին անվանել էր հանցագործ ու Իրանում տեղի ունեցածի մեջ ԱՄՆ-ին մեղադրել։

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն, ըստ փաստաբանի՝ նա ստացիոնար բուժման կարիք ունի

«Սամվել Կարապետյանի նկատմամբ ընդհանրապես որեւէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, այստեղ ընդհանրապես գործ չկա, բայց կա 7 ամսից ավելի տեւող քրեական հետապնդում»։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031