Օրվա լրահոսը
Ադրբեջանի հետ սեպարատ համաձայնություն կնքելու մասին այդ պատկերացումը, որից հետո, իբր, կկարողանանք պոկվել ռուսներից ու անկախանալ, հիմնված չէ որևէ վերլուծական տվյալի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան
Լուծելի՞ է արդյոք Ադրբեջանի բանակին դիմակայելու հարցը: Այո՝ լուծելի է, և երեք տարում էր լուծելի էր:
2023թ․-ին ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները․ ամփոփում
ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։ Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։ Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ապարանի երիտասարդական կենտրոնը եզակի է այն իմաստով, որ ունի գիշերակացի հնարավորություն
«Սա պետության շարունակական և կարևոր քաղաքականությունն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ապարանի երիտասարդական կենտրոնի բացմանը
ԱՄԷ-ն Ակադեմիական եւ Ինժեներական քաղաքների շրջանակներում համագործակցության ընդլայնման եւ փոխայցերի հնարավորության հետաքրքրություն է հայտնել
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աննախադեպ աճը: Հանդիպման ընթացքում Հակոբ
Անն-Լորանս Պետել. Բարեկամական խմբի կազմում են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության քաղաքական անվերապահ կոնսենսուս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված ամուր կապերը և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը: Անն-Լորանս Պետելը
4 գյուղերով սահմանափակվելու կարիք չկա. ադրբեջանցի նախկին պաշտոնյա
Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը չի թաքցնում իր ագրեսիվ գործողությունների պլանը, հայկական կողմն էլ գնում է միակողմանի զիջման՝ առանց որևէ միջազգային ներգրավվածության ու քանդում ամենաամուր պաշտպանական գիծը, արդյոք չի՞ փաստում միտումնավորության, այլ ոչ թե կատարյալ տգիտության մասին։
Արմինե Ադիբեկյան. «Հանձնաժողով կա, որտեղ լուրջ քննարկում են 3-րդ բանակային կորպուսի լուծարման հարցը, այն բանակային կորպուսի, որն այսօր Հայաստանի ամենամարտունակ միավորումն է»
Այնուամենայնիվ, ո՞րն է Ոսկեպարի նշանակությունը: Արմինե Ադիբեկյանը դա բացատրեց նորից քարտեզի վրա ցույց տալով: «Ոսկեպարից ուղիղ կրակի տակ են Դիլիջանը, Վանաձորը, Ալավերդին, Այրումը, Իջեւանը եւ դրանց շրջակա տարածքները: Որ ավելի հասկանալի լինի վտանգի աստիճանը, Ոսկեպարից մինչեւ Իջեւան, նույնն է, ինչ Զեյթունից մինչեւ Մաշտոցի պողոտա: Ու դա գտնվելու է թուրքի կրակի տակ, այդ ճանապարհը հսկվելու է թուրքի կողմից: Հայաստանի քաղաքացին չի կարողանալու գնալ Իջեւան՝ Լաստիվեր, Ենոքավան եւ այլուր», զգուշացրեց տիկին Արմինեն:
«Հայաստանը դառնում է սիրելի վայր ԱՄԷ քաղաքացիների համար»
Khaleej Times-ի հետ վերջին հարցազրույցում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշում է, որ մուտքի արտոնագրի պահանջների դյուրացման, ինչպես նաև Դուբայից և Աբու Դաբիից ուղիղ թռիչքների մեկնարկի շնորհիվ՝ Հայաստանը ԱՄԷ քաղաքացիների համար հանգստի իդեալական վայր է։ ՀՀ զբոսաշրջության կոմիտե
Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
Երեկ Ամերիկայի միացյալ նահանգներում կյանքից վաղաժամ հեռացել է Երևանի «Կենտրոն» համայնքի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի դուստրը՝ Անի Զուրաբյանը: Aravot.am-ը վշտակցում է Զուրաբյանների ընտանիքին, հարազատներին, բարեկամներին։
Կրասնոդարում շարունակվում է Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր տաճարի կառուցման գործընթացը
Կրասնոդարում շարունակվում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի շինարարությունը։ Այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտի փուլում են հյուսիսային և արևելյան կողմերը, նկուղները, մատակարարվել են ներքին աշխատանքների համար սալերը, զանգակատան համար բաղադրիչները։ Ըստ նախատեսված ծավալի և նույնիսկ ժամկետից շուտ շինարարական աշխատանքների իրականացումը ապահովվում են 2021 թվականի հունիսին ստեղծված
«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
Կայացավ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առաջնախաղը «2024 թվականի մարտի 22. պատմական օր ոչ միայն հայ, այլեւ մերձավորարեւելյան երաժշտական թատրոնի տարեգրության մեջ: Այդ օրը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմ կբարձրանա հայկական առաջին օպերան՝ հայ երաժշտության դասական, հայ երաժշտական թատրոնի հիմնադիր, հանճարեղ կոմպոզիտոր, շնորհաշատ դաշնակահար, տաղանդավոր դիրիժոր, վաստակաշատ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։ Երևան քաղաքում՝ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում
Կրասնոդարում վերականգնում են հայ վաճառականին պատկանող պատմական շենքը
Կրասնոդարի իշխանությունները նախատեսում են վերականգնել 20-րդ դարի սկզբին հայ վաճառականի կառուցած ջրաղացի պատմական շենքը։ Կրասնոդարում կառուցած Գրիգոր Քյոռօղլիի ջրաղացի վերականգնման համար 42 մլն ռուբլի կհատկացվի։ Ջրաղացը կառուցվել է 1921 թվականին պարսկահայ վաճառական Գրիգոր Քյոռօղլիի կողմից, որին պատկանում էր Կուբանի Տրեխգորնոե գարեջրի, լիմոնադի գործարանները, նույն փողոցում գտնվող հացի փռի շենքը: Ջրաղացը տարածաշրջանային նշանակության արդյունաբերական ճարտարապետության հուշարձան
«Ես գումարով չեմ ծախվում, դիմելու եմ Վերաքննիչ». դատարանի վճռով՝ համալսարանը պետք է Ցոլակ Ակոպյանին փոխհատուցի 7 մլն դրամ
Ես չեմ ուզում կրկեսին մասնակցել եւ լեգիտիմացնել Դավիթ Գյուրջինյանի՝ ռեկտոր ընտրվելու հանգամանքը
Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-փետրվար ամիսներին։ Այսպես՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է, սակայն այն պայմանավորված է կարճաժամկետ գործոնով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 16.3%, որը, սակայն, առավելապես պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ աճով: Սա վտանգավոր է, քանի որ այն
«Մարդկության միասնականության» մասին հեքիաթը
Պատերազմները միշտ էլ ուղեկցվել են երեսպաշտ քարոզչությամբ «We are the world, We are the children», – այդպիսի երգ էին երգում ամերիկացի աստղերը 1985 թվականին՝ Աֆրիկայում բարեգործական ծրագրերին սատարելու համար: Այդ երգի տարածումը մեզ համար համընկավ գորբաչովյան վերակառուցման հետ, եւ ձեռք բերեց այլ՝ ավելի համընդհանուր իմաստ: Այն ստացել էր համարյա Շիլլերի խոսքերով Բեթհովենի «Ցնծության ձոնի» ժամանակակից
Առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված 3 անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ
Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 10։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ․)
Ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով՝ 25-ամյա երիտասարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ Երևանի 25–ամյա բնակչի կողմից ծնողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի մարտի 21-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող շենքերից մեկից «գլխուղեղի
Քաղաքացու ձեռքը կոտրած «կարմիր բերետավորի» գործով մեր երկու բողոքներն էլ բավարարեցին. Ռուբեն Մելիքյան
Առանձին դեպքերում դատական երաշխիքները դեռևս արդյունավետ են
Գրատպության կազուսներ եւ ոչ միայն…
1-ին պատկերում նույն հեղինակի նույն գրքի նույն հրատարակության տարբեր կազմերն են: Ուրեմն` գրատպության հետ կապված թյուրիմացություն է, որովհետեւ նույն հեղինակի նույն գրքի նույն հրատարակության ամբողջ տպաքանակի բոլոր օրինակները պետք է լինեն նույնական: Ներելի թյուրիմացություն է, տեխնիկական սխալ: 2-րդ պատկերում այլ կարգի թյուրիմացություն ենք նկատում: Վ. Ս. Ներսեսյանցի գրքի հայերեն թարգմանության կազմի երեսին եւ կողին (կռնակին) նշված են տարբեր վերնագրեր` «Իրավունքի եւ
Բացահայտվել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու
Սուրեն Պետրոսյանը նշել է, որ մտադիր են մնալ և ապրել Ոսկեպարում և մինչև վերջ կանգնել գյուղացու կողքին
Սուրեն Պետրոսյանն՝ ընկերների հետ, օրեր առաջ մեկնել է Տավուշի մարզ և պատրաստվում է մնալ այնտեղ: Նա արդեն իսկ հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հետ: Հանդիպման առանցքում մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակն է: Սրբազանի հետ քննարկումներից հետո Սուրեն Պետրոսյանն ընկերների հետ ուղևորվել է Ոսկեպար և արդեն մի քանի
Դանիայի պատվիրակությունն իր աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու անկախությանը
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք Դանիայի՝ որպես Հայաստանի հուսալի գործընկերոջ հետ համակողմանի կապերի զարգացումը: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ, որոնք լավ հիմք են մեր
Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում
Մարտի 28-ին Ucom ընկերությունը մարզային ցանցի վերազինման ծավալուն աշխատանքներ է իրականացնելու։ Մասնավորապես փոխարինվելու է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնը (Mobile Swithching Subsystem)։ Այս աշխատանքը տարվա ընթացքում նախատեսված լայնածավալ ցանցային վերազինման ծրագրի մաս է և ուղղված է ցանցերի արդիականացմանն ու կապի որակի բարելավմանը։ Այս փուլում շարժական կապի խափանումներ հնարավոր է լինեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, ինչպես
Հնարավորություն է ստեղծվում Եվրոպոլում ունենալ կապի սպա
ՍԴՈ-1720 որոշմամբ ՀՀ սահմանադրությանը համապատասխանած միջազգային հերթական Համաձայնագրով, որը նշվում է որպես «աշխատանքային», տեղեկանում ենք նոր «հաստիքի»՝ «կապի սպա»-ի մասին: Կապի սպան համարվում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչը Եվրոպոլին առնչվող հարցերում, իր առաջադրանքները կատարում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների անունից, եւ վերջինիս նշանակմամբ Եվրոպոլի հետ որեւէ աշխատանքային հարաբերություն չի հաստատվում: Կառավարությունն իր` 2024
Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար. Հարութ Սասունյան
Մի քանի տասնամյակ շարունակ Իսրայելն ու Թուրքիան մեղրամսի մեջ էին` քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերելով միմյանց: Սակայն, տարիների ընթացքում նրանց հարաբերությունները սրվեցին պաղեստինյան հարցերի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումների պատճառով: Մի քանի անգամ Իսրայելը և Թուրքիան նման հակամարտությունների պատճառով հետ կանչեցին իրենց դեսպաններին միմյանց մայրաքաղաքներից, սակայն նրանց կրկին վերականգնելու համար: Այլ կերպ ասած, բազմիցս վիճել և հաշտվել են։
Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Լավ պատկերացնելու համար, թե իրականում ինչ խնդիրներ ու նոր սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար, 4+4 սխեմայով 8 գյուղերի հանձնումն Ադրբեջանին, փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա: Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի
Խորամանկությամբ չես կարող քողարկել քաղաքական հասունության բացակայությունը
Քաղաքական գործիչներն առաջարկում են Հայաստանին հասնել հավասարակշռության մակարդակի իր կոսմոպոլիտ հարաբերություններում: Ես ծիծաղում եմ. խորամանկությունը չի կարող քողարկել քաղաքական հասունության ու ճկունության բացակայությունը: Ես հաճախ եմ լսում այս միտքը, որ հայը պետք է լինի ճկուն եւ կարողանա հավասարակշռել իր հարաբերությունները եւ համագործակցել յուրաքանչյուր պետության հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է: Բայց ինչո՞ւ եմ ես


















































