Լրահոս
Օրվա լրահոսը

Կրասնոդարում շարունակվում է Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր տաճարի կառուցման գործընթացը

Մարտ 27,2024 14:34

Կրասնոդարում շարունակվում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի շինարարությունը։

Այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտի փուլում են հյուսիսային և արևելյան կողմերը, նկուղները, մատակարարվել են ներքին աշխատանքների համար սալերը, զանգակատան համար բաղադրիչները։
Ըստ նախատեսված ծավալի և նույնիսկ ժամկետից շուտ շինարարական աշխատանքների իրականացումը ապահովվում են 2021 թվականի հունիսին ստեղծված Մայր տաճարի կառուցմանն աջակցող բարեգործական հիմնադրամի միջոցներով։

Նշենք, որ Կրասնոդար քաղաքում կառուցվող տաճարը շատ առումներով եզակի կլինի Ռուսաստանի հարավի համար։ Սրանում համոզվելու համար բավական է դիտել դրա մի շարք տեխնիկական բնութագրերը՝ խաչով տաճարի բարձրությունը 45 մ է, տարողությունը՝ ավելի քան 300 մարդ, կառուցապատման մակերեսը՝ 808 ք. մ., կանաչապատման մակերեսը՝ 540 ք. մ., շենքի ընդհանուր մակերեսը՝ 1350,8 ք. մ.։

Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղ
ՀԱՄԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031