Օրվա լրահոսը

ՆԳՆ ենթակա ծառայությունները շնորհավորում են Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք, Ներքին գործերի նախարարության ենթակա բոլոր ծառայությունները ջերմորեն շնորհավորում են Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային տոնական այս օրը յուրատեսակ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու ձեր բացառիկ տեղն ու դերը ընտանեկան երջանկության, մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման և հանրային համերաշխության գործում: Խորհրդանշական և լուսավոր այս տոնի պարգևած տրամադրությունն ու ժպիտը,

Ամերիկան չի խոնարհվի Ռուսաստանի առաջ. Բայդենը՝ Պուտինին. «Ազատություն» ռ/կ

Ամերիկան չի խոնարհվի եվրոպական մայրցամաքում պատերազմող Ռուսաստանի առաջ, Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե ունենա անհրաժեշտ զենք, ժողովրդավարությունը վտանգված է ինչպես տանը, այնպես էլ՝ դրսում․ սրանք էին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ամենամյա ուղերձի առանցքային թեզերը։ Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների կատաղի մրցապայքարի նախաշեմին հանդես գալով մոտ մեկ ժամանոց ելույթով՝ Սպիտակ տան ղեկավարը խոսեց անցած երեք

Գառնիկ Դանիելյանը նշեց այն սպառնալիքները, որ Հայաստանի համար կառաջանան Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում

«Ուզում եմ շնորհավորել մեր քույրերին, մայրերին, կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Հատկապես շնորհավորում եմ մեր արցախցի քույրերին եւ մայրերին, որոնք այս արհավիրքի մեջ բարձր կեցվածք դրսեւորեցին։ Ուզում եմ շնորհավորել մեր զոհված զինվորների մայրերի, քույրերի մարտի 8-ը՝ մաղթելով տոկունություն, ամրություն եւ որպեսզի մյուս այս օրը նշենք Արցախում»,- ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում։

Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը Մարտի 8-ը տարբեր ընկալումներ ունի աշխարհում: Մենք հաճույքով ենք շնորհավորում մեր հարազատներին, գործընկերներին՝ շրջապատի կանանց, սիրով ու անկեղծությամբ ընդգծելով մեր հատուկ վերաբերմունքը նրանց: Միևնույն ժամանակ կանանց միջազգային օրվա ստեղծման նպատակը հավասար, արդար և ազատ հանրություն ձևավորելու միտքը սերմանելն է յուրաքանչյուր սերնդում: Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր

Կանանց ուղղված ներդրումներ. ուշադրության կենտրոնում ԵՄ աջակցությունն է գործարար կանանց

Բազմաթիվ ճգնաժամերի պայմաններում աճող ճնշման տակ գտնվող համայնքներում գենդերային հավասարությունը կարեւոր է, քան երբեւէ: Մարտի 8-ին աշխարհը նշում է Կանանց միջազգային օրը, ուստի կյանքի բոլոր ասպեկտներում կանանց եւ աղջիկների իրավունքների ապահովումը եւ կանանց ձեռներեցության խթանումը կարեւոր են բարգավաճ եւ արդար տնտեսություն ապահովելու համար: Միավորված ազգերի կազմակերպության կողմից այս տարվա Կանանց միջազգային օրվա համար առաջարկված խորագիրն

Այրվել է բնակարանի խոհանոցը՝ գույքով. Գյումրիում հրդեհը մարվել է

Մարտի 8-ին, ժամը 14:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում. Մարգուս Ցահքնա

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է

Ինչպես թատրոնի վրայից հանել խեղճության կնիքը

Գ. Սունդուկյանի անվան թատրոնը յուրատեսակ բանաձեւ է մշակել, որը կիրականացնի դրամաշնորհով

Քրեակատարողական ծառայությունը շնորհավորել է ազատազրկված կանանց՝ Մարտի 8-ի առթիվ

Կանանց միջազգային օրվա առթիվ Քրեակատարողական ծառայությունը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, ինչպես նաև այս պահին անազատության մեջ գտնվող կանանց։ Տոնի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանը Քրեակատարողական ծառայության պետի անունից շնորհավորել է ազատազրկված կանանց և ծաղիկներ նվիրել` մաղթելով նրանց աննկուն կամք, քաջառողջություն, ինչպես

«Երեւանաբնակներ, մի մտածեք, որ դուք հանգիստ Երեւանում ապրելու եք». Գեւորգ Գեւորգյան

«Էնպես չի, որ ռուսը մեզ համար ամեն ինչ արել է, բայց մե՞նք ինչ ենք արել՝ ինքներս մեզ համար»

Մշակութային ցեղասպանություն՝ պետական մակարդակով. ադրբեջանցիները քանդել են նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները

Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները։ Ադրբեջանցի վանդալները ոչ միայն շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը, այլ նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ

«Մեծ կոռուպցիան այն է, 10 միլիարդ դրամի ստվեր կա». Մեսրոպ Մանուկյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Երեկոյան թեժ քննարկում ՔՊ-ի եւ «Մայր Հայաստանի» ավագանիների միջեւ

Կարողանանք ձերբազատվել արհեստականորեն մեզ պարտադրվող խեղճության եւ անզորության կերպարից. Ձյունիկ Աղաջանյան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը այսօր «Հայելի» ակումբում նախ շնորհավորեց կանանց միջազգային օրը եւ մեր կանանց ու ամբողջ ժողովրդին մաղթեց զարթոնք՝ այդ բառի ամբողջ եւ համալիր իմաստով։ «Մաղթում եմ, որ այս գարունը մեզ համար լինի արթնացման, գիտակցման, ինքնագիտակցության գալու եւ սեփականը պաշտպանելու կամքն ու զորությունը դրսեւորելու գարուն», – ասաց նա՝ նշելով, որ կանայք

Գարեգին Երկրորդը կարևորեց Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» խմբակցության նախաձեռնությունները, որոնք ուղղված են համայնքի խնդիրների լուծմանը

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հայցելով Նորին Սրբության օրհնությունը` խմբակցության անդամներն իրենց որդիական հավատարմություն ու զորակցությունը հայտնեցին Մայր Եկեղեցուն և Սուրբ Էջմիածնի առաքելությանը։ Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ավագանու անդամներին, կարևորեց վերջիններիս

«Սա արդեն ծրագիր է եւ այստեղ Լավրովը ճիշտ է»

«Միգուցե ՌԴ-ն անվտանգային ոլորտում ամենալավ ռազմավարական գործընկերը չէ, բայց ՌԴ-ն շատ վտանգավոր թշնամի կարող է լինել». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: «Ինքներս մեզ մեկ հարց պետք է տանք. արդյո՞ք Լավրովի գնահատականներն ունեն փաստարկված հիմնավորումներ. սա շատ էական է։ Բնական է, որ այդ կարգի դիվանագետը երբեք հույզերի կամ էմոցիաների ազդեցության տակ մտքեր չի

ՏՎԽ-ն Գևորգ Սիմոնյանն ընդդեմ «Փաստինֆո»-ի գործով հաստատել է «Փաստինֆո»-ի բարեխղճությունը

«Փաստինֆո». 2023 թ. մարտի 10-ին ժամը 15:05-ին pastinfo.am լրատվական կայքում հրապարակվել է «ԱԱԾ—ն այս պահին խուզարկում է փոխքաղաքապետի աշխատասենյակը» հոդվածը, որում նշվել է, որ խուզարկության լուրը հաստատվել է Երևանի քաղաքապետարանից՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը։ Նույն օրը, ժամը 17:37-ին խմբագրությունը հրապարակել է ևս մի հոդված՝ «Իրավապահները պահանջում են կալանավորել Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին», ըստ որի՝

Ուժեղ կանանց մասին կարելի է խոսել անվերջ․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն եւ շարունակե՛ք ձեր գոյությամբ լցնել աշխարհը սիրով: Սիրե՛ք եւ գնահատե՛ք ձեզ եւ հավատացած եղեք, որ դուք կարող եք հասնել բոլոր հնարավոր եւ թվացյալ անհնարին հաջողություններին՝ լինել լավ մայր, քույր, կին, գործարար կամ բոլորը միասին:

Իրանը կփորձի՞ լրացնել անվտանգային բացը, որը բխում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակից

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարծես թե բարելավվում են։ Մարտի 5-ին Ջեդդայում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստի շրջանակներում Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո մի շարք կարեւոր հայտարարություններ հնչեցին, որոնք վկայում են Իրան-Ադրբեջան հարաբերությունների դրական դինամիկայի մասին։ Թերեւս կարեւոր են Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մի քանի արձանագրումներ՝ Իրան-Ադրբեջան

Օդի ջերմաստիճանը մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Մարտի 9-ի գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Առանձնահատուկ հարգանք արցախցի կանանց, ովքեր այսօր զրկված են ընտանեկան օջախից. Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը

Այսօր բոլոր հայ տղամարդիկ հիացմունքով սեր են արտահայտում իրենց մայրերին ու տատիկներին, կանանց ու դուստրերին, քույրերին ու ընկերուհիներին։ Մենք՝ տղամարդիկ, երբեմն հնարավորություն չունենք գրկելու մեզ հարազատ ու թանկ կանանց և սիրո ու երախտագիտության խոսքեր ասելու Ձեզ՝ մեզ տանը սպասողներին, թեկուզ զուսպ, բայց ի սրտե։

Հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից «ցիստեռնը» պոկվել և շպրտվել է․ Shamshyan.com

Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ վարորդին առաջինը օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հոգեբանական, Ջուջևանի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը։

«Պարույր Սեւակ-Էդգար Հովհաննիսյան եռերգության երրորդ խմբերգը բոլոր առումնեով համապատասխանում է պետական օրհներգի պահանջներին». Ծովինար Մովսիսյան

Պարույր Սեւակի ծննդյան հոբելյանական՝ 100-ամյակի առիթով  պատշաճ է, որ խոսք ասվի բանաստեղծի տեքստերով ստեղծված երաժշտական ստեղծագործությունների մասին։  Այդ մասին թեեւ քիչ է խոսվում, բայց մի քանի կամ ավելի  որոշակի` երկու երգ,  շատ սիրված է յուրաքանչյուր  հայի կողմից։ Խոսքը Պարույր Սեւակի տեքստով եւ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ ստեղված «Էրեբունի-Երեւան» եւ «Սարդարապատի քաջեր» մեկը մյուսից փայլուն ստեղծագործությունների մասին է: Երկու մեծերի փայլուն համագործակցության մասին զրուցեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան

Հաքան Ֆիդանը Ջեյք Սալիվանի հետ Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին ընդգծում է, որ կողմերն աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին՝ ընդգծելով՝ առաջընթացը, որը ձեռք կբերվի այս ոլորտում, վճռորոշ կլինի Կովկասի բարգավաճման համար։

«Իմ դարի կեսը» կամ՝ խավարին նետված ժանյակե մի ձեռնոց

Կյանքը սխրանքի վերածող անհատների գոյությունը ոչ միայն մոտիվացիա, այլ կարեւոր ազդակի ու լուսարձակի դեր է ունենում այլոց կյանքում, նրանց, ովքեր ստիպված են կյանքին կրկին ասել այո՜, մարդիկ, ովքեր անցնում են հաշմանդամությունը կյանքին վարժեցնելու բարդ արվեստի միջով։ «Իմ դարի կեսը կամ՝ վերնագիրը վերջում» ինքնակենսագրական գիրքը դարձավ առիթ կրկին շփվելու եւ վայելելու նրա մոտիվացնող խոսքը Գերմանիայում ապրող

Մի խումբ քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ մեծաքանակ կեղծ արձանագրություններ․ ՆԳՆ բացահայտումը

ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում

Այն խորին համոզմունքն ունեմ, որ կին էակին պետք է երջանկացնել ու տոն պարգևել ամեն օր․ Սեյրան Օհանյան

Կինը այն ուժն է, որ իր խորհրդավոր ու գեղեցիկ ներկայությամբ, հավատարիմ ու տաք շնչով ապրելու, արարելու, աննկուն մաքառելու ու նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս ամեն օր

«Օտարներին դաշտ տրամադրելը անվտանգություն չի բերելու։ Անվտանգությունն ու անդորրը միայն տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ է երաշխավորվելու»․ Ռայիսին՝ Պապիկյանին

«Իրանը վերահաստատում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և սահմանների փոփոխության անթույլատրելիության հարցում իր հաստատակամ դիրքորոշումը, և տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության հարգումը, տարածաշրջանի հարցերին օտարների չմիջամտելը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հիմք է համարում»։

Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ․ Արման Թաթոյան

Այս արատավոր երևույթների բացառումը մեր հասարակությունը զարգացման տանող կարևոր գործոն է:

«Հայը. ինքնանկար». հուշել ու հիշեցնել՝ ով է հայը

Հարցազրույց արձակագիր, գրականագետ Կարինե Ռաֆայելյանի հետ -Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց գրել այս գիրքը` հայ տեսակի եւ նրա գրական վերլուծության մասին: -Ստիպեցին իմ, մեր տեսակն առավել խորությամբ ճանաչելու բնական ցանկությունը, մեր մեծերի խոսքը՝ Հայի մասին վերաապրեցնելու նպատակը, այդ խոսքին հանրությանն ականջալուր դարձնելու միտումը, մեր ինքնությանը տրված իմաստուն գնահատականները եւս մեկ անգամ հուշելու-հիշեցնելու անհրաժեշտությունը: -Կարո՞ղ եք մի փոքր

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն

«Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակի գնահատման համար՝ հաշվի առնելով դրանց շարունակական ոչնչացումը Հայաստանի կողմից»։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930