Օրվա լրահոսը

Քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում ավարտվեցին. Հավատացյալները չեն հեռանում

Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդարանում ավարտվեցին քննչական գործողությունները։ Փաստաբան Թամարա Յայլոյանին, որը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից լիազորված փաստաբան էր, այդպես էլ չթույլատրեցին մտնել առաջնորդարանի շենք։ Քննչական գործողությունների ժամանակ առաջնորդարանի շենքում միայն պահակն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի թեմի սարկավագ Արտաշես Աջապահյանը։ Նա ասաց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներսում չէ։

ԱԱԾ ծառայողները Վեհարանի հետնամասում են. Միքայել սրբազանի փաստաբան

Մարդաշատ է նաեւ Շիրակի թեմի առաջնորդարանի բակը, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ի պաշտպանություն Միքայել Սրբազանի

Իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում. Դավիթ Անանյան

Այս իրողության պայմաններում մեր առաջադրանքը միայն վերլուծելն ու արձանագրելը չէ։ Մենք կոչված ենք գործելու։

Այսօր Բագրատ սրբազանին ահաբեկչության մեջ մեղադրող Փաշինյանը, մինչդեռ, 2016-ին ողջունում էր «Սասնա ծռերի»` ՊՊԾ գունդը գրավելը. «Հրապարակ»

Փաշինյանն ասում էր. «Գիտեք, եթե մենք էս իրավիճակին պետք է գնահատական տանք Քրեական օրենսգրքի որեւէ հոդված բացելով եւ ցիտելով, սա նշանակում է, որ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում եւ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները: Ինձ համար անընդունելի է «Սասնա ծռերին» ուղղակի ահաբեկիչ որակելը, սա նշանակում է չիմանալ, շփում չունենալ Հայաստանի ժողովրդի հետ…»:

«Պրոֆիլ». Հասկանո՞ւմ են արդյոք Հայաստանի ներկա իշխանությունները, որ ապահովել խաղաղություն՝ տարածքներից հրաժարվելով, իրենց դեռ չի հաջողվել. «Ազգ»

Հունիսի 20-ից սկսած եւ հետագա օրերին ռուսական շատ լրատվամիջոցներ տեղեկատվական կամ վերլուծական հոդվածներով անդրադարձել են ՀՀ վարչապետի Թուրքիա այցին ու Էրդողանի հետ հանդիպմանը: Չարժե թերագնահատել հայ-թուրքական երկխոսության կարեւորությունը, ինչպես նաեւ դրա հնարավոր հետեւանքները ոչ միայն այս երկրների, նրանց հարեւանների, այլ նաեւ «կովկասյան» տարածաշրջանի եւ ամբողջ հետխորհրդային տարածքի համար, խնդրին այսպիսի գնահատական է տվել «Պրոֆիլ» գործարար

«Նախորդ «բացահայտված» հեղաշրջումներից ոչ մեկը չի հաստատվել». «Հրապարակ»

Մոգոնվել է այս «ծրագիրը», որին փորձում են կպցնել բոլորին` Բագրատ սրբազան, Վեհափառ, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան եւ անգամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։

Գերմանական մեդիա. «Արքեպիսկոպոսը ձերբակալվել է. Հայաստանը պուտչի եւ առնանդամի արանքում». «Ազգ»

Այնուհետ հոդվածը հրապարակվեց watson-ում՝ հետեւյալ ձեւով «Վեճը սրվում է. Հայաստանի վարչապետը ցանկանում է եկեղեցու առաջնորդին ցույց տալ իր առնանդամը»:

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցեց շրջանաձև տնտեսությունը խթանող CirculUP! միջազգային համաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է միջազգային CirculUP! շրջանաձև տնտեսության համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի և Impact Hub միջազգային ցանցի կազմակերպած համաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակիցների՝ 40-ից ավելի երկրներից։ Միջոցառման նպատակն

Իրավիճակը Գյումրիում լարվում է. մի հոգու բերման ենթարկեցին

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային պետ Արսեն Ոսկանյանի հրահանգով բերման ենթարկեցին Շիրակի թեմի առջև հավաքված քաղաքացիներից մեկին` Մհեր Խաչատրյանին։ Սկսվեց իրարանցում: Ոսկանյանը պարզաբանեց, որ օրինական քննչական գործողություններ են ընթանում ու չպիտի խոչընդոտել։ «Օրինական չէ»,- բացականչում էին հավաքվածները։ «Ամոթ ձեզ, ձեր երկու կոպեկի համար էս ի՞նչ եք անում թողեք, գնացեք, սրբություն բառը ձեր համար զրո՞ է դարձել»,-բացականչում

Համացանցում տեղադրել են արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ վարչապետն իբր կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմիններին

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ համակարգչային կեղծիք տարածելու և այդ կերպ հանրությանը մոլորեցնելու և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից:

Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ: Կառավարիչը իր գլխավոր նպատակի իրագործման համար, տարբեր շարժառիթներով` կեղծ մեղադրանքներ, շանտաժ, ճնշում, թիրախավորում է Եկեղեցու հիմնական դերակատար հոգևորականներին, որպեսզի դրանով թուլացնի Վեհափառ Հայրապետին և վերջում

Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք. Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում:

Միջադեպ Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց` քաղաքացու և ոստիկանների միջև

Իրավիճակը հարթեց ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը` ոստիկաններին` ասելով, որ հանգիստ կանգնած են։

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ չպատվաստելու և պատվաստված լինելը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն

«Գագարինը տիեզերքում Աստծուն չի տեսել»

Երբեմն իմ ընթերցողներն ինձ դիմում են՝ տարակուսելով, թե արդյոք ես իսկապես հավատո՞ւմ եմ, որ, օրինակ, Աստված է ստեղծել աշխարհը 7 օրում՝ չնայած ապացուցված է, որ էվոլյուցիան՝ ամեոբաներից մինչեւ մարդանման կապիկները, տեւել է 3,5-4 միլիարդ տարիներ: Դրան ի պատասխան՝ ես նախեւառաջ իմ վերապահումն եմ հայտնում «ապացուցված է» արտահայտության հանդեպ: Նույն Դարվինը (որն, ի դեպ, իրեն աթեիստ

Խոչընդոտվում է Շիրակի թեմի առաջնորդարան փաստաբանի եւ ԱԺ պատգամավորի մուտքը

Շիրակի թեմի առաջնորդարանի շենքը շրջափակված է ոստիկաններով. Դրսում հավաքվել են Միքայել Սրբազանի համակիրները

Միհրան Պողոսյան. Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, ովքեր մեկուկես տարի ոչինչ չեն արել

Իրավապահներին մեկ անգամ ևս խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու կրկին անգամ պատասխանել մի պարզ հարցի՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ:

Հրադադարի մասին ընդունված որոշումը որքանո՞վ կարող է հույսեր առաջացնել Հայաստանի մոտ, որ այլեւս Բաքուն «պղտոր ջրի» հայելու մեջ «Զանգեզուրյան միջանցքի» պատկերը տեսնելու ձգտում չի ունենա. «Ազգ»

Հեղինակը վստահ չէ, որ Իրանի այս հայտարարությունները բավարար կլինեն Բաքվին զսպելու համար, քանի որ Ալիեւի կառավարությունը բոլոր տարբերակները օրակարգում պահելու եւ միաժամանակ Երեւանի վրա ճնշումներն ուժեղացնելու հարցում իր վճռականությունը չի քողարկում:

Դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան. Գյումրիում հնչում են եկեղեցու զանգերը

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։

Մի՛ մասնակցեք պետական պրոպագանդային՝ հիմնված կեղծ վարկաբեկումների վրա. Տեր Նշան քահանա Պանֆյորով

Հայոց կանոնագիրքը խստորեն արգելում է Հայրապետի կամ եպիսկոպոսի նկատմամբ ցանկացած ձևի պախարակում, անարգանք կամ հանրային դատապարտում: «Հայրապետի մեղքը քննելը պատկանում է միայն Ազգային-Եկեղեցական Ժողովին, ոչ թե աշխարհիկ իշխանությանը կամ անհատին»։ Հիմնարար կանոններ. – Կանոն 19 (Սբ. Հովհան Օձնեցի) «Ով Հայրապետին կամ եպիսկոպոսին անարգի, պախարակի կամ դատի առանց Եկեղեցու ժողովի գիտության՝ թող լինի անեծյալ ու հեռացված

«Երբ նա դուրս գա այս անօրինական կալանքից, պարզապես մոտեցեք նրան ու ասեք՝ «շնորհակալ ենք»». Քրիստինե Վարդանյան

Ես, իհարկե, սատարում եմ բոլոր քաղբանտարկյալներին ու քաղհալածյալներին, բայց Լիդիան՝ ուրիշ է։ Լիդիան իմ ճանաչած ամենաանանձնական մարդն է։ Մենք բոլորս հիացել ենք Տավուշի թեմի սոցիալական էջերով, գեղեցիկ ձևավորած տեսանյութերով, Թովմաս Առաքելյանի ազդեցիկ ու դիպուկ ուղերձներով։ Իսկ այդ ամենի ետևում կանգնած է եղել մի համեստ աղջիկ։ Վերջին մեկ տարում Լիդիայի կյանքը լիովին նույնական է դարձել պայքարի

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության խումբ է ձևավորվում

Ինչպես պարզ է դարձել ԶԼՄ հրապարակումներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ   նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։ Հանցակազմի առկայության

Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ միասին ամրապնդել մեր բարեկամությունը, խորացնել վստահությունն ու ընդլայնել համագործակցությունը. Չինաստանի ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Չինաստանի ԱԳ նախարարի հետ Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես

Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը՝ որպես վստահության տարածք ստեղծելու հիմք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին

«Ամուսինս չկար… թվում էր՝ ամեն ինչ ավարտվել է». Վերապրում. Զարուհի Մնացականյան

Զարուհի Մնացականյանը ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում։ Ամուսնացել և ապրում էր Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Առաջաձորի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին էր։ Նա պատմում է, թե ինչպես է ամուսնուն գտել ողջերի մեջ, ինչպես է իր ընտանիքը մահվան ուղիղ սպառնալիքի տակ ստիպված եղել լքել Արցախը։ Երիտասարդ կինը դժվարությամբ է հարմարվել նոր միջավայրին. Սյունիքի Ագարակ

«Դեռ մի բան էլ մենք ե՞նք մեղավոր, որ այդ ամենն ստանում է պետականամետ, պետությունը պաշտպանող իրավապահ համակարգի համարժեք արձագանքը». Արմեն Փամբուխչյան

«Ի՞նչ ա ստացվում, իրանք մեր հայրենակիցներին անվանում են խորը անասուն, նույնիսկ իրենց աջակիցներին էշ, որոնք նույնպես մեր հայրենակիցներն են թեկուզ մոլորված, ուզում են հանրային տրանսպորտը վառեն մեջի մարդկանցով, պատերի տակ մարդկանց գյուլլեն, և իրենց սրբապիղծ արժեհամակարգով տնեցիներին կոմպենսացիա տալով ջրեն անցնի գնա, հեղինակազրկեն մեր եկեղեցին և ամենն ու դեռ մի բան էլ մենք ե՞նք մեղավոր,

«Այս մարդն առավոտից իրիկուն ուղղորդում է վարույթները, տալիս՝ հրահանգներ». Փաստաբանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այժմ կա ավելի շատ քաղբանտարկյալ, քան Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ միասին վերցրած

«Անգամ «ՀԷՑ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորություններին». Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է. Այսօր Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվեց «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը, որը միջազգային ներդրումային իրավունքի (International Investment Law) տեսանկյունից դասական indirect expropriation է (անուղղակի բռնագրավում)։ Այսպես, նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու միջոցով՝ առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930