Օրվա լրահոսը
ՌԴ քննչական կոմիտեն գործ կհարուցի պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը Երևանում պղծելու դեպքի առթիվ
Հրահանգը տվել է ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ Միջադեպի հանգամանքները կպարզվեն ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ:
«ՀՌՀ-ն 64 վարույթ է հարուցել, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Տիգրան Հակոբյանը դժգոհեց
«Շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ շատ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը։ Այնինչ, այդպես չէ, եթե կողքից հանում ենք տեղեկատվական աղմուկը, ապա հեռուստա եւ ռադիո ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ»։
Արման Մալոյանի բաժնի լուծարումը Հայոց պատմության դասագրքի թերությունները նշելու հետ կապ չունի. ԿԶՆԱԿ-ի տնօրեն
Կրճատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով
Երեք անհրաժեշտ քայլ պետությունը չկորցնելու համար. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Երեք անհրաժեշտ քայլ պետությունը չկորցնելու համար… 1.Ազգային-պետական ուժերի եւ գործիչների կողմից ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի հստակ ուրվագծում ՝ ՌԴ-ի հետ նոր ,ավելի սերտ ռազմական եւ քաղաքական դաշինքի կնքման կուրսի հռչակում,ինչպես նաեւ Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացում։ 2.Ավանդական եւ քրիստոնեական արժեքների պաշտպանության կուրսի հռչակում։ 3.Այս արտաքին քաղաքական կուրսի ու հոգեւոր
Արարատի համայնքներից մեկի նախկին ղեկավարը վերականգնել է պետությանը պատճառած 116 մլն դրամի վնասը
Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ: Հոսքագիծը
Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել
Դատախազի ներկայացրած գրավոր ապացույցների համաձայն, մեկ ձայնի դիմաց վճարվել է 10 հազար դրամ գումար: Ընդհանուր առմամբ, խոսքը, մոտ 77 միլիոն դրամ գումարի մասին է:
Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»
ԿԸՀ 2023 թ. Հայաստանի և այլ երկրների արդյունքները Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է 2.54-ի (2022թ․-ին այն
Նույնն էլ վերաբերում է Մոնումենտին. կորտերը պետք է մնան իրենց տեղում, Օղակաձեւ զբսայգին պետք է վերականգնվի, դառնա կանաչ տարածք` առանց շինությունների. Քրիստինա Վարդանյան. «Հրապարակ»
Ասում են՝ «Այգիները վերադարձնում ենք երեւանցիներին», բայց անգամ Բուսաբանական այգու մի հատվածն են շինհրապարակի վերածել
Փնտրվում են վարչապետին՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխելու առաջարկ արած ուսուցիչները
Նիկոլ Փաշինյանը Գավառում կայացած ՔՊ նիստի ժամանակ ասել էր, որ մի խումբ ուսուցիչներ դիմել են ԿԳՄՍ նախարարությանը, առաջարկել, որ Հայոց պատմությունը վերափոխվի Հայաստանի պատմության: Aravot.am-ը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվել էր՝ հնարավո՞ր է տրամադրեն այդ մանկավարժների տվյալները, որպեսզի իրենց հետ եւս հարցազրույցներ վարենք ու իրենց հիմնավորումները ներկայացնենք՝ հանրային հնչեղություն ստացած խնդրի վերաբերյալ: Նազելի Բաղդասարյանը
Սա իրավիճակ է, որ հետագայում բերելու է նաև ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ադրբեջանական նպատակներին. Արա Պողոսյան. «Փաստ»
Սահմանադրության շուրջ ծավալվող իրադարձություններին հետևելիս պարբերաբար այն միտքն է հնչում, որ դրա փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի երաշխիքն է լինելու Ադրբեջանի համար՝ «խաղաղության դարաշրջան» բացելու գործընթացում, նշվում է, որ այս փոփոխության «պարտադրանք-պահանջը» գալիս է հարևան երկրից: Քաղաքագետ Արա Պողոսյանը խորհուրդ է տալիս դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանի և Արսեն Թորոսյանի բանավեճը՝ հասկանալու համար
Ըստ ամենայնի՝ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը հիմա ավարտին են հասցնում. «Հրապարակ»
Խաչերն ու հուշակոթողներն են հանում
«Պետք է արժանանալ դրան». «Մայր Հայաստան»-ի նախագծով քաղաքապետարանում պարգեւավճարների տրամադրման ինստիտուտի վերահսկողությունը կանցնի ավագանուն. «Ժողովուրդ»
«Սիրուն աչքերի համար այլեւս որեւէ մեկին կարիք չկա պարգեւատրելու»
Քանի-քանի նման նախաձեռնության մասին է խոսել, քանի գրանդիոզ ծրագրի մեկնարկ տվել, որոնք մնացել են թղթի վրա, մատնվել մոռացության. «Հրապարակ»
Նրա ոչ մի հայտարարության չի կարելի այդքան մեծ կարեւորություն տալ, նախ` որովհետեւ դրանց մեծ մասը հայտարարություն էլ մնում է, եւ երկրորդը` կարճ ժամանակ անց նա իր նախորդ հայտարարությունն ամբողջությամբ հերքող մեկ այլ հայտարարություն է անում:
Պետք է պայմաններ ստեղծել, որ պրոֆեսիոնալները ոչ միայն մնան մեր երկրում, այլև նպաստեն նաև ավելի ցածր մակարդակի մասնագետների մասնագիտացմանը. «Փաստ»
Ահռելի աշխատանք կատարելու դաշտ է բացվել, բայց ՀՀ իշխանությունները հիմնականում գույնզգույն ֆոն են ստեղծում, որի տակ բովանդակություն չկա։
Թղթի ստորագրումը որեւէ բան չի նշանակում, թղթի վրա գրում եք, սանհանգույցում օգտագործում, եթե դրա հետեւում չկա լուրջ ուժ, որը կարող է կյանքի կոչել գրածը. Մովսես Հակոբյան. «Հրապարակ»
Փաշինյանի բոլոր մտքերի վերաբերյալ համապատասխան մասնագետները խոր աշխատանքներ պետք է տանեն եւ դիսերտացիա պաշտպանեն
Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Կանխվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը
Հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում մաքսանենգ ճանապարհով ՀՀ է առաքվել թմրամիջոցի խմբաքանակ
Ջհանգիրյանը կստանա դատախազի կենսաթոշակը․ «Ժողովուրդ»
Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը որոշում է կայացրել։ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը: Եվ, ահա, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Վարչական դատարանի դատավոր
Ինչո՞ւ էր պետք Ադրբեջանին նման նվեր տալ հատկապես հայկական բանակի ձևավորման օրը՝ տոնական մթնոլորտում․ «ՉԻ»
Ու հիմա Նիկոլ Փաշինյանը հանկարծ փաստացի հայտարարում է, թե Հայաստանի մասնակցությունը ղարաբաղյան շարժմանը, առաջին պատերազմին, հետագա բանակցային ողջ գործընթացին և այլն, «միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմ չեն եղել», այսինքն՝ մասնակցելով այդ ամենին, Հայաստանը 29 տարի շարունակ (1991-ից 2020-ը) խախտել է միջազգային իրավունքը։
Բանակը եւ քաղաքական կոնյունկտուրան
Հայաստանում «նշվեց» Հայկական բանակի օրը: (Ի դեպ՝ հայկակա՞ն, թե՞ Հայաստանի): «Նշվեց» բառը ես չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ այս կառույցը, որը կայացել է 32 տարվա ընթացքում, եւ որով մենք պետք է իրավամբ հպարտանանք, այլ վերաբերմունքի է արժանի: Ելույթը, որով հանդես եկավ վարչապետ Փաշինյանը այդ օրվա կապակցությամբ, կարող էր հնչել ՊՆ-ում՝ «Ինչպես բարեփոխել Զինված ուժերը» թեմայով
Որ վիտամիններն ու հանքանյութերը չարժե ընդունել միասին, և որոնք են լավ «աշխատում» իրար հետ
Շատերն են վիտամինների ու հանքանյութերի հավելումներ ընդունում իրենց առողջությունը բարելավելու և հիվանդությունները կանխարգելելու համար, սակայն մարդիկ երբեմն հաշվի չեն առնում, որ անգամ առանց դեղատոմսի վաճառվող հավելումներն ընդունելուց առաջ նախ պետք է հասկանալ՝ օրգանիզմն ունի՞ արդյոք այդ սննդանյութերի կարիքը, և եթե այո՝ ապա արդյո՞ք դրանք ճիշտ են կիրառվում, համադրվում են իրար հետ, թե՞ ոչ։ Որ վիտամինները
Ափսոս միայն, որ առաջին նախագահը դա ասել է միայն յուր քաղաքական մերձավորներին, այլ ոչ թե հրապարակավ․ «Փաստ»
Ու խոսքը միայն Տեր-Պետրոսյանի մասին չէ, ի վերջո, էլի կային մարդիկ, որ գուցե այդքան մանրակրկիտ ծանոթ չէին Փաշինյանի բուն էությանը, սակայն ոչ պակաս հեռատեսություն ու կանխազգացում ունեին, թե Փաշինյանի վարչապետավարումը ինչ աղետների կարող է հանգեցնել: Չնայած, այնպես էլ չէ, որ ասողներ ընդհանրապես չկային: Բայց ո՞վ էր նրանց ականջ դնողը: Տիրապետող տրամադրությունների, եթե չասենք՝ էյֆորիայի մեջ սուզվում ու խլացվում էին ողջախոհության հատուկենտ ձայնարկումները, նույնիսկ՝ ոչ հրապարակային, այլ նեղ ընկերական, բարեկամական, հարևանային միջավայրերում:
Հայաստանում է` Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրենը
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն այսօր Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով հանդիպում է անցկացրել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
Սպահանում ներկայացվել է Մատենադարանի լուսանկարչական գանձարանը
Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թանգարանում տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։ Իվեթ Թաջարյանն անդրադարձել է իրանահայերի, մասնավորաբար՝ Ավո Հովհաննիսյանի, Ժոզեֆ Փափազյանի և Էմանուել Սևրուգյանի նվիրատվություններին, որոնք ընդգրկված են պատկերագրքի մեջ։ Միջոցառմանը ներկա են եղել Սպահանի հայոց թեմի
Կմշակվեն համակարգային այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը. Ավինյան
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է. Հանդիպել եմ մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն չպատճառի երևանցիներին: Հաշվի առնելով կառուցապատողների
Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով. «Հետք»
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև հունվարի 26-ին կնքված պայմանագրով՝ 602 միլիոն 979 հազար դրամը որպես դրամաշնորհ տրամադրվել է ՊՈԱԿ-ին։ Պայմանագիրը հրապարակվել
Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները
Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները: Այս մասին հայտնում են ընկերությունից: «Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-նշված է ընկերության հաղորդագրությունում։
«Սփիւռքի գաղութներուն վերակազմակերպումը անյետաձգելի հրամայական է». Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս
Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի Եւ Շրջակայից Հայոց Թեմին շնորհած իր Հովուապետական այցելութեան ծիրէն ներս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ապու Տապիի, Տուպայի եւ Շարժայի մէջ յաջորդաբար հանդիպումներ ունեցաւ թեմական կառոյցներուն հետ: Առաջին հանդիպումը կայացաւ Ապու Տապիի մէջ, ներկայութեամբ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեանի, հոգեւոր դասուն, թեմի ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետին եւ անդամներուն, ազգային
Բաքուն մերժում է Փաշինյանի առաջարկները, հորդորում վերջ տալ ՀՀ Սահմանադրությունում իր դեմ «ոտնձգություններին»
«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետի հայտարարություններին։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի և չհարձակման պայմանագիր Հաջիզադեն այսօր ասել է, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը


















































