Օրվա լրահոսը

Մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA)։ Համաժողովին մասնակցել են 61 երկրների գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: «Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու

Բացահայտվել է թմրամիջոցների, այդ թվում, նախնական տվյալներով, շուրջ 800 գրամ «Հերոին»-ի ապօրինի շրջանառության դեպք. 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ համագործակցաբար, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: 2024թ․ հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ չորս անձինք խմբի կազմում, Սյունիքի մարզի Գորիս

Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել ՀՀ-ում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ կոմպոզիտային արտադրանք

Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք: Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Կոնկրետ ո՞ւմ ապաշնորհության հետևանքներն են «Ֆլայ Արնա»-ի կառավարման ձախողումները. Թադևոս Ավետիսյան

Տարածվում է չհերքվող տեղեկատվություն, որ «Ֆլայ Արնա»-ն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է գործունեությունը դադարեցնելու եզրին։

«Ընդհանուր առմամբ, արձանագրվել է իրավիճակի բարելավում, սակայն մատնանշվել են նաև խնդիրներ»

ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերի թիվը 6-ն է, տարատեսակ այլ ճնշումներինը՝ 60, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 135-ն են

«Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում կառուցվել են ցիանոբակտերիալ շտամներ, որոնք ունակ են սինթեզել 5-ամինոլևոլինաթթուն, որը կիրառվում է չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման նպատակով

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում գենաինժեներիայի մեթոդների կիրառմամբ կառուցվել են մի շարք կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող և մրցունակ քաղցրահամ ջրերի բնակիչ միաբջիջ ցիանոբակտերիայի (Synechocystis) կլոններ, որոնք ունակ են լաբորատոր պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ 5-ամինոլևոլինաթթուն (ԱԼԹ): ԱԼԹ-ն գործնականում կիրառության տեսանկյունից արժեքավոր օրգանական միացություն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԼԹ-ն ընդունակ է կուտակվելու քաղցկեղածին բջիջներում, վերածվելով

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մաքսանենգության 393 դեպք է բացահայտել 2023 թ.- ին

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն

Ադրբեջանի հանցանքների անհամաչափ պատասխաններն են, որ դուռ են բացում նոր հանցանքների համար. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

Եթե հարյուրավոր հայերի դաժանագույն սպանությունները, թալանը, բռնարարքները պատմական խեղաթյուրումներ են, ապա որտե՞ղ է Բաքվի մեծաքանակ հայ բնակչությունը, որտե՞ղ է սոցիալապես բարեկեցիկ այդ խավի ողջ գույքն ու ունեցվածքը։

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են‚ որոշ հատվածներում՝ բուք‚ ցածր տեսանելիություն

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են‚ որոշ հատվածներում՝ բուք‚ ցածր տեսանելիություն։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին՝ կատարելով ձնամաքրում‚ ճանապարհների երթևեկելի մասի մշակում՝ աղավազային խառնուրդով։ Վարորդներին կոչ ենք անում հատկապես այս օրերին լինել ուշադիր‚ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ կարող եք ստանալ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 23-ի ցերեկը և 24-ին հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը և

Ալեն Սիմոնյան. Freenews-ը չի պատկանում ոչ ինձ, ոչ իմ կնոջը

Բայց դե հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել՝ որպես հին բարքեր կրողի

Աշոտ Փաշինյանին առեւանգելու գործով մեղադրյալին կալանքից ազատելու համար ԱՆ-ն պահանջում է պատժել դատավորին՝ հիմքում դնելով նրան չվերաբերելի որոշում. «Փաստինֆո»

 «Փաստինֆո». ԲԴԽ-ում ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը ու հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավորի նկատմամբ հետապնդումն իրականացվում է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորումը տնային կալանքով փոխարինելու որոշման համար։ Մասնավորապես, դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում է գտնվել Աշոտ Փաշինյանի առևանգման

Երկրի արդի՛ անունը՝ «Հայաստան»-ը պետք է լինի այն ուղենիշը, որի հանդեպ պետությունը դասավանդում է իր և իր ժողովրդի գոյությանը հանգեցրած պատմությունը. Մարիա Կարապետյան

«E-draft հարթակում Կառավարությունը քննարկման համար տեղադրել է որոշման մի նախագիծ, որով առաջարկում է հանրակրթության չափորոշչի մեջ կատարել փոփոխություն։ Առաջարկվում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանում պարտադիր դասավանդվող «Հայոց պատմություն» առարկայի անվանումը դարձնել «Հայաստանի պատմություն»։ Այս որոշումը Կառավարությունը դեռ չի կայացրել, բայց կցանկանայի կարծիք հայտնել թեմայի մասին։ Առաջին հարցը, որ երևի թե բոլորիս մտքին է, հետևյալն է․

Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ կիրառվող զենքի վաճառքի էմբարգոն

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի մոտ հիմնավոր մտահոգություն է առկա առ այն, որ Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։ Այս քայլը կարող է ձեռնարկվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։ Թուրքիայի նկատմաբ կիրառվող զենքի էմբարգոյի վերացումը հատկապես վտանգավոր է կանադաթուրքական ռազմական առևտրի վերջին սկանդալային բացահայտումներից հետո, երբ 2019թ․ պաշտոնական Օտտավան թույլատրել

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Մարտի Լուցարի հետ պարեկություն է իրականացրել Ջերմուկում

«Չնայած բարդ ձմեռային պայմաններին՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարի հետ պարեկություն ենք իրականացնում Ջերմուկում: Առաքելության պարեկային ծառայությունը հետևել է անվտանգության իրավիճակին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով»,- նշված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության X-ի գրառման մեջ:

Շիրակի մարզի ճանապարհներին ուժեղ քամին և բուքը շարունակվում են

Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։ Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհներին ուժեղ քամին և բուքը շարունակվում են, տեղում է նաև ձյուն։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներիը բաց են, սակայն բքի հատվածներում դժվարանցանելի։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ձյան մաքրման և

Բիբլոս Բանկ Արմենիան կհովանավորի CaseKey թիմի մասնակցությունը Բուդապեշտի միջազգային մրցույթին

Բիբլոս Բանկ Արմենիան կհովանավորի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հավաքական թիմի մասնակցությունը գարնանը Բուդապեշտում կայանալիք Կորվինի անվան համալսարանի բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին՝ CUBE 2024-ին։ Մի քանի ամիս տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ընտրվել են CaseKey 2023-ի գալա միջոցառման գլխավոր քեյսի եզրափակիչ փուլ անցած 4 մասնակից, որոնք համապատասխանում են խնդիրների լուծման միջազգային մրցույթի պահանջներին։ Նրանց հետ

Սոչիում КВН-ի փառատոնի ժամանակ սպանվել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը

Tert.am. Սոչիում Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) փառատոնի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով մահացել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը։ «Южная столица» թիմի նախկին անդամ Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Շտապօգնություն կանչած մարդիկ բժիշկներին պատմել են, որ տղամարդն ուղղակի ընկել է երկու մետր բարձրությունից, սակայն ավելի

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 23-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Լավրովն ու Ֆիդանը հաստատել են քայլերի համակարգման անհրաժեշտությունը Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում խնդիրների լուծման համար

ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինի հարցով գումարվելիք նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Հ․ Ֆիդանի և ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովի միջև հանդիպում է կայացել։ Ըստ ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ բանակցությունների ընթացքում Լավրովն ու Ֆիդանը հաստատել են քայլերի համակարգման անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում սուր խնդիրների լուծման համար։ Region Monitor      

Գորիսում ՔՈԱՖ Սմարթ կենտրոն կառուցվի

Վարարակն գետի հարակից տարածքների ենթակառուցվածքները ևս բարելավվելու են, կկահավորվեն նաև հարակից տարածքները:

Աննա Աղաջանյանը՝ համատեղության կարգով Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում և Դանիայում ՀՀ դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆՆԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԻՍԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա

Տեղյա՞կ եք Ադրբեջանի կողմից ԼՂ-ի զավթած տարածքներում միակողմանի բնակեցումներ կատարելու գործողություններին. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դիմում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին

Ադրբեջանը միակողմանիորեն շարունակում է արագացված կերպով բնակեցումը անհայտ ինքնությամբ և ծագումով անձանցով՝ այդ գործընթացը որակելով որպես «վերադարձ հայրենիք» կամ «պատմական արդարության վերականգնում»։

Մերկասառույցի հետևանքով Չայնիի ոլորաններում 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել. կան վիրավորներ. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Մոտ 2 ժամից ավելի է Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների 2 կմ-ից ավելի հատվածում բարձիթողի վիճակ է, ճանապարհը սպասարկող ճանշինականները, ինչպես նաև ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ոչ մի աշխատանք չեն կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ: Նրանց վատ աշխատանքի հետևանքով էլ

ՀՌՀ-ն չեղարկեց «Տոսպա»-ի հեռարձակման արգելքը. «Sputnik Արմենիա» ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը

Այսօր՝ հունվարի 23-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Էյչնեթ», «Թիվինետ», «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ», «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ և «ՅՈՒՔՈՄ» ու ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս

Արման Ղարիբյան. Հանքի շահագործման թույլտվություն տված նախկիններից եթե անգամ տարբերվում էլ են, ապա միայն վատ իմաստով

Լիդիանից 12,5 տոկոս բաժնետոմս ստացան ու որոշեցին շահագործման հանձնել Ամուլսարի հանքը՝ հստակ իմանալով, որ ազդակիր համայնքի բնակիչների մեծամասնությունը տարիներ շարունակ դեմ է արտահայտվել դրան։

Իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը, և բոլորիս համոզել, որ այս 29 800 քառակուսի կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել. Ավետիք Չալաբյան

Անփորձ աչքի համար տարբերությունը մեծ չի թվում, բայց իրականում այն հսկայական է՝ Հայոց պատմությունը ընդգրկում է մեր ազգի պատմությունը Հայկ նահապետից սկսած մինչև Ուրարտու, հայկական բոլոր թագավորությունները, ներառյալ Կիլիկիայի փառահեղ թագավորությունը, հայկական սփյուռքի բազմադարյա բեղուն պատմությունը, և շատ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը իր ներկա տեսքով ձևավորվել է ընդամենը վերջին երկու հարյուրամյակների ընթացքում՝ հիմնականում Հայոց ցեղասպանության և մեր ազգի հայրենազրկման արդյունքում, և մեր ազգի պատմության շատ փոքր հատվածն է։

«Լայնածավալ բարեփոխումներ են կատարվել հաշտարարության ոլորտը վերակենդանացնելու համար»

Հունվարի 21-ին՝ հաշտարարության միջազգային օրվա առթիվ՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր մասնագիտական հանրույթի հետ քննարկել հաշտարարության կարևորությունն ու այն Հայաստանում զարգացած մշակույթ դարձնելու անհրաժեշտությունը։ Տիգրան Դադունցն իր խոսքում նշել է, որ այս ուղղության զարգացումը Հայաստանում քաղաքական առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով հաշտարարության ոլորտի զարգացմանը կարևոր

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031