Օրվա լրահոսը

TRIPP-ի ներդրումների մեծ մասը ԱՄՆ-ն է կատարելու. Սարգիս Խանդանյան. «Ա1+»

Գալու է մի պահ, որ մենք կվերցնենք հայ-թուրքական սահմանի ամբողջական հսկողությունը

«2021-ին տրված թոշակների բարձրացման խոստումը ոչ միայն չի գերակատարվել, այլ իրականություն չի դարձել». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարգևատրումների գաղափարը ունի մեկ պարզ նպատակ՝ տրամադրել հավելյալ վարձատրություն ստեղծած հավելյալ արդյունքի դիմաց։ Նախատեսված աշխատանքը կատարելու, սահմանված նպատակներին ու պլանային ցուցանիշներին հասնելու համար մարդը ստանում է աշխատավարձ։ Իսկ այդ ցուցանիշները գերազանցելու դեպքում միայն կարող է խոսք լինել պարգևավճարի մասին։ Սա միջազգային ընդունված պրակտիկա է։

Հանդիպել են ՀԱԿ-ի և ՀՅԴ ներկայացուցիչները

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված

Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար. Rand

Rand Մինչ աշխարհի աչքերը կենտրոնացած էին Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 2025 թվականին տիրող հակամարտությունների վրա, առաջընթաց էր նկատվում այլուր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փորձնական խաղաղության ուղղությամբ։ 2025 թվականի օգոստոսին նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ներուժ ունի վերափոխելու նախկին Խորհրդային Միության տարածքում առկա ամենադժվար հակամարտություններից մեկը և բացելու Ասիայից Եվրոպա առևտրային և տրանսպորտային ուղիները,

Հոգու և մարմնի ներդաշնակություն, երաժշտություն, ճախրանք, ազատություն․ մի խոսքով՝ էմոցիաների մի ամբողջ փունջ։ Սա կարելի է անվանել պարի լեզու

Aravot.am-ի զրուցակիցը «Բարեկամություն» պետական համույթի նախկին մենապարուհի, բալետմայստեր Լուսինե Սարգսյանն է, որը ներկայումս աշխատանքային հրավերով գտնվում է ԱՄՆ-ում և հայկական պարի հարուստ ժառանգությունը փոխանցում է այնտեղ ապրող հայ երեխաներին։ -Սկսենք սկզբից․ գնանք մանկություն։ Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք ընտրել պարուհու ուղին։ -Երբ ինձ հարցնում են՝ քանի տարեկանից եք պարում, միշտ դժվարանում եմ պատասխանել։ Ինձ ինչ հիշում

«Հրահանգ է, պիտի ձգեն մինչև ընտրություններ»․ Արա Ռոստոմյանը՝ «Բագրատ սրբազանի և 17 արդարների» գործի մասին

Ըստ «Բագրատ սրբազանի և 17 արդարների» գործով անցնող Արա Ռոստոմյանի՝ գնալով իրենք, մեղադրողներն ու դատարանը համոզվում են, որ այս գործը ջուր է, գործ չկա։

Դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրապարակային դժգոհությունից հետո Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ հակակառավարական ցույցերը շարունակվում են

Ցուցարարների պահանջը նույնն է՝ կրոնական իշխանության հեռացում, աշխարհիկ իշխանության վերադարձ

«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը

Գրողը պետք է խենթ լինի և հակառակ՝ մեծամասնությանը

Նարեկ Սամսոնյանն արդեն 7 օր է հացադուլի մեջ է, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին: Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով: 4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հունվարի 15-ին Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի և կնոջ հուզիչ հանդիպումը

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի և կնոջ հուզիչ հանդիպման վերաբերյալ։

Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչն այցելեց Վեհափառ Հայրապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Մայրավանքի գրասենեակին մէջ, ընդունեց Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանը` տիկնոջ ընկերակցութեամբ, այսօր՝ Հինգշաբթի, 15 Յունուար 2026-ի առաւօտեան։ Մահտեսեան ընդհանուր զեկոյց մը ներկայացուց Նորին Սրբութեան Կիպրոսի հայ համայնքին եւ ընդհանրապէս պետութեան հետ առնչուած հարցերու մասին: Վեհափառ Հայրապետը ողջունեց Վ. Մահտեսեանի այցելութիւնը եւ գնահատեց անոր կատարած ծառայութիւնները մեր համայնքին, եւ

Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ-ի կողմից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։ ՊԵԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։   ՊԵԿ տեղեկատվության և

Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու. Նարեկ Կարապետյան

Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու։ Այս մասին ասել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարում իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին՝ միլիարդավոր դրամների չափով՝ գաղտնի որոշմամբ։ Քանի որ, ըստ նրա,

«Ինձ տարել են էդ նույն հոդվածով, չգիտեմ էլ՝ աստղիկն ինչ է․ ծանր էլ հոդվածներ են դրել՝ 9,5-11 տարի»․ Լիդյա Մանթաշյան

Ըստ Լիդյա Մանթաշյանի՝ հանրային մեղադրողները մեղադրանքը լղոզված ուզում են տանել մինչև վերջ և իրենց դատապարտել։

Մխիթար Հայրապետյանը կարևորել է AWS-ի եվրոպական «սուվերեն ամպ»-ի գործարկումը՝ որպես տվյալների անվտանգության և նորարարության համադրություն

Amazon Web Services (AWS)-ը հայտարարել է ԵՄ-ի համար նախատեսված AWS European Sovereign Cloud «սուվերեն (ինքնիշխան) ամպային» ենթակառուցվածքի գործարկման մասին։ Նոր ամպային միջավայրն ամբողջությամբ տեղակայված է և կառավարվում է Եվրոպական միության տարածքում ԵՄ կարգավորումներին համահունչ՝ ֆիզիկապես և ճարտարապետության առումով առանձնացված AWS-ի այլ տարածաշրջաններից: Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել զգայուն տվյալների և մետատվյալների նոր և բարձր պաշտպանություն, տվյալների

Ի՞նչ է կատարվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում

Զինծառայողներից մեկի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել

«Սուրեն Պապիկյանին պետք է հիշեցնել՝ երբ Արցախում ուտում-խմում էին, ընդունելության արժանանում, պարոն նախագահով էին դիմում իշխանություններին»․ Մետաքսե Հակոբյան

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի՝ Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելը արդարացի որոշում էր։

«Մենք նամուս, թասիբ ունեցող մարդիկ ենք, մեզ ահաբեկիչ եք ասում, հետո էլ ուզում, որ չխոսենք էլ»․ Արթուր Սարգսյանը՝ դատախազներին

Արթուր Սարգսյանն ասաց՝ դատարանի դահլիճում են ոչ թե դատարանի և դատախազների հետ կռիվ անելու համար, այլ իրենց արժանապատվությունը, թասիբը պահելու համար։

Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ Հանրապետության մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են տեղի ունենում։ Այս հարցը ևս պետք է լինի ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը՝ 180-190 դրամից հասնելով մինչև 250 դրամի։ Սա այն դեպքում, երբ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի գինը ներկա պահին 100 դրամ է: Մինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ

Հուսով ենք՝ կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումն այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը. այն կարևոր է Միջին միջանցքի համար. Հաքան Ֆիդան

«Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը սոցհարցումներում առաջատար է։ Նա այս գործընթացում իրականում կառուցողական դեր է խաղում, և մենք աջակցում ենք այդ դերակատարությանը։ Այս ուղղության, այս կամքի շարունակությունը կարևոր է»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Սա ահռելի մեծ բարեփոխում է, ներառում է 1 մլն 600 հազար հոգի, եւ, այո, կան փոքր խնդիրներ»․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին

«Բժիշկները տեղյակ են, եթե տեղյակ չլինեին, 80 հազարից ավելի քաղաքացու այս 15 օրերի ընթացքում չէին կարող սպասարկել։ Այո, կան բժիշկներ, որոնք դեռ չեն հասցրել ամբողջ տեղեկատվությանը տիրապետել, ինչի ուղղությամբ մենք աշխատել ենք եւ աշխատում ենք»։

Վանը՝ Թուրքիայի արևային էներգիայի կարևոր կենտրոն

Վանը նպատակ ունի ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ միայն ներքին պահանջարկի, այլև տարածաշրջանային մատակարարման համար

«Նրանց վիճակը գնահատվում է բավարար»․ Անահիտ Ավանեսյանը՝ գերությունից վերադարձած անձանց առողջական վիճակի մասին

Նախարարն ասաց, որ չեն պատրաստվում գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվությունը հաղորդել համայն աշխարհին։

Փաստաթուղթն իսկապես լավն է. Արարատ Միրզոյան

Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ-ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։

«Ուզում են մեզ խոսքի իրավունքից զրկեն, մենք ահաբեկիչներ չենք, ազատարարներ ենք»․ Վահագն Չախալյանը՝ հանրային մեղադրողների միջնորդության մասին

«Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների գործով» նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց․ «Դատարանը թույլ չի տա, որ քաոս լինի»։

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում

ՖԻԴԵ-ն Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին շնորհել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիա  

«Ձեր առաջ արդարանալու ինչ-որ բան չունեմ»․ Զարեհ Սինանյանն իրանահայերի շրջանում ձերբակալվածների ու զոհերի մասին հստակ թվեր չունի

«Համայնքի հետ կապի մեջ ենք զուտ եկող մարդկանց շնորհիվ, անմիջական կապ չունենք։ Նույնիսկ դեսպանատան հետ երեկվա դրությամբ դեռ կապ չունեինք»։

Փաշինյանը ստել է. «Զանգ» նախաձեռնության ավելի քան 60 հավաք դադարեցվել է ու մասնակիցներս տեղափոխվել ենք ոստիկանության բաժիններ. Սուրեն Սահակյան

Մինչև հիմա՝ 2 տարուց ավելի, ցուցարարներից բռնագրաված, նրանց սեփականությունը հանդիսացող գույքը ապօրինաբար պահվում է ոստիկանության բաժիններում։

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննություն են իրականացրել

2026 թվականի հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930