Օրվա լրահոսը
«Բացահայտվել է ՀՀ պետականության դեմ նախապատրաստվող հանցագործություն, արդյունավետ գործած իրավապահներին ներկայացրեք պարգեւատրման»․ Փաշինյան
«Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես պիտի փորձենք վստահելի ձեւով ձեւակերպել»։
Հրայր սարկավագը կալանավորվել է երկու ամսով
«Բայց դատական իշխանության վրա հաշվարկ անելը, կարծում եմ, միամտություն կլինի»,- ասաց պաշտպանը։
Ուժեղացված հսկողություն՝ ԵԽ-ի շենքի ներսում և շրջակայքում․ Զելենսկին եկել էր Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ, ՌԴ-ի դեմ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու
Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ ուղերձ ունեք Վրաստանին, Վոլոդիմիր Զելենսկին խուսափեց պատասխանել՝ ներողություն խնդրելով, որ չի կարող հարցերի պատասխանել։
Գործարար Տիգրան Գալստյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով
Քիչ անց դատարանը կհրապարակի նաև Հրայր սարկավագի խափանման միջոցի հարցով որոշումը։
Կարգալույծ արված հոգեւորականը, որը Փաշինյանի համակարգող խորհրդի անդամ է, բացահայտել է, թե ինչպես են մտադիր հասնել կաթողիկոսի փոփոխությանը
Կարգալույծ արված քահանան առաջինն է դիմել Փաշինյանին կաթողիկոսի փոփոխության համակարգող խորհրդում ընդգրկվելու համար, արդեն զրուցել են վարչապետն ու ինքը: Եվ բացատրել է, թե ինչպես են ծրագրում փոխել կաթողիկոսին: Նախ Ազգային-եկեղեցական ժողով կհրավիրեն՝ հենց իրենք. «Մենք՝ որպես այս ազգի զավակները, այս եկեղեցվո զավակները, մենք հետևաբար ներկայացնում ենք Ազգային-եկեղեցական այս ժողովը, և մենք ի զորու ենք, երբ որ կունենանք մեր ժողովրդի հավանությունը, գործընթացը սկսել և հասնենք այդ նպատակին: Շատ հեշտ է, այդքան բարդ չէ»:
Երբ բիզնեսները խլելու կամ ճնշելու մի քանի օրինակ հաջողվում է, այն աստիճանաբար տարածվում է ամբողջ գործարար միջավայրի վրա՝ հող նախապատրաստելով կապիտալի արտահոսքի համար. «Փաստ»
Հարցն այն է, որ գլոբալ առումով ներդրումների և գործարարության ամենամեծ խոչընդոտը հենց Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն են։ Ընդհանրապես, ՔՊ-ական իշխանությունը: Այս իշխանությունը, նեղ անձնական, նեղ քաղաքական ու էլեկտորալ շահերից ելնելով, գործի է դնում մի կողմից՝ հարկային խիստ ու անընդհատ խստացվող վարչարարությունը, իսկ մյուս կողմից էլ՝ տնտեսական լծակները, որպեսզի ճնշի կամ խեղդի իրեն ոչ ցանկալի տնտեսվարողներին։
Լեւոն Տեր-Պետրոսյանը երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանո Սիրադեղյանի ասած՝ «շատ կարդացած, քիչ հասկացած» մարդկանց միջավայրում. դիմանկար ըստ Փաշինյանի
Լինելով ԿԳԲ-ի հետ համագործակցող անձ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ–ի ազդեցությամբ գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով
«Ռևանշիստների» հարցերը լուծելուց հետո, Փաշինյանը պետք է կատարի մեկ այլ քաղաքական «տնային աշխատանք», որն առնչվում է նաև նրա թիմին՝ գրել է ադրբեջանական լրատվամիջոցը. «168 ժամ»
Ադրբեջանական caliber.az–ն էլ հավելել է, որ ներկա պահին օրակարգային հրատապ հարցը մեկն է՝ «արդյո՞ք կձերբակալվեն և քրեական պատասխանատվության կենթարկվեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն:
«6 տարի քննել են, հենց հիմա է ակտիվացվել: Վանաձորի նախկին քաղաքապետի գործով ոչ մի ապացույց չունեն». պաշտպան. «Հրապարակ»
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի նկատմամբ նյութեր էին նախապատրաստում 2018-ից սկսած, սակայն որեւէ կոնկրետ քայլ չէին արել, եւ միայն հիմա, երբ նախօրեին նա հայտնվել էր Սամվել Կարապետյանի տան մոտ` ի պաշտպանություն իր վաղեմի ընկերոջ, հետո էլ` դատարանի բակում, հիշել եւ թարմացրել են այս քրգործը։
Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց նույնացնում են պետության հետ. պետական հողերը «разбазаривать» անելը չի նշանակում, թե դուք եք պետությունը. «Փաստ»
Երբ Նիկոլն ու նրան շրջապատողները «Սերժ էին մերժում» և մուննաթով խոսում, ուրեմն՝ պետության դե՞մ էին դուրս եկել, պետության հե՞տ էին այդպես խոսում: Նույնը, երբ Փաշինյանն իր թերթում Ռոբերտ Քոչարյանի դեմ «նյութեր» էր գրում, քարկոծում էր, պետության դե՞մ էր գրում:
Հայաստանի շուրջ վտանգները բազմապատկվում են ոչ միայն արտաքին գործոնների, այլև՝ ներսում ընդունվող սխալ որոշումների, պառակտիչ քաղաքականության և ռազմավարական միտք չունեցող կառավարիչների հետևանքով. Վիտալի Մանգասարյան. «168 ժամ»
Տեսանելի ռիսկերից առաջինը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումներն են: Եվ Ադրբեջանը շարունակում է կիրառել ճնշման քաղաքականություն՝ փորձելով ոչ միայն ճանապարհային հաղորդակցություն ապահովել դեպի Նախիջևան, այլև միջազգային իրավունքին հակառակ՝ վերահսկողություն հաստատել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վրա։
«Ենթադրենք, թե իշխանափոխության պլան եք բացահայտել, այ իմ 18 թվի իշխանափոխության աննկուն հերոսներ, ո՞վ ասաց, որ ձեզ կարելի էր իշխանափոխություն անել, ուրիշներին` ոչ». «Հրապարակ»
Մահափորձի դեպքում ի՞նչ իմաստ ուներ հազարավոր մարդկանցից խմբեր ստեղծելը, ճանապարհներ ու կամուրջներ փակելու սխեմաներ մշակելը: Դրա համար մի քանի քիլլերը բավական չէ՞:
Հեդոնիզմը, կարիերիզմը… եւ երջանկությունը
Կա երջանկության երեք մակարդակ: Առաջինում առկա է կենսաբանական բաղադրիչը՝ այս կամ այն հորմոնների առկայությունը: Դա, կոպիտ ասած, «կայֆն» է: Պարտադիր չէ, որ այդ «կայֆը» ստանան օրենքով արգելված կամ առողջության համար վտանգավոր եղանակներով: Ի վերջո, դա կարող է լինել շոկոլադի անմեղ սալիկը: Բացառված չէ նաեւ, որ, օրինակ, իշխանավորը, որը ժամը մեկ ասում է՝ «գյադեք, այս կողմ,
Սամվել Կարապետյան. Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը
Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։
Նիկոլ Փաշինյանը պետության նշաձողն իջեցրել է, բառի ամենաուղիղ իմաստով՝ սեռական օրգանների մակարդակի. «168 ժամ»
Կարելի է, իհարկե, որպես հակափաստարկ բերել տարիներ շարունակ օվկիանոսի այն կողմից հայհոյախոսությամբ հարյուր-հազարանոց լսարաններ հավաքող բլոգերին, որին, այո, լսում էին նաև այսօրվա պաշտոնական սեռաշեղվածությունից շոկ ապրողներից շատերը։ Բայց նմանություններով հանդերձ, սրանք տարբեր պարագաներ են, որովհետև մեկը սեփական սեռաշեղումը տարածում էր՝ որպես վիրտուալ ժամանց, երկրորդը դա անում է պետության ղեկավարի կարգավիճակում։
Սրբազանն ու հայրենակիցները հաջորդ քաղբանտարկյալներն են. Րաֆֆի Հովհաննիսյան
Եթե դատապարտումը չհասնի գործի, եւ Հայոց պատմության սույն անհոդաբաշխ հղումը շարունակի մի ողջ Հայրենիքի անձնատրությունը՝ վա՛յ մեզ եւ մեր ոսկեղենիկ ժառանգությանը։
Իշխող վարչախումբը, իր ղեկավարին առաջնորդութեամբ, Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ դէմ քաղաքական քարոզարշաւի բառամթերքը վերածեց գռեհկութեան. «Հորիզոն»
Ամբողջատիրութենէ դէպի բռնատիրութիւն իր ճանապարհին, գործող վարչախումբը իր գործողութիւններով փաստացիօրէն կը կաշկանդէ մարդկային ազատութիւնները եւ այլախոհներու ու ընդդիմադիր շարժումներու հանդէպ կը կիրառէ անհամաչափ բռնարարքներ։
Կարծես ամեն ինչ ապացուցված է, կա դատարանի վճիռ: Ավելին, արդեն իսկ որակում էին տալիս՝ ահաբեկչություն. «Փաստ»
Եվ վերջապես, քաղաքական պայքարի, իշխանափոխության գործիքակազմը, այդ թվում՝ փողոցներ փակելը և այլն, մարդկանց ապստամբելու իրավունքն ու զինված հեղաշրջումը, առավել ևս՝ ահաբեկչությունը տարաբևեռ բաներ են:
«Այնտեղ թլպատության մասին խոսք չկար, որը կրկին վերագրել են իրենց, չեմ հասկանում՝ ինչո՞ւ». «168 ժամ»
Թե ինչ կապ ուներ Տեր Զարեհի գրառումը Փաշինյանի թլպատված լինել-չլինելու հետ, որ Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել դա ապացուցել, երևի միայն Փաշինյանն ու Վահագն Ալեքսանյանը կիմանան: Նրանք հերթական խայտառակ վերնագրերը տվեցին հատկապես ադրբեջանական մամուլին։
Այս գործին իրավաբանական տեսանկյունից լուրջ վերաբերվել հնարավոր չէ. Արամ Օրբելյան
Բագրատ Սրբազանի տրամադրությունը դատական նիստի ժամանակ լավ է եղել
Լիդյա Մանթաշյանը կալանավորվեց երկու ամսով
«Սրբազան Պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով, հայտնում է «Սրբազան պայքար» էջը։
Երբ դու տեսնում ես իրանաիսրայելական 12-օրյա բախումն ու լարվածությունը, եւ տեսնում ես, թե դրան զուգահեռ ինչով է զբաղվել Հայաստանի ոչ բարով իշխանությունը, վարչախումբը, պատկերը միանգամից պարզ է դառնում․ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար
«Ամեն ինչ շարունակաբար արվելու է, որպեսզի ժողովրդին ընդհանրապես շեղեն մեր օրակարգից։ Համար մեկ օրակարգն այսօր Հայաստանի համար դա անվտանգային միջավայրի խնդիրն է։ Եվ երբ դու տեսնում ես իրանաիսրայելական 12-օրյա բախումն ու լարվածությունը, եւ տեսնում ես, թե դրան զուգահեռ ինչով է զբաղվել Հայաստանի ոչ բարով իշխանությունը, վարչախումբը, պատկերը միանգամից պարզ է դառնում։ Էդ մարդիկ նույնիսկ չեն
Միհրան Մախսուդյանը կալանավորվեց երկու ամսով
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով, հայտնում է «Սրբազան պայքար» էջը:
Աբրահամ Գասպարյան․ «Աշխարհում չկա որեւէ պետություն, որ շահագրգռված լինի Հայաստանի դիրքերի թուլացմամբ»
«Ամեն ինչ սկսվեց մտքի տեռորից, որի պարագլուխն է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը», – դատարանի առջեւ, որտեղ քննվում է Բագրատ Սրբազանին եւ մյուսներին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը, հայտարարել է լրագրող, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։ Գասպարյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի առաջնորդ է պահում ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը, այլ Թուրքիան։ «Ես բազմիցս եմ ասել, որ միակ
Դատարանը բավարարել է Արմեն Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը
Դիլեման այն չէ, որ կալանավորվեց, այլ այն, որ կալանավորվեց այլ Արմենի փոխարեն։ Քննիչները, դիտավորյալ, թե ոչ, սխալ էին զննել հեռախոսային խոսակցությունները և այլ անձի գործողությունները վերագրել են պաշտպանյալիս
Բագրատ Սրբազանի օգնականը ևս երկու ամսով կալանավորվեց
Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը ևս երկու ամսով կալանավորվեց։ «Սրբազան Պայքար»
«Սրիկան էլ ես դու, անհայրենիքն էլ ես դու»․ Սաղաթելյանը՝ Պապիկյանին, «Թղթի պլանը զավեշտ է»․ Էլինար Վարդանյան
«Իշխանությունը փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները։ Մարդկանց մեջ վախ սերմանելով, կոտրելով, բռնելով, ջարդելով՝ փորձում է պահել իր իշխանությունը։ Դրանք սահմանադրական կարգի տապալման գործընթացներ են։ Ինչ անում են, անում են օրենքից դուրս»։ Այս կարծիքով հանդես եկավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հաջակցություն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ «Սրբազան շարժմանը»։ Արձագանքելով ՔՊ-ականների կողմից «պետական հեղաշրջման
Դատական նիստին որևէ հիմք, որևէ փաստ չի ներկայացվել. Տիգրան Աբրահամյանը` Դավիթ Գալստյանի կալանքի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին իշխանությունը երկամսյա կալանքի տարավ: Դատական նիստին որևէ հիմք, որևէ փաստ չի ներկայացվել: Ավելին, նույնիսկ նրա ներկայությամբ ո´չ բռնության, ո´չ էլ առավել ևս` ահաբեկչական գործողությունների քննարկում չի եղել: Նրա մասով որևէ խնդրահարույց ձայնագրություն չկա: Բնականաբար այս հանգամանքը ո´չ քննիչին,
Արարատ Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Զրույցի ընթացքում անդրադարձ է