Օրվա լրահոսը

ԼՂ-ից տեղահանվածների համար ՀԿԵ-ն երկարաձգում է անվճար երթևեկության իրավունքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան: Ակցիան գործում է հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, որոնք Հայաստան են ժամանել սույն թվականի սեպտեմբերի 25-ից հետո: Ակցիայի ոչ լիարժեք երեք ամիսների ընթացքում դրանից օգտվել է 3200 քաղաքացի։ Ավելի վաղ նախատեսվում էր ակցիան ավարտել հունվարի 1-ին,

Սամվել Շահրամանյանն ընդգծել է բռնի տեղահանված ընտանիքներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը

Սամվել Շահրամանյանն այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ-ի գրասենյակ

«Մարդիկ թերի փաստաթղթեր են ներկայացնում, հետո նեղանում են, որ վիզա տալ մերժում են». Ստեփան Գրիգորյանը՝ դեսպանատան հերթի տեղը փողով ծախելու մասին

Վիճակագրական տվյալներ ենք ուսումնասիրել ու ինչն էր հետաքրքիր՝ մերժումների դեպքում շատ բարձր էր տոկոսը Վրաստան, Հայաստանի դեպքում՝ 12%-ի էր հասնում, մինչդեռ Բելառուսի դեպքում 1%-ի չէր հասնում, այն դեպքում, երբ մենք շատ ավելի ժողովրդավար ենք: Պարզվեց՝ այստեղ այլ պրոբլեմ կա՝ անփույթ փաստաթղթեր հավաքելու ավանդույթ ունենք:

«Շեշտը կդրվի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը». քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների լուծում կտրվի

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 2018 թվականին: Մինչ օրս դրանում պարբերաբար կատարվել են որոշ փոփոխություններ, բայց օրենսգրքի գործողությունների եւ գործնականում դրանում առաջացող խնդիրների ուղղությամբ մեծ ու համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն իրականացվել, թեեւ դրանց անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ Կառավարության կողմից հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության համապատասխան կետերով: Այս մասին

Ինչ է տվել Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը

Ստացվում է՝ ներմուծման դեպքում Հայաստան եկող ապրանքների մեջ արտոնյալ տոկոսադրույքով ապրանքների կշիռը կրկնապատկվել է, դրանք ավելի էժան են դարձել վերջնական սպառողի համար։ Բայց արտոնյալ տոկոսադրույքով ապրանքների արտահանումը նվազել է, հասել չնչին մակարդակի։

Պարզ է «պահմտոցի» թվացող այս «ապաքաղաքական» խաղի նպատակը՝ սպառնալ Հայաստանին և հայ ժողովրդին. հայտարարություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է կառուցողականության կոչերի ու հայտարարությունների շղարշի տակ զարգացնել ապակառուցողական գործելակերպ։ «Ադրբեջանական ապակառուցողականության մեխանիզմները չեն փոխվում։ Դրանք ներառում են անհիմն մեղադրանքներ միջազգային հանրության և նրա կարկառուն ներկայացուցիչների հասցեին, սպառնալիքներ Հայաստանին և հայ ժողովրդի հասցեին, ինչպես նաև «բարի կամքի» դրսևորման մասին լայն քարոզչություն։ Ադրբեջանն առաջին հայացքից «ապաքաղաքական»

Մահացել է «Արարատի» նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը. Shamshyan.com

Shamshyan.com. Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացել է Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը: Դեկտեմբերի 14-ին Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց սիրտ թոքային անբավարարության ախտորոշմամբ և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով ֆորում և ցուցահանդես է կազմակերպվել Թբիլիսում, նույնիսկ ընդունվել է կոչ. Վարուժան Գեղամյան

Եթե ունենայինք ազգային իշխանություն, ապա դեռ ֆորումից անցկացումից առաջ Հայաստանը Վրաստանին դիվանագիտական ուղիներով կստիպեր նման բան թույլ չտալ

«Ի գիտություն ենք ընդունել». Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է Արմեն Աշոտյանի վերաբերյալ Թագուհի Թովմասյանի նամակին

Աշոտյանի կալանավորումը հիմնավորված չէ, քանի որ ներգրավված կողմերի վրա ազդեցություն գործադրելը հաստատող ապացույցներ չկան

Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Մ.-ի և նրա մատնանշած անձի օգտին ապօրինի անգործության համար ստացել է կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ

Այսօր տոնական միջոցառմամբ կմիացվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

Հայաստանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները տեղի կունենան

Ելիսեյան այգիների մի հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։ Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։ «Ազնավուր» հիմնադրամ

Մագնիտսկու ցուցակին Հայաստանը չի միացել. Բորելի հայտարարությունը խմբագրվել է

ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը ՀՀ-ն չի միացել, «Sputnik Արմենիա»-ին ասել է ԱԳՆ խոսնակը: Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Բայց դեկտեմբերի 4-ի որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»

Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։ Փոխվարչապետը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, խմբի նախագահ Վահե Բադալյանի և «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մասնաշենքում, այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի գրասենյակներ։ Շրջայցից հետո փոխվարչապետ Խաչատրյանին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ և դրա

Ըստ UNICEF-ի՝ ԼՂ-ից Հայաստան ժամանած ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներից 30 հազարը երեխաներ են

 «Ամերիկայի ձայն». UNICEF-ի հայաստանյան գրասենյակը հրապարակել է հաշվետվողական զեկույց, ուր անդրադարձել է Հայաստանում նոյեմբեր ամսվա ընթացքում կառույցի ցուցաբերած աջակցությանը: UNICEF-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ՝ երեխաներն ամենաշատն են տուժում հումանիտար ճգնաժամերից: «Համապատասխան ծառայություների հասանելիությունը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աջակցությունը, կրթությունը, սնուցումը, ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը, ինչպես նաև երեխաների պաշտպանությունը խիստ կարևոր են, որ նրանք կարողանան ստանալ անհրաժեշտ

Թող, ուրեմն, պետությունը գնա հանգստյան տուն, եթե մասնավորն ամեն ինչ ռիսկով պետք է վերցնի ու անի. Թաթուլ Մանասերյան. «Հրապարակ».

Այդ մշակույթին ես չգիտեմ, թե երբ Հայաստանը կհասնի, հավանաբար, հազարամյակի վերջում։

Փորձում են հարցի քննարկումը, լուծումը փոխանցել միջազգային հարթակներին: Ոչ մեկը քո փոխարեն քո հարցերը չի լուծելու. Նարեկ Գալստյան. «Փաստ»

Ռուսաստանը այս պահին փաստացի մեր դաշնակիցը չէ, բայց ուզում ենք լիարժեք դառնա մեր թշնամի՞ն, առանց այն էլ մոտ է այդ սահմանագիծը:

Ստացվում է` եկամուտների կեսից ավելին՝ գրեթե 8 մլն դրամը, Արմեն Ղուլարյանը խնայում է եւ հայտարարագրում 21 հազար դոլար, հակառակ դեպքում սա կոռուպցիոն ռիսկ է. «Ժողովուրդ»

Ղուլարյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կուտակվում են միայն աշխատանքի վարձատրությամբ, որն էլ կազմում է 13 մլն 229 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։

Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս հատվածներում, Ստեփանավանի ոլորաներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Ստեփանավանի ոլորաներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել

Ժողովրդավարությունն առավելություններ ունի, եթե՝ կա

Արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել նշելու, որ հայաստանյան քաղաքական ռեժիմը ամենեւին էլ ժողովրդավարական չէ: Վարչապետ Փաշինյանի՝ ավտորիտար կառավարման ապացույցները բազմաթիվ են: Դրանցից ամենակարեւորը երեքն են: Առաջինն այն է, որ մեր երկրում չի եղել եւ չկա իշխանության ճյուղերի բաժանում: Օրենսդիր մարմինն, ըստ էության, որեւէ ազդեցություն չունի ընդունվող որոշումների վրա եւ միայն «դակում է» կառավարության

ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը․ ազատ եւ անկախ մամուլը լռեցնելու, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակելու դատապարտելի գործելաոճ

Ստացվում է, որ ԿԿՀ անդամի թեկնածուի ընտրության սրահում (որտեղ բոլոր լրագրողները մշտապես լուսաբանում են տարբեր ընտրություններ), երբ լրագրողը հարց է տվել Արթուր Հովհաննիսյանին, նրա հետ քայլել ԱԺ միջանցքում, պետք է զրկվի ԱԺ մուտք գործելու իրավունքից:

Ինչպես բարձրացնել օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը

Հեմոգլոբինն էրիթրոցիտներում երկաթ (հեմ) պարունակող սպիտակուց է, որը թթվածին է հասցնում օրգաններին ու հյուսվածքներին և ածխաթթու գազը փոխադրում է թոքեր։ Հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է դրսևորվելով հետևյալ ախտանշաններով՝ Հոգնածություն, դժվարաշնչություն, գունատություն, մաշկի դեղնավուն երանգ, վերջույթների սառնություն, թուլություն, գլխապտույտ, սրտի զարկերի արագացում, գլխացավ, ոսկորների ցավ, հոդացավ, ցավեր կրծքավանդակի, ստամոքսի շրջանում։ Հեմոգլոբինի ցածր մակարդակի (սակավարյունություն) պատճառները շատ

«Անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ»․ իրականության ու Փաշինյանի հայտարարությունների խզվածքը․ «Փաստ»

Նրան, ի դեպ, ոգևորված ծափահարում էին Արցախում… 2019-ին… օգոստոսին…: Ծանր նստեցին այդ ծափերը բոլորիս ու առաջին հերթին հենց արցախցիների վրա՝ պատերազմ, հայրենազրկում, Փաշինյանի կողմից Արցախի ուրացում, Արցախի հայաթափում, Արցախն ադրբեջանական հանցախմբին նվիրել…:

Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. ըստ մասնագետների` մեր երկիրը բավականին հարմար է  ֆիլմատադրության համար. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնում է. Ինչպես և ակնկալում էի, Կինոյի օրենքում կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար: Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր  ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր:  Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728