Օրվա լրահոսը

Երկամարտի յոթ մեդալ՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Քաթարում օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող ծանրամարտի Grand Prix մրցաշարի եզրափակիչ օրը մրցահարթակ մտած մեր գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը կանգնեցին  պատվո պատվանդանի 1-ին եւ 2-րդ աստիճանին։ Լալայանը երկամարտի 441 կգ արդյունքով ճանաչվեց հաղթող, իսկ Մարտիրոսյանը 430 կգ արդյունքով դարձավ երկրորդ մրցանակակիր։ Մեր հավաքականն ընդհանուր առմամբ հաջող է հանդես եկել։ Պայքարի մեջ մտած 10

ՄԻՊ-ն այցելել է գերությունից վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14֊ին և 15-ին այցելել են գերությունից վերադարձած անձանց: Նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Տիգրան Խաչատրյան. Հայաստանը մեծապես կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի դերը ՄԱԿ շրջանակներում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը

Tert.am. Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը: Այդ մասին հայտնել է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։ Նա գտնվում էր Նաիրի բժշկական կենտրոնում: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել: Արա Մարտիրոսյանը 46 տարեկան էր։

Նորավան-Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Նորավան-Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթեւեկության համար։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, կատարում է մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Նիկոլ Փաշինյան. Այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար

Վարչապետը հանդիպել է օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ

ԱԱԾ-ն որոնում է` ՀՀ ոստիկանության վարչությունը «5 րոպեից պայթեցնելու» ահազանգ տված քաղաքացուն

Քաղաքացին հրաժարվել է հայտնել իր գտնվելու վայրը, միայն ասել, որ նման բովանդակությամբ ահազանգ տվել է, քանի-որ բողոքում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատանքից Aravot.am-ի տեղեկություններով՝  դեկտեմբերի 13-ին քաղաքացի Ա. Խ.-ն զանգահարել է Ոստիկանություն եւ հայտնել, որ հինգ րոպե հետո պայթեցնելու է ՀՀ ոստիկանության վարչությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Ա.Խ.-ն  հրաժարվել է հայտնել իր գտնվելու վայրը, միայն ասել, որ

«Մեր ժողովուրդը թեւակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի»․ լույս է տեսել Տիգրան Հայրապետյանի նոր գիրքը

Լույս է տեսել քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հոդվածների ու վերլուծությունների 4-րդ հատորը՝ «Անապատի հազար տարի» գիրքը։ Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Այս հատորում հեղինակը վերլուծում

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար

Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր): Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն

Գյումրի ժամանեց նաև վարչապետը․ ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց քաղաքական ժողովն անցկացնել այս քաղաքում

Տեղեկացրել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովն այս անգամ տեղի է ունենալու Գյումրիում։ Այն նշանակված է վաղը, տեղի կունենա «Կում կումա» ռեստորանային համալիրում։ Այսօրվանից սակայն քաղաքական ողջ էլիտան՝ ՔՊ-ական նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, պատգամավորներ հերթով ժամանել են Գյումրի։ Քաղաքի պատական միջուկում արտասովոր եռուզեռ է․ մինչ Գյումրու «Կումայրի արգելոց թանգարանի» ցուցասրահում մտավորականները նշում էին Մինաս Ավետիսյանի

Անահիտ Մանասյանը կարևորել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումների անցկացումը

Եռօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը` նշելով, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրում

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը

Նաիրա Զոհրաբյան. «Դիվերսանտներին Բաքու վերադարձնելու օրինական երեք տարբերակ կար. պատիժը պետք է Բաքվում կրեին, դատարանը վճիռը պետք է փոխեր, նախագահը պետք է ներում շնորհեր: Ոչ մեկը չի ապահովվել»

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հենարան» ակումբում անդրադարձավ փոխանակության արդյունքում 32 հայ գերիների վերադարձին: «Ես շատ ուրախ եմ, որ ռազմագերիները վերադարձել են: Բայց ես չգիտեմ, թե ինչի է դա ներկայացվում որպես Ալիեւի կողմից մեծ ակտ՝ հաշվի առնելով, որ Ալիեւը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթներից մեկը. կրակի դադարեցումից հետո  անհապաղ բոլորը՝

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհատվածի շինաշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ և  ծանոթացել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ»  ծրագրի՝ Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհատվածի շինարարական աշխատանքներին: Ծրագրի  շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին։ Պատվիրատուի հանձնարարությամբ աշխատանքները սկսել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի՝ Ներքին Բազմաբերդ համայնքի մերձակայքից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Աշխատանքների արդյունավետ կազմակերպման շնորհիվ կարճ ժամանակահատվածում

Նոր քրեական հետապնդո՞ւմ Ավետիք Իշխանյանի նկատմամբ

Aravot.am-ի տրամադրության տակ տեղեկություն է հայտնվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնում կատարված համեմատական ստուգմամբ, պարզվել է՝ առանց բաժին մուտք անելու, ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից սեպտեմբերի 21-ին, ՀՀ ՔՕ-ի 330 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված վարույթի քարտը, այն մասին, որ՝ «Ավետիք Իշխանյանը, քաղաքական հայացքներով

Առանցքում հայ-չինական հարաբերություններն են

Գիտագործնական սեմինար-քննարկում ԵՊՀ-ում

«Կրակմարիչները դեպքից հետո իմ գլխու չեն բերվել». «Ազատի» զորամասի գործով Գոռ Աղեկյանը տվեց գնդապետ Արգամ Գեւորգյանի անունը

Մառլեն Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ իր իմացած բոլոր տեղեկությունները հայտնել է քննիչին, դրանք բոլորը անտեսվել են. «Ինչը որ կա, ես ասել եմ, ոչ մի տեղ չկա, չի երեւում: Հիմա էլ ասեմ՝ դրա՞ն խոչընդոտեն»:

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ապարանում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը: Այն կառուցվել է Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքի  բնակարանային ապահովման խնդիրը լուծելու նպատակով: Վարչապետը շնորհավորել է բոլորին  բազմաբնակարան շենքի կառուցման առիթով և իր

Մուսալեռի դպրոցում արձանագրված թունավորման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարույթի շրջանակներում կպարզվեն կատարվածի բոլոր, այդ թվում՝ թունավորում լինելու կամ չլինելու, կիրառված նյութի բնույթի հետ կապված հանգամանքները. Գոռ Աբրահամյան

Ի՞նչ են պատմել Բաքվի գերությունից վերադարձածները պատգամավոր Դավիթ Առուշանյանին

Aravot.am-ն այսօր ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկատվության է տիրապետում, ինչպիսի՞ առողջական վիճակում են Բաքվի գերությունից վերադարձած մեր զինծառայողները, ի՞նչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք։ Հիշեցնենք, որ պատգամավորը նրանց դիմավորողներից մեկն էր։ Դավիթ Առուշանյանն ասաց․ «Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել, բոլորիս աչքը լույս լինի, մեր տղաներն արդեն տանն

Աղբատար մեքենայի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններ էին ձեռք բերել հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին թմրամիջոցների և արգելված իրերի հնարավոր փոխանցման մասին։ Օպերատիվ տեղեկությունների իրացմամբ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում,  համապատասխան վայրում դարանակալած ծառայողները նկատել են, որ աղբահեռացման նպատակով հիմնարկ մուտք գործած աղբատար մեքենայի վարորդ Ա․Պ․-ն մոտեցել է մասնաշենքերից մեկի մոտ

1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք է կանխվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի Հանրապետության օդային սահմանով սահմանված կարգի խախտմամբ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեպքերը։ Համատեղ բացահայտվել է ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափի գումարի մաքսանենգության դեպք: Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՊԵԿ ՄԴՊ վարչության

Ստրասբուրգում Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետի 400 աշխատանք է ներկայացված

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող՝ Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները դուրս են գրվել հիվանդանոցից

Աշակերտը գազի բալոն է բերել դպրոց, փչել դպրոցի միջանցքում, որի հետևանքով 10 աշակերտի ինքնազգացողություն վատացել էր

«ՀՀ մարզերում հասանելի դարձնել առողջ ապրելակերպը». հանդիպում ֆիթնեսի  բնագավառի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչների, Երևանում և ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության այլ աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին

Կոռուպցիան արմատախիլ անելու գործում առկա է քաղաքական կամք. Սասուն Խաչատրյան

Կոմիտեի նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ անել հնարավորը օր առաջ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար և համոզմունք հայտնել, որ այդ գործում դեմոկրատական աշխարհը այսուհետ ևս կօժանդակի մեր երկրին։

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728