Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են պատմել Բաքվի գերությունից վերադարձածները պատգամավոր Դավիթ Առուշանյանին

Դեկտեմբեր 15,2023 18:45

Aravot.am-ն այսօր ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկատվության է տիրապետում, ինչպիսի՞ առողջական վիճակում են Բաքվի գերությունից վերադարձած մեր զինծառայողները, ի՞նչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք։ Հիշեցնենք, որ պատգամավորը նրանց դիմավորողներից մեկն էր։

Դավիթ Առուշանյանն ասաց․ «Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել, բոլորիս աչքը լույս լինի, մեր տղաներն արդեն տանն են՝ Հայաստանում են՝ իրենց ընտանիքիների ու հարազատների հետ։

Հուզիչ պահերի եմ ականատես եղել՝ մեր տղաներից մեկի կինը հղի է եղել, երբ ինքը գերի էր ընկել, իր երեխային չէր տեսել։ Նման հուզական պահերով լի էր տղաների ու հարազատների հանդիպումները։

Բանակցությունները երբևիցե չեն էլ դադարել․ մամուլում էլ մեր շատ գործընկերներ պնդում էին, թե գերիների հարցը մեր կառավարության օրակարգում չէ։ Այս ամենը ցույց տվեց, որ այդպես չէ, երբևիցե չի եղել բանակցություն, որևէ հարթություն, որ չքննարկվի գերիների հարցը, ուղղակի այդ ամենը հրապարակային չի եղել», -ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա նշեց գերությունից Հայաստան վերադարձած 32 հոգին հենց հատել են սահմանը, անմիջապես տեղափոխվել են հոսպիտալ՝ բուժզննության։

«Բժշկական բազմապրոֆիլ հետազոտություն են անցել, տղաներին ամբողջությամբ ստուգել են, նրանց հետ աշխատել են նաև հոգեբաններ՝ այդ վիճակից դուրս գալու համար, բայց ասեմ՝ առաջին հայացքից՝ ոչ մասնագիտական, տղաների տրամադրությունը լավ էր, ընկճվածություն չկար, Գյումրվա հումորով զրուցում էին։

Լուրջ առողջական խնդիրներ որևիցե մեկը չի ունեցել, եթե նրանց մոտ առկա լիներ առողջական խնդիր, միանգամից հոսպիտալացվելու էին։ Որևիցե մեկի մոտ ակնհայտ խնդիր չի եղել, բուժզննման ընթացքը շատ երկար է տևել։ Դրանից հետո գնացել են տուն։

Դրանից հետո գործընթացներ կան, քննչական գործողություններ են տեղի ունենալու, երեք տարի իրենք եղել են Ադրբեջանում, պարզելու են՝ գերեվարման գործընթացը ինչպես եղավ, բայց տղաների հետ որևէ հետագա ընթացք չկա, այսինքն՝ քննչական կոմիտեն, ռազմական դատախազությունը նրանց հետ զրույցներով, տեղեկատվություն ստանալով՝ փորձում են հասկանալ պատկերը։ Հասկանալի գործընթաց է, 3 տարի գերի են եղել, այդ պրոցեսները միանշանակ անցնելու են»։

Դավիթ Առուշանյանը զրուցել է գերություն վերադարձած մեր զինվորականների հետ։ Նրանք պատգամավորի հետ կիսվել են, որոշակի դրվագներ պատմել գերությունից։

«Պատմում էին, որ «Կարմիր խաչը» շատ լուրջ աջակցություն է ցուցաբերել իրենց։

Ի սկզբանե, երբ գրանցվել են « Կարմիր Խաչի» կողմից, պարբերաբար զանգել են հարազատներին «Կարմիր խաչի» միջոցով, թե՛ նամակներ են փոխանակել, ծանրոցներ։ Ինչ-որ խնդիրներ են ունեցել այնտեղ, օրինակ՝ հեռուստացույցի հետ կապված, «Կարմիր խաչն է» լուծել այդ խնդիրները։

Բնականաբար այն, ինչ կարելի է պատմել, պատմել են, ինչ կարելի է ասել, ասում են»,- ասաց պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ակնկալվում է, որ դուխով գերի հանձնվածներին Փաշինյանը կպարգևատրի և կշնորհի Հանրապետության հերոսի կոչումներ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031