Օրվա լրահոսը
«Ժողովրդավարության, ՏԻՄ գործունեության բռնաբարություն է հիմա տեղի ունենում Ալավերդիում, փորձում են բռնազավթել իշխանությունը». Գեղամ Մանուկյան
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես տեղեկություն չունեմ եւ չեմ կապվել: Հենց ունենամ, ձեզ անձամբ կտեղեկացնեմ»:
Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության
«Ինձ կալանքի կարող են տանել, բայց լռեցնել չեն կարող». Ավետիք Չալաբյան
Չունենալով ապացույցներ, ինձ փորձում են մեղսագրել արարք, որը բնության մեջ գոյություն չունի. դատարանում՝ դատական նիստի ընդմիջման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանն` անդրադառնալով «Ագրարային համալսարանի ուսանողների» գործին։ Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա նյութական շահագրգռությամբ իբր փորձել է Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավել քաղաքական գործընթացներին, մասնավորաբար, մասնակից դարձնել «Դիմադրության» շարժմանը։
Կադրային բարեփոխումներ՝ դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Վահագն Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից: Կարեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով
«էդ երբվանի՞ց եք դուք ՌԴ նախագահին վերապահել ՀՀ անունից որոշումներ կայացնելու եւ հանդես գալու իրավունքը, էդ նորությո՞ւն է». Արծվիկ Մինասյան
Հայկ Կոնջորյանն էլ ասաց, որ ընդդիմության՝ աշխարհի վերաբերյալ քարտեզը իրականության հետ չի բռնում, դրա համար ժամանակավրեպ է. «Դա մոտավորապես նույնն է, որ Թումանյան փողոցից ուզեք գնաք Տիչինա, մեքենայի նավիգատորով ուզեք գնաք, բայց Մեծ Հայքի քարտեզը ներբեռնեք, չի ստացվի, ուրիշ տեղ կգնաք»:
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով նոյեմբերին իրականացվել է 55.7 մլն գործարք
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 55.7 մլն գործարք` 1285.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.2 մլն գործարքով կամ 8.2%-ով, իսկ արժեքային` 269.7 մլրդ ՀՀ դրամով կամ 26.5%-ով: ՊԵԿ
«Երբ փողոցում միամիտ հանդիպում ենք,մեծ հարգանքով-պատվով գալիս են մեզ բարեւում են». Վիլեն Գաբրիելյանը՝ իրենց խարույկի վրա «վառողների» մասին
Պառլամենտարիզմը պաշտպանեց ՔՊ-ական պատգամավորը՝ ասելով, թե ընդդիմադիրները խփում են պառլամենտարիզմի մշակույթին, որովհետեւ գալիս են այստեղից սկզբունքային ելույթներ են ունենում, երբ կամերաները անջատում են, այդ սկզբունքայնությունը ոչնչանում է:
9-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Իննամյա դուստրը տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն:
«Եթե ձեզ թվում է, որ ձեր խիղճը մաքուր է, ուրեմն դուք հիշողության հետ կապված խնդիրներ ունեք». Բաբկեն Թունյանը՝ Արծվիկ Մինասյանին
Մարիա Կարապետյանն ասաց. «Անկախություն են հռչակել ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը: Հետեւաբար, հարգանքով պետք է վերաբերվել այս երկու սուբյեկտների որոշումներին: Ըստ նպատակահարմարության չի կարելի մի օր Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ համարել, մյուս օրը չհամարել ու ասել, որ պարզապես ՀՀ-ն է հեռացել այդ որոշումից: ՀՀ-ն նույնպես հեռացել է»:
Նոր ոսկե մեդալ ոսկյա ձայնին
Դեկտեմբերի 1-ին ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ իր բարեգործական գործողությունների համար «LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC» Ֆրանսիական հեղինակավոր հաստատության կողմից, որը հիմնադրվել է 1946 թվականին։ Այն պարգևատրում է համաշխարհային մասշտաբով հանրային եզակի մարդկանց և անհատականություններին: Նրանց թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի
Մեսրոպ Առաքելյան․ «Իշխանությունը վախենում է սեփական համայնքում համայնքի շենք մտնել առանց ոստիկանների»
Մեսրոպ Առաքելյան․ «Ոստիկանությունը փորձում է զոռբայությամբ իշխանությունը խլել «Ապրելու երկրից
Ինչու լսումներ չեք կազմակերպում․ Անահիտ Բախշյանի նամակն ԱԺ նախագահին
Բաց նամակ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հարգելի պարոն Սիմոնյան Սույն թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում մեր հանդիպման ժամանակ, որին ներկա էին 1999թ. Հոկտեմբերի ահաբեկչության զոհերի հարազատները, ես հարցրեցի, թե ինչո՞ւ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում լսումներ չեք կազմակերպում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների մասով վերաբացված գործի ընթացքի մասին, մի՞թե մեր երկրի
«Մենք ձեզ փրկում ենք, պարո՛ն Մինասյան, որովհետեւ դուք ձեր նախաձեռնության պատանդն եք այս պահի դրությամբ». Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
«Ձեր պատկերացմամբ, եթե այս օրենքը ընդունեինք, ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»: Արծվիկ Մինասյանը տեղից ասաց՝ բոլորին, ձեզնից սկսած: Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց. «Բոլորին: Ֆիքսեցինք: Շատ կարեւոր արձանագրում էր, թե չէ մարդիկ կան, ասում են՝ դուք պրոռուսական ընդդիմություն եք, ես այդքան չէի հավատում»:
«Քաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին»
Դեկտեմբերի 1-ին Բրյուսովի համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին փորձել են կալանավորել, սակայն նրա պաշտպանների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ դեռևս սահմանափակվել են «վարչական հսկողություն» կիրառելով։ Ց․Ակոպյանին մեղադրում են այն բանի մեջ, որ նա, լինելով ֆակուլտետի դեկան, բացակա դասախոսի փոխարեն ինքն ընդունել է քննությունները և գնահատել ուսանողի իր ստորագրությամբ, իր անունով, ինչը հանցագործություն որակելն անհեթեթություն է։ Ակհնայտ է,
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակոցից միջանցիկ գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գերասիմ Առաքելյանը: Նույն օրը բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Նկատի ունենալով, որ
Արկադի Թամազյան․ Նույնիսկ մեր ավագանիներին թույլ չէին տալիս շենք մտնել
Արկադի Թամազյանի խոսքով, համայնքապետարանում ՔՊ-ի հետ է նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որի՝ այնտեղ գտնվելու համար ինքը որեւէ հիմք չի տեսնում։
Հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում
Դեկտեմբերի 5-ին, ժամը 04:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։59-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են առաստաղից
«ՔՊ-ն ուղերձ փոխանցեց, թե մոռացե՛ք ինչ ենք խոստացել, մենք անում ենք այն, ինչ այս պահին պետք է՝ սեփական աթոռները պահպանելու համար». Արծվիկ Մինասյան
«Ո՞ւմ նկատի ունեիք, որ ասում էիք՝ իշխանության մաս է եղել, ինձ թվաց իշխանություն եմ եղել, տեղյակ չեմ այդ մասին». Ալեն Սիմոնյանը փորձեց ճշտել Արթուր Խաչատրյանից:
ԱՄՆ 60 սենատորներ ու ներկայացուցիչներ կոչ են անում մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին․ ANCA
«Ազատություն». ԱՄՆ 60 սենատորներ և ներկայացուցիչներ, միանալով դեմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի և Աննա Էշուի նամակին, կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին և մարդասիրական օգնությունը Արցախի փախստականներին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Մասնավորապես, Պադիլա- Էշու նամակում կոչ է արվում, որպես ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորում,10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին, և հավելյալ օգնության
Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին
Հիմա հերթական անգամ իշխանությունները փորձում են իրենց զոռբայությամբ իշխանությունը խլել»,-լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիրմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Այս տարբերակը չի կարելի անվանել հարցի լուծում: Քաղաքը բեռնաթափելու ծրագիրը պետք է լինի Հայաստանին համաչափ. Նարե Արամյան. «Հրապարակ»
Սպասվո՞ւմ է առաջիկայում ինչ-որ տեսանելի գործողություն, թե՞ կտոր-կտոր լուծումներ ենք տալու` խորացնելով խնդիրները:
«Դուք եկել էիք՝ մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում եւ ուրախանում դրա վրա, խորոված անում». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Արթուր Խաչատրյանը հարցրեց կարո՞ղ է դա ընկալել՝ որպես բաց շանտաժ՝ քանի որ սահմանադրությամբ իրենց վերապահված պաշտոններից հետ են կանչել իրենց մարդկանց, իրենք այսպես շարունակելու են ընդդիմության բոլոր նախաձեռնությունները սպանել: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ոչ, քանի որ ընդդիմադիրների նախագծեր կան, որ օրենք են դարձել. «Մեր ընտրողները, մեզ սատարող մարդիկ իրենց ընտրած պատգամավորներից կարծում եմ գոհ են»:
«Ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ. «Փաստ»
«Արցախի համար պայքարել է պետք»
«Խաղաղության պայմանագրի» անվան տակ Փաշինյանը հերթական հակազգային գործարքն է եփում հայ ժողովրդի մեջքի հետեւում. Արմեն Աշոտյան. «Հրապարակ»
Թե ինչ է ստացվում, երբ Փաշինյանն Ալիեւի հետ ուղիղ է բանակցում, հայտնի է Դուշանբեի խորհրդանշական վերելակից․ մենք կորցրինք Արցախը։ Ուստի «լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը մոտ օրերս կայցելի Բաքու
«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների պետքարտուղարության հաղորդմամբ՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ կունենա երկրի պաշտոնական շրջանակների հետ՝ «երկկողմանի հարաբերությունների ամրապնդման» և «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության աջակցման» հետ կապված հարցեր քննարկելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վերջերս արձագանքել էր ԱՄՆ
ԱՄՆ-ում Արմեն Գրիգորյանն ու Լաուրա Կուպերը քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր
ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների
Եթե ոչ ընտրություններով, ապա…
Երեւանի ավագանու այս տարվա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը» եւ «Հանրային ձայնը», ավելի շատ մանդատներ ունեին, քան իշխանական ուժերը՝ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը»: Քաղաքապետ, այնուամենայնիվ, դարձավ ՔՊ ներկայացուցիչը: 2021 թվականին Վանաձորում կայացած ավագանու ընտրություններում հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, սակայն այդ դաշինքի ղեկավարը չդարձավ Վանաձորի քաղաքապետ: Նման բաներ տեղի ունեցան մի շարք համայնքներում, այժմ
Աղիների լվացման հնարավոր վտանգները, որոնք չարժե անուշադրության մատնել
Աղիների «լվացումը» կամ հիդրոկոլոնոթերապիան հեղուկով հաստ աղիքի ցիկլային լցումն ու դատարկումն է: Սովորաբար հաստ աղու լվացման համար օգտագործվում է մինչև 60 լիտր ջուր: Այս միջամտությունը երբեմն խորհուրդ է տրվում մարսողության բարելավման ու քաշի կարգավորման համար։ Մի փոքրիկ հետազոտությամբ գրգռված աղու համախտանիշ ունեցող պացիենտների շրջանում աղիների լվացումից հետո նկատվել է աղեստամոքսային խնդիրների բարելավում։ Աղիների լվացման այլ
Ադրբեջանի` խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Էդմոն Մարուքյան
«Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայող է մահացու վիրավորում ստացել: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խաղաղության ադրբեջանական ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից։ «Խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին

















































