Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեզ թվում է, որ ձեր խիղճը մաքուր է, ուրեմն դուք հիշողության հետ կապված խնդիրներ ունեք». Բաբկեն Թունյանը՝ Արծվիկ Մինասյանին

Դեկտեմբեր 05,2023 12:15

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ նիստում «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը քվեարկությամբ մերժելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ «Հայաքվեին» կողմ քվեարկած քաղաքացիների ուշադրությունն ուզում է հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա. «Վերամիավորման որոշումն ընդունվել է Սովետական միության տրամաբանության ներքո: Դրանից հետո անկախություն են հռչակել ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը: Հետեւաբար, հարգանքով պետք է վերաբերվել այս երկու սուբյեկտների որոշումներին: Ըստ նպատակահարմարության՝ չի կարելի մի օր Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ համարել, մյուս օրը չհամարել ու ասել, որ պարզապես ՀՀ-ն է հեռացել այդ որոշումից: ՀՀ-ն նույնպես հեռացել է»:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, հարցրեց, թե ի՞նչ նպատակ ունի «Հայաքվեի» նախագծի ընդունումը, ի՞նչ է այն տալու Հայաստանին, ի՞նչ ռիսկեր կարող են լինել. «Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որ պառլամենտարիզմը ոչնչացվում է, լեգիտիմություն չունի ՔՊ-ն, մոռացել է իր նախընտրական խոստումները, ես ուզում եմ հիշեցնել, որ բոլորդ էլ գիտեք՝ ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառով է տեղի ունեցել, ինչ պետք էր անել, որ տեղի չունենար, ինչ պետք չէր անել: Քանի որ խոսեցիք մոռանալու մասին, մի լավ խոսք կա՝ եթե ձեզ թվում է, որ ձեր խիղճը մաքուր է, ուրեմն դուք հիշողության հետ կապված խնդիրներ ունեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031