Օրվա լրահոսը
ԿԽՄԿ-ն Արցախից դուրս է բերել 220 մարդու դի, որոնցից շատերը զոհվել են Ստեփանակերտի մերձակայքում բռնկված հրդեհի պատճառով
ԿԽՄԿ-ն հայտնում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախից դուրս է բերել 220 մարդու դի, որոնցից շատերը զոհվել են Ստեփանակերտի մերձակայքում բռնկված հրդեհի պատճառով։ Հայաստան է տեղափոխվել նաև 124 վիրավոր և ծանր հիվանդ։
Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից
acba digital հարթակում արդեն հասանելի է հեռահար նույնականացման համակարգը։ Բիոմետրիկ նույնականացմամբ նոր գործառույթը պարզեցնում և հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից։ Րոպեների ընթացքում՝ առանց բանկ այցելելու ցանկացած վայրից և ցանկացած պահի գրանցվելով acba digital համակարգում, օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել Ակբա բանկի կողմից առաջարկվող բանկային և ոչ բանկային ծառայությունների փաթեթից. հաշիվ բացել, ներդնել
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ներկա են գտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը: ՀՀ կառավարություն
ԱՄՆ-ը ընդունեց «Հայաստանի պաշտպանության ակտ 2023թ.» օրինագիծ, որը մերժում է ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին
ԱՄՆ-ը ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023թ.» կոչվող օրինագիծ, որը մերժում է ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին։
Գյումրու «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը վերակառուցելու ցանկություն է հայտնել ռուսաստանաբնակ ճանաչված գործարարը
Գյումրու պատմական կենտրոնում՝«Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքը վերակառուցելու ցանկություն է հայտնել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Նա պատրաստվում է վերակառուցել այն բարեգործական հիմունքներով ու նվիրել Գյումրի քաղաքին։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա ասաց, որ
ԱԳՆ-ում ստորագրվել է Հայաստանի կողմից «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը
Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի կողմից «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Միջազգային արևային դաշինքի համահիմնադիր երկրների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ
Մանվել Գրիգորյանի կինն ակնարկեց, որ ամուսնու նկատմամբ յուրացումների շոուն կազմակերպվել էր 2020 թվականի պատերազմի պարտությունն ապահովելու համար
Մանվել Գրիգորյանի կինն անդրադարձավ պահածոների յուրացմանն ու շտապ օգնության մեքենաների շահագործմանը
Արարատի մարզում ավտովթարի է ենթարկել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. բախվել են Infinity-ն ու Hyundai-ն. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի վերջնամասում բախվել են Infinity ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական
Մայրն` Աննա Վարդապետյանի տեղակալն է, մի աղջիկը՝ Վարդապետյանի օգնականը, մյուս աղջկա պաշտոնն էլ Դատախազությունում զգալիորեն բարձրացվեց. hayastan.news
Երեկ Աննա Վարդապետյանը ընդունել էր ԵՊՀ ուսանողներին, որտեղ ասել էր հետևյալը․ «Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»: Հանուն ազնվության նկատենք, որ թվարկածների՝ բարեկամ, կուրսընկեր, դասընկերների շարքում ընկերուհի
Երևանը կունենա թարմացված գլխավոր հատակագիծ
Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված: Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ընդունել է ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է
Ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին՝ ըստ Արծվիկ Մինասյանի՝ 10 տարբեր քրեական հոդվածներ՝ սկսած իշխանության յուրացումից, ավարտված լիազորությունների չարաշահում
«Մի քանի բան հակաօրինական, անտրամաբանական է: Որեւէ մարմնի իրավունք չի վերապահված իր արձակուրդում գտնվելը բերի, իր լիազորությունների ժամկետի երկարաձգման հիմք դնի: Այդպես որ լինի, ԱԺ-ն կասի՝ ես ոչ թե 5 տարով եմ, այլ՝ 5 ու կես տարով, որովհետեւ ամեն տարի արձակուրդ ունեմ: Եթե նույնիսկ արձակուրդի ժամկետը հանենք, կավարտվեր հոկտեմբերին առնվազն»:
«Կասեցվելու մասին խոսք չկա, դասագրքերն ընդամենը ներկայացվել են փորձաքննության». ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը՝ ռուսական կողմի դժգոհությանը
Օրենքի համաձայն՝ ՀՀ դպրոցներում կիրառվող դասագրքերը, մեթոդական ուղեցույցները պետք է փորձաքննություն անցնեն
Ստացվում է, որ Նազիկ Ամիրյանն է ղեկավարել ու ուղղություն տվել ԵԿՄ-ին. Նազիկ Ամիրյան
Մանվել Գրիգորյանի կինը դատարանում ներկայացրեց իր ճառը
Արմեն Գրիգորյանը և ՀՀ-ում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ: Ա.Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում
Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 9-15-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ նոյեմբերի 9-ին։ ☑️ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություննները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Օլիվեր Վարհեիի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին ՀՀ-ի միանալու նշանակությունը
Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: ՀՀ-ԵՄ միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ընդգծվել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ համար 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների արդյունավետ իրականացումը: Տարածաշրջանային ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից նախարար Միրզոյանն ընդգծել է «Սևծովյան էլեկտրական մալուխ»
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ. պաշտպանների բողոքը մերժվել է
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է, և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։ Որոշումը դեռ չենք ստացել։
Լավագույն առաջարկը. «UNLIM» հետվճարային՝ անսահմանափակ ինտերնետ ամսական 4500 դրամով
2023 թ․ մայիսին Վիվա-ՄՏՍ-ը գործարկել «UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը կարճ ժամանակահատվածում դարձել է ամենասիրվածն ու պահանջվածն ընկերության ծառայությունների ցանկում։ Հաջողության գաղտնիքն ակնհայտ է՝ անսահմանափակ ինտերնետ՝ տեղական ու միջազգային զանգերի, SMS հաղորդագրությունների հետ միևնույն փաթեթում՝ առավել մատչելի սակագնով: «UNLIM»-ը նախատեսված է մեծ ծավալով ինտերնետ օգտագործողների համար, ովքեր սիրում են ներբեռնել կամ վերբեռնել տեսանյութեր, օգտվում են տարբեր
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն իր պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո է․ Գոգչյան
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Նա նաշել է, որ Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը. «Չեղարկմանն օրինական
ՌԴ Դաշնային խորհուրդը տարակուսած է ՀՀ դպրոցներում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացը կասեցնելու կապակցությամբ․ Յուրի Վորոբյով
Մեծ տագնապով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է այս գործընթացը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։
Փաշինյանը զբաղված է միայն մեկ գործով`իր վրայից մաքրել Արցախի կորստի և Հայաստանի անկախության վտանգման համար իր մեղավորությունն ու պատասխանատվությունը. Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր` նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական զարմանահրաշ հայտարարությունն է արել, ասելով. «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին
«Վիլյամ Սարոյանը եւ արվեստը» կոնֆերանսը կբացահայտի երգեր գրող, նկարող եւ այլ շնորհներ ունեցող Սարոյանին
Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ և ոչ միայն հայ արվեստի զարգացումը. «Օրինակ, ասում են՝ Վարդուհի Վարդերեսյանի «Ջոնին» կամ Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է»…Դրանք բեկումնային դեր են կատարել… Ի թիվս այլնի՝ կոնֆերանսի ժամանակ սպասվում են բացահայտումներ Սարոյանի Սարյանական եւ Սիրավյանական կերպարների մասին:
Հայաստանի ծանրորդները լուրջ հավակնություններ կարող են ունենալ աշխարհի երիտասարդական առաջնությունում
Վաղն առաջինը մրցահարթակ մտնելու է Ալեքսանդրա Գրիգորյանը:
Բորել. ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստան-Ադրբեջան բանակցություներին և խաղաղության պայմանագրի կնքմանը
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը
Անդրանիկ Քոչարյան․ «Այսօր առավոտյան խոսել եմ նաեւ Ջալալ Հարությունյանի հետ»
Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Եթե ունի պետական գաղտնիքի խնդիր, դա կարող է դառնալ խնդրահարույց: Ես չեմ կարող գնահատել, չգիտեմ: Այդ տեղեկատվությունը, որը հրապարակվել է, փոխանցվել է, ինչքան հասկացա, նախկին նախարար Դավիթ Տոնոյանի օրոք, եթե դա ունի գաղտնիության գրիֆ, բնականաբար, դա կարող է լինել խնդրահարույց»:
«Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունից դուրս գալու հարցով». Անատոլի Սիդորով
Հայաստանը մասնակցում է օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը եւ մշտական կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորմանը
«Այդ աճպարարությունը մեզ համար անընդունելի է». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Երբ ՀԱՊԿ-ից ասում են՝ մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք, որտե՞ղ էին իրենք պատրաստ, որտե՞ղ էին գալու կանգնեին, որտե՞ղ էին գործողություններն անելու, եթե իրենք ասում են՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը չի խախտվել: Ո՞նց թե չի խախտվել, Ջերմուկինը չի՞ խախտվել, մնացած տեղերում չի՞ խախտվել: Եթե սահմանը ամորֆ ինչ-որ բան է, ապա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը եւ ի՞նչն էր դիտարկելու»:
Ըստ էության, ես պետք է որպես վկա ցուցմունք տամ իմ իսկ գրառման մասին, այսինքն՝ ինքս իմ դեմ. Ավետիք Իշխանյան
Իսկ թե իմ ֆեյսբուքյան, սեպտեմբերի 19-ի գրառմամբ․ «Մահ դավաճաններին», ինչ և ում եմ նկատի ունեցել, այդ մասին ես կհայտարարեմ դատարանի դահլիճում
Լավ, բա էդ ամբողջ կառավարությունում մի ադեկվատ մարդ չկա՞ր. քանի կա «գրդոնը», ո՞ւմ է պետք մտածելը. Արմեն Եղիազարյան
Պարզվում է 2-րդ դասարանի դասագրքում մի շտրիխ կոդ, որը հղում է ինչ-որ մասնավոր կլինիկայի ֆեյսբուքյան գրառման՝ պետության կողմից չվերահսկվող բովանդակությամբ


















































