Օրվա լրահոսը

338 մլն 263 հազար դրամ՝ Երևանում բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացման համար

ՀՀ կառավարությունը 338 մլն 263 հազար դրամ կհատկացվի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 5-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման համար: Նոյեմբերի 9-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Տնտեսվարողը պետբյուջե է վճարվել 300 մլն դրամ՝ հարկերից խուսափելու վերաբերյալ վարույթով

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական

Մթնոլորտային օդի որակը հանրապետությունում

Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 2-8-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 5-ին և 7-ին։ ☑️ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություննները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ 🏭☁️Գյումրի, Արարատ, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի

Թուրքիայում փոքրամասնություններին պատկանող մամուլն աջակցություն չի ստացել

Ermenihaber. Թուրքիայում գործող մամուլի գովազդային կազմակերպությունը 2023-ին տեղի ունեցած վերջին խորհրդի նիստում այդպես էլ որոշում չի կայացրել երկրում բնակվող փոքրամասնությունների մամուլին աջակցություն տրամադրելու հարցում: Այդպիսով պարզ է դարձել, որ հայկական, հունական և հրեական մամուլին աջակցություն չի տրամադրվելու: Նմանատիպ գործելաոճ եղել էր նաև 2020-ին: Այս պահին կազմակերպությունը փոքրամասնությունների մամուլին գովազդ չի տրամադրում, սակայն 10 տարի ի

Զրո հանդուրժողականություն ոստիկանության կողմից մարդու իրավունքների ցանկացած խախտման նկատմամբ. ՀՔԱՎ

Ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնությունները, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, դրսևորումները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլև շարունակում են աճել, իսկ նման ապօրինություններ և մարդու իրավունքների խախտում թույլ տված ոստիկանության աշխատակիցները մնում են անպատիժ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտել և դատապարտում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը հանդիպել է ձուկ-ձկնամթերքի արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վահագն Հարությունյանը վստահեցրել է. Տեսչական մարմինը, որպես ոլորտը կարգավորող կառույց, անում է առավելագույնը արտահանման գործընթացը տնտեսավարողների համար հնարավորինս արագ ու անխոչընդոտ կազմակերպելու համար:

Էրդողան. «Ղարաբաղում բռնագրավման ավարտով տեսնում ենք, որ մոտեցել ենք տարածաշրջանում մնայուն խաղաղությանը»

«Ղարաբաղում ավելի քան 30 տարի շարունակվող բռնագրավման լիարժեք ավարտով տեսնում ենք, որ մեկ քայլ ևս մոտեցել ենք մեր տարածաշրջանում մնայուն խաղաղությանը։ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղղված պարտավորությունների կատարումն այս գործընթացը հեշտացնելու է։ Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը միմյանց կապելիք տրանսպորտային գծերի հնարավորինս շուտ հիմնումըռազմավարական կարևորություն ունի». Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողան: Region monitor

55․000․000 դրամի հարկային պարտավորությունների վերականգնում՝ հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթով

Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ևս մեկ դեպք։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարկային տեղեկատվության և

Կարգալույծ է հռչակվել Վրթանես քահանա Բաղումյանը

Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։ Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով:

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրի երկամսյա սոցիալական աջակցություն՝ ամսական 50000 դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի առաջարկությամբ՝ ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են  44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ «Այսօր նոյեմբերի 9-ն է, և ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր բոլոր քույրերի և եղբայրների

Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին են ներկայացվել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մեխանիզմները

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանն առցանց հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների և Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Հանդիպման նպատակն էր պարզաբանումներ ներկայացնել նոր հայեցակարգային նախաձեռնության վերաբերյալ, որի առնչությամբ ակնկալվում է Վենետիկի հանձնաժողովից փորձագիտական կարծիքը: Հայեցակարգով նախատեսվում է լուծումներ գտնել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական

Թաթուլ Պետրոսյան. «Մենք մտածում էինք, որ նոյեմբերի 9-ից հետո ավելի ծանր իրավիճակում չենք գտնվի»

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ դրանից հետո անցած ժամանակահատվածի մասին՝ ասաց. «Մենք, կարծես թե, մտածում էինք, որ դրանից ավելի ծանր իրավիճակում էլ չենք գտնվի: Բայց հետագա տարիները ցույց տվեցին, որ այս թուրքամետ իշխանությունները իրենց ծրագրերը մինչեւ վերջ իրագործելու ճանապարհ են անցել: Ես, որպես կանոն,

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, չնայած Արմեն Գրիգորյանի բացակայությանը. Մարիա Զախարովա

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, չնայած Արմեն Գրիգորյանի բացակայությանը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով` մասնակցության մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ ՀՀ ԱԽՔ–ն պատրաստվում էր մասնակցել, բայց հետո հայտարարվել է ժամանակացույցի փոփոխության մասին։ Մոսկվայում նկատել են, որ նա հանդիպում է Պետդեպարտամենտի ներկայացուցչի

«Փորձելու են արոտավայրեր ստանալը ներկայացնել որպես մեծ հաղթանակ, բայց հանձնելով ռազմավարական բարձունքներ, երկու միջպետական ճանապարհներ՝ դեպի Վրաստան ու Իրան»․ Հայկ Մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հիշեցրեց՝ Գևորգ Պապոյանը հպարտորեն ասում էր, որ իրենք հետ են բերելու մի քանի արոտավայրեր Տավուշի մարզում, բայց մոռացավ նշել, որ դրա դիմաց մենք զրկվելու ենք Տիգրանաշենից, ութ գյուղերից, ՀՀ-ն մեր բարեկամ Վրաստանին կապող երկու ճանապարհներից մեկից՝ առնվազն այն թողնելով ադրբեջանական վերահսկողության տակ։

Եղոյան. «Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրինք Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը Գործընկերներիս` Հայկ Կոնջորյանի և Սոնա Ղազարյանի հետ Եվրոպական խորհրդարանում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի հետ։ Քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Ներկայացրեցինք Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Երկուստեք կարևորեցինք Հայաստանի ժողովրդավարական զարգացումն ու ԵՄ հետ հարաբերությունների

Սիսիանում 3 անձի դանակահարելու համար մեղադրվող անձը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2023թ․ հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել

Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացավ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրույթը փոխակերպվեց «գոնե ստորագրածդ պահի՛ր» պահանջով. Աշոտյան

Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա: Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը: Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան

Նախանշվել են Իտալիայի և Հայաստանի զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։ Այնուհետև

«Հայկական Արցախի էջը փակել չի ստացվելու»․ լուռ երթ՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց դեպի ՀՀ ԱԺ

Երթի մասնակիցները կրում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերի անուններով պաստառներ։

Մետաքսե Հակոբյան. «Բակո Սահակյանը, եւ Արկադի Ղուկասյանը մեկ օր անգամ Արցախից չբացակայեցին, իսկ Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց, որ հայրենիքի նկատմամբ զգացումը կոմֆորտ կյանքը, ճոխությունները չեն, այլ հայրենիքի ցավ ու դարդով ապրելը»

Ռուբեն Վարդանյանը երբ եկավ Արցախ, սկզբում մեր համար անհասկանալի էր, որովհետեւ Արցախն այդքան դավաճանություններից հետո՝ արդեն դժվարությամբ էր մարդկանց ընդունում ու հասկանում: Անգամ, երբ նա սկսեց կտրուկ փոփոխություններից ու մեծ ծրագրերից խոսել, դեռեւս հասկանալի չէր: Բայց կարճ ժամանակ հետո Ռուբեն Վարդանյանը կարողացավ ցույց տալ, որ ինքը մեզնից մեկն է:

Արդյոք գովազդներում կարո՞ղ են օգտագործվել «ամենամեծ», «ամենաորակով», «լավագույն», «բացառիկ»  և նմանատիպ բառեր

Գովազդներում և այլ հրապարակումներում հաճախ  են օգտագործվում ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն»,  «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող բառեր (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ»  և այլն)։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ նման ձևակերպումները կարող են հանգեցնել հասարակության մոլորեցման կամ անտեղի համեմատության կատարման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, եթե՝ չունեն փաստական

«Թող գնդակահարեն, թող վառեն, ես էդ տղեն չեմ, որ նման բան անեմ». Պեմզաշենի սպանության գործով ամբաստանյալ

Պեմզաշենում 31-ամյա կնոջ և 8-ամյա, 12-ամյա երեխաների դաժան սպանության, եւ երեխաներից մեկի՝ 12-ամյա Կարինեի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու աղմկահարույց գործի դատավարությունը շարունակվում է: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Արկադի Բարսեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու: Արկադի Բարսեղյանի պաշտպանն ասաց, որ Արկադիին գյուղի բնակիչները գնահատում են դրական անձ, լավ են վերաբերվում, եթե ազատության մեջ լինի, մտավախություն

Արարատ Միրզոյանի խոսքը Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը Փարիզում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը Փարիզում: «Ես խորին ցավով հարգանքի տուրք եմ մատուցում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ մեր սիրելի գործընկեր Ն.Գ. պրն. Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին, ով կյանքից հեռացավ նոյեմբերի 7-ին՝ 72 տարեկան հասակում: Դեսպան Տեր-Ստեփանյանն ականավոր դիվանագետ էր, որն իր մեծ ներդրումն էր ունեցել

«Պետք է գնդակահարել՝ տեղում». Պեմզաշենում դաժանորեն սպանված երեխաների հոր պահանջը՝ դատարանում

Հայտնել ենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում ընթանում է Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 8-ամյա Սարգիսի եւ 12-ամյա Կարինեի դաժան սպանության աղմկահարույց գործի դատավարությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ գործը հարուցվել է 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող

Նախաձեռնությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին հնարավորություն կտրվի մինչեւ ՇՄԶ հավաստագիր ստանալը շարունակել մասնագիտական գործունեությունը

Ներկա իրավակարգավորումներով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները` 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները` 140 շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ/ կրեդիտ, դեղագործները` 100 ՇՄԶ կրեդիտ: Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման

Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համահունչ է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը. Զախարովա

Sputnik Արմենիա. ➖Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևոր դեր է խաղում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացման գործում, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ ➖Խումբը մեծ աշխատանք է կատարել և ավելի մոտ է փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլորին։ Բայց աշխատանքն ավարտին հասցնել չհաջողվեց, որովհետև «որոշ մարդկանց պակասում

Հայաստանի համար հասանելի կդառնան լրացուցիչ 24.3 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներ. ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել

2023թ. սեպտեմբերի 13-ից 25-ը կայացած ԱՄՀ առաքելության և հետագայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև աշխատանքային համաձայնություն է ձեռք բերվել ընթացիկ եռամյա Պահուստային ծրագրի երկրորդ վերանայման ուղղությամբ, որով Հայաստանի համար հասանելի կդառնան լրացուցիչ 24.3 մլն ԱՄՆ դոլար (18.4 մլն ՀՓԻ) ծավալով ֆինանսական միջոցներ՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով 72.9 մլն ԱՄՆ դոլարի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031