Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին են ներկայացվել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մեխանիզմները

Նոյեմբեր 09,2023 17:08

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանն առցանց հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների և Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:

Հանդիպման նպատակն էր պարզաբանումներ ներկայացնել նոր հայեցակարգային նախաձեռնության վերաբերյալ, որի առնչությամբ ակնկալվում է Վենետիկի հանձնաժողովից փորձագիտական կարծիքը: Հայեցակարգով նախատեսվում է լուծումներ գտնել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հզորացման և արդյունավետությունը բարձրացնելու, հանձնաժողովի ձևավորման կարգը կատարելագործելու և հանրային վերահսկողության մեխանիզմները բարելավելու համար` հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի վերջին տարիների ներկայացրած դիրքորոշումները:

Ներկայացվել են նախաձեռնության նախապատմությունը, պատճառները և հիմնական լուծումները, ինչպես նաև պրակտիկայում դատավորների կարգապահական պատասխանատվության վարույթներում Արդարադատության նախարարության դերակատարման հարցերը, նախարարության ու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հարուցած վարույթների վիճակագրությունը, ինչպես նաև խնդիրները, որոնք պրակտիկայում ծագում են այս ոլորտում և հիմք են հանդիսացել նախաձեռնությամբ Վենետիկի հանձնաժողովին դիմելու համար:

Զեկուցումներից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան և Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին են ներկայացվել լրացուցիչ պարզաբանումներ:

Վենետիկի հանձնաժողովը նախաձեռնության վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու է այս տարվա դեկտեմբերին:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930