Օրվա լրահոսը

ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.5 տոկոս

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ • իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %, • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11 %, • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %: ՀՀ կենտրոնական բանկ

«Դուք հաշվարկներ արե՞լ եք՝ այդ «խաղաղության խաչմերուկը» Հայաստանին ի՞նչ տնտեսական բարիքներ կպարգեւի»․ Արթուր Խաչատրյանի հարցը Վահան Քերոբյանին

Վահան Քերոբյանն ասաց, որ ինովացիոն ինդեքսի առումով գոհ չեն այն դիրքերից, որում Հայաստանը գտնվում է։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես

Սյունիք է ուղարկվել հումանիտար աջակցության հաջորդ փաթեթը. ՅՈՒՆԻՍԵՖ

Սյունիք է ուղարկվել հումանիտար աջակցության հաջորդ փաթեթը: Առաջիկա օրերին փախստական ընտանիքներին և համայնքային կենտրոններին մեր գործընկեր Հայկական կարմիր խաչի աջակցությամբ տրամադրվելու են 200 վերմակ, 90 ընտանեկան հիգիենայի պարագաների փաթեթ, վաղ մանկության զարգացման և ստեղծագործական նյութերի հավաքածու ավելի քան 500 երեխաների համար: Յունիսեֆ Հայաստան      

«Մեզ համար ամոթալի է, որ երկրի հարավային դարպասի շենք-շինություններն այդ վիճակում են գտնվում»․ ՊԵԿ նախագահը՝ Մեղրիի անցակետի կառուցման մասին

Պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ երկու տարվա համար մոտ 7,6 մլրդ դրամ է ծախսվելու Մեղրիի մաքսատան կառուցման համար։

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 475-ի

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 475 է, որից 332-ը երեխաներ են, 143-ը՝ մեծահասակ, 2 քաղաքացի հոսպիտալացված է, 302 քաղաքացի դուրս է գրվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Գարեգին Երկրորդն ընդունել է Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի դպրոցականներին

Դեռևս մեկ տարի առաջ մենաստանում մեկնարկել են հոգևոր և հումանիտար առարկաների դասընթացներ Ղազարավանի և հարակից գյուղերի դպրոցական երեխաների համար։

«ԼՂ համար նախատեսված մնացորդային գումարը տանք, որ ի՞նչ լինի, կարող է ինչ-որ մարդիկ աշխատավարձ են ուզում»․ ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարարն ասաց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է Հայաստանում թոշակ ստանան՝ հաշվառվելով ՀՀ համակարգում

ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում է

2023 թվականի հոկտեմբերի 30-ից 31-ը ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2023»-ին։ Միջոցառմանն ավանդաբար մասնակցում են նաև ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2023»-ը հնարավորություն է ընձեռում՝ մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին

Գագիկ Շամշյանի, պարեկների ու շտապ օգնության աշխատակիցների վրա հարձակման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով. Գոռ Աբրահամյան

«Խորենացու շենքը հանձնելու ենք Պետական գույքին, եւ ՊԵԿ-ը տեղափոխվելու է Աշտարակի խճուղի»․ Ռուստամ Բադասյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց․ «ՊԵԿ-ը Աշտարակի խճուղի տեղափոխելու մասին խոսակցություն կա, ճի՞շտ է»։

Նոր հանրային քրեական հետապնդում Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված զբոսայգու տարածքներ: Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է

ԿԳՄՍՆ բաժիններում`անգործություն կամ անփույթ աշխատանք. Անի Եղիազարյանը նշում է իր՝ աշխատանքից հեռացման պատճառը

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին -Տիկին Եղիազարյան, ի՞նչ պատճառով են հեռացման հրաման տվել: – Եղել է տարեկան նախանշված և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված Հովհ. Թումանյանի թանգարանի 2023 թ. ծրագրային այց Հարավային Ամերիկա՝ Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում հայ համայնքներում եւ տեղական քաղաքային կենտրոններում ներկայացնելու Թումանյանի կյանքն ու գործունեությունը,

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 74 ֆիլմ՝ 28 երկրից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և ՀՀ 4 մարզում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում: Այն նվիրված է Հայ կինոյի

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է ավելի քան 200, սպանվել է երեք, անհետ կորել 42 անձ. ՔԿ

Քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ Ադրբեջանը միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ նրանց գտնվելու փաստը

«2024 –ին հարկային եկամուտները նախատեսված են 2 տրիլիոն 566 մլրդ դրամ, ստվերը կրճատելու խնդիր կա»․ Ռուստամ Բադասյան

Բադասյանը նաեւ հավելեց, որ սեպտեմբերի արդյունքներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի քանակը բացարձակ ռեկորդ է արձանագրել։

«Առանձին հաստատությունների գործունեության հարց չի քննարկվում». ԿԳՄՍ նախարարությունը՝ Ստեփանակերտի թատրոնի մասին

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի կարգավիճակի հարցը չի լուծվում

Միայն արցախցիները չեն հայրենազրկվել: Բոլո՛րս ենք հայրենազրկվել, որովհետև Արցախը բոլորիս համար է Հայրենիք. «Փաստ»

Եվ ո՞ւմ է առհասարակ պետք այն իշխանությունը, որը մարդուն սեփական հայրենիքում փախստական ու տնազուրկ է դարձնում

Ոստիկանությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենքը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն: Հիշեցնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի

Ինչու Արցախի պատգամավորները նիստ չեն հրավիրում և ինքնորոշման հարց չեն բարձրացնում. «Ժողովուրդ»

«Պետք է ծրագրված քայլերով աշխատանք տարվի, չպետք է նիստ անենք, լրագրողները գրեն դրա մասին ու վերջ. սիստեմատիկ քայլեր են պետք»:

«Անցյալ տարի ձեր կառավարությունը դարձյալ արտաքին պարտք վերցրեց, սիրուն բանտիկը ինչո՞ւ էիք կապել այդ վարկի վրա»․ Արթուր Խաչատրյան

Ֆինանսների նախարարն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում ունեն պետական պարտատոմսերի պահանջարկի շեշտակի բարձրացում։

Տեր փնտրելու գործելաոճ է նկատվում: Կողմնակից եմ հավասարը հավասարին քաղաքականության վարմանը. «Փաստ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ չի մասնակցելու Բրյուսելում նախանշված եռակողմ հանդիպմանը: «Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը իր առջև ձևակերպված խնդիրը գոնե այս փուլում լրիվ լուծել է, դրա համար էլ չի գնում, ընդ որում, լուծել է ոչ բանակցություններով. դրա մասին բազմիցս ասել է: Վերջերս իր հարցազրույցում նշել է՝

Արժեքները գլխիվայր շրջվել են, հեղինակությունները՝ հողին հավասարեցվել. «Հրապարակ»

Ժամանակին կայուն արժեքներ ու մեծություններ ունեինք եւ լիքը հարցերում` հանրային կոնսենսուս: Որեւէ մեկի մտքով չէր անցնի, ասենք, Աթաթուրքի, Էրդողանի, Ալիեւի, Հիտլերի, թուրքերի կամ, ասենք` Նաիրի Հունանյանի ու Ռամիլ Սաֆարովի հանդեպ դրական վերաբերմունք դրսեւորել: Կար հանրային պարսավանք եւ հանրային կոնսենսուս, որ սրանք հակահերոսներն են` հանրության կողմից մերժելի հասկացություններ եւ անձինք: Եկավ 2018-ը, եւ ամեն ինչ փոխվեց.

«Բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը 47 տոկոս է կազմել, ինչո՞վ է պայմանավորված ցածր կատարողականը»․ Թադեւոս Ավետիսյան

Անդրադառնալով տնտեսական աճին եւ դրա հետ կապված ռիսկերին՝ ֆինանսների նախարարն ասաց, որ, այո, կան ռիսկեր։

Անազատության մեջ պահվող Տաթևիկ Վիրաբյանը կրկին ուշագնաց է եղել

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել: Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է:

Փորձում են պատրանք ստեղծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից կթուլանա. «Փաստ»

Պատահական չէ, որ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, թե քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, նաև տարանցիկ երկիր լինել՝ Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։

Բնակարան չի գնել, որդին է տուն վերցրել, ինքը միայն համավարկառու է. Հակոբ Ասլանյանը հերքում է. Tert.am

Մեծամասամբ չնչին գումար է, որն իմ եկամտահարկից է վերադառնում։ Թող բացեն և տեսնեն, որ ես բնակարան չեմ գնել, դա Ասլանյան Արսեն Հակոբի բնակարանն է

Դարձյալ՝ պայմանագրի շուրջ

Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիր ստորագրել երեք սկզբունքների հիման վրա. 1/տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, 2/ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, 3/ դելիմիտացիա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Պետք է ենթադրել,  վարչապետը կարդացել է այդ հռչակագիրը եւ այնտեղ հայտնաբերել է սկզբունքներ, որոնց հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի

3 զինծառայողի սպանության դրդելու մեջ մեղադրվողը շարունակում է իրեն անմեղ համարել

Գործում առկա ապացույցները, որոնք, ճիշտ է, դեռ դատաքննության ժամանակ չեն հետազոտվել, բայց խոսում են այն մասին, որ իր կողմից դրդելու վերաբերյալ որեւէ գործողություն առկա չէ. փաստաբան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031