Օրվա լրահոսը
Թուրքիայում և Ադրբեջանում մտահոգություններ կան, որ Հայաստանում հանկարծ ազգային ուժերը կարող են իշխանության գալ: Ինչո՞ւ են Բաքվում այսքան շատ խոսում ռևանշիզմից. «Փաստ»
Թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի դողում է Փաշինյանի՝ իշխանության մնալու համար
Երդմնակալության նիստն իրավազոր չէր, Ավինյանի ստորագրած որոշումները կարող են վիճարկվել եւ համարվել ապօրինի. «Հրապարակ»
Երեւանի ավագանին ունի 65 անդամ, ինչը նշանակում է, որ առնվազն 33 անդամ պետք է ինաուգուրացիայի օրը գրանցվեր եւ մասնակցեր հատուկ նիստին, որպեսզի հրավիրված նիստը համարվեր իրավազոր։
Ով է բարձրացնում ատելության դրոշը
Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումն, իհարկե, ցավալի իրադարձություն է: Բայց դա Փաշինյանի եւ նրա թիմի 5 տարվա քաղաքականության տրամաբանական հանգրվանն է (ցավոք, չեմ կարող ասել՝ ավարտը): Վիրտուալ առումով այդ դրոշը բարձրացել էր դեռեւս Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերին, եւ բարձրացնողը Հայաստանի վարչապետն էր, որը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ: Փաշինյանի՝ դրան նախորդող ու հաջորդող քայլերը,
Ձեռք, ոտք, բերան հիվանդություն․ ինչ պետք է իմանան ծնողներն այս վարակիչ հիվանդության մասին
Վիրուսների ակտիվացման այս շրջանում այս հիվանդությունը ծնողներից շատերին կարող է անակնկալի բերել՝ տարակուսանք առաջացնելով տարօրինակ ցանի առաջացման պատճառների վերաբերյալ․ խոսքը ձեռք, ոտք, բերան խիստ վարակիչ հիվանդության մասին է, որը բնորոշվում է ջերմության բարձրացմամբ և ձեռքերի ափերին, ոտքերի ներբաններին ու բերանի շրջանում հանդիպող տիպիկ ցանով։ Ձեռք, ոտք, բերան հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում են մինչև 10 տարեկան
Տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ աղանդ է գործում, որտեղ մարդիկ ուղղակի կրկնում են իրենց սեկտայի ղեկավարի խոսքերը՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում. Արթուր Խաչիկյան․ «Փաստ»
Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհն անտարբեր նայում է, թե ինչպես են հայերին շարունակում քարտեզից ջնջել: Բայց, իհարկե, աշխարհին մեղադրելուց առաջ պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչպե՞ս ենք սա հանդուրժում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս խումբը շարունակում է տանել մեզ դեպի նոր ողբերգություններ. ամեն օր նոր ողբերգություն է, և մենք սա հանդուրժում ենք
Արցախի թեմի Տեր Ներսես քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն թե Արցախը հայկական մնար
Պատերազմ, շրջափակում, հարազատ մարդկանց կորուստ, հազար ու մի փորձություն է Տեր Ներսեսն անցել ընտանիքի և համայնքի հետ։ Սեպտեմբերի 30-ին է Ստեփանակերտից հարկադրաբար դուրս եկել, երբ թշնամին արդեն քաղաքի մատույցներում էր։ Արցախցի քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն թե Արցախը հայկական մնար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Սնուփ Դոգը հոնորար ստացել է ամբողջությամբ, բայց պատրաստ է գալ, երգել` երբ ազատ օրեր ունենա. «Հրապարակ»
«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա», ասաց «Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին)։ Ըստ նրա՝ մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել։ Բայց չէ, ինքը չի հրաժարվում․
Բելլա Իսահակյանը ընտրվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը: Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ: Թանգարանի աշխատակազմը ի սրտե շնորհավորում է սիրելի տնօրենին և ցանկանում նրան շարունակել զարգացնել և ծաղկեցնել մեծ Վարպետի տունը, պահպանել և հանրահռչակել նրա թողած հարստագույն
Թբիլիսյան երթի կապակցությամբ հայ համայնքի ղեկավարը ոստիկանություն է հրավիրվել. «Ալիք Մեդիա»
«Վրաստանի Հայ Համայնք» Հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանին հոկտեմբերի 1-ին կայացած ցույցի կապակցությամբ հրավիրել են ոստիկանության բաժին։ Տեղեկությունն «Ալիք Մեդիային» փոխանցում է Միրզոյանը՝ նշելով, որ ներկայացել է իրավաբան Արթուր Մուրադյանի հետ: «Օրերս, Թուրքիան և Ադրբեջանը միասնական բողոք էին հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ միջոցառմանը հնչած մեղադրանքների և պաստառների առնչությամբ, որոնց վրա այդ երկրների ղեկավարների իրական
Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ընթանում է «Տերյան մշակութային կենտրոնի» տարազների ցուցադրությունը
Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունենում «Տերյան մշակութային կենտրոն»-ի «Անցյալի ապագա» խորագրով տարազների ցուցադրությունը:
Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Հակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա՝ Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Ս․ Բաբայանը` մի շարք լրատվամիջոցներով նույնպես, առիթը բաց չի թողնում Բաքվում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում, զուգահեռաբար ինքն իրեն առաջադրելով որպես Հայաստանում բռնի տեղահանված
Ընդգծվել է ԼՂ-ում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների շուրջ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության իրականացնման անհրաժեշտությունը
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանին 2023թ-ի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 13-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 54-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային թեմաների շուրջ, ինչպիսիք են կամայական կալանավորման, բռնի անհետացումների, վարձկանների օգտագործման, ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների, ինչպես նաև անվտանգ խմելու
Շորթել է գումար եւ կատարել սեքսուալ բնույթի գործողություն․ահազանգ ոստիկանությանը
Փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե
Ենթադրյալ մեղավորները ինչպե՞ս են խախտել Հայաստանի Քրեական օրենսգիրքը, նրանք Հայաստանի զինվորականնե՞ր են, Հայաստանի մարտական տեխնիկա՞ն են հանձնել հակառակորդին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով քրեական գործ է հարուցել Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» և «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը»։ Շատ կարևոր է պարզել Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների
Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոս Ազիզ Աղաջանյանի տուն
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Արմավիր համայնքում այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Ազիզ Աղաջանյանենց տուն: Մարզպետին դիմավորեցին Ազիզի ծնողները՝ Սամվել և Մելանյա Ազիզյանները՝ նորածին որդուն՝ լուսաշող Արեգին գրկած: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց հերոսածին ծնողներին, ապա հարգանքի տուրք մատուցեց հերոս եղբայրների հիշատակին նվիրված փառքի անկյունի մոտ։ Ազիզի Արեգը (նորածին որդուն Ազիզի ծնողներն
«Պահպանենք և զարգացնենք հայ մամուլի դերը մեր երկրում»․ Շիրակի մարզպետի շնորհավորանքը
Այսօր Հայ մամուլի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է լրատվության բնագավառի աշխատակիցներին՝ կարևորելով մամուլի դերը մեր երկրի զարգացման, տարբեր ոլորտներում բացթողումների ու թերությունների վերացման գործում։ Մարզպետը իր էջում տեղադրել է նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած մեր անդրանիկ թերթի՝ «Ազդարարի» տիտղոսաթերթից մի նմուշ։ Հիշեցնենք, որ մեր առաջին թերթը՝ «Ազդարարը», լույս է տեսել 1794
«Անկլավների թեման, ենթադրում եմ, դելիմիտացիայի պրոցեսի մաս է լինելու». Վահան Կոստանյան. «Ազատություն»
Հայկական կողմն, ըստ անհրաժեշտության, բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար, հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների հարց, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում մոսկովյան հարթակներում բանակցություններ անցկացնելու մասին Բաքվից և Մոսկվայից հնչող հայտարարություններին: «Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ և հարթակն ամենևին էլ առաջնայինը չի: Միևնույն ժամանակ
«Արցախը հանձնեցիր, ջանդ դինջացա՞վ»․ Սյունիքում ապաստանած արցախցի կանայք վրդովված են
Արցախից բռնի տեղահանված Արևիկ Միքայելյանը, որն ամուսնու հետ ժամանակավորապես ապաստանել է Սյունիքի Շինուհայր բնակավայրի հյուրանոցներից մեկում, ոչ մի կերպ չի հաշտվում Արցախն այլևս չտեսնելու մտքի հետ։ Արցախի մասին խոսելիս՝ մարմինը դողում է, ամբողջ ընթացքում արտասվում է, ողբում, նյարդայնանում, հեռուստատեսությամբ դիտում է բախտակիցների պատմություններն ու զայրացած արձագանքում՝ ինչո՞ւ, ինչո՞ւ։ Նրա որդիները տուն են փնտրում, որպեսզի ծնողերին
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ: Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան
Կիբերհանցավորության նոր մեխանիզմ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Հարկ է նշել, որ նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ
ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 16-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 13,888 երեխա
Էկոնոմիկայի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է իրականացնում
«Մեզ խուզարկել են, ոչինչ չեն հայտնաբերել, բաց են թողել». Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր
Խախտել են իմ եւ Հակոբ Մադոյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը
Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 9-15-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.27մ (15.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 9-15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.219մլն. մ³,
Քննարկվել են նաև Արցախի պետականության հիմնական սյուների պահպանության վերաբերյալ հարցեր. Ամերիկաների և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով Վաշինգտոնում
Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Հայ դատի հանձնախմբերի մարտավարական առաջնահերթությունների վերանայման և ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-15-ը Վաշինգտոնում անցկացվել է Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հյուրընկալել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։ Խորհրդաժողովի բացման խոսքում Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է ստեղծված
Հանված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում հայոց վանքերը պաշտպանելու կոչ է արել: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաև հատուկ կոչ անել վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար», – ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Այս լուրը տարածվել
Անահիտ Մանասյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
📢Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ ✅ Անահիտ Մանասյանը, ողջունելով Դունյա Միյատովիչին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի, ինչպես նաև Պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության համար։ ✅ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք վեր
«Արցախի ներկայիս իշխանությունը անհրաժեշտ հոգածություն չի ցուցաբերում քաղաքացիների խնդիրներին»․ Ռաֆայել Մարտիրոսյան
Վիտալի Բալասանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը պարզաբանեց, թե ինչու է Արցախի իշխանությունների մասին քննադատական, կոշտ խոսքեր գրել։
Ռուսական ռուբլին ամրանալու է։ Արտարժույթի հնարավոր հոսքը ՌԴ-ից ՀՀ. Աղասի Թավադյան
Մեծ հավանականությամբ ռուբլին ամրանալու է։ Հնարավոր է, որ կապիտալի (դոլարի) ներհոսք ենք տեսնելու Ռուսաստանից Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում 3 օր առաջ սահմանափակեց որոշ խոշորագույն արտահանողների կապիտալը։ Այս արտահանողներից կպահանջվի արտարժույթով ստացված եկամուտների ոչ պակաս, քան 80% ավանդադրել ռուսական բանկերում, այնուհետև երկու շաբաթվա ընթացքում վաճառել այդ հասույթի առնվազն 90% ներքին շուկայում: Այսինքն` արտահանողները պետք է արտարժույթով ստացած
Միջազգային համաժողով Երևանում՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ
ՅՈՒՆԵՍԿՕ–ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը: Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն
ԱՏՁՄ-ն աջակցեց նաև Արցախից բռնի տեղահանված մի քանի ընկերության՝ ԴիջիԹեքում ներկայանալու, նոր գործընկերներ և ներդրումներ գտնելու համար
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԻՋԻԹԵՔ23–ԻՆ՝ ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Digitec23-ն իրականություն դարձավ՝ առաջին անգամ Մերիդիան էքսպո կենտրոն տեղափոխվելով։ 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսում նորամուծությունները շատ էին։ Տեղում գործում էր վերելակի 1 րոպեանոց ֆորմատը՝ «Elevator Pitch»-ը, որտեղ սկսնակները ներկայացան և ստանալ ֆինանսավորման հնարավորություն՝ փորձառու հրեշտակ ներդրողներից։ Ամեն


















































