Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամը հումանիտար օգնություն է տրամադրել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Հոկտեմբեր 17,2023 17:02

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, տասնյակ բեռնատարներով մարդասիրական օգնություն է բաշխել տեղահանված մեր հայրենակիցներին՝ մարզերում գործող իր գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով։

Հրատապ աջակցությունը ներառում է 1000 ընտանիքի համար նախատեսված 40 տոննա պարեն (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, թխվածքաբլիթ, կարտոֆիլ, թեյ, սուրճ և այլն), մանկական սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ և հիգիենայի պարագաներ։  Արարատի մարզում աջակցությունից օգտվել է 220, Վայոց Ձորում՝ 100, Սյունիքում՝ 320, իսկ Գեղարքունիքում 340 տեղահանված ընտանիք։

Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել  հումանիտար աջակցության տրամադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Շուրջ 400 մլն դրամ արժողությամբ հումանիտար օգնության երկրորդ փուլը կներառի կենցաղավարման համար առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ մահճակալներ, տաքացուցիչներ, տաք հագուստ, սնունդ, անկողնային և հիգիենայի պարագաներ: Հիմնադրամի աջակցությունից առաջիկա շաբաթներին կօգտվի ավելի քան 2000 ընտանիք:

Շնորհակալություն ենք հայտնում Եղեգնաձորի «Դու մենակ չես» կանանց աջակցման կենտրոնին, «Վիննեթ  Գորիս»  զարգացման հիմնադրամին, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ին և «Ժողովրդավարության և անվտանգության հայկական կենտրոն» հիմնադրամին՝ իրենց անխոնջ կամավոր աշխատանքի համար։

Ձեր նվիրատվությունները կօգնեն տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված շարունակական աջակցության հրատապ ծրագրերի իրականացմանը։ Առցանց նվիրատվությունների և բանկային փոխանցումների համար այցելեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք հետևյալ հղումով։

«Հայաստան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031