Օրվա լրահոսը

Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 460 է, որից 319-ը երեխաներ են, 141-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 293 քաղաքացի դուրս է գրվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

«Հաղորդումը պարունակում է բնույթով եզակի վտանգավոր հանցագործություն». իրավապաշտպան

Երեւանի բնակիչ Վ. Կարապետյանը դիմել է «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը: Նա հայտնել է, որ որպես ապօրինի տիրապետողներ իրենց ուզում են վտարել բնակության համար դեռեւս 1979 թվականի որոշմամբ իրենց ընտանիքին հատկացված բնակելի տարածությունից: Հայցվոր «Կաթկոմպլեկտ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Վ. Կարապետյանի ընտանիքին Երեւան, Ա. Սարգսյան

Իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը. ՄԻՊ ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան, որպեսզի նա կարողանա հարձակվել Հայաստանի վրա. ամերիկացի լրագրող

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան, որպեսզի նա կարողանա հարձակվել Հայաստանի վրա: Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։ «ԱՄՆ հարկատուները զենք են ուղարկում Իսրայել, իսկ Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան, որպեսզի նա կարողանա հարձակվել Հայաստանի վրա»,- գրել է նա։

Չցանկացաք պահել Արցախը, գոնե օգնեք այնտեղից մազապուրծ եղած փախստականներին

Թե ինչ եղավ Արցախի հետ եւ ինչ իրավիճակում է հայտնվել Արցախի ժողովուրդը, կարծում եմ՝ բոլորին է հայտնի, այնպես որ՝ եղածը եղավ, մնում է միայն տիրություն անել աներեւակայելի վիճակում հայտնված մեր հայրենակիցներին՝ մազապուրծ եղած արցախցիներին, քանզի նրանք իրականում հայտնվել են չափազանց ողբերգական վիճակում ու նրանց գոյատեւելու միակ ճանապարհը Հայաստան պետության, համայն հայ ժողովրդի եւ հատկապես ազգությամբ

«Արարողության ժամանակ մամուլի համար տեղ չլինելը Գյուլնազ տատու հեքիաթի պես մի բան է». Աշոտ Մելիքյանի և Ստյոպա Սաֆարյանի բանավեճը

Ի վերջո՝ ճեպազրույց եղել է չէ՞… Գնացեք ու Ավինյանին զգլխիչ հարցեր տվեք, ո՞վ է արգելում…

Դիեգո Մարտին Էչեբարիա. «Արվեստագետները կարող են նպաստել հակամարտող կողմերի միջեւ կամուրջներ ստեղծելուն»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) շարունակում է սեպտեմբերի կեսից մեկնարկած Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի (համահիմնադիրներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան, գլխավոր հովանավոր՝ Դալմա Գարդեն մոլ) միջոցառումները։ Օրերս կայացած հերթական երեկոն նվիրված էր Իսպանիայի ազգային օրվան։ Դիրիժորական վահանակի մոտ էր առաջին անգամ մեր երկիր այցելած իսպանացի դիրիժոր Դիեգո Մարտին Էչեբարիան,

Ստեփանակերտում հայ պարետի նշանակման մասին գրառման համար Թաթուլ Հակոբյանի դեմ հայց կներկայացվի. Դավիթ Գալստյան. «Այսօր»

«Այսօր». Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար դատական հայց կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ։ «Ապատեղեկատվություն տարածող այդ անձը հայտարարել էր, որ արդեն իսկ նշանակվել է Ստեփանակերտի պարետ, դրան համապատասխան մենք արձագանքել էինք, որ դրանք թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող գործիչներ են, և, ցավոք, դա մաքսիմալ տարածում է գտել լրատվականներում։ Նույն Թաթուլ Հակոբյան կոչեցյալի

Կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ մեր քաղաքացիների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով. ՀՀ ԱԳՆ

Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

«Եթե խաղամոլությունը հանենք տնտեսական աճի միջից, մեր աճը էլի երկնիշ է մնալու»․ Գեւորգ Պապոյան

«Եթե նույնիսկ օրենք ընդունենք, որ փակում ենք, խաղամոլությունը 100 տոկոսով չի վերանա, մի մասը գնալու են տարբեր եղանակներով դրսի կայքերում խաղալու»։

Ոչինչ չի կարող լեգիտիմացնել Արցախի բնիկ բնակչության ցեղասպանությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը «X»-ի իր միկրոբլոգում գրել է. Բռնապետ և ցեղասպանություն իրականացնող Ալիևն այսօր այցելել է Ստեփանակերտ և Արցախի այլ օկուպացված բնակավայրեր։ Ոչինչ չի կարող օրինականացնել Արցախի բնիկ բնակչության ցեղասպանությունը և նրանց հինավուրց հայրենիքի բռնազավթումը։ Ալիևը և միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

ՄԻՊ-ը փաստաբանների մուտքը քննչական մարմիններ և ոստիկանություն չթույլատրելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ քննչական մարմիններ և ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը չթույլատրելու, այդ թվում՝ քրեական վարույթով ներգրավված պաշտպանի մուտքը քննչական մարմին տևական ժամանակ չթույլատրելու, Ոստիկանության բաժնում վարչական իրավախախտումներով վարույթի շրջանակում փաստաբանի մուտքը՝ նրա վստահորդի հետ կնքված պայմանագիր ներկայացնելու պահանջով պայմանավորելու դեպքեր և այլն։ 📢 Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է,

«Աւելի կարեւորը՝ լռելեայն խոստովանութիւններն էին, որոնց իմաստը հետեւեալն է. Ալիեւի եւ զայն հովանաւորողներուն հետ բանակցութեանց իւրաքանչիւր փուլին, ես խաբուած եմ կրկին ու կրկին, սակայն կը շարունակեմ նոյն փոսը իյնալ». «Հայրենիք»

Հայութիւնը եւս նոր ընծաներ ստացաւ Նիկոլ Փաշինեանէն: Կը կարծէի՞ք, որ անոր նուէրները միայն Ալիեւի ու անոր հովանաւորին(ներուն) վերապահուած են: Մէկ բան պիտի չընենք այստեղ՝ մէկ առ մէկ կանգ պիտի չառնենք պատկերասփռուած «մտքի գոհարներ»-ուն վրայ (դուք կրնաք խղճի ամենայն հանգստութեամբ զանոնք որակել… անմտութեան շեղջեր, քաղաքական աշխարհին եւ հայրենիքի շահերուն անհաղորդի փաստագրումներ): Կը խուսափինք՝ որպէսզի խելամիտ ընթերցողին

«Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով, այն այլեւս ամենաարագ աճող ոլորտներից չէ»․ Ավագ Ավանեսյան

«Փորձում ենք կարգավորումները խստացնել, բայց ոչ այնքան, որ մարդիկ շատ արագ գնան ու սկսեն մտնել սեւ շուկա կամ, օրինակ, օտարերկրյա կայքերում սկսեն խաղալ»։

«Զանգեզուրի միջանցքի» թեման Թուրքիայում աստիճանաբար վերածվում է հանրային օրակարգի կարևորագույն մասի. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Թուրքիայում «Զանգեզուրի միջանցքի» թեման իշխանությունների գործադրած ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերածվում է հանրային օրակարգի կարևորագույն մասի։ Սա է վկայում նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցությունները ևս ակտիվորեն լծված են այս թեմայի արծարծմանը։ Այսպես, ընդդիմադիր ազգայնական «IYI» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները օրերս կուսակցության նիստում անդրադարձել է միջանցքին հետևյալ խոսքերով. «Ադրբեջանի և Թուրքիայի

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, նաև Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակի վրա։ Այս մասին հայտնում են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից: Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի ավարտին կհրապարակվի հայտարարություն:

Միջնորդութիւն-հակամիջնորդութիւն, քաղաքական շահերու բախումներով պայմանաւորուած իրավիճակներ իրենց ազդեցութեան տակ առած են Արցախի հիմնախնդրին դրոյթները. «Հայրենիք»

Ռուսիա-ԱՄՆ-ԵՄ սուր մրցակցութիւնը չ՛առաջնորդուիր Արցախի եւ արցախցիներուն համար արդարութիւն հաստատելու առաջադրանքէն

Միակ պատասխանն Ալիևին՝ Երևանում բարձրացնել փոփոխությունների դրոշը. Վահե Հովհաննիսյան

Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ  մարդկանց ողբերգությունն էր

Ստեփանակերտի պարետը ոչ թե Սարգիս Գալստյանն է, այլ Ադրբեջանի ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը

Հիշեցնենք, որ օրեր առաջ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Ադրբեջանը արցախահայ Սարգիս Գալստյանին է նշանակել Ստեփանակերտի պարետ.

Ինչպես են հորմոնները «խփում» մեր գլխին

Մեր օրգանիզմը ներզատական հզոր համակարգ ունի՝ գեղձերի ու բջիջների մի ողջ զինանոց, որի «արտադրանքը» տարածվում է օրգանիզմի ներսում՝ արյան, ավշի մեջ, ի տարբերություն արտազատական համակարգի արգասիքների։ Ներզատական բջիջներն ու գեղձերն արտադրում են տարատեսակ հորմոններ, որոնք, լինելով կենսաբանորեն ակտիվ նյութեր, օրգանիզմում բազմազան գործընթացներ են կարգավորում, և այդ նուրբ կենսաքիմիական գործընթացների արդյունքում օրգանիզմը փոխում է իր վարքագիծը՝

Ալիևի հակահայկական ու ագրեսիվ հերթական ելույթը եկավ ևս մեկ անգամ փաստելու՝ այս բռնապետը եղածով չի բավարարվելու. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հատված Բաքվի բռնապետ Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտից ելույթից. «Ահա իրենց նախագահ անվանող 3 ծաղրածուները, որոնք նստած էին այստեղ, այսօր սպասում են իրենց արժանի պատժին: Հետաքրքիր է՝ այդ շենքերից մեկում նստած մարդը կհամարձակվի՞ իրեն «վարչապետ» անվանել, սպառնալ մեզ այդ օրակարգով: Նրա թեյն այսօր մատուցվում

Արտաշատի մարզադպրոցի դահլիճում մնացել է բռնի տեղահանված 2 ընտանիք. «Ա1+»

Արտաշատի մարզադպրոցի դահլիճում ներկայում մնացել է բռնի տեղահանված միայն 2 ընտանիք։ Նրանք ևս առաջիկա օրերին կտեղափոխվեն։ Այս մասին հայտնել են ՏԿԵՆ-ից։ Այս հարկի տակ ավելի վաղ տեղակայվել էին 104 բռնի տեղահանվածներ։ Նախաձեռնությունը «Բռունցք 2020» բարեգործական հասարակական կազմակերպությանն է, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմի օրերին։ «Ա1+»-ը զրուցել է «Բրունցք-2020» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարկուս Ազադիանի հետ։

Վարչապետի խոսույթը  պահանջում է նոտարական մակարդակի պետական թարգմանիչ, որը կհաստատի՝ որ խոսքը ինչ է նշանակում. Խզմալյան

Ես չգիտեմ՝ որ վեկտորի մասին է  խոսքը  ու հոգնել եմ այդ բառախաղերից. Տիգրան Խզմալյան

ArmLur.am-ը կվերսկսի իր բնականոն աշխատանքները՝ խնդիրը կարգավորվելուն պես

Հարգելի՛ ընթերցողներ, ArmLur.am-ը ներողություն է խնդրում ստեղծված անհարմարության համար: Արդեն մի քանի ժամ է՝ լրատվական կայքում լրահոսը գրեթե չի թարմանում՝ Հանրապետության ողջ տարածքում էլեկտրաէներգիայի տատանումների հետևանքով առաջացած տեխնիկական խոտանների պատճառով: ArmLur.am-ը կվերսկսի իր բնականոն աշխատանքները՝ խնդիրը կարգավորվելուն պես:

Հռոմի պապն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, վանքերի և աղոթատեղիների համար

Vaticannews-Հոկտեմբերի 15-ին իր գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը խօսքը ուղղելով Սուրբ Պետրոս հրապարակ ժամանած 22 հազար ուխտաւորներուն, նախ իր խոր մտահոգութիւնը արտայայտեց Իսրայէլի ու մասնաւորապէս Կազայի մէջ պատահածին համար, մտահոգութիւնը արտայայտելով նաեւ Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող կացութեան համար։ «Աւելիով պակաս չէ իմ մտահոգութիւնս, Լեռնային Ղարաբաղի տագնապին համար։ Տեղահաններու մարդասիրական

Առաջին հարցն արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է․ Վարդան Օսկանյան

Tert.am – Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցն արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային խնդիր դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում

Իսպանիայում աշխատող հայազգի բժիշկը զարմացած է Հայաստանում բժիշկների հանդեպ արձանագրված բռնության դեպքերից

Մասնագիտությամբ թոքաբանը իր հմտություններն է կիսում սյունեցի գործընկերների հետ

«Կատարվողը ոճրագործություն է». ԱՄՆ նախագահի թեկնածուն՝ Արցախի հայաթափման և դրա անլիարժեք լուսաբանման մասին

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արմատներով հնդիկ մասնակից, հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին արտաքին քաղաքականության իր տեսլականի մասին լրագրող Թաքըր Քարլսոնին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել արցախահայության բռնի տեղահանմանը և Արևմուտքի բնակիչների կողմից այս հանցագործության թերի իմացությանը: Նշելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին՝ նա պնդել է, որ Ուկրաինան և Ադրբեջանն ԱՄՆ-ում հզոր լոբբի ունեն, իսկ Հայաստանը՝

«Ռուբեն Վարդանյանն իրեն տղամարդավարի է պահում, նա կարող էր փախչել, բայց մինչև վերջ մնաց իր ժողովրդի հետ, սա չի կարող հարգանք չառաջացնել». Միջազգային գործիչներն ահազանգում են

Նման իրավիճակում մարդիկ սովորաբար լքում են հայրենիքը, բայց Վարդանյանը գնացել է հայրենիք։ Սա իսկական հայրենասերի և խիզախ մարդու օրինակ է։

Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի այսօրվա քարոզը Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ: Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է: Ամեն մարդու անձնական ուրախությունը պայմանավորված է բոլորի ընդհանրական ուրախությամբ: Էրեխեքի հիշողությունը չկտրեք, Հայրենիքի համն իրենցից չխլեք․․․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031