Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայում աշխատող հայազգի բժիշկը զարմացած է Հայաստանում բժիշկների հանդեպ արձանագրված բռնության դեպքերից

Հոկտեմբեր 15,2023 19:30

Իսպանիայում թոքաբան աշխատող Արթուր Եսայանը միացել է «Սանտե Արմենի» (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի թիմին եւ այս օրերին վերապատրաստման դասընթացներ է անցկացնում Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի համար։

Ասում է՝ շտապ օգնության թիմում աշխատելը սթրեսային է, նախ պիտի կարողանաս զսպել հույզերդ։ Զարմացած է Հայաստանում բուժառուների հարազատների կողմից  բժիշկների նկատմամբ արձանագրվող բռնության դեպքերից։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին՝ նման միջադեպ  արձանագրվել էր Կապանի հիվանդանոցում․բուժառուի հարազատները ծեծել էին շտապօգնության աշխատակիցներին։

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական հետապնդում եւ գործն այժմ  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է։ «Կոնկրետ Իսպանիայի օրինակը բերեմ։ Այնտեղ բժշկի ասածը օրենք է։ Շատ հազվադեպ է լինում, որ իրենք բժշկից բողոքեն։ Վստահում են բժշկին,  ու եթե որեւէ թերացում կա, ապա դա չնչին է լինում ու հիվանդը չի նկատում, սուսուփուս սպասում է։ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում, կարծրատիպեր կան, որը կարծում եմ ՝ պիտի կոտրենք»,-ասում է Արթուր Եսայանը։  Եվրոպայում աշխատող բժիշկը սյունեցի իր գործընկերներին խորհուրդ է տալիս բուժառուի հարազատներին տեղեկացնել վիճակի մասին՝ նշելով թե ինչ աշխատանք են անում։ Այս դեպքում՝ բժիշկ Եսայանը համոզված է՝ բոլորը հանգիստ կսպասեն։

«Ավելին ասեմ՝ երբեմն հարկավոր է հիվանդի հարազատներին ընդգրկել թիմային աշխատանքում։ Օրինակ սրտի մերսում է հարկավոր․ 12 տարեկանից սկսած բոլորին կարելի է սովորեցնել ու երբ, հարազատին ընդգրկում ես աշխատանքի մեջ, ապա ինքը կենտրոնանում է, չի խանգարում բժիշկներին»,-համոզված է Արթուր Եսայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031