Օրվա լրահոսը

«Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») պաղպաղակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները: Ըստ այդմ՝ լաբորատոր փորձաքննության են հանձնվել ևս 2՝ Մարիաննա և «Յուրմենշին» ՍՊԸ-ների, արտադրամասերում առկա պաղպաղակի նմուշները: «Մարիաննա» ՍՊԸ-ից վերցված նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել: «Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրության «Կաթ պարունակող մթերք «Маша и Медведь»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 55գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս

«Անհետ կորածների հարազատներն անորոշություն ունեն՝ կապված ԱԱԾ տնօրենի փոփոխության հետ․ ե՞րբ եք հանդիպելու նրանց հետ»․ Թադևոս Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Գտնվելու վայրն անհայտ մեր զինվորների հարազատների հետ երկու շաբաթ առաջ կառավարությունում հանդիպել եմ։ Ինձ հինգ հարց են տվել, ասել եմ՝ կզբաղվեմ, ուղիղ երկու ամիս անց մեր հանդիպումը տեղի կունենա»։

Նոր Նորքում և Շենգավիթում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 13-ին և 15-ին,

Թող Նիկոլ Փաշինյանին ձերբակալեր, հետո նոր աշխատանքից ազատվեր. Լեւոն Ջավախյանը՝ ԱԱԾ տնօրենի մասին

«Նիկոլի հետ չաշխատելը արդեն իսկ խրախուսանքի է արժանի, բայց ԱԱԾ տնօրենի գործի իմաստը հո Նիկոլ Փաշինյանին ծառայե՞լը չէր, իր գործը հայրենիքի անվտանգության ապահովումն էր»:

2024 թ.-ին արձանագրվել է հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով. Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է ՆԳՆ բյուջեի կատարողականը

ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 🔹2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող

«Ես սաղմոս եմ արտասանել․ հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ»․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հարցրեց՝ ընդհանրապես արդյոք եկեղեցին իրավունք ունի՞ ծավալել այն գործունեությունը, որը վերջին տարիներին ծավալում է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին և 2024 թվականին, բայց ես այդ մասին չեմ խոսել»։

Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե. ԲԸՏՄ

Ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի

Սամվել Կարապետյանի հանդեպ իրականացվողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդարի ամոթալի, ձախավեր փորձ. հայտարարություն

«Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը (ԺԱԿ), հիմք ընդունելով անվանի բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ երեկվանից իրականացվող գործողությունները, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը (ԺԱԿ) խստորեն դատապարտում է իրավապահ մարմինների կողմից հայ անվանի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող աննախադեպ հետապնդումը, որը, դատելով ամենից, ոչ այլ ինչ է, քան իշխանության

Շարունակել պայքարը հայրենիք Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի համար․ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նիստ է գումարել

Բրյուսել, Բելգիա – 2025 թվականի հունիսի 17 – «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը Zoom-ի միջոցով անցկացրեց իր պարբերական հանդիպումը, որը կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության հրատապ իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնության զարգացումների վրա: Հանդիպմանը ներկա էին Արցախի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Մելանյա

Հովհաննես Մանուկյանը տաղանդավոր երաժշտի բացառիկ օրինակ է, որը ոչ միայն ստեղծագործում է, այլ տիրապետում երգեհոնի ու դաշնամուրի կատարողական արվեստի բոլոր գաղտնիքներին

Հովհաննեսի թեկնածուական ատենախոսության պաշտպանությանը ներկա էին նրա երկու դասախոսները, որոնցից յուրաքանչյուրն իր ասպարեզի երևալի դեմքերից էր: Խոսքս ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր էդվարդ Միրզոյանի և ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մասին է: Երկուսն էլ (յուրաքանչյուրն իր մասով) հիացած էին Հովհաննեսի տաղանդով: Նրանցից յուրաքանչյուրը տեսնում էր Հովհաննեսին հենց իր ասպարեզում:

«Աբազյանն էր զբաղվում մեր խնդրով, հիմա, որ գնաց, ո՞վ է զբաղվելու». անհետ կորածների հարազատները կառավարության առջև ցույց են իրականացնում. «Ազատություն»

«Ազատություն». Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածներն ասում են՝ «Աբազյանն էր զբաղվում մեր խնդրով, հիմա, որ գնաց, ո՞վ է զբաղվելու»: «Մեզ անհանգստացնում, որ իրեն հանեցին, մեր երեխաների հարցով զբաղվող չի լինի, քանի որ էդ մարդն ասել է՝ «ես էդ գործը տանելու եմ մինչև վերջ», – ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս

Դավիթ Խուդաթյան. Տեղեկություններ ենք ստանում, որ Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան՝ մասնակցելու ոմանց աջակցության հավաքի

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։ Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի

Իրանի դեմ Իսրայելի սկսած պատերազմում Ադրբեջանի մասնակցության ոլորտները. Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանի դեմ Իսրայելի սկսած պատերազմում Ադրբեջանի մասնակցության ոլորտները Ադրբեջանն Իրան-Իսրայել պատերազմում առ այս պահը սոցիալական ցանցերի իրանական սեգմենտում և մեդիայում մեղադրվել է՝ ըստ հետևյալ ուղղությունների՝ ▶️ սեփական տարածքի տրամադրում իսրայելական կործանիչներին՝ Ատրպատականի քաղաքները հրթիռակոծելու համար, ▶️ Ադրբեջանի տարածքի տրամադրում Իսրայելի հետախուզությանը և հատուկ ծառայություններին՝ Իրանի դեմ

Այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը. Դիվանագետների համահայկական խորհուրդը վրդովմունք է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ իշխանությունների ձեռնարկված կամայականությունների առթիվ

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու արժանավոր զավակ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ գործող իշխանությունների կողմից ձեռնարկված անօրինությունների և կամայականությունների առթիվ: Հայ հասարակության վերաբերմունքը Կարապետյանների ընտանիքի և անձամբ Սամվել Կարապետյանի հանդեպ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նրանց կողմից հայ ժողովրդին

«Պիտի կառավարական դաչայով ատկատ վերցնեի՞ք»․ Արման Եղոյան

Այնուհետև շարունակեց իր զարմանքը հայտնել․ «Ինձ թվաց՝ ուրիշ դաչա է, ոչ թե մեզ հայտնի կառավարական կեցավայրը։ Բայց պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ»։

Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2024 թվականի արդյունքներն ու սահմանել բանկի զարգացման առաջիկա ուղղությունները։ 2024 թվականին բանկը զգալի առաջընթաց է գրանցել կորպորատիվ կառավարման ոլորտում՝ բարձրացնելով բաժնետերերի և ներդրողների վստահությունը։ Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի դուստր ընկերություն Պրոպարկոյի՝ Ակբա բանկի բաժնետեր դառնալու փաստը, ինչը վկայում է Ակբայի նկատմամբ վերջինիս

«Պարոն Փաշինյան, հուսով եմ՝ sms չեք գրում, չէ՞, որ իմ հետևից էլ գան, ես էլ եմ սատարում հայ առաքելական եկեղեցուն»․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյան․ «Հո դատախազություն չէ, հո ոստիկանություն չէ։ Ո՞ւր է ԱԱԾ պետը, չկա ԱԱԾ պետը, որովհետև շոու չի արել, չի տապալել, ասֆալտ լիզել չի տվել։ Դա՞ է ձեր արդարադատությունը»։

Ադրբեջանցի օգտատերերը համարում են, որ Սևանն Ադրբեջանի համար պետք է լինի ներքին լիճ և ոչ թե սահմանագիծ

Հանրային ցասման պատճառներից մեկն էլ այն է, որ քարտեզում տեղ չեն գտել Թուրքիայի Հանրապետության բազմաթիվ բնակավայրեր, որոնք նույնպես Ադրբեջանում համարում են «պատմական Ադրբեջանի մաս»։

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Ermenihaber. Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանագծին գտնվող Սուբաշըի սահմանային վաշտ և Բեշթաշի սահմանային խմբի տեղակայման վայր։ Նշվում է, որ այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։ Թուրանին այցի ընթացքում ուղեկցել է կայազորի հրամանատար, գեներալ-մայոր Ջավիդ Թութունջուն։ Նա մանրամասն տեղեկություններ է հաղորդել սահմանագծին իրականացվող անվտանգային գործողությունների վերաբերյալ։

Այսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը՝ դուք։ Քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին. Մանե Թանդիլյան

Ոչ ոք չի փրկվելու «ես իմ գործն էի անում» կամ «ես ծառայում էի պետությանը» եզրույթներով․ այսօր պետությունը ոչ թե ձեր ծառայության, այլ ձեր օգնության կարիքն ունի։

Սպառնալով՝ Փաշինյանը ենթակա է իրավական հետապնդման եւ դատապարտման. Սարգիս Շահինյան

Ինչպես ասացիք, նրանք էլ մարդ են։ Նրանք էլ են մեղքի ենթակա։ Ոչ միայն ենթակա են։ Նրանք մեղքեր գործում են։ Ավել մի՛ խոսեցրեք ինձ։
Բայց նույնիսկ այս պայմաններում, վարչապետը իրավունք չունի անել այն, ինչ անում է։ Ո՛չ նա ունի այդ իրավունքը, ո՛չ իր կինը։ Այդ բառամթերքը նրանք օգտագործելու իրավունք չունեն։

Խաչիկ Մանուկյան. «Իր գոյության 1000-ամյակների ընթացքում հայ ժողովուրդը այսքան սուտ ու խաբեություն չի լսել, ինչքան այս 7 տարիների ընթացքում»

Նրա խոսքով. «Խաբեցին,ասացին՝ զրոյից ենք սկսելու: Զրոյին մոտեցնել հաջողեցին, բայց զրոյից չբարձրացան: Տարածաշրջանի մասին էլ էին մեծ-մեծ բաներ ասում՝ խաղաղության խաչմերուկ, չգիտեմ ինչ, բայց պատերազմը թափ է առնում, եւ կրակի կարող են մատնվել բոլոր շրջակա երկրները, որոնք այժմ պատրաստվում են պատերազմին՝ դիվանագիտական ու մյուս առումներով, բայց մենք այն վիճակում ենք, երբ մի գիժ քարը փոսն է գցում, 100 խելոք չեն կարողանում հանել»:

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի 30 կետերում, արդեն 4 մասնաճյուղի գործունեություն կասեցվել է

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացնում այդ կազմակերպությանը պատկանող հանրային սննդի 30 կետերում: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Մաշտոցի 50 հասցեի մասնաճյուղի արտադրական գործունեությունը, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: ՍԱՏՄ սննդամթերքի

«Արմեն Աբազյանն ասաց՝ այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնալ․ այդ օրը պարզ էր՝ շուտով նա դառնալու է նախկին»․ Գեղամ Մանուկյան

«Առաջարկում եմ՝ մի հատ ստատուս գրեք, որ առաջակում եք՝ Գազպրոմը հանձնել «Իմ քայլը» հիմնադրամին»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Թուրք ու ադրբեջանցի գործարարները Կարսում քննարկել են ներդրումային հնարավորությունները

Ermenihaber. Կարսում թուրք և ադրբեջանցի գործարարների մասնակցությամբ կայացել է «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորումը»։ Ֆորումի նպատակն է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև ներդրումների ու համագործակցության հնարավորությունները։ Միջոցառումը կազմակերպվել է Կարսի առևտրարադյունաբերական պալատի կողմից և ներկա են գտնվել Կարսի նահանգապետ Զիյա Փոլաթը, քաղաքապետ Օթուքեն Սենգերը, Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, Ադրբեջանի փոքր ու

Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող, համաշխարհային տնտեսությանն ակտիվորեն ինտեգրված երկիր. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին։ Համաժողովի նպատակն էր երկխոսությունների միջոցով նպաստել ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա որպես մրցունակ ուղղություն Հայաստանի դիրքավորմանը։ «Այսօր Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող,

«Կարո՞ղ է մեր ընդդիմադիր գործընկերներն, օրինակ, ասեն, որ ՀԷՑ-ն ազգային արժեք է, և թուրք-ադրբեջանական տանդեմի դրդմամբ է իշխանությունը պատրաստվում պղծել այս ազգային արժեքը»․ Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց՝ կեղծիքը հայկական ազգային արժեք չէ․ «Մենք չենք կարող միավորվել կեղծիքի շուրջ։ Նույն տրամաբանությամբ, եթե ՀԷՑ-ում կա պրոբլեմ՝ ոնց-որ թե անլուծելու, ուրեմն պետությունը կլուծի այդ խնդիրը։ Հերիք է»։

Արցախի Սահմանադրությամբ՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. հայտարարություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  2025թ. մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ Սահմանադրության 88-րդ և 168.1-րդ հոդվածների համաձայն։ Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով. 🔷Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, 🔷Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկած անձանց պատիժ նշանակվեց 80 ժամ հանրային աշխատանքը

Այսինքն, մարդիկ ազատ արձակվեցին դատարանի նիստերի դահլիճից, ինչպես որ ազատ են եղել մինչեւ հիմա՝ դատավարության ամբողջ ընթացքում։ Ըստ ամփոփման, ստացվում է՝ բան չի եղել։ Մարդիկ ընդամենը մի ուրիշ մարդու մի հատ թեթեւ մարմնական վնասվածք են պատճառել։ Թե ի՞նչ հանգամանքներում է դա եղել, թեթեւ մարմնական վնասվածքը ինչի՞ են այդպես առանձնակի դաժանությամբ պատճառում՝ գետին ընկած մարդուն ոտքի տակ գցած, գլխին խփելով, ի՞նչ դրդվածություն ունեին, ո՞վ էր պատվիրատուն, եթե մարդուն չեն ճանաչում՝ ինչո՞ւ են այդպես վարվում մարդու հետ․․․ հանգամանքները ոչ նախաքննական մարմինն է ուսումնասիրել, ոչ էլ դատաքննության ընթացքում ուսումնասիրվեցին։

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը

2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք

Լրահոս
Որ Արցախը մնար

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930