Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ու ադրբեջանցի գործարարները Կարսում քննարկել են ներդրումային հնարավորությունները

Հունիս 18,2025 15:36 Share

Ermenihaber. Կարսում թուրք և ադրբեջանցի գործարարների մասնակցությամբ կայացել է «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորումը»։ Ֆորումի նպատակն է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև ներդրումների ու համագործակցության հնարավորությունները։

Միջոցառումը կազմակերպվել է Կարսի առևտրարադյունաբերական պալատի կողմից և ներկա են գտնվել Կարսի նահանգապետ Զիյա Փոլաթը, քաղաքապետ Օթուքեն Սենգերը, Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, Ադրբեջանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման գործակալության (KOBIA) ղեկավար Օրհան Մամեդովը։

Փոլաթը ներկայացրել է Կարսում առկա ներդրումային հնարավորությունները և թուրք ու ադրբեջանցի գործարարները մտքեր են փոխանակել արվելիք ներդրումների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել