Օրվա լրահոսը

Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները։ Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ քայլերը դատապարտելի են ։ Որպես ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ,խստորեն դատապարտում եմ նիկոլիստական հակազգային ու հակապետական ռեժիմի կողմից բարերար Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։ Ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային

Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ. Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Սամվել Կարապետյանի հայտարարությունը. «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները: Սամվել Կարապետյան   Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայություն»

Արա Աբրահամյանը դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ Երևանում իրականացված գործողությունները

Արա Աբրահամյանը դատապարտել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Երևանում իրականացված գործողությունները։ Սամվել Կարապետյանը, որպես գործարար և որպես բարերար, շատ բան է արել և անում և Ռուսաստանի, և Հայաստանի համար՝ նպաստելով աշխարհում ՀՀ-ի իմիջի բարելավմանը: Որպես հավատացյալ քրիստոնյա՝ նա շատ բան է արել՝ ի շահ Հայ Առաքելական Եկեղեցու։ Սամվել Կարապետյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների այսօրվա

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված բարերար Սամվել Կարապետյանի հետապնդումը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։ Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

«Լևոն Տեր-Պետրոսյա′ն, Ձեր կյանքը Ձեզ համար թանկ էր, իսկ քաղաքացիներինը՝ ո՞չ»․ Անուշ Քլոյան

Ըստ Անուշ Քլոյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին եթե ցանկանար, եթե մի թղթի տակ ստորագրեր, որով հրաժարվում է իր անվտանգությունից, կարող էր դուրս գալ տնից և շարունակել պայքարն ազատատենչ ժողովրդի հետ։

29 տարի բանտում. Պետությունը պետք է ապահովի ցմահ ազատազրկված անձի պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը

Կամո Շալունցը 1996 թվականից կրում է ցմահ ազատազրկման պատիժ։ Ազատազրկման տարիների ընթացքում, չնայած պատշաճ վարքագծին, կատարված աշխատանքներին և դրական բնութագրերին, դատարանը մի քանի անգամ մերժել է նրա պատժից պայմանական վաղաժամկետ ազատման խնդրանքը։ Վերջին անգամ՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել էր Շալունցի ազատման միջնորդությունը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ նրա կողմից

Ես իր մակարդակին չեմ իջնում, թող ամաչի, որ այդ բառն օգտագործել է. Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ի՞նչ է նշանակում պետության համը կմնա մեր բերաններում, այսինքն՝ էլ պետություն չի՞ լինելու. Կարեն Կարապետյանը մեկնաբանում է Փաշինյանին

Արցախից տեղահանված փոքրակազմ ընտանիքների բնակապահովման հարցի շուրջ ներկայացված մի շարք առաջարկներ ՀՀ կառավարության կողմից չեն ընդունվել

Այսօր Երևանի Բաղրամյան 59 հասցեում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել Արցախից բռնատեղահանված 1-3 հոգանոց ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը նախ հակիրճ անդրադարձ է կատարել այս ամիսների ընթացքում Խորհրդի կողմից իրականացված աշխատանքներին՝ նշելով այն փոքր հաջողությունները, որոնց հասել են ՀՀ Կառավարության հետ հանդիպումների ընթացքում։ Հիմնականում հաջողվել է պայքարի արդյունքում հասնել այն

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր

«Ամենից վտանգավորը մեր պետության ու մեզ համար այն է, որ երկրի անվտանգության հարցերով զբաղվողներն ու պատասխանատուները երկրի ներսում առաջնահերթ վտանգ ու լարվածություն ստեղծողներն են․․․». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Հայաստանի գլխին կախված են անվտանգային լուրջ մարտահրավերներ, սա ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտակցում են։ Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել և իսրայելա-իրանական շարունակվող հակամարտության պատճառով խորհուրդ էր տալիս ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել առավել զգուշություն և շարս այլ նախազգուշացումների՝ չայցելել Երևանում Իրանի դեսպանատուն, Սյունիքում Իրանի հյուպատոսություն, Իրանի առևտրի

ՔՊ խմբակցության պատգամավորները, որոնցից ոմանք հրապարակավ խոստովանել են, որ հավատացյալ չեն՝ ԱԺ ամբիոնն օգտագործեցին Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության համար

ՔՊ խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից պատասխանեցին Սամվել Կարապետյանին և զգուշացրին․ «Պետական ինստիտուտները ոչ միայն խոսքով, այլև գործով արձագանքելու են նման ընկերների՝ ցանկացած խոսքի և գործողության»։

Մանրէաբանական շեղումներ․ Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի մասնավորի․ «Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի». Նիկոլ Փաշինյան

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Առարկում ենք, որ վաղեմության հիմքով Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի»․ Ամրամ Մակինյան

Սերժ Սարգսյանին վերաբերվող երկու վարույթները Հակակառուպցիոն դատարանը միացրեց

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը 2 ամսով կալանավորվել է

Նրան մեղադրանք է առաջադրվել, քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, որը բավարարել է, Armenia Sputnik–ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Սամվել Կարապետյանի առանձնատանը

Փաստաբանը նշեց, որ դեռ իրեն հայտնի չէ՝ ի՞նչ են փնտրում Սամվել Կարապետյանի բնակարանում։

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության բաշխման կետի մերձակայքը, ուր մարդիկ հավաքվել էին՝ ուտելիք ստանալու

«Ազատություն». Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության բաշխման կետի մերձակայքը, որտեղ հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել՝ հաց ու ալյուր ստանալու հույսով։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից ղեկավարվող Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհվել է 45 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Հարակից հիվանդանոցը, ըստ լրատվամիջոցների, այնքան ծանրաբեռնված է, որ բժիշկները ստիպված են բազմաթիվ վիրավորների տեղավորել գետնին։ Նյութն ամբողջությամբ՝

Օրակարգում են ոչ միայն արցախցիների իրավունքների պաշտպանության, այլ նաև Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը. Լեռնիկ Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Թեմական խորհրդի ատենապետ, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձել է խորհրդի գործունեությանը, Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ «Գրեթե մեկ տարի է, ինչ Արցախի թեմն ակտիվորեն սկսել է իր գործունեությունը։ Սկզբնական շրջանում, բնականաբար, դժվարություններ կային։ Ձեւավորվել է Թեմական խորհուրդ, որի անդամների ընտրությունն այնպես է կատարվել, որ մի մասը

«Մանրամասներ մի հարցրեք»․ Սերժ Սարգսյանը Բագրատ սրբազանի հետ չի հանդիպել

«Քաղաքական գործունեություն է, իրենք այդպես են որոշել»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականն է իմպիչմենտի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշման վերաբերյալ։ Այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասաց, որ իմպիչմենտի գործընթացով բոլոր աշխատանքները զուգահեռաբար մեկնարկած են․ «Մանրամասներ մի հարցրեք»։ Նախագահ Սարգսյանը միայն ասաց, որ «Սրբազան» պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ ինքը չի հանդիպել՝ գործընթացը

Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործընթա՞ց են պատրաստվում իրականացնել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործընթաց են պատրաստվում իրականացնել։ Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին իրավապահները Սամվել Կարապետյանի՝ Երեւանում գտնվող տան մոտ են,  փորձել են մուտք գործել՝ գործողություններ իրականացնելու, սակայն նրանց դա չի հաջողվել։ Նրանք դեռ տան մոտ են։ «Փաստինֆո»-ն դիմել է թե՛ ՔԿ-ին, թե՛ ՀԿԿ-ին՝ պարզելու, թե ինչ գործողություններ են իրականացվում և

«Պետք է հասնել նրան, որ ունենանք գորգագործական մշակույթի գիտահետազոտական կենտրոն». Աշխունջ Պողոսյան

ԳԱԱ-ում կայացավ «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը

Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Հայրերի օրը

Երևան, 17 հունիսի, 2025թ. – Արժևորելով հայրերի կարևոր դերը երեխաների կյանքում՝ Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Հայրերի օրը։ Միջոցառումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Ազգային ժողովի ու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառումն իրականացվեց «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին

2025թ երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է. ԿԲ նախագահ

ԿԲ նախագահը նշեց, որ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք: Նա փաստեց, որ աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ: Նշեց, որ միաժամանակ հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր:

Փաշինյանը և Ալեքսանդր Թիմանը քննարկել են ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման և կայունության ապահովման: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել

«Առնվազն պետք է հայ ժողովուրդն ունենա նոր կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշների համապատասխանող»․ Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը, նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրենց կանոնակարգերում»։

Տեղահանված արցախցիները դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած. «Ապառաժ»

«Ապառաժ». Հունիսի 17-ն է, սակայն ՀՀ Կառավարությունն առ այսօր չի փոխանցել տեղահանված արցախցիների վարձավճարները, այսօրվա տվյալներով դեռ հայտնի չէ, երբ կմեկնարկեն հատկացումները։ Սոցիալական ծանր բեռի տակ հայտնված ընտանիքները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, սակայն արձագանք չկա։ Տանտերերն օգտվելով ստեղծված իրավիճակից՝ նրանցից պահանջում են ազատել տունը։ Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը բաց նամակ է հղել վերջերս ՀՀ

«Ռոբերտ Քոչարյանի՝ ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ, ինքը պետք է գա ապացուցի, որ մարդասպան չէ, թալանչի չէ»․ Ալեն Սիմոնյան

«Դիմել է, 9 մլն դրամ փող է ուզում ինձանից։ Վստահ եմ, որ 200 մլն դոլարին էդ 9 մլն-ը, ճիշտ է, բան չի փոխելու, բայց էլի տենց բան է»։

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի հետ կապված վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Կապույտ մզկիթից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է զգուշություն ցուցաբերել՝ իսրայելա-իրանական հակամարտության ֆոնին: ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։ «Նկատի ունեցեք, որ դեպի Հայաստան և Հայաստանից մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել,

«Տարածաշրջանային էսկալացիան նոր պայթյուն է խոստանում»․ Տիգրան Աբրահամյան

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավարտված բանակցությունների պարագայում փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվում, բնականաբար, դա լրացուցիչ ազդակներ է փոխանցում հանրությանն առ այն, որ իրենից գաղտնի ոչ միայն բանակցություն է տարվել, այլ իրենց շահերին հակասող պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչևէ, ցավոք, մեր հասարակությունը վերջին տարիներին բազմաթիվ «ականջ շոյող» խոստումներ է լսել, սակայն որպես կանոն՝ միայն ստացել է պատերազմ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, զրկանքներ և բազմաթիվ անհայտներով անորոշ ապագա»։

Լրահոս
Որ Արցախը մնար

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930