Օրվա լրահոսը

Օրինակա՞ն է արդյոք, երբ վարչապետը «ինքն իրեն» է պարգևատրում. AntiCor

AntiCor-ը փաստում է․ ձևական օրինականությունը չի հավասարազորում հանրային արդարացվածությանը։

Ֆիդանը Բայրամովի հետ շուրջ 2 ժամ քննարկել է Միրզոյանի և Ռուբիոյի ստորագրած TRIPP շրջանակային փաստաթուղթը

«Ազատություն». Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ շուրջ երկու ժամանոց հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի արտգործնախարարի՝ վաշինգտոնյան վերջին այցի ժամանակ ստորագրված TRIPP շրջանակային փաստաթուղթը։ «Մենք այս հարցի շուրջ երկժամյա քննարկումներ ենք ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական կողմի տեսլականը կարևոր է մեզ համար։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է այս մասին», – ասել

«Տղամարդկության մասին ասածիցս նեղվել են, ներողություն, բայց առաջիկայում ավելի խիստ եմ լինելու, դատախազների ասածն ինձ է ուղղված»․ Բագրատ սրբազան

Հանրային մեղադրողները նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին միջնորդեցին քրեական վարույթի հետ կապ չունեցող հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու դեպքում համապատասխան դատավարական ներգործության միջոցներ կիրառել։

Անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան

Գեղամ Գևորգյանը անդրադարձել է նաև հեղուկ գազի գինը թանկացմանը և նշել, որ դա սովորական պրոցես է և ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, որևէ արտառոց բան չկա. «Ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են, և ամեն տարի նոր պատճառաբանություններ են լինում: Սովորական պրոցես է, ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին թանկ է, և այստեղ լուրջ պրոբլեմ, դեֆիցիտ ևս գոյություն չունի»:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ դա խնդիր է, որը պետք է լուծվի այդ թվում՝ խաղաղության համատեքստում, որպեսզի ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենա. «Այստեղ է հարցը, պետք չէ շատ բան փնտրել: Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և գնում ենք այդ ճանապարհով: Համոզված եղեք, որ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստա՛հ եղեք»:

«Գիտենք, թե Արցախի անկումը երբ է եղել, ցույցերի ժամանակ մարդիկ ձեզ էին դավաճան անվանում, հիմա դուք վեհափառի՞ն եք ասում դավաճան»․ հարց Փաշինյանին

«Չարենցավանի մեծամասնության անունից ուզում եմ ձեզ խնդրել՝ չգաք Չարենցավան պատարագի, որովհետեւ շատ չարենցավանցիներ ասում են՝ թող չգա եւ մեր եկեղեցին եւս իր ներկայությամբ ու իր պատարագով չպղծի»։

«Տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառը 1 ամիս փակցված կմնա «Ավետ-Մհեր» ՍՊԸ-ի լցակայանում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում ճնշասեղմված բնական այրվող գազի (ԱԳԼՃԿ) մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 13/1)։ Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 684 098 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում

«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»․ Դավիթ Հարությունյան

Կարեն Անդրեասյանի՝ հիմնական դերակատարի բացակայությունը չեզոքացնո՞ւմ է նախկինում ձեր կատարած գործողությունները՝ Արթուր Աթաբեկյանին նաեւ հարց տվեց Դավիթ Հարությունյանը

𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ նամակներ են ստացվում՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով. Մխիթար Հայրապետյան

«Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում»։

Տրամաբանական չէ՞, որ վարչապետը պետք է ունենա պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն. Արմեն Գալջյան

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը Համակարգային կոռուպցիան մեր երկրում այն աստիճան է արմատախիլ արված, որ արդեն երկու օր շարունակ ամբողջ տեղեկատվական դաշտը զբաղված է վարչապետի՝ հավելյալ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստանալու թեմայով։ Խոսքը մի թվի մասին է, որը շատ դեպքերում համադրելի է միջին ծրագրավորողի կամ մասնավոր ընկերության տնօրենի աշխատավարձի հետ, իսկ որոշ

Կյանքից հեռացել է պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը

Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ին:

ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ», -ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Արցախում եւ Հայաստանում ադրբեջանցիների վայրագությունների դեպքերով հարուցված քրեական գործերը դեռ կա՞ն, թե՞ կարճվել են․ հարց Փաշինյանին

«Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է եւ ստորագրված ու վավերացված չէ։ Հետեւաբար, ներպետական ընթացակարգերում դրա հետ կապել կոնկրետ որեւէ հնարավոր իրադարձություն, այնքան էլ տրամաբանական չէ»։

Իմ անվերապահ հավատարմություն եմ հայտնում Մայր Աթոռին. Հուսիկ քահանա Հարությունյան

Ես` Տեր Հուսիկ քահանա Հարությունյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց աղոթում և հայցում եմ Աստծու Աջի հովանին մեր Մայր Եկեղեցու, մեր ժողովրդի համար և իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր

«էդ որ ասացիք, «պրեմիա» ստացողները մեջն էին, չէ՞»․ Էդգար Ղազարյանը՝ Բագրատ սրբազանին՝ «Հրաժարիմքից» հետո

Նա ասաց․ «Հրաժարվում ենք սատանայից, նրա չար կամքից, նրա չար կամքը կատարողներից, նրա չար պաշտոնյաներից և նրա ամբողջ չար զորությունից»։

Եթե առկա լիներ վիզաների տրամադրմանը միջամտելու որևէ պաշտոնական մեխանիզմ, համապատասխան կառույցները անպայման կօգտվեին դրանից՝ մեր հավաքականի շահերից ելնելով. Գեղասահքի ֆեդերացիա

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից վիզաների չտրամադրմանը, ապա նման հարցերով զբաղվում են համապատասխան ազգային ֆեդերացիաները: Վիզաների տրամադրման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում Օլիմպիական կոմիտեին չի ներկայացվել։ Նույն կերպ ԿԳՄՍՆ-ի հետ. վիզաների ուշացման թեման բարձրացվել է միայն հեռախոսազրույցի ընթացքում՝ ակնարկի մակարդակով, առանց պաշտոնական դիմումի։

«Ամեն ինչ արել ենք եւ կանենք՝ մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ»․ Փաշինյանը ԻԻՀ դեսպանի հայտարարության մասին

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դեսպանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրանական կողմի հետ դեռեւս օգոստոսին շատ հանգամանալից ու մանրամասն զրույց են ունեցել։

ԱՄՆ-ն կասեցնում է վիզաների ընթացակարգերը 75 երկրի՝ այդ թվում Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի համար

Քայլը միտված է կանխելու այն միգրանտների մուտքը, ովքեր կարող են ԱՄՆ-ում դառնալ «սոցիալական բեռ»

Ծննդյան՝ 85, բեմական գործունեության՝ 25, մանկավարժական գործունեության՝ 35. այս թվերը անվանի արվեստագետի ողջ հարստությունն են

Նա հիանալի էր Կարմենի կերպարի մեկնաբանության մեջ, այն երկար տարիների աշխատանք է եղել։ Որպես պատգամ են հնչում երգչուհու խոսքերը, որ այս դերերգը երգելիս անշուշտ պետք է իմանալ լիբրետոյի հեղինակին՝ Պ․ Մերիմեին, բայց լավ է նաև ճանաչել իսպանական գնչուներին, նրանց բնավորությունը, հոգեբանությունը, թերթել Գոյայի ռեպրոդուկցիաներով ալբոմը, կարդալ Գարսիա Լորկայի գնչուական ցիկլը։

4 գերիների վերադարձն ու 30 գերիների առկայությունը ՀՀ. Նարեկ Սամսոնյան

Բաքվում հայ գերիների թեման պետք է ի սկզբանե քննարկման առարկա դառնար և լուծվեր մինչև «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը,

«Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել»․ Փաշինյանը ձեւացնում է, թե տեղյակ չէ, որ ադրբեջանցիները հատում են Շիկահողի արգելոցի անտառները

Կապանի համայնքապետն «Առավոտ»-ին ասել էր․ «Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ էկոհամակարգին»։

Արամ Սարգսյանն ու իր եղբայրը ցույց տվեցին ոչ միայն իրենց հարգանքը Վեհափառ Հայրապետի նկատմամբ, այլ իրենց հանգուցյալ հոր հարգանքը Վեհափառի նկատմամբ

Այդ քայլով Սարգսյան եղբայրները հասկացրեցին, որ իրենց հայրը իր կենդանության օրոք ակնածանք ու հարգանք է ունեցել Վեհափառ հոր նկատմամբ և իրենց հորը դեպի հավերժություն ճանապարհելուց առաջ խոնարհվեցին ու համբուրեցին Քրիստոսի Եկեղեցու առաջնորդի աջը։

Վիգեն Էուլջեքջյանի կնոջ Երևան ժամանելու տոմսի և կեցության հարցերը լուծել են ՀՅԴ անդամները․ Քրիստինե Վարդանյան

Տոմսը գնել են ՀՅԴ Լիբանանի կառույցի ընկերները, Հայաստանում կեցության մասին հոգացել է Իշխան Սաղաթելյանը, նրան օդանավակայան դիմավորելու է գնացել ՀՅԴ անդամներից մեկը

Սյունիքի մարզում մեկնարկել է մարդասիրական օգնության բաշխումը արցախցի փախստականներին

Հունվարի 14-ին Կապան քաղաքում մեկնարկեց Նագորնո-Կարաբախից հարկադիր տեղահանվածների աջակցության ծրագրի նոր փուլը։ «Եվրասիա» ԻՀԿ-ի թիմը՝ Ռուսական մարդասիրական առաքելության հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ, կազմակերպեց մարդասիրական օգնության բաշխում այն ընտանիքների համար, որոնք հայտնվել են բարդ սոցիալական իրավիճակում։ Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալապես խոցելի խմբերին՝ այն մարդկանց, ովքեր իրականում կարիք ունեն աջակցության։ Տեղում աշխատում են կամավորներ․ նրանք

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն»․ Փաշինյանը՝ սիրիացի վարձկանների եւ հայ գերիների վերադարձի մասին

«Մենք վերադարձի վերաբերյալ խոսել ենք Սիրիայի իշխանությունների հետ։ Եվ գիտեք, որ Թուրքիայի միջոցով են վերադարձվել, որովհետեւ տարբեր, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրներ կան»։

Դատարանը «Սթրայքբոլի» գործով որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը «Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ, դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։ Գոնե մի լավ լուր:

«Ես ինքս ինձ չեմ պարգեւատրել, պետական որոշման շրջանակներում ամսական 1,5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել»․ Նիկոլ Փաշինյան

«ՀՀ հոսելու են մեծ ներդրումներ, եւ մեծ մրցակցություն է առաջանալու։ Կոռուպցիոն ռիսկերն էականորեն կարող են մեծանալ, եւ մենք այդ թվում՝ պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»։

Գլխավոր դատախազության՝ ՊՆ-ի եւ Հայ առաքելական եկեղեցու գործարքն անվավեր ճանաչելու գործով դատական նիստը հետաձգվեց

Նիստի սկզբում հայցվորի ներկայացուցիչը առարկեց նիստից լուսանկարներ անելու մեր միջնորդության դեմ։ Դատարանը բավարարեց առարկությունը։

ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագիծն աջակցել է ՀՀ-ից ԵՄ ձկան արտահանման ուղեցույցի վավերացման գործընթացին

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» նախագիծը, որն իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից, հունվարի 13-14-ն աջակցել է ՀՀ-ից ԵՄ ձկների և ձկնատեսակների արտահանման ուղեցույցի վավերացման գործընթացին։ Հունվարի 13-ին պետական մարմինների մասնակցությամբ կազմակերպվել է վավերացման գործընթացին առնչվող աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են ընթացակարգային հարցերը, կարգավորող և իրավասու մարմինների կողմից ԵՄ

Չցանկացանք, որ մի արկածախնդիր այս սուրբ օրով անհարմար խոսք ասի, բախում լինի. Փառեն քահանա Առաքելյան

Աղոթում ենք Վեհափառ Հայրապետի, մեր հավատին հավատարիմ հոգեւորականների, նաեւ այն հոգեւորականների համար, որոնք հիմա ճիշտ ուղու վրա չեն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930