Օրվա լրահոսը

«Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բայց ՀՀ-ն ի զորու է միայնակ լուծել իր առջև ծառացած խնդիրները»․ Դավիթ Առուշանյանը՝ փոթորկի ժամանակ ռազմաբազայից Վարդան Ղուկասյանին առաջարկված օգնության մասին

Փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Գյումրիին, Արթիկին՝ իր գյուղերով և Ախուրյանին։ Վնասի չափը դեռ ճշտվում է, Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից մասնագիտական խմբեր են ձևավորված, որոնք տեղում ուսումնասիրում, գույքագրում ու հաշվարկում են պատճառած վնասները։ Գյումրիում վնասվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի տանիքից են թիթեղներ պոկվել, մեծ վնասներ են հասցվել թիվ 27

Ակտիվիստ Արթուր Չախոյան. «Երեւանի քաղաքապետարանը իմ տան տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, գումարներ է դուրս գրել»

Ցանկը ստուգելիս պարզվեց, որ այդ ցուցակում առկա էին շքամուտքեր, որոնք արդեն վերանորոգված էին, ինչպես նաև հասցե, որը գոյություն չունի։ Այդ ամենի մասին ես անմիջապես տեղեկացրել եմ վարչական շրջանի մի պաշտոնյայի և հայտնել, որ հետևողական եմ լինելու այդ գործընթացին։ Արդյունքում՝ արդեն իսկ վերանորոգված շքամուտքների կոռուպցիոն սխեման կանխել էի։

Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:   ՀՀ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:

Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք. ՊՆ

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։ Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ):   ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Էդգար Ղազարյան. «Այս վարույթը, չնայած ինձ համար անհարմարություններ եւ իմ իրավունքների սահմանափակումներ է ստեղծել, նաեւ օգտակարության շատ մեծ չափաբաժին է պարունակում»

Էդգար Ղազարյանն ասաց. «Անկեղծ ասած, ես շատ տպավորված եւ հուզված եմ, որովհետեւ գիտեմ, որ իմ ելույթները շատ մարդիկ են նայում: Նախորդ ամիս ընդհանուր դիտումների քանակը մեկ միլիոնից ավելի է եղել: Բայց սա իմ պրակտիկայում առաջին դեպքն էր, որ իմ հանրային խոսքի հետեւորդները նստեն ու սղագրեն իմ ելույթները: Քննիչի եւ դատախազի պարագայում դա բացառիկ դեպք է, որ մեկը լսի ու նստի, սկսի բոլորը սղագրել:

Սուրենավանում «Ford Transit»-ը բախվել է «Mercedes Sprinter»-ին․ կան վիրավորներ. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Mercedes Sprinter»-ին։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Գնում է իր կիրթ գործընկերոջից նոր հրահանգներ ստանալու»․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Էրդողան-Փաշինյան ցանկացած հանդիպումից լավ արդյունքներ սպասել չի կարելի։

Փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները

Իրազեկում․ վարքագծի կանոններ՝ ուժեղ քամու դեպքում ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները ⚠️ 📌 Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր 🌳 ▫️ Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել 🧱 Եթե գտնվում եք անկայուն

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 9-15-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.74 մ (15.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սմ-ով։ 🟦Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ

Քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

Հուլիսի 1-ից մեկնարկելու է թվային աշխատանքային պայմանագրերի համակարգի գործարկման փորձնական ծրագիրը: Մինչեւ 2025 թվականի ավարտը կներդրվեն աշխատանքային վեճերի արտադատական լուծման մեխանիզմի մասին օրենսդրական կարգավորումները, իսկ պիլոտային ծրագիրը կգործի հաջորդ տարվանից:

Երկու տարի է, ինչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով. Աննա Մկրտչյան

Հայաստանում տասնյակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, բանտարկվեցին միայն նրա համար, որ պայքարում են Հայաստանի Հանրապետություն ունենալու համար, պայքարում են մեր երկիրը դավաճանածների դեմ:

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի հետ դեսպանատների գործունեության կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները. Զախարովա

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի հետ դեսպանատների գործունեության կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները, տեղեկանում ենք Կրեմլի կայքից: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանը լրատվամիջոցների հարցին ռուս-ամերիկյան խորհրդակցությունների անցկացման հեռանկարների վերաբերյալ Հարց. Կարո՞ղ եք պարզաբանել, թե երբ են տեղի ունենալու ռուս-ամերիկյան հաջորդ երկկողմ խորհրդակցությունները։ Պատասխան. Այսօրվա դրությամբ, ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ չեղարկվել է երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների

«Վտանգը Սյունիքի մասով կամ Նախիջևանի ուղղությամբ կա»․ Իշխան Սաղաթելյան

Հարցին՝ մտահոգություն ունեք, որ կարող է Ադրբեջանն օգտագործե՞լ այս իրավիճակը, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ «Այդ մտահոգությունն անշուշտ կա։ Մեծ մտահոգություն կա․ մեր բարեկամ ու դաշնակից Իրանը հնարավոր է ներքաշվի խոշոր կոնֆլիկտի մեջ, և դա ունի իր սպառնալիքները ՀՀ-ի հետ կապված»։

ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը նշում է հիմնադրման 45-ամյակը

Սույն թվականի հունիսի 17-ին ժամը՝ 15։00-ին, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (ՖԿՊԻ) (ք. Երևան, Հր․ Ներսիսյան 25) տեղի կունենա ինստիտուտի հիմնադրման 45-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի տնօրեն Վահան Քոչարյանը, Իտալիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտ – Ֆրասկատիի ազգային լաբորատորիաների գիտական գծով փոխտնօրեն պրոֆեսոր Սուլթան Դաբագովը,

Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում  նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ

Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը, որն ունի կայանների ամենամեծ ցանցն աշխարհում, Հայաստանում ներկայանում է նոր հասցեով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ՝ Ի. Գասպարյան 43։ Shell-ի նոր լցակայանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Միջոցառումն ուղեկցվեց տպավորիչ շոու ծրագրով, ցուցադրություններով՝ ներկայացնելով ավտոմոբիլային արդյունաբերության մի շարք առաջատար բրենդեր, ինչպես նաև Ducati մոտոցիկլետի բրենդը, միավորելով ավելի քան 300 մասնակիցների, այդ

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը,

«Անկարան և Բաքուն վճռական են». թուրքական թերթն անդրադարձել է Զանգեզուրի միջանցքին

Նշվել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին նախագիծը բնորոշել է որպես «աշխարհաքաղաքական ծուղակ» և ընդգծել, որ անհրաժեշտ է այն խոչընդոտել

«Իմպիչմենտը նախաձեռնողներից որոշները չափը կորցրել են․ Տարոն Չախոյանին գերազանցել են»․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ երբ կգա ընտրությունների ժամանակը, ու դրանք տեղի կունենան, այն ժամանակ կքննարկենք այդ ընտրությունների մասնակցության ձևաչափը՝ ինչ օրակարգով, մոտեցումներով և ձևաչափով։

Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից հատկացված գումարի վերաբերյալ տեղեկությունը՝ պետական գաղտնիք. Fip.am

Աշխատակազմը մասնավոր հիմնադրամի հասարակական-կրթական նախաձեռնությունը դասել է ներկայացուցչական-արարողակարգային ծախսերի շարքին՝  դրա իրականացմանը հատկացնելով հարկատուների միջոցները․ ավելին, այդ ծախսերին տալով գաղտնի, ոչ հրապարակման ենթակա ունեցող տեղեկության կարգավիճակ՝ զրկել է հարկատուներին տեղեկացված լինելու իրավունքից։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն  Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ –  Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով

«Ինչ որ կատարվում է Հայ Եկեղեցու դեմ, շատ համահունչ է, շատ ցանկալի է Թուրքիա եւ Ադրբեջան պետություններին»․ Ռուբեն Մելքոնյան

Ասում են «ես՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակ» ու սկսում են իրենց բացահայտ ապօրինի գործողությունները։ Նրանք հաշվի չեն առնում, որ պաշտոնյաներ են, ունեն կոնկրետ լիազորություններ, ինչ ուզում՝ խոսում են, հաշվի չեն առնում, որ դրանք Քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ քրեական արարքներ են, քանի որ դա նրանք անում են պաշտոնական լիազորություններն օգտագործելով։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Չախոյանը վերցրել երկաթյա թիթեղները, եթե իր պնդմամբ՝ սեփական միջոցներով տանիքն արդեն վերանորոգել էր. Հայկ Կոստանյան

Նշանակվել է ծառայողական քննություն, համապատասխան աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն։

«Այս երեք պատգամավորները իրենց հարցազրույցներում հրապարակային հայտարարել են, որ ձեւաթուղթը հենց լինի, իրենք այդ ձեւաթղթի տակ կստորագրեն»

Արթուր Խաչատրյանը կարեւոր հանդիպման էր, իսկ Ագնեսա Խամոյանի աշխատասենյակի դուռը՝ փակ: Նարեկ Մալյանը չկարողացավ հանդիպել պատգամավորներին

Տարիքը թիվ է, մոտիվացիան է կարևոր. «Ինտեր»-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասին

«Հենրիխը միշտ ապացուցել է ամեն ինչ՝ իր խաղաոճով, իր ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»։

Այս արշավն ուղղված է պետականության դեմ․ Գեւորգ Դանիելյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին

«Թեպետ օրենսդրությունը չի սահմանափակում եկեղեցականների կողմից քաղաքականությամբ զբաղվելը, այնուամենայնիվ, նրանք գործնականում դրսևորում են անթաքույց քաղաքական զսպվածություն»

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի արարքը քրեորեն ևս պատժելի է. փաստաբան

Ներկայացրել եմ գրավոր հաղորդում՝ դրան կցելով դեպքի տեսագրությունը։

«Քննարկել լուծումներ՝ ստեղծելով փորձի փոխանակման հարթակ». կիբեռանվտանգությանը նվիրված համաժողով ՀՀ-ում

Հունիսի 14-15-ը տեղի ունեցավ «BSides Yerevan 2025» կիբեռանվտանգությանը նվիրված ամենամյա ոչ ֆորմալ համաժողովը, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը ոլորտի նկատմամբ և նպաստել մասնագիտական համայնքի ընդլայնմանը։ Այս տարի համաժողովն անցկացվել է արդեն երրորդ անգամ։ Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության 20 մասնագետներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, հանդես եկան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։ Համաժողովին մասնակցեց շուրջ 150 հոգի։

«Իրավիճակը կարող է վերածվել ավելի մեծ ճգնաժամի». Ֆիդանը Լավրովի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Իսրայել-Իրան հակամարտությունը

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ու և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները քննարկվել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։ Ֆիդանը նշել է, որ զարգացումները մտահոգիչ են և բախումների դադարեցման ու Իրանի միջուկային գործողությունների հետ կապված տարաձայնության լուծման համար միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Ֆիդանը նաև հեռախոսազրույց

Լրահոս
Որ Արցախը մնար

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930