Օրվա լրահոսը
«Պաշտոնատար անձ հանդիսացող Փաշինյանը, թեկուզ մոլեռանդ քրիստոնյա, իրավունք չունի եկեղեցու դեմ քայլեր ձեռնարկել»․ Վարդան Պողոսյան
Վարդան Պողոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Փաշինյանի ու Փաշազադեի խոսույթը չեն տարբերվում․ «Հետեւություններն ինքներդ արեք»։
Բարձրաստիճան զինվորականության շրջանում Իրանի զոհերի թիվը շարունակում է աճել. առնվազն 15 զոհ
Հաղորդվում է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի թիրախավորման մասին։
Ծաղկաձորյան հանդիպումներ
1.ՀԳՄ գրողների տունը Ծաղկաձորը վառ դեղին ծաղիկների հրացոլքի օղակում է հայտնվել։ Ասես արեւը հազարավոր մասերի է բաժանվել ու հաշվի առնելով բնակավայրի անունը, լցվել նրա հնարավոր կանաչ գոտիները, անտառի բացատները։ Հինգերորդ տարին է, ինչ այստեղ չեմ եղել։ «Հացատան» փոխարեն բուսնել է բազմահարկ մի շինություն։ Աջ կողմում անճոռնի ու բարձր, Ծաղկաձորին անհարիր պարիսպներ են գոյացել, փորձելով ինչ-որ
Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, ՀՀ իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այն, ինչ տեսնում ենք Իրան-Իսրայել, ՌԴ-Ուկրաինա հակամարտության պայմաններում, պատերազմի վարման ժամանակակից ձևերի և մեթոդների պայմաններում ու ինչ պատկերացումներ առաջադրում է ՀՀ իշխանությունը ոչ միայն անհամադրելի են, այլ Հայաստանին անխուսափելի պարտության են տանում: Մեկ օրինակ. իշխանության շրջանառության մեջ դրած և անփառունակ վախճան
Պոլսի պատրիարքի պարզաբանումը համարժեք ու համահունչ չէր այն իրողությանը, որը ներկա պահին առկա է Եկեղեցի – Պետություն հարաբերություններում
Սպասելի էր, որ պատրիարք հայրը հստակ բնորոշում կտար վարչապետի քայլերին, որոնք ուղղված են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հետևաբար համայն հայության դեմ։ Դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին խոսել ընդամենը վարչապետի կողմից «ցնցիչ պնդումներ» ձևակերպմամբ, կարծում եմ, հանգամանքների սխալ ընկալման կամ դիտավորյալ խեղաթյուրման հետևանք է։
Լրագրողի հանդեպ բռնություն գործադրած ոստիկանն ազատվել է ծառայությունից
Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնում եմ, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Իրանում զոհերի թիվը հասել է 224-ի, հոսպիտալացվել է 1277 մարդ։ Իսրայելական կողմից հայտնի է 13 զոհի մասին
Ի թիվս այլ գործոնների՝ զոհերի նման անհամաչափության պատճառներից մեկն էլ կարելի է համարել երկու երկրներում ապաստարանների առկայության և բնակչությանը կազմակերպելու մակարդակի տարբերությունը։
Համացանցում հայտնված տեսանյութերից տպավորություն է, որ իրանցիներն ապաստարաններում չեն լինում։ Եվ, օրինակ, միայն երեկ՝ հարձակման մեկնարկից 2 օր անց է հայտարարվել, որ մարդկանց ապաստանելու համար մետրոները բաց կլինեն 24 ժամ։
Ահազանգ իրավապահներին. Մերձավանի միջնակարգ դպրոցի հաշիվներից հաշվապահի հաշիվներին գումար է փոխանցվել
Ֆինանսների նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մերձավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կողմից 3.225.800 դրամի փոխարեն համակարգ է մուտքագրվել 33.547.998.5 դրամի նախահաշիվ, որից մայիսի 21-ի դրությամբ ծախսել է 32.011.671 դրամը:
Փաշինեան կը ջանայ ներսէն վարկաբեկել Եկեղեցին՝ կրկնելով ատրպէյճանական քարոզչական տեսակէտերը եւ հոգեւորապէս զինաթափ ձգելով ազգը. Արա Նազարեան. «Հայրենիք»
Հայ ժողովուրդը հիմա կանգնած է վճռական խաչմերուկի դիմաց. մնալ լո՞ւռ եւ ընդունի՞լ, որ իրենց հաստատութիւնները ներսէն կը քանդուին, թէ՞ պաշտպանել բարոյական ու մշակութային այն հիմքը, որ իրենց դարեր շարունակ պահպանած է։ Եկեղեցին, ինչպէս միշտ, պատրաստ է։ Հարցը այն է՝ ժողովուրդը պատրա՞ստ է։
Եվ ՀՀԿ-ից, եւ ՔՊ-ից դատապարտում են լրագրողի նկատմամբ բռնարարքը
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօրվա հայաստանյան իրականության մեջ լրիվ նորմալ երևույթ է դարձել լրագրողներին հարվածելը, թևերը ոլորել ԱԺ-ից հանելը, պետական պաշտոնյայի կողմից բուլինգի ենթարկելը, վիրավորելը և այլն: Սրանք չեն ուզում հասկանալ, որ էս մարդիկ իրենց գործն են անում՝ լուսաբանում, հանրությանն իրազեկում են տեղի ունեցող իրադարձությունները, պարզաբանում՝ անհասկանալին: Էսօր Քասախում բերետի յաշմայական պահվածքը
Անգամ անչափահասի են բերման ենթարկել, կարմիր բերետավորը բռունցքով հարվածել է 24news-ի լրագրողին
Երեւան-Աշտարակ մայրուղում այսօր վաղ առավոտյան կրկին լարված իրավիճակ էր, քասախցիները փորձում էին փակել ճանապարհը, քանի որ նրանց մտահոգող եւ արդեն ամիսներ ձգվող տրանսպորտային թնջուկը այդպես էլ չի լուծվում: Ոստիկանները բռնի ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, ոմանց կոպտորեն բերման ենթարկեցին՝ արժանանալով քասախցիների ամոթանքին ու զայրույթին: Քասախցիների բողոքի գործողությունների ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել, որոնցից մեկն անչափահաս
ՄԻՊ-ը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի նման վարքագիծը, լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնությունը և պահանջում, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով
Քասախում բողոքի ցույցի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի և լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու դեպքի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:
Ահազանգ իրավապահներին. Բովաձորի բնակիչը հաղորդում է տվել բնակավայրի վարչական ղեկավարի դեմ
Ըստ նույն աղբյուրի, ապօրինի կերպով աշխատելով 4-5 տարի՝ նա յուրացրել է պետական միջոցներից աշխատավարձ։ Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին։.
Հուլիսի կեսերին Ազգային օպերային թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա
Տիգրան Ավինյանը նշեց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորության հարցը քաղաքապետարանի ոչ ամենամեծ, բայց ամենակարեւոր ծրագրերից է:
Արդեօ՞ք Թրանփ պիտի վերցնէ ձեռնոցը և պատերազմ յայտարարէ բոլոր Նեթանիահուներուն դէմ. Կարօ Արմենեան. «Հայրենիք»
Արդեօք եկա՞ծ է ժամը ինքզինքին և ամբողջ աշխարհին հպարտօրէն ցոյց տալու, որ ԱՄՆ-ի նախագահը գիտէ իր մատը դնել իսկական թշնամիին վրայ և կրնայ վճռականօրէն կտրել գորդեան հանգոյցը։
Կապանում Իրանի հյուպատոսի հետ ընդգծեցինք ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. Դավիթ Դանիելյան
«Այսօր հանդիպում ունեցա Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Քննարկեցինք վերջին զարգացումները, ընդգծեցինք ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը: Իմ աջակցությունն հայտնեցի մեր բարեկամ Իրանի ժողովրդին»: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյան Քաղաքացիական պայմանագիր
Մայիսին Հայաստան այցելել է 181,436 զբոսաշրջիկ
2025 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 🧳 2025 թ.-ի մայիսին Հայաստան այցելել է՝ 181,436 զբոսաշրջիկ։ 📈 Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ մայիսին՝ 167,049։ 🌍 2025 թ․ հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%): 📑 Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-մայիսին
ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման. հայտարարություն
Գործող վարչախումբն իր քաղաքականությամբ համայն հայությանը կանգնեցրել է պատերազմ կամ կապիտուլյացիա կործանարար երկընտրանքի առջև։
Վեհափառին անձին դէմ արձանագրուող իւրաքանչիւր կեցուածք եւ հասցէագրուած վերագրում՝ խորքին մէջ հարուած մըն է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հեղինակութեան եւ Մայր Աթոռին. ՀՕՄ
Հայ Օգնութեան Միութիւնը՝ իր համահայկական կառոյցով, ամբողջական զօրակցութիւն կը յայտնէ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ եւ կոչ կ՛ուղղէ ազգային համախմբման եւ ուժերու միաւորման՝ ի շահ համայն հայութեան, Հայաստանի պետութեան եւ Արցախի վերատիրացման։
Իրանի ուղղուած սպառնալիքները, ուզենք կան չուզենք, ընդունինք կամ չընդունինք, իրենց անմիջական հետեւանքները պիտի ունենան Հայաստանի վրայ. «Հայրենիք»
Անշուշտ Իրանը Սուրիա, Լիբանան ու Կազա չէ, սակայն պատերազմին շարունակումը (եւ տեսէք, թէ անիկա քանի՜-քանիներուն հացին մեղր ու կարագ կը քսէ) պիտի տկարացնէ զայն (Իրան կը հաւաստէ, որ պիտի չնահանջէ), հետեւաբար, Սիւնիքին ուղղուած թուրք-ազերիական սպառնալիքները իրականանալու աւելի լայն հնարաւորութիւն պիտի գտնեն: Գաղտնիք չէ, որ մինչեւ վերջերս, այդ ուղղութեամբ թուրք-ազերիական յառաջխաղացքի փորձերը իրենց դիմաց ունէին Իրանի արգելակները, իսկ յարձակումին նախօրեակին, թուրքերն ու ազերիները դարձեալ միացեալ ռազմափորձ կատարեցին Նախիջեւանի մէջ:
Ապարանի պտտահողմի ավերածություններն ահռելի են․ համայնքապետարան
Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։ Ըստ նախնական տվյալների` վնասվել են՝ -50 բնակելի տուն, -20 խանութ, -20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, -10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։ Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել
Իրանական պատերազմական գրաքննությունն աշխատում է շատ ավելի բաց ռեժիմով․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրան-Իսրայել հակամարտության տեղեկատվական-քարոզչական ուղեկցման գործում կողմերը որդեգրել են բոլորովին տարբեր քաղաքականություններ։ Հաշվի առնելով Իրանի ահռելի տարածքը և բնակչության մեծ թիվը, իրանական պատերազմական գրաքննությունն աշխատում է շատ ավելի բաց ռեժիմով՝ հաղորդելով իսրայելական հարվածների հետևանք խոցումների և վնասների մասին, քանի որ դա թաքցնելը լինելու է անարդյունավետ՝ պատկերավոր ասած, մոտ «90 միլիոն արդիական
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտգործնախարարության շենքերից մեկին․ Իրանի ԱԳՆ
Իսրայելի հանցավոր ռեժիմը միտումնավոր և անողոք հարված հասցրեց Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, որը գտնվում է Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի անմիջապես դիմաց։ Հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ մեր մի շարք գործընկերներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման։ ԻՐԱՆԻ ԱԳՆ
Արեն Փիրուզյանը հաղթեց ադրբեջանցի, Ռազմիկ Ոսկանյանը՝ ռուս մրցակցին
Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) հաղթեց ռուս ըմբիշին (6:4) և դարձավ Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր։ Արեն Փիրուզյանը շանս չտվեց ադրբեջանցի մրցակցին։ Ժամանակից շուտ հաղթելով նրան 12:2 հաշվով՝ նա նվաճեց բրոնզե մեդալ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Սաղմ առանց ծնողների․ գիտնականները փոխում են կյանքի սահմանները
• Գիտնականները ստեղծել են սինթետիկ էմբրիոն՝ առանց ձվաբջջի և սպերմայի։ • Սաղմը ստացել են ցողունային բջիջներից, որոնք զարգացել են լաբորատոր պայմաններում։ • Այն ունեցել է սիրտ, ուղեղ, վերջույթների նախատիպեր։ Բջիջներին «սովորեցվել» է վերածվել օրգանների՝ առանց մոր մասնակցության։ Թեստերը արվել են մկների վրա, մարդկանց դեպքում այս տեխնոլոգիան արգելված է։ Այս հայտնագործությունը կարող է ապագայում օգնել՝ •
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ
Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը, վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արագածոտնի մարզպետն ուսումնասիրել է պտտահողմի հետևանքով առաջացած վնասները
Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10֊ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում
Գոհաբանական Աղօթք` Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 30 ամեակին առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 30 ամեակին առիթով, Կիրակի, 15 Յունիս 2025-ի առաւօտեան ժամը 10։00-ին, Կաթողիկոսանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ կատարուեցաւ Գոհաբանական Աղօթք (Հայրապետական Մաղթանք)։ Պատարագեց ու յաւուր պատշաճի քարոզեց Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։ Սուրբ Պատարագին ներկայ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ՀՀ ԱԳՆ
Թեհրանի դեմ հարվածներն այսօր բավականին ինտենսիվ են եղել
«Իրանն այսօր» – Թեհրանի դեմ հարվածներն այսօր բավականին ինտենսիվ են եղել ու դեռ շարունակվում են։ Թիրախավորել են նաև նախարարությունների շենքեր։