Օրվա լրահոսը

Ազդեցիկ-մազդեցիկ՝ չգիտեմ

Ազդեցիկ-մազդեցիկ՝ չգիտեմ Ջրի մաքրումը ժամանակ է պահանջում, սակագնի բարձրացումը՝ ոչ «Ջրամատակարարման-ջրահեռացման ոլորտում ազդեցիկ-ոչ ազդեցիկ մարդկանց հնարավորությունները զրոյի է հասցված։ Ազդեցիկ-ոչ ազդեցիկ՝ պիտի օգտագործի եւ վճարի կանոնների համաձայն»,- երեկ հերթական անգամ կտրուկ արտահայտություններ արեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Առիթը՝ կառավարության նիստում հավանության արժանացած մաքրման կայանների մասին որոշումն էր։ Իսկ արտահայտությունները վերաբերում են կոնկրետ

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ Է

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ Է Արդարադատության նախարարությունը պատրաստվում է սահմանափակել նրա իրավունքները: ՀՀ կառավարությունը (արդարադատության նախարարությունը) նախատեսում եւ աշխատում է բաց ժողովի արդյունքում ընդունել տալ մի եզրակացություն, որով հնարավորություն կստանա թիվ 60 լիցենզիայով «ԱրմենՏելին» տրված բոլոր բացառիկ իրավունքները ձեւակերպել որպես ոչ բացառիկ եւ իրավունք ստանալ նոր լիցենզիաներ տրամադրել այլ ընկերությունների: Մոտավորապես այսպիսի ձեւակերպում են ստացել «ԱրմենՏելին» մենաշնորհից

ԴԱՐՁՅԱԼ՝ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ԴԱՐՁՅԱԼ՝ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ «Ակնհայտ է, որ բռնազավթված է իշխանությունը եւ եթե իշխանությունը բռնազավթված է, ապա ցանկացած ճանապարհով կարելի է տապալել այդ իշխանությունը»,- վստահեցնում է ԱԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը։ Իսկ այդ նպատակին, ըստ Շավարշ Քոչարյանի, հնարավոր է հասնել ոչ միայն բռնի տապալումով՝ «հեռացի՛ր, հեռացի՛ր վանկարկելով, այլեւ դիմում ես որոշակի Սահմանադրական եւ օրենսդրական գործընթացի»։

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ՝ ԹՂԹԵ ՇԵՐԵՓ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ՝ ԹՂԹԵ ՇԵՐԵՓ Այսօր տեղի է ունենալու կոալիցիոն կառավարության համակարգող խորհրդի երրորդ նիստը։ Խորհրդի կազմն այսօր, ըստ ամենայնի, ամբողջական կլինի՝ ՀՀԿ-ի կողմից կմասնակցեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը եւ Լեւոն Մկրտչյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանը եւ Սամվել Բալասանյանը։ Ըստ որոշ լուրերի՝ խորհրդի նիստում բացի օրակարգային հարցերից, անդրադարձ կլինի նաեւ

Չսպասելով ամերիկացիներին

Չսպասելով ամերիկացիներին «Արդարություն» խմբակցությունն առաջարկում է, որ ընտրական հանձնաժողովներում մեծամասնություն կազմեն ընդդիմադիրները: ԱԺ «Արդարություն» խմբակցությունն իր երեկվա նիստում քննարկել է խորհրդարանի աշնանային նստաշրջանում ներկայացնելիք օրինագծերին վերաբերող հարցեր: Նիստից հետո խմբակցության պատգամավոր Արշակ Սադոյանն է լրագրողներին տեղեկացրել, որ «Արդարությունը» պատրաստվում է շրջանառության մեջ դնել մի քանի, այդ թվում՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում եւ «Ընտրական օրենսգրքում» լրացումներ

«ՇՈՒՏՈՎ ԿԻՄԱՆԱՆՔ՝ ՈՎ Է ՏԱԿԱՆՔԸ»

«ՇՈՒՏՈՎ ԿԻՄԱՆԱՆՔ՝ ՈՎ Է ՏԱԿԱՆՔԸ» Վստահեցնում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը – Ձեր քաղաքական գործունեությունը Դուք հրապարակայնացնում էիք ԱԺ ամբիոնի միջոցով: Այժմ, երբ պատգամավոր չեք, ինչպե՞ս եք գործելու: – Բնականաբար, որպես նվիրյալի, ԱԺ-ում ես ունեցել եմ իմ խոսքի դաշտը. դա ազգային գաղափարախոսության դաշտն էր, եւ իմ կերպը քաղաքական դաշտում բնորոշվում էր ժողովրդով, հայրենիքն ուժեղ

ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԻՆ ԷԼԻ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԻՆ ԷԼԻ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Թեեւ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Քրեական օրենսգրքում» չկա նման հոդված Գլխավոր դատախազության կազմակերպչական-վերահսկողական բաժնի պետ, «27»-ի դատավարությունում մեղադրողների խմբի համակարգող Գագիկ Ավետիսյանն «Առավոտին» իր զարմանքն էր արտահայտել օրենսդիրների վերաբերմունքի նկատմամբ, որոնց գործողությունների հետեւանքով՝ «27»-ի գործով մեղադրողները զրկվել են Նաիրի Հունանյանին եւ մյուս ահաբեկիչներին առաջադրված «Հայրենիքի դավաճանության» մեղադրանքը

ՈՎ ԱՍԵՍ՝ ԶԲԱՂՎՈՒՄ Է

ՈՎ ԱՍԵՍ՝ ԶԲԱՂՎՈՒՄ Է Գյուղացիներն այս տարի խիստ դժգոհ են ցորենի ցածր բերքատվությունից։ Նրանց կարծիքով, «մեղավորը» անորակ սերմացուն է, որը որպես օգնություն տրամադրվել է ցածր գներով։ Գյուղնախարարությունում չհամաձայնեցին այս կարծիքի հետ։ Գյուղնախարարության գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի պարզաբանմամբ, տարբեր կազմակերպություններ են ներկրել այդ ցորենն ու օգնության կարգով տվել գյուղացիներին, իրենք միայն օգնել են

ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԾՆՎԱԾ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ

ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԾՆՎԱԾ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ «Մարզահամալիրը հոյակերտ կառույց է՝ փոշոտ ապակիներով եւ կեղտոտ զուգարաններով»,- նկատել է Արմեն Սիրույանը՝ Բարսելոնից: Համահայկական խաղերի սփյուռքահայ մասնակիցները վերադարձան իրենց երկրները: Այդ երիտասարդներից շատերը, շնորհիվ Խաղերի, առաջին անգամ են նախնիների երկիր այցելելու հնարավորություն ունենում։ Նրանց դրական կամ բացասական տպավորությունները կախված են ոչ միայն կազմակերպիչների ճիշտ աշխատանքից, այլեւ ընդհանրապես մեզանից՝ հայաստանաբնակներից։ Խաղերի

Որ կենցաղը ինձ չխանգարի

Որ կենցաղը ինձ չխանգարի Ինչպես եւ բոլորս, դրա մասին է երազում երգչուհի Անահիտ Շարյանը Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում երգչուհի, Անդրկովկասյան եւ միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Շարյանի անվան շուրջ, որ իբր նա ընդգրկված է աղանդավորական խմբերից մեկում։ Ըստ շրջանառվող լուրերի, երգչուհու կրոնական խնդիրներն են՝ նրա բեմում եւ եթերում հաճախակի չերեւալու պատճառը։ Ա. Շարյանը, սակայն, հանգիստ

ՎԱԽ ՉԱՓԵԼ, ՄՈՄ ԹԱՓԵԼ, ԹՈՒՂԹՈՒԳԻՐ

ՎԱԽ ՉԱՓԵԼ, ՄՈՄ ԹԱՓԵԼ, ԹՈՒՂԹՈՒԳԻՐ Իշխանությունները հերթական անգամ վախեցած են: Առաջին հայացքից կարծես թե էդքան շատ վախենալու պատճառներ չկան: Հա, ի՞նչ: Ընդամենը հացը թանկացավ: Գազն էլ կթանկանա: Ջուրն էլ: Էլեկտրաէներգիան էլ: Մնացած առաջին անհրաժեշտության ապրանքներն էլ: Ծառայություններն էլ: Հա, ի՞նչ: Ընդամենը երկու (երեւացող) պետպատվերով դատավարություն է ընթանում: Բոլորն էլ գիտեն, թե որում ինչ է անհրաժեշտ

Վտանգավոր նախադեպ

Վտանգավոր նախադեպ Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանը հայցադիմում է ներկայացրել Արարատի մարզի 1-ին ատյանի դատարան՝ իր գույքն «Արտեքս» ՍՊԸ-ի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին: «Արտեքսի» տնօրենը հայցվորի եղբայրն է: Դատավոր Թաթուլ Պողոսյանը, որ երկու անգամ պատասխանող կողմի միջնորդությամբ դատաքննությունը հետաձգելու որոշում է կայացրել՝ հուլիսի 30-ին նշանակված նիստում դարձյալ անակնկալի է բերել հայցվորին՝ գործի վարույթը կասեցնելու

«ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ»-Ը ՎԻՐԱՎՈՐԱ՞ՆՔ Է

«ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ»-Ը ՎԻՐԱՎՈՐԱ՞ՆՔ Է Եվրոդատարանը գտնում է, որ՝ ոչ Ամբողջ աշխարհում իշխանությունները ձգտում են հնարավորինս սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաջողության այս կամ այն աստիճանով փորձում են դիմակայել այդ ձգտումներին: Պարզ է, որ ամենուր խոսքի ազատությունից առաջին հերթին «տուժում են» հենց իշխանության ներկայացուցիչները՝ ստիպված են զսպել իրենց ախորժակները եւ հաշվետու լինել հասարակությանը: Սակայն միայն

«Արմավիան» կփրկի՞ իր իմիջը

«Արմավիան» կփրկի՞ իր իմիջը Ինչպես պատահեց, որ մեր լուսավոր շուկայական դարում «ինքնաթիռի տեղերը վերջանում են»: «Մնում է օդանավի դռներից կախված թռչենք»,- կատակեց զրուցակիցներիցս մեկը: Կատակները ժամանակի ընթացքում վեր են ածվել լուրջ ու կոնկրետ դժգոհությունների։ Մասնավորապես, վերջին շրջանում բուռն դժգոհություններ են արտահայտվում «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Մոսկվա չվերթներից։ Մոսկվաբնակ մեր հայրենակիցները դժգոհում են, որ ունենալով բաց ամսաթվով տոմսեր

WWW.BOMZH.AM

WWW.BOMZH.AM Այսուհետեւ հայաստանցի գործազուրկները կարող են աշխատանք փնտրել ինտերնետի միջոցով։ Երեկ սոցիալական ապահովության նախարարությունում ներկայացվեց զբաղվածության ոլորտի աշխատանքների համակարգման, տեղեկատվական բազայի ստեղծման «Գործ» համակարգչային ծրագրի փորձնական ներդրումը։ Ծրագրի՝ ինտերնետային միջավայրում շահագործվելու հանգամանքը, ըստ հեղինակների, «հնարավորություն կտա աշխատանք փնտրողներին եւ գործարարներին խնայել ժամանակն ու միջոցները եւ ցանկացած տեղից՝ տնից, աշխատավայրից, ինտերնետ-ակումբներից, իրենց տվյալները մուտքագրել «Գործ» համակարգ»։

ԱԶԱՏ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ ՉԿԱՆ

ԱԶԱՏ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ ՉԿԱՆ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պնդել էր, թե շուրջ 30 ազատ կապուղի կա, որոնք տրանսպորտի եւ կապի նախարարը չի ներկայացնում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Նախարար Անդրանիկ Մանուկյանը, սակայն, հայտնեց. «Այդ տեղեկատվությունն իրականության հետ չունի որեւէ կապ: Այսօր արդեն բաշխված են շուրջ 68 հաճախություններ եւ Երեւանում որեւէ ազատ կապուղի չկա: Իհարկե, մարզերում

Կասկածելի Ուրան՝ Իրանում

Կասկածելի Ուրան՝ Իրանում «Սարսափելի հետեւանքներ են սպասվում, եթե պարզվի, որ Թեհրանն իր միջուկային ծրագիրն օգտագործում է ռազմական նպատակներով»,- այսպիսի հայտարարություն է արել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մուհամեդ ալ Բարադեին այն բանից հետո, երբ նույն կազմակերպության ներկայացուցիչը CNN-ին հայտնել է Իրանի Նաթան քաղաքում հայտնաբերված գերհարստացված ուրանի մասին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հայտարարության էմոցիոնալ շեշտադրումն ամենեւին պատահական չէ։ Դեռեւս այս տարվա

«Էդ բողկն ո՞վ կարող է ուտել»

«Էդ բողկն ո՞վ կարող է ուտել» Հարցնում է «Կոմունիստների միության» երկրորդ քարտուղար Դավիթ Սեմ-Բալայանը «Առավոտի» ունեցած տեղեկություններով, վերջերս տեղի է ունեցել «Կոմունիստների միության» պլենումը, որտեղ որոշում է կայացվել հեռացնել միության նախագահ Իշխան Թովմասյանին: Սակայն, ըստ նույն աղբյուրի, վերջինս՝ ընդդիմանալով բյուրոյի կայացրած որոշմանը, վերցրել է միության կնիքն ու հեռացել անհայտ ուղղությամբ: Կոմունիստներից մեկը վստահեցնում էր, որ

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայ-թուրքական սահմանի բացման կողմնակից է: – Կոալիցիայում ՀՀԿ-ի գործընկերները՝ դաշնակցականները, բազմաթիվ փաստարկներ են ներկայացնում հայ-թուրքական սահմանի բացման աննպատակահարմարության մասին: Իսկ ինչպե՞ս եք հիմնավորում սահմանի բացման հեռանկարի վերաբերյալ Ձեր դրական վերաբերմունքը: – Աստծո կամոք՝ Հայաստանն ու Թուրքիան հարեւաններ են: Եվ մենք պետք է կարողանանք

ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ Է ԲԵՐՈՒՄ

ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ Է ԲԵՐՈՒՄ ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանը երեկ հարկ համարեց արձագանքել Վահան Հովհաննիսյանի, մեր թերթում հրապարակված, հարցազրույցին: Հիշեցնենք, որ լրագրող Ռուզան Խաչատրյանը ոչ միայն «Հոկտեմբերի 27»-ի պետական հեղաշրջման փորձի անմիջական վկաներից մեկն է, այլեւ՝ ԱԺ-ում տեղի ունեցած սպանդից հետո առիթ է ունեցել նկարահանումներ անել խորհրդարանի նիստերի դահլիճում: Ճիշտ այդ ժամանակահատվածում նա եղել է

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ Համահայկական խաղերը նաեւ հայրենիքից կարոտն առնելու, վաղեմի ընկերներին հանդիպելու հրաշալի առիթ են։ Ու այս մասին կարելի է բերել բազմաթիվ օրինակներ։ Խաղերին մասնակցելու՝ Երեւան էր եկել նաեւ 80-ականների Հայաստանի լավագույն թիմի՝ Աբովյանի «Հատիս» բասկետբոլային ակումբի առանցքային խաղացող Էլեն Բունիաթյանցը, որը Խաղերում ներկայացնում էր Մոսկվայի թիմը: – Էլեն, ուղիղ 16 տարի չէիր եղել Երեւանում։ Ի՞նչ

Անսահմանություն թռչողը

Անսահմանություն թռչողը Օրերս Մոսկվայի արեւելքի ժողովուրդների թանգարանում բացվեց ճանաչված նկարիչ եւ դիզայներ Ֆրիդոն Ասլանյանի ցուցահանդեսը։ Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում՝ Երեւանում, Վաշինգթոնում, Բեռլինում, Լյուքսեմբուրգում, Մոսկվայում եւ այլուր։ Ֆ. Ասլանյանի ջանքերով է Հայաստանում ստեղծվել «Ասլանյան» ստուդիան, ուր իրականացվում են բազմաթիվ հետաքրքիր նախագծեր։ Որպես ճարտարապետ, նա կյանքի է կոչել Երեւանում հանգստի գոտու մեծամասշտաբ նախագիծը,

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁԱՌՈՒ Է ԱՂՋԻԿՆԵՐԻ ԳԾՈՎ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁԱՌՈՒ Է ԱՂՋԻԿՆԵՐԻ ԳԾՈՎ Նա արդեն սերտել է գեղեցիկ մարմնամասերի չափորոշիչները Երեկ «Արարատ» հյուրանոցում «Միսս Հայաստան» գեղեցկության, նրբագեղության մրցույթից ժամեր առաջ կազմակերպիչները ասուլիս էին հրավիրել։ «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ, մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը մանրամասն ներկայացրեց այն չափանիշները (1մ 70 սմ եւ ավելի հասակ, կրծքագիծ-գոտկատեղ-կոնք՝ 90-60-90սմ համաչափություն, ինտելեկտ, հմայք, գեղեցիկ ատամնաշար եւ այլն), որոնք

Քննություններին՝ ինչպես ընտրություններին

Քննություններին՝ ինչպես ընտրություններին Ընդունելության քննություններից 10 օր հետո միայն փակցվեցին բուհ ընդունված դիմորդների՝ տհաճ անակնկալներով լի ցուցակները: Խնդիրն այն է, որ մինչ ցուցակների փակցնելը, որոշ ֆակուլտետների անցողիկ միավորները կտրուկ փոփոխությունների էին ենթարկվել վերջին օրերի համեմատ, երբ արդեն պատրաստ էին վերջնական տվյալները: Թե ինչ «տեխնոլոգիաներ» էին գործում ներսում, սատանան գիտի, բայց անցողիկ միավորների արհեստական բարձրացումներն ակնհայտ

ՆՐԱՆՔ ՈՉԻՆՉ ՉՍՈՎՈՐԵՑԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ՆՐԱՆՔ ՈՉԻՆՉ ՉՍՈՎՈՐԵՑԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ Ըստ քաղաքագետի, իշխանական ճամբարում շուտով առնետավազք է սկսվելու Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք նշմարվու՞մ են իշխող կոալիցիայի մեջ տարաձայնություններ, որոնք կարող են պառակտել այն, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ այն ինչ մենք այսօր ունենք՝ քաղաքական կոալիցիա չէ՛, քանզի վերջինս ստեղծվում է օրինական ընտրությունների արդյունքնում

Ալավերդու «գազի զոնան»՝ Հայաստանից դուրս

Ալավերդու «գազի զոնան»՝ Հայաստանից դուրս Ութ շենքերի բնակիչները գրանցվում են միայն ընտրությունների ժամանակ Ալավերդու Սպանդարյան փողոցի, այսպես կոչված «Գազի զոնայի», բնակիչ Սեդա Թերզյանը տուբերկուլյոզով հիվանդ է արդեն 5 տարի։ Նա hամոզված է, որ իր, ինչպես նաեւ 21-ամյա որդու հիվանդության պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանն է։ Ս. Թերզյանը ACP ընկերությունից (նախկին պղնձաձուլական գործարան) վիրավորվելու եւս մի առիթ

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ Գուցե, այնուամենայնիվ, սիրո՞ւց Մի քանի օր առաջ Անկախության հռչակագրի ընդունման տարելիցն էր: Անկախություն, որով ինձ եւ շատ-շատերի համար սկսվում է Հայրենիքը: Հենց այդ օրերին պատահաբար ձեռքս ընկավ 2000թ. «Հրազդան» հրատարակչությունում լույս տեսած Սմբատ Հովսեփյանի «Հիշողություններ» գիրքը, որն ուղղակի շնչում է անկախության հանդեպ ատելությամբ: Հեղինակը, որն, ըստ ամենայնի, Հայաստանի Կոմկուսի անդամ է,

ԱՆԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

ԱՆԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկը՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը, որը պետք է ընդունվի մինչեւ 2004-ի հունվարը՝ ըստ ԵԽ-ի՝ չի բավարարում իրենց պահանջներին: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը պարզաբանեց. «Գոյություն ունի այլընտրանքային ծառայության 2 տեսակ՝ քաղաքացիական եւ զինվորական: Մեր օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ դա չի ենթադրում քաղաքացիական այլընտրանքային ծառայություն: Մենք

ԱԽ, ԱՅԴ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱԽ, ԱՅԴ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ Տիգրան Նաղդալյանի սպանության բացահայտմանը հետամուտ նրա ընկերներից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը, նախորդ օրը՝ մեր զրույցի ժամանակ կարծիք էր հայտնել, թե նրան սպանելու մոտիվներից մեկը կարող էր նրա նկատմամբ եղած չարացածությունը լինել: Ըստ նրա, «Տիգրանի վարքագիծը «27»-ից հետո ընկած ժամանակահատվածում ավելի քան խիզախ ու համարձակ էր: Իսկ խիզախ մարդկանց, որպես կանոն, չեն սիրում:

Ճանապարհ դեպի Մոնտե Կառլո

Ճանապարհ դեպի Մոնտե Կառլո Նախընտրական Ադրբեջանը շարունակում է «լայնորեն քայլել» իր հարեւանի՝ Հայաստանի տրորած ճանապարհով, այդ ընթացքում ամենայն ճշգրտությամբ «ռաստ գալով» միեւնույն «ճանապարհատրանսպորտային պատահարներին»։ Պաշտոնական Բաքուն ներկայումս թեւակոխել է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին աջ ու ձախ երդումներ ուտելու պարտադրանքի փուլը։ Չուտել չի կարող, թեկուզեւ այն պատճառով, որ ժամանակին այդպիսի երդումներ էր ուտում նաեւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930