Օրվա լրահոսը
Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին
Ժընեւ Յունիս 2025թ. Յանուն Շվեյցարիոյ հայոց թեﬕն եւ անոր համայն հաւատացեալ անդաﬓերուն եւ բոլոր Միութիւներուն եւ հիﬓարկներուն կու գանք Հայրենի իշխանութիւներուն ուշադրութեան յանձնելու թէ՝ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ որպէս ազգային ﬕասնութեան խորհրդանիշ, ի յարկին իրաւունք ունի արձագանքելու համազգային նշանակութեան որեւէ իրադարձութիւններուն եւ մասնակից լինել հայ ժողովուրդի եւ պետականութեան առաջ ծանրացած լուրջ մարտահրավերներու յաղթահարման գործընթացներուն։ Իսկ Կաթողիկոսի
Ափսոս պրն. վարչապետ բոլորովին անպատշաճ ձեր խօսոյթը վնասեց առանձնապէս Ձեզ. Արշաւիր Կէօնճեան
Մինչ հայց. Առաքելական Եկեղեցին է՝ եւ կը մնայ Հայոց թանկագին հիմնասիւներէն մէկը
Կրօնական ու Քաղաքական ժողովներու համատեղ նիստին նախատեսուած է օրակարգի վրայ ունենալ Հայաստանի Հանրապետութեան եւ Նուիրապետական Աթոռներու հետ Կաթողիկոսութեանս յարաբերութիւնը
Նախագահութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, Երեքշաբթի, 10 Յունիս 2025-ին սկսաւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու լիակատար յաջորդական նիստերը։ Շաբթուան մը վրայ երկարող այս նիստերուն կը մասնակցին նաեւ թեմակալ առաջնորդներն ու մեր Սուրբ Աթոռի բոլոր թեմերու ազգային վարչութիւններու ներկայացուցիչները։ Հանգամանաւոր նիստերուն կը քննարկուին Կաթողիկոսութեան
Բաքուն փոխում է հայկական մշակույթը. Ծիծեռնավանքի ինքնությունը՝ վտանգի տակ է
Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, թե վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Բերձորի / Լաչինի / շրջանում՝ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սակայն վերականգնման իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են։ Հայտնի չէ, թե ինչ կերպ է շարունակելու իր գոյությունը վանքը՝ վերականգնումից հետո։ Ենթադրելի է, որ հայկական վանքը կարող է հանձնվել Ադրբեջանի կողմից
Վստահ եմ, որ սրտացավ ու փորձառու թիմը կարճ ժամկետում կապահովի Արցախ Միության գործունեության արդյունավետության նշանակալի աճ. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Ուրախ եմ տեղեկացնել, որ օրեր առաջ կայացել է Արցախ Միության անդամների ժողովը, որի ընթացքում, ի թիվս այլ որոշումների, նաև ընտրել ենք 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ: Վստահ եմ, որ այս սրտացավ ու փորձառու թիմը կարճ ժամկետում կապահովի Արցախ Միության գործունեության արդյունավետության նշանակալի
Ադրբեջանը կրկնապատկել է Հայաստանի օդային տարածքով չվերթների համար վճարները
2025 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները «Արմաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին վճարել են 89 հազար 746 եվրո՝ Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար։ Դրա մասին ասվում է NEWS.am-ի գրավոր հարցմանը՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանում։ Դա նախորդ տարվա վեց ամիսների համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Այսպես, 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում
Վրաստանում բողոքի ցույց է կայացել ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանության
Այսօր, հունիսի 12-ին կայացավ բողոքի ցույց` «ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ» խորագրով, իբրև աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։ Ցույցին ելույթ ունեցավ Վրաստանի Հայ Համայնք հկ-ի նախագահ` Արթուր Միրզոյանը, դատապարտելով ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը, նաև ընթերցվեց կազմակերպության հայտարարությունը։ Վրաստանի Հայ Համայնք
Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է. «Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին»:
Բաքվի դատարանում հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
Բաքվում այսօր տեղի է ունեցել հերթական «դատական» նիստը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին հարցեր են ուղղել տարածքների ականապատման վերաբերյալ։ Հայ ռազմագերիների գործով հաջորդ նիստը նշանակված է հունիսի 13-ին։ «Փաստինֆո»
«Կտրականապես մերժում ենք ցանկացած փորձ՝ արժեզրկելու, նսեմացնելու կամ խաթարելու մեր Եկեղեցու խաղաղ գործունեությունը»
Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող հայորդյաց տների աշխատակիցներս, ինչպես նաև ծնողները, խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված անընդունելի գրառումներով ու ընդվզումներով։ 1993թ.-ից հայորդյաց տները գործում են որպես հոգևոր-մշակութային կենտրոններ` Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և ջանքերով, որի առաքելությունն է սեր սերմանել մեր եկեղեցու, մշակույթի և ազգային արժանապատվության հանդեպ։ Համոզված
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին համախումբ լինել Հայոց Եկեղեցու շուրջ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է. վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել արդարացման դատական ակտը. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մեսրոպ Մակյանի, Արմեն Հովհաննիսյանի, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (լիազորությունները կասեցված, ապա՝ ռեզերվային դատավորի կարգավիճակ ստացած) դատավոր Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի գործով արդարացման դատական ակտը։ Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին
Ակամա զավեշտալի վիճակ՝ դատարանի դահլիճում
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով այսօրվա դատական նիստում հարցաքննվող վկայի պատասխաններից մեկը ակամա զավեշտալի եւ խորհրդանշական ստացվեց: Երբ հանրային մեղադրողը նրա անձնական տվյալները ճշտելու նպատակով հարցրեց, թե երբվանից եւ որքան ժամանակ է եղել Գյումրի համայնքի ավագանու անդամ, վկան պատասխանեց. «2012-ից՝
«Սա չի ծառայում ո՛չ ժողովրդին, ո՛չ ապագային, և մանավանդ՝ ո՛չ պետությանը։ Կոչ ենք անում սթափության»
ԿՈՉ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ՝ ՀՀ վարչապետին Պարոն Վարչապետ, Հանրային հարթակներում՝ հատկապես վերջին օրերին Ձեր կողմից արված հայտարարությունները, որոնք ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Հայոց Հայրապետին և հոգևորականությանը, մեզ մղում են չլռելու։ Ձեր հայտարարություններում հնչող մեղադրանքները՝ անուղղակի և երբեմն՝ քրեորեն բնութագրվող բնույթով, ոչ միայն վտանգում են հանրային մթնոլորտը, այլև խարխլում են մեր ժողովրդի հոգևոր ու բարոյական
Եթե ցանկանում ենք վերակառուցել միջազգային կարգը, և եթե Եվրոպան ու Հնդկաստանը ցանկանում են ավելի մեծ խոսք ունենալ այդ հարցում, ապա Հայաստանի նման որոշ երկրներ կարող են ցանկանալ աջակցել. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկմանը Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերներ կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ մասնակցել են պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև
Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ նպաստելով երկու բարեկամ
«Փաստորեն, Նիկոլին անվստահություն հայտնելուն խոչընդոտում է ձեր անվստահությունը մեր նկատմամբ». Արմեն Աշոտյանը` ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը
«Ամենամեծ ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումը, անկեղծ, չեմ հասկանում», ասում է Արմեն Աշոտյանը
Վաղը Եվրոպայի Մ17 առաջնությունում պայքարը կսկսեն Հայաստանի ազատ ոճային ըմբիշները
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացել է վաղը մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության վիճակահանությունը, որին Հայաստանը ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ մասնակցում է ամբողջական կազմով: Մեկնարկային օրը մեր տղաներից պայքարի մեջ ներգրավվելու են 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը, 55 կգ՝ Արմեն Պապիկյանը, 65 կգ՝ Դավիթ Դավթյանը, 80 կգ՝ Ավետ Ենգոյանը եւ 110
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա, աշխատանքները մեծ տեմպերով առաջ են գնում. Դավիթ Խուդաթյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցում Տրանշ 4-ի կառուցմանը։ Քաջարան-Ագարակ ճանապարհի Քաջարանի թունել տանող
«Ուզում եմ խնդրել վարչապետ Փաշինյանին հանրային կերպով աջակցել ԱՄՆ ջանքերին՝ ազատ արձակել քրիստոնյա հայ ռազմագերիներին»․ Ջարեդ Գենսեր
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը նշեց․ «Ակնհայտ է, որ այն, ինչ կատարվում է Ռուբեն Վարդանյանի հետ Բաքվում, ոչ միայն խախտում է միջազգային պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է միջազգային կոնվենցիաներով, այլև խախտում է Ադրբեջանի օրենսդրությունը»։
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ հունիսի 12-ին Ահմեդաբադում Air India ավիաընկերության 171 չվերթի սարսափելի աղետից, որը խլեց 242 մարդու կյանք ինքնաթիռում և ևս մի քանիսինը՝ ցամաքին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բոլոր սգավոր ընտանիքներին և տուժած երկրներին: Հայաստանը համերաշխ է Հնդկաստանի հետ այս
Դավիթ Առուշանյանն և Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում հետաքրքրություն ներկայացնող հարցերի, համագործակցության վերաբերյալ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով առաջնորդին` Շիրակի մարզպետը նախ շնորհավորել է Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ: «Ինձ համար պատիվ է Ձեզ հյուրընկալել Սրբազան հայր, ուրախ եմ հանդիպման
Ալեն Բերսեն ընդգծել է ԵԽ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին
Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպել է ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ
Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության
Ոստիկանությունը կրկին ձերբակալել է Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է. «Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք եւ ոչ էլ այլ
«ԵԽ-ն չունի ռազմական ուժ, բայց ունի այլ ուժ՝ ապահովելու, որ ագրեսիան չհաղթի, օրենքը գերակայի բռնությանը». Ալեն Բերսե
ԵՊՀ-ում հյուրընկալվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի տեսլականը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» պանելային քննարկմանը Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում
Հանրակրթության նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն է ստեղծվել. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մանկավարժական համալսարանում ներկա է եղել «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին: 2023 թվականին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամը։ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի իրականացման և արդյունքների
Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով: Տարածքը վերցվեց հսկողության տակ, իսկ հետագա
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Ժաննա Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ