Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը հունվարի 5-11-ը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 5-11-ը Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.22 մ (11.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով և հավասար է 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակին։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած

Նախկինում կատարված արարքների քննության մասով ողջամիտ ժամկետի հետ կապված մարտահրավերը շարունակում է արդի լինել. Աննա Վարդապետյան

«Ուշացած արդարադատության» մարտահրավերը պահանջում է իրավապահ համակարգի և դատարանների մտածողության, աշխատանքի կազմակերպման նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն. Գլխավոր դատախազ

«Ես խախտում չեմ տեսնում Փաշինյանի գործողությունների մեջ, յոթ անգամ էլ հարցը տաք, յոթ անգամ էլ լինելու է նույն պատասխանը»․ ՔՊ-ականը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

«Եթե դուք գտնում եք, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում, ոչ իրավաչափ արարք, դրա համար կան համապատասխան ընթացակարգեր, դիմեք դատախազություն»։

ՔԻՀԿ-ը դիմել է միջազգային կառույցներին՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացնելու որոշման առնչությամբ

ՔԻՀԿ-ը դիմել է ԵԱՀԿ մեդիայի ազատության ներկայացուցչին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, արտահայտման և կարծիքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին, դեսպանատներին, ինչպես նաև արտահայտման ազատության ոլորտում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելով պոդքասթերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու որոշման մասին։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

«Հայաստանն աղվանական կաթսա չէ՝ ուզբեկական փլավի համար»․ Արմեն Աշոտյան

Եթե էներգիան չի ուղղորդվում, չի կառավարվում, ունակ է ցբխել։ Նույնը քաղաքական էներգիան է։ Այսօր, այո, ընդդիմությունը, որպես միասնական ատոմակայան, այդ էներգիան չի կարողացել կամ չեն ուզում՝ դա առանձին հարց է, ուղղորդել մեկ ուղղությամբ։ Բայց այդ էներգիաները չեն պակասել, անընդհատ ավելանում են։

Տարեկան 7000 մարդու ենթարկելով քրեական պատասխանատվության պայքարում ենք նշված հանրորեն վտանգավոր արարքների դեմ, թե՞ ապահովում բյուջետային մուտքերը. Սիմոն Բաբայան

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Խոսում ենք դատարանների, դատախազության, քննչական մարմինների, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածության մասին։ Այս ֆոնին քննարկվում է ուշացած արդարադատության խնդիրը, սակայն անտեսվում է մի պարզ և խիստ մտահոգիչ իրավիճակ: Ուշադրության է արժանի դատարաններում քննված քրեական գործերի քանակի վիճակագրությունը: Ուսումնասիրության համար՝ որպես ելակետ վերցվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում կայացված

Լեւոն արքային մեղադրանք է առաջադրվել «թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար

Բլոգեր ներկայացող Լեւոն արքայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով

ԱՄՆ-ն հայ ժողովրդի կողքին է՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների. Փոլա Ուայթ-Քեյն

Հունվարի 9-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Սպիտակ տան Հավատքի հարցերով գրասենյակի գլխավոր խորհրդական, նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ

«Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, որեւէ մեկը հանձնարարություն չի տվել ինձ»․ Սամվել Կարապետյանի գործով դատավոր

«SMS-ներ ստանում եմ իմ ընկերներից ու իմ տան անդամներից։ Ես Նիկոլ Փաշինյանի հեռախոսահամարը չունեմ, կարծում եմ՝ ինքն էլ իմը չունի»։

«Ի՞նչ է նշանակում դատավորի խիղճ, ի՞նչ է նշանակում անկախ դատական համակարգ, անկախ ումի՞ց». Փաշինյանի հարցերը՝ Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

«Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի և Սահմանադրության միջև խզում կա, չի ստացվում արդյո՞ք, որ ՀՀ-ում հաստատված  իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի». Փաշինյան

Արսեն Աղաջանյանի «Կենաց պարը»՝ կամ դիմանկար կինոյի լեզվով

«Ես ֆիլմ նայել չեմ սիրում, որովհետեւ կինոյից բան չեմ հասկանում, ես սիրում եմ նկարել․․․ Ինչ վերաբերվում է Արսեն Աղաջանյանին, նա նուրբ մարդու նման խորացել, գիտնականի նման ուսումնասիրել է ամեն մի անկյունը՝ իմ հոգու, իմ մտքերի եւ կինոյի պատմության»,-հավելեց վարպետը։

Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից: Եվ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի.

Սոլովյովը պետք է վերցնի Դեյլ Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ» գիրքը և գրի դրա հակառակը՝ «Ինչպես ձեռք բերել թշնամիներ»:

«Հետեւողական ենք ողջամիտ ժամկետում դատական գործերի քննությանը, քանի որ ՀՀ դեմ կայացվում են դատական ակտեր՝ գումարի բռնագանձման տեսքով»․ ԲԴԽ նախագահ

«Իհարկե, դատական համակարգի ծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել ուշացած կամ մերժված արդարադատություն ունենալը։ Այն, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ արդարադատությունը հնարավորինս իրականացվի, դա բոլորիս համար հրամայական է»։

Ինձ համար անգամ 4 քմ խցում լինելն ավելի մեծ ազատություն է, քան նրանցից յուրաքանչյուրի իշխանական առօրյան. Նարեկ Սամսոնյան

Կարդացի նաև ՔԿԾ-ի կողմից տրված մեկնաբանությունը և մի խոսքով ուզում եմ ասել, որ ճիշտ չէ, որ պատժախցերի կորպուսի խցերն իրենց պայմաններով չեն տարբերվում մյուս խցերից։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. Արսեն Բաբայան

Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել։

1922 թ.-ին Կոստանդնուպոլիս է ժամանում Մուսթաֆա Քեմալի ներկայացուցիչը, դժգոհությունը հայտնում Զավեն սրբազանի գործունեությունից եւ պահանջում նրա հեռացումը, ինչը եւ տեղի է ունենում: Փոխվում են անունները, ժամանակները, բայց ոչ գործելաոճը. Արեգա Հովսեփյան

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում իշխող այս քաոսային (կառավարելի քաոս, իրականում) վիճակն ինձ հիշեցրեց մեր պատմությունից մի դրվագ, որի մասին քչերը երևի գիտեն: 1922 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից ընդամենը 7 տարի անց, Կոստանդնուպոլսում ստեղծվում է մի շատ «հետաքրքիր» կառույց՝ «Turk-Ermeni Teali Cemiyeti», ինչը թարգմանաբար նշանակում է «Թուրք-հայկական հաշտեցման միություն»: Կազմալուծված ու

Անընդունելի է Եկեղեցու ներքին կյանքը խաթարող, նրա միասնությունը վտանգող ցանկացած կործանարար գործընթաց. «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության անդամներս, գիտակցելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը, նրա հոգևոր ու ազգային նշանակությունը մեր ժողովրդի կյանքում, որդիական խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով վերահաստատում ենք մեր անվերապահ նվիրվածությունն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ որպես մեր հավատքի և ազգային ինքնության սրբազան կենտրոն, ինչպես նաև նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն

«Վանաձոր» ՔԿՀ-ում իր վստահորդին այցելած փաստաբանի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 

Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։

Պահանջում եմ ապահովել իմ պետության արժանապատվությունն ու ինքնիշխանությունը. Անահիտ Բախշյանը՝ Աննա Վարդապետյանին

Հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով դատավարության անջատված մասի վերաբացումից անցել է 6 տարի, սակայն ոչինչ չի ասվում գործի ընթացքի մասին, ՀՀ գլխավոր դատախազը լռում է։

Իրանում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է. Աբբաս Արաղչի

Արաղչին հայտնել է, որ համազգային բողոքի ցույցերը «բռնի և արյունալի են դարձել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար» և որ իրենք ունեն տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զենքեր մատակարարվում ցուցարարներին:

Վիեննական գալա, շամպայն եւ Շտրաուսյան գլուխգործոցներ․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի ավանդական երեկոն

«Վիեննական գալայի» պարային հատվածը վստահվել էր «Բարեկամություն» անսամբլի գեղեցկուհիներին, որոնք ճեմասրահից սկսած՝ էլեգանտ կավալերների ուղեկցությամբ հանդես եկան պարահանդեսային պարերի կատարումներով: Ի դեպ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նաեւ նման երեկոներին համապատասխան հանդերձանքով ներկա գտնվելու գեղեցիկ մշակույթ է ձեւավորել․ հանդիսատեսը եկել էր երեկոյան զգեստներով ու հարդարանքով։

Որոշ ռադիոընկերություններ խախտել են հիշատակի օրը գովազդ հեռարձակելու արգելքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 12-ին գումարեց տարվա առաջին նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 349 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ: «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 67 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի

Հայաստանի Հանրապետությունը կլինի ու կմնա Ինքնիշխան. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետությունը կլինի ու կմնա Ինքնիշխան: Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք, բայց մեզանից շատ չենք հարգում:

Քրեական գործ է հարցուցվել Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչեցրած արտահայտության համար

«Ազատություն». Իրավապահները քրեական գործ են հարուցել դեկտեմբերի 28-ին գառնեցի Էդվարդ Ստեփանյանի կողմից կաթողիկոսի հասցեին հնչեցրած արտահայտության համար: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ վարույթը նախաձեռնվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածով: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեր Ժիրայրը՝ խորանում հաղորդություն բաժանելու փոխարեն հեռախոսով զրուցելու ու Գարեգին Բ-ի փոխարեն Առաքել սրբազանին հնազանդվելու մասին

Մենք Ժիրայր քահանայից հետաքրքվեցինք՝ իր նշած «արդար պահանջով» մի խումբ եպիսկոպոսներ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ինքը, որ միացել է այդ պահանջին, ինչո՞ւ է համարում, որ կաթողիկոսը պետք է հեռանա, ի պատասխան ասաց. «Անկեղծ ասած՝ եկեղեցու ներսում խնդիրներ կան, եպիսկոպոսներն իրենց մեջ պետք է լուծեն: Ես միացել եմ իմ առաջնորդին, այդ հարցերին ճիշտ չեմ համարում, որ ինքս պատասխանեմ: Սուրբ գիրքն ասում է՝ հնազանդ եղեք ձեր առաջնորդներին, ուստի ես դրանից ավել կամ պակաս չէի կարող անել»:

Ո՞նց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները սնուցում են այդ կուտոկին. Արմեն Աշոտյան

Այլեւս «սովորական» է, որ ռուսաստանցի մի շարք գործիչներ մեր տարածաշրջանի մասին խոսելիս դրսեւորում են «Слон в посудной лавке» առակի հերոսի կեցվածքը: Զարմանում եմ, թե ոնց կարելի է հետեւողականորեն դասեր չքաղել սեփական սխալներից, այդ թվում՝ քարոզչական։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում. հունվարի 12-17-ը Երևանում հունվարի 12-ի ցերեկը, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 12-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ին գիշերը առանձին շրջաններում, 13-ին կեսօրից հետո դեպի երեկո,

Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ Միքայել Միքայելյանի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու առնչությամբ

168.am. Ադրբեջանի ​​զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյան կատարած քայլից, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է

New York Times-ը Հայաստանը ներառել է 2026 թ.-ին առաջարկվող ճամփորդական ուղղությունների ցանկում

Հայաստանը՝ The New York Times-ում The New York Times հեղինակավոր միջազգային պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին առաջարկվող ճամփորդական ուղղությունների ցանկում՝ հատկացնելով 20-րդ տեղը աշխարհի լավագույն ուղղությունների շարքում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը գրավիչ ուղղություն է իր հնագույն մշակույթով, գինու հարուստ ավանդույթներով և անկրկնելի բնությամբ։ Բացահայտեք Հայաստանը՝ 2026-ին։ Զբոսաշրջության կոմիտե

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930