Օրվա լրահոսը
«Մենք տպավորություն ենք արձանագրել, որ բոլոր վկաներին, կարելի է ասել, մինչեւ հարցաքննելը նախնական «մշակել» են». Բալասանյանի գործ
Բոլոր չորս վկաներն էլ շեշտեցին, որ որոշում կայացնելիս ամեն մեկը առաջնորդվել է այն համոզմունքով, որ, եթե քաղաքին հողատարածք է տրվում, դա օգուտ է քաղաքին, ուրեմն պետք է ընդունել, որ եթե լինում է մեկը, լինի իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ցանկանում է Գյումրիում «քարի վրա քար դնել», որեւէ բան կառուցել, այդ պարագայում անձնապես որեւէ խանգարող հանգամանք չի կարող լինել:
Արցախում թագավորությունը կոչվել է Աղվանից, եկեղեցին՝ Աղվանից, բայց գործ ունենք բնիկ հայկականության հետ. Համլետ Պետրոսյան
«Ճանապարհաշինական աշխատանքների անվան տակ այժմ Ադրբեջանը վերացնում է հայկական հետքերը: Ամիսը 2-3 գյուղ է ջնջվում»
Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի. Լեւոն Տեր-Պետրոսյան
20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձեւավորումը, որ Կայսրը ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։
«Մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ներուժը շատ մեծ է։ Սա այն ոլորտն է, որտեղ կարող ենք ունենալ երկուստեք կարևոր և շոշափելի արդյունքներ. Ժաննա Անդրեասյան
«Առաջիկայում մեդիա բաղադրիչի ներգրավմամբ նոր հնարավորություններ կստեղծվեն հայաստանյան ստեղծագործողների և կազմակերպությունների համար՝ համագործակցելու եվրոպացի գործընկերների հետ»
Կկայանա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովը
Ժողովի ավարտին տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություն։
Մենք մեզ ենք պահել, մենք արցախցիներին չենք պահել. Մանուշակ Ստեփանյան. ԱրցախTV
ԱրցախTV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը մանկավարժ, հասարակական գործիչ Մանուշակ Ստեփանյանն է։ Առաջին անգամ Արցախում է եղել մահապարտների գնդի հետ և այն, ինչ զգացել է այդ օրերին, գրի է առել։ Հաճախ է սոցիալական ցանցերում կիսվում Արցախի մասին իր հուշերով։ Իր գրառումներով միշտ հայրենասիրություն, լույս ու սեր է տարածում՝ գտնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի
Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ: «Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանքար Սուբրահմանյամին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: Այս հոգեցունց վթարից տուժած բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն», – X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Հիմա բոլոր այդ ձախողումներն իրենց ակտիվում ունեցող քաղաքական ուժերը, որ պարտավոր են անվստահություն հայտնել վարչապետին, ոչ միայն անգործություն են ցուցաբերում, այլև նախապայմաններ են առաջադրում քաղաքացիների առաջ. Էդգար Ղազարյան
Երբ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը համակարգում էր առավելապես այդ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված «Դիմադրություն» շարժումը, ես չեմ հրապարակել իմ ընտանիքի անդամների ցուցակն ու նկարները՝ հայտնելով, որ մենք մեր տանն ենք և պատրաստ ենք միանալ այդ պայքարին այն ժամանակ, երբ արդեն այն մոտ կլինի հաջողության։ Առաջին իսկ կոչով, ես, իմ ընտանիքը, հարազատները, ընկերները կանգնել ենք այդ պայքարի շարքերում, մասնակցել հանրահավաքներին, անհնազանդության ակցիաներին, բողոքի գործողություններին, այն ամենին ինչ պահանջվել է հավաքի մասնակիցներից։ Ես բացատրություններ չեմ պահանջել Իշխան Սաղաթելյանից և մյուսներից իրենց հետագա քայլերի, ծրագրերի մասին, այլ ենթարկվել եմ կազմակերպիչների հորդորներին, կոչերին և որոշումներին։
Էջմիածնի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածուի համար Էջմիածնին է միանալու Խոյ համայնքը՝ քանի որ թեկնածուն ունի Խոյի գրանցում։ Լավ ենք պրծել, որ Չարբախի գրանցում չունի. Մեսրոպ Առաքելյան
Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին, ինչպես է կառավարում երկիրը՝ ամեն ինչ հանուն իշխանության պահպանման։
ՀՀ կառավարությունը թող պարզաբանի․ համաձայն Սահմանադրության եւ Քրեական ու քրեադատավարական օրենսդրության՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ վարչապետը խախտել է երդումը, խաբել ժողովրդին. Արսեն Բաբայան
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը թող պարզաբանի․ համաձայն ՀՀ Սահմանադրության եւ Քրեական ու քրեադատավարական օրենսդրության՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ վարչապետը խախտել է իր երդումը, խաբել ժողովրդին, ղեկավարել է կեղծիքներով, հովանավորել կոռուպցիան, քաղաքական հալածանքներ է իրականացրել ու անձնական շահերի համար ոտնահարել է պետության շահերը։
Ալիևի իմաստության և Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ խաղաղությունը վերականգնվել է. Եվդոկիմով
«Ազատություն». «Մոսկվան իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը», – Baku TV հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ «Մոսկվայի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Իլհամ Ալիևի իմաստության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ
Մեր պատմության մեջ երբեք չենք ունեցել պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար ապահովելու այսպիսի շանս. Նիկոլ Փաշինյան
«Դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են հնարավորություններ»
Բուդդայականության Հոգևոր Ուսուցիչն ընդգծում է. «Ոչ ոք իրավունք չունի հարձակվել հոգեւորականների վրա»
Եկեղեցու դեմ արշավով նա կոծկում է նախատեսվող պատերազմը. Էլեոնորա Մանանդյանը՝ Փաշինյանի մասին
Տեսչական մարմինը Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ապամոնտաժվել է հեղուկ գազի պահեստարան և բենզալցակայաններ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ, քաղաք Երևան, Արին-Բերդի փող. 10/16 հասցեում «Յունիվերսալ Պրոջեքտ» ՍՊ ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մյասնիկյան 21 հասցեում «ՄակՎիչ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանների նկատմամբ։ Ստուգումների արդյունքում նշված բենզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային
Նման վարքագիծ եկեղեցու նկատմամբ որդեգրում են Հայաստանի զավթիչներ՝ թուրքերը, պարսիկները, ցարական ռեժիմը եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը. ԱԺ պատգամավոր
Փաշազադեն ֆասը տվեց, Փաշինյանն ու իր թիմը այդ հրահանգին ենթարկվեցին. Արթուր Խաչատրյան
«Շարունակվող ճամփորդություն» դեպի Սերգո Երիցյանը»
Մանկավարժական համալսարանում ցուցադրվեց «Շարունակվող ճամփորդություն» ֆիլմը՝ նվիրված լրագրող, հրապարակախոս, հասարակական և պետական գործիչ Սերգո Երիցյանին։ Մանկավարժական համալսարանի Հեռուստալրագրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պետական գործիչ, մանկավարժ, գիտնական Սերգո Երիցյանը կդառնար 68 տարեկան։ Լրագրության և լրագրողական կրթության ասպարեզում մեծ ներդրում ունեցած մարդը, որ նաև բազմաթիվ գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ է, կրթել է ապագա լրագրողների
Օղակաձև այգում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը
Օղակաձև այգու՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Ինչպե՞ս կանխարգելել վարիկոզի խորացումը
Վարիկոզը երակների հիվանդություն է, որի ժամանակ երակները մեծանում են, կորցնում առաձգականությունը, բարակում և ձևավորում են հանգույցներ։ Այն հաճախ զարգանում է, երբ խանգարվում է արյան բնական հոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտ։ Հիմնական պատճառները` 🔵 ժառանգական նախատրամադրվածություն, 🔵 երկարատև կանգնած կամ նստած աշխատանք, 🔵 ճարպակալում, 🔵 հղիություն, 🔵 ֆիզիկական ակտիվության պակաս, 🔵 հորմոնալ փոփոխություններ: Հիմնական ախտանիշները` 🔵
ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է
«Ազատություն». Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է: «Երևան տեղափոխված երեք տուժաներից մեկի կանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են»,-«Ազատությանը» հայտնեցին ԱՆ-ից: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին
Սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար
«ՀայաՔվեի» հերթապահությունը Մայր Աթոռում շարունակվում է
«ՀայաՔվեի» հերթապահությունը Մայր Աթոռում շարունակվում է. «Ոչ մի սրբապիղծ չի մոտենա Վեհարանին»:
Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Yerevan.Today. Կառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։ Նա նշել էր․ «Որոշ կաշառակերներ խոսում են՝ իբր «Հայաստան» համահայկական հիմնադրամից գողացել են, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է»։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ին մեկնաբանություն է տվել թեմայի
«Հերիք է արդարանաք, սրան պիտի ճանապարհենք»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական գործիչներին եւ հոգեւորականներին
«Եթե ստորագրում եք՝ Մամիջանյանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում՝ ասեք՝ չենք ստորագրում»
Հաղպատում գործող ֆաբրիկայի տարածքից գողացել էին 350 գրամ փիրուզի հանքաքար
Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղպատում գործող մի ֆաբրիկայի տարածքից գողացել են փիրուզի հանքաքար: Պարզվել է, որ գողությունը կատարել է ֆաբրիկայի աշխատակից 24-ամյա երիտասարդը: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 350 գրամ փիրուզի հանքաքարը: Երիտասարդը հայտնել է, որ հանքաքար է գողացել նաև հունիսի 7-ին: Հանգամանքները պարզվում են։ ՀՀ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տեր-Գրիգորյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տեր – Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ: Երևանի քաղաքապետարան
Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով. Տեր Մովսես քահանա Սահակյան
Տեր Մովսես քահանա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան Երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը վարկաբեկելով և հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։ Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված Հայ Եկեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։ Վերջնակետն ավելի քան
«Հայաստան» խմբակցությունը նախապայմաննե՞ր է առաջ քաշում
«Հայաստան» դաշինքի առաջնորդի օրակարգը՝ 2026-ի ընտրություններով իշխանությանը հեռացնել, վտանգավոր է
Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում. տեղադրողներին տուգանել են, այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն. Հրանտ Տեր-Աբրահամյան
«Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված: Դրոշ տեղադրողներին տուգանել են փողոցը սխալ անցնելու համար, իսկ այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն:
«Կլինեն ընտրություններ, կտեսնենք՝ ինչքան է ՔՊ-ի վարկանիշը, այս խոսակցություններն ինձ հիշեցնում են 2021-ի ընտրությունները»․ Դավիթ Խուդաթյան
Լրագրողները հիշեցրին, որ Գյումրիում ու Փարաքարում էլ ՔՊ-ն վերջերս պարտվեց։ Խուդաթյանն ասաց, որ Վաղարշապատի հարցով նման մտահոգություն չունեն․ «Մեր թեկնածուն առաջիկա ընտրություններին շատ մեծ հավանականություն ունի հաղթելու»։