Օրվա լրահոսը

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է Վիվա-ՄՏՍ-ը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությունն սկսում են համատեղ ծրագիր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու համար: Գործընկերները նախապատվություն են տվել ծրագիրն իրականացնել ոչ թե ստատիկ, այլ ժամանակակից օրթեզներով: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ձեռք է բերվել Գերմանիայի և Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ: Առաջին

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:

Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար: Սիրվարդ Գևորգյանը 2021թ․-ի հոկտեմբերի 14-ից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Սիրվարդ Գևորգյանը 2000-2004 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան: 2011-2013 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Մասնագիտական գործունեության

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին. Արթուր Դավթյանն այցելել է Արցախ

Քննարկվել է հետպատերազմյան շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով որակյալ քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության ապահովումը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ Անահիտ Ավանեսյանը քննարկել է երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը

«Հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ և հատկապես հետպատերազմյան շրջանով պայմանավորված իրավիճակը` հոգեկան առողջության պահպանումը մեր առաջահերթություններից է»

Կալանավորվել են 2021թ. նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատուն և դիտորդը

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, գերեվարված 13 զինծառայողներից Տ.Ս.-ի և Ա.Գ.-ի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, դիրքում մնացած 11 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

Բեռնատարում եղել է այլ ապրանք, այլ քանակությամբ. ՊԵԿ-ը չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք է բացահայտվել

Արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ, ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրավոր կարծիքները կհնչեցվեն Հոգաբարձուների խորհրդի նիստում. «Հայաստան» հիմնադրամ

Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբեր Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները

Վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող նախագիծը կարող է նոր ներդրումային ծրագրերի հիմք դառնալ. Արմեն Սարգսյանն ընդունել է «Մասդար» ընկերության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մասդար» ընկերության միջև այսօր, 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր: Շնորհավորելով փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Մասդար» ընկերության

Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման

Սոչիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ՀՀ կառավարություն

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին՝ Կուզբասի հանքերից մեկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի Լիստվյաժնայա հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ, որը հանքափորների և փրկարարների շրջանում պատճառ է դարձել մարդկային զոհերի։ Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խնդրում եմ իմ խորը ցավակցությունն ու անկեղծ վշտակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներս։ Այս մեծ դժբախտության պահին

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշումը հրապարակվեց. Քոչարյանին նոր հոդվածով մեղադրելու համար դատախազության բողոքը մերժվեց

Ինչ վերաբերում է դատախազության բողոքին, Խուդոյանն ասաց. «Եվս մեկ անգամ փաստվեց, որ նման պահանջը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը»: Առայժմ արդարացման վճիռը շարունակում է ուժի մեջ լինել, եթե իհարկե, սահմանված ժամկետում՝ 1 ամսվա ընթացքում Վճռաբեկ չդիմեն ու չբողոքարկեն:

Տավուշի մարզում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք, կանխարգելվել ապօրինի որսի 1 դեպք

Ապօրինի փայտանյութով բարձված 4 մեքենա՝ 12խմ վառելափայտով, տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Սյունիքում 14 «Արմաթ» աշխատանոց կբացվի

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) հայտնում են, որ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ Սյունիքում հիմնել 14 «Արմաթ» լաբորատորիա, ինչպես նաև 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց՝ Կապանում։ «Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք այնտեղ «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը», –

Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

«44-օրյա պատերազմից հետո բոլորս ենք հայրենազրկվել, որովհետեւ այն հայրենիքը, որ հանձնվեց, բոլորիս հայրենիքն էր». Ռուբեն Մելիքյան

Ես ինքս, որ Շուշիում 2,5 տարի աշխատել եմ մարդու իրավունքների պաշտպան, գրասենյակ եմ ունեցել, ինքս զգացել եմ Շուշիի էներգիան, ուժը: Եվ այն մարդուց, որը կարող էր իրեն թույլ տալ այդպիսի արտահայտություն անել, պարզ է, որ կարելի է ամեն ինչ սպասել:

«Սև ուրբաթ» Ucom-ում. մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: Նշենք նաև, որ նշված օրերին Պրեմիում դասի «գեղեցիկ», ինչպես նաև բրոնզե և արծաթե հեռախոսահամարները հասանելի կլինեն 50% զեղչով: «Ucom-ում «Սև ուրբաթը» կտևի 3 օր, այնպես որ,

«Թուրքիային թույլ են տալիս իրագործել իր 100-ամյա երազանքը»․ Վազգեն Մանուկյան

Այդ խնդիրը լուծում են Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ այն հարիր չէ մեր ազգային շահերին

Արցախի ԱԺ քննարկմանն է ներկայացվել ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Նոյեմբերի 26-ին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Նիստի քննարկմանն էր ներկայացվել «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Օրինագիծը Հանրապետության նախագահի կողմից լիազորված էր ներկայացնելու ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին։ Նախարարը նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է՝

«Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը ՀՀ-ն տանում է դեպի կործանարար պատերազմ»․ Վազգեն Մանուկյան

«Հարավային Կովկասում այս իրավիճակը կայուն չէ, դա բերելու է պատերազմի»,-համոզված է Վազգեն Մանուկյանը

Պուտինն Ալիեւին ասել է՝ ինչու են պետք եռակողմ հանդիպումները

Իր հերթին Ալիևն ասել է, որ մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն եղել:

«ԱԺ-ում այդ բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը»․ Վազգեն Մանուկյան

Առանց փողոցի հնարավոր չէ, բայց պետք է լինի ղեկավար մարմին

Ռուբեն Մելիքյան. «Չկա Հայաստանում որեւէ գիտակից մարդ, որը շունչը պահած չի սպասում, թե այս անգամ որքան է զիջվելու»

Եվ թող գիտակցեն նաեւ, որ այս ընթացքում այդ մարդիկ կոնկրետ աշխատավարձ են ստացել, էլ չեմ ասում միլիոնների հասնող պարգեւավճարներ, այլեւայլ արտոնություններ, փաստացիորեն մեզ այս վիճակին հասցնելու համար

Կալիֆորնիայում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության մասին տեսանյութ է ցուցադրվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրեթե 6 տարիների աշխատանքի մասին պատմող տեսանյութը ցուցադրվել է Կալիֆոռնիայում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի կազմակերպած միջոցառմանը՝ Արման Թաթոյանին «Human Rights Champion» մրցանակ շնորհելու առիթով: Գործունեությունը տարվել է բարդ ու ճգնաժամային իրավիճակներում, պահանջվել է գիշեր-ցերեկ աշխատանք, անհատական մոտեցում և անմիջական միջամտություն, մասնագիտական բարձր որակ և հրատապ լուծումներ, ամենօրյա հետևողականություն ողջ

Կուբաթլուի հատվածում պոստերը երեք անգամ առաջ ենք տվել, բայց Ռուսաստանը չի համաձայնվել․ Սյունիքի մարզպետ

«Պարոն վարչապետը ռեալ մեզ ասաց, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու»,- ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ԱԺ-ում լրագրողներին։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են Սյունիքում մեր զորքերը նահանջել Վաղարշակ Հարությունյանի պաշտպանության նախարար լինելու ժամանակ, Մելիքսեթ Պողոսյանն ասաց. «Ոչ մեկն էլ չէր ուզում, որ զորքերը հետ քաշվեն: Պրն վարչապետը երբ եկել է Գորիս խորհրդակցության, ասել է՝

Վազգեն Մանուկյանի պաշտպանը հիշեցրեց Փաշինյանի թափահարած մուրճը․ «Դատախազը դրանում հանցակազմ չէր տեսել»

Եթե առաջնորդվենք դատախազ Կարեն Բիշարյանի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ այսօր Վազգեն Մանուկյանի հանդեպ մեղադրանք չէր լինի, իսկ այս գործով դատախազը կհրաժարվեր մեղադրանքից

Անթույլատրելի էր նաև ձևը, որով ձերբակալվել է Արա Զոհրաբյանը. Մարդու իրավունքների պաշտպան

Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները:

Այդ պատվարը կարող է ցանկացած ժամանակ փլուզվել եւ մի քանի գյուղ կվերանա. Նազելի Վարդանյան

Ինգա Զառաֆյանի խոսքով, իրենք չեն ուզում խոչընդոտել  հանքարդյունաբերությանը, միայն պահանջում են, որ այն մտնի օրենսդրական դաշտ եւ աղտոտվածությունը չլինի այնպիսի մասշտաբներով, ինչպիսին այսօր է: Նա, հղում անելով ԵՊՀ գիտական հետազոտություններին, ասաց, որ Հայաստանում կան մոտ 1 միլիարդ տոննա պոչեր, որոնք հավաքված են ե՛ւ շահագործվող ե՛ւ փակված պոչամբարներում. «Տարեկան 20-25 միլիոն տոննա պոչեր լցվում են պոչամբարներ: Մեր երկրի մեկ տոկոսից ավելին արդեն ունենք աղտոտված տարածքներ, այն էլ՝ այն կերպ աղտոտված, որը չես կարող հետ բերել նախկին վիճակին»:

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

Սահմանել են ծառայության մատուցման միևնույն գին, որը պահպանվել է տևական ժամանակ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031