Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, թե Անատոլի Հովհաննիսյանի ժողովածուն ամենօրյա ընթերցանության գիրք է». Նշան Աբասյան

Ֆրանսիայի Լիոն քաղաքում (առողջական խնդիրներով պայմանավորված) գտնվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանին անակնկալ էր սպասվում. «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է հանձնել նրա «Գնում եմ կորեմ» բանաստեղծությունների ժողովածուն՝ Հատընտիրը, որում հեղինակի նախորդ երեք գրքերի հանրագումարն է: «Առավոտը» զրուցել է գրքի խմբագիր Նշան Աբասյանի (լուսանկարում) հետ: – Օրերես լույս է տեսել բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ» բանաստեղծությունների հատընտիրը:

ԵՊՀ ուսանողը ներառված է հետազոտական խմբում, որի առաջարկած ծրագիրը գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման

Ծրագիրն ասիմետրիկ սինթեզի կատալիզատորների նախագծման և ստացման մասին է։ Ըստ էության, մենք ծրագրում ենք ստեղծել նոր գործիքներ, որոնք կարող են կիրառվել օրգանական քիմիայի տարբեր ոլորտներում։

Խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Վերածնված ճակատագիր

Նախաերկրաշարժյան մեր բազմաբնակարան շենքի բնակիչներից, իմ ընտանիքի մտերմությունն Աթաբեկյանների եւ Բոստանչյանների հետ, պայմանավորված էր իմ կնոջ՝ Ռիտայի, եւ նրանց կանանց՝ Շուրա եւ Նյուռա քույրերի միջեւ ստեղծված շատ ջերմ հարաբերություններով: Ավելին, «եռյակը» սիրալիր էր այնքան, որ հարազատ քույրերը կնախանձեին: Վիգենը Շուրայի ամուսինն էր՝ բազմաշնորհ ու բազմաոճ: Ամեն ինչ նկատող, ամեն բան տեսնող, ամենքին հասկացող, բայց լռակյաց,

107 ավագ դպրոցներում գործում են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ

Ավագ դպրոցներում նման արդիական սարքավորումների առկայությունը կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և նորարարական ծրագրերի իրականացման հմտությունների ձևավորմանը:

Գյումրին քաղաքապետ է ընտրում. միակ թեկնածուն «Բալասանյան դաշինք»-ից է

Թեկնածուն հայտարարեց, որ հանգիստ, հանդարտ ու միասնական, ապագայի հույս ունեցող Գյումրի է երազում։

ԱԻՆ-ն անցյալ շաբաթ գրանցել է 377 դեպք, մահվան 11 դեպք մեկ շաբաթում

Արձանագրվել է թունավորման 11 դեպք:

«Դեմոկրատական այլընտրանք»-ը կմասնակցի Նոր Հաճնի, Վարդենիսի եւ Եղեգնաձորի ընտրություններին

Եղեգնաձորում կմասնակցի ԲՀԿ-ի հետ դաշինքով։ Վարդենիսում՝ «Համերաշխություն» կուսակցության հետ դաշինքով։

«Հանուն Հանրապետության»-ը Արթիկում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Արսեն Աբրահամյանի գլխավորած թիմով

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում սույն թվականի դեկտեմբերի 5-ին մասնակցում է ՏԻՄ ընտրություններին՝ Արսեն Աբրահամյանի գլխավորած հետևյալ հաղթական թիմով: 1.Արսեն Աբրահամյան 2.Հովհաննես Սահակյան 3.Լիլիթ Հաջաթյան 4.Արտակ Ռափյան 5.Գարիկ Հովսեփյան 6.Մելանյա Մարգարյան 7.Շիրակ Խաչատրյան 8.Էդգար Կոստանյան 9.Գայանե Մինասյան 10.Գևորգ Ղուլիջօղլյան 11.Լևոն Պետրոսյան 12.Վարսիկ Հարությունյան 13.Ալեքսան Աբրահամյան 14.Կատյա Պասկևիչյան 15.Աղվան Բալոյան 16.Ահարոն Խաչատրյան 17.Աշոտ

Ապրիլից Լոռու եւ Շիրակի մարզերում եւս կգործի պարեկային ծառայությունը

Ընթացքի մեջ է տրանսպորտային եւ սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք, արձանագրվել է մահվան 51 դեպք

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներ ստացած անձը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ

Վահրամ Խաչատրյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 1 Նոյեմբերի 2021, 1228 – Ա ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

«Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ավարտվեց գեղեցիկ գալա համերգով

Երևանում հոկտեմբերին անցկացված «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ավարտվեց գեղեցիկ գալա համերգով։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչի և Ռոշկո եղբայրների համերգը։ Հնչեցին Կարոլ Լիպինսկու և Վոյչեխ Կիլարի ստեղծագործությունները։ Շոպենի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր Յակուբ Կուզլիկը ներկայացավ մազուրկաների ինքնատիպ կատարմամբ։ Համերգի ընթացքում թանգարան-ինստիտուտում կայացավ լեհ դասական Ցիպրիան Կամիլ Նորվիդի բանաստեղծական հսկայածավալ ժառանգության մի փոքրիկ

«Սաակաշվիլին ինքնասպանության իրավունք ունի». Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը վրդովմունք են առաջացրել իրավաբանների և իրավապաշտպանների շրջանում. JAMnews

«Սա շատ լուրջ հայտարարություն է։ Այն կարող է դասական օրինակ լինել այն բանի, որ պետական պաշտոնյան կարող է խրախուսել ինքնասպանությունը երկրում»

Կապիտուլյացիայի հաղթարշավը. Ռուբեն Հակոբյանի նախագիծը

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը ներկայացնում է վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը։ Նա իր տեսակետն է ներկայացնում մասնավորապես հետևյալ հարցերի մասին. – որո՞նք էին արցախյան ազատամարտի պարտության հիմնական պատճառները, – ե՞րբ, ինչու՞ և ինչպե՞ս Արցախը դուրս մնաց բանակցային ձևաչափից, – կարո՞ղ էր, արդյոք, տեղի չունենար 44- օրյա պատերազմը… Եթե այո, ապա

Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Մարտունու ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի որոշմամբ, Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Մարտունու ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցության ցուցակը կգլխավորի ՀԿԿ Մարտունու շրջանային կազմակերպության առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետություն» կուսակցության համայնքապետերի թեկնածուները՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետերի թեկնածուներն են ` Վայք- Կառլեն Մինասյան Թումանյան-Սուրեն Թումանյան Վեդի – Գագիկ Հակոբյան Վանաձոր – Վազգեն Թորոսյան Սևան -Աշոտ Նադարյան Նաիրի- Արմեն Խաչատրյան Աբովյան – Էմիլ Հարությունյան Գառնի – Արամ Խաչատրյան Եղեգնաձոր – Անուշավան Մովսիսյան «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մրցավարները հաղթանակը տվեցին ամերիկացուն

Վանաձորցի 71 կգ քաշային Արման Դարչինյանը չանցավ Բելգրադում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Նրա մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Օբել Բարտի Էլն էր: Պայքարն ընթացավ գրեթե հավասար պայքարում, սակայն Դարչինյանը մեր տպավորությամբ մի փոքր առավելություն ուներ: Եվ երբ մենամարտի ավարտին ամերիկացուն հայտարարեցին որպես հաղթող, մրցավարների այդ որոշումը նրա համար էլ անակնկալ էր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ առողջապահության նախարարը այցելել է Գյումրու մի շարք ԲԿ-ներ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրի ԲԿ-ի հիմնանորոգված և վերազինված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, ինչպես նաև Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում, «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում» և Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում: Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ևս միացել է նախարարի շրջայցին: Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է

Կրծքագեղձի քաղցկեղ․ լուրջ, բայց հաղթահարելի մարտահրավեր

Հոկտեմբերն աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս․ հատկապես այս ամսվա ընթացքում աշխարհի առողջապահական կազմակերպությունները իրազեկման լայնածավալ միջոցառումներ են իրականացնում՝ փորձելով ավելի ու ավելի շատ մարդկանց տեղեկացնել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու կանխարգելման կարևորության մասին։ Այն, որ կրծքագեղձի քաղցկեղը լրջագույն մարտահրավեր է՝ ուղղված հատկապես կանանց, փաստում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալները՝ Կրծքագեղձի

«Հոկտեմբերի 27»-ից առաջ և հետո

Չորս օր առաջ հոկտեմբերի 27-ն էր՝ 22 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության օրը։ Եվ, ինչպես միշտ, սկսվեցին այդ ողբերգական օրվա հետ կապված քաղաքական մեկնաբանությունները։ Տարիներ ի վեր տրվող հարցերը հետևյալն են․ -Ո՞ր քաղաքական ուժին, կամ ո՞ր գործչին էր ձեռնտու ոճրագործությունը։ -Միայնա՞կ են գործել արդյոք ահաբեկիչները։ Եթե ոչ, ապա ո՞ր քաղաքական ուժերն են կանգնած եղել

Կարեն Տոնականյանը վնասեց թեւը եւ չկարողացավ շարունակել մենամարտը

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում այսօր երեկոյան մրցահերթը սկսվեց 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանի եւ  ֆրանսիացի Սոֆիան Ումիհայի մենամարտով: Դիմակայությունն ընթանում էր փոխադարձ գրոհներով, երբ երկրորդ ռաունդի միջնամասում Կարեն Տոնականյանն անսպասելի վնասեց աջ թեւը, ու բժիշկը նրան թույլ չտվեց շարունակել պայքարը: Հաղթանակը շնորհվեց ֆրանսիացուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հանքարդյունաբերությունը ծաղկեցրել է Դաստակերտը, հանքարդյունաբերության հետեւանքները՝ ամայացրել

Երբեմնի ծաղկուն Դաստակերտում 4000 բնակիչ է ապրել, այսօր՝ 300 մարդ է մնացել:

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը Տողը նորից լրիվությամբ հայաբնակ էր. Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը 1991 թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից սկսվեց և ժամերի ընթացքում հաջողությամբ ավարտվեց Տողի ազատագրման ռազմագործողությունը: Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը Տողը նորից լրիվությամբ հայաբնակ էր… Ավաղ, դրանից 29 տարի անց մենք, գրեթե առանց մարտի, կրկին հանձնեցինք այն,ինչը ձեռք էինք բերել մեր հերոս

Դավիթ Չալոյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության ¼ եզրափակչում է

Գերծանր քաշային (+92 կգ) Դավիթ Չալոյանը Սերբիայի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում քիչ առաջ միավորներով առավելության հասավ կոլումբիացի Քրիստիան Սալսեդո Գոդազզիի նկատմամբ եւ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում: Այսօր Հայաստանի ազգային հավաքականից ռինգ մտնելու են նաեւ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը եւ 71 կգ քաշային Արման Դարչինյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մենք ենք քանդել մեր տները, Աստծո տաճարները, և մենք այդ մեղքը պետք է քավենք ու վերստին մեր ձեռքերով կառուցենք»․ Բագրատ Սրբազան Գալստանյան

«Մենք պետք է հասկանանք, որ մեր պատասխանատվությունը միայն լավ ճանապարհների և լավ շենքերի մեջ չէ, այլ հոգևոր աշխարհի վերածնունդն է: Այդ վերածնունդը սկսում է փոքր քայլերից, սիմվոլիկ մի քարը նշանակում է, որ մենք բոլորս միասին ենք և փորձում ենք փոխել ինչ-որ բան»․Ռուբեն Վարդանյան:

ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով․ Մասիսի համայնքապետ

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը «Սիրելի՛ հայրենակիցներ, Մասիս համայնքի և հարակից բնակավայրերի սիրելի՛ բնակիչներ, Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Ինչպես տեղյակ եք, Մասիս քաղաքը խոշորացվել է և հետայսու Մասիս համայնքը իր մեջ ընդգրկում է նախկին Մասիսի շրջանի բոլոր համայնքները: Սույն

Տղամարդը կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր: Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Պարեկները

«Հաշվարկներ կան, որ ուժգին երկրաշարժի դեպքում Երեւանում կարող է 300 000 մարդ մահանալ»․ Ալեն Ամիրխանյան

Մեր բնակֆոնդի 70%-ը պատշաճ վիճակում չէ եւ 7 բալանոց երկրաշարժի դեպքում աղետալի հետեւանքների է ենթարկվելու

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728