Օրվա լրահոսը
Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մեծ դեր ունի մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման գործում, և ՀՀ կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել այդ գործին. Փաշինյան
Հանրահայտ է այն անուրանալի ներդրումը, որ արել են Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները Մխիթարյան միաբանությունում, Զմմառի միաբանությունում և այդպես շարունակ:
ՀՀ վարչապետի՝ Սյունիք այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կազմակերպած խուլիգանության արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժը, ինչպես նաև դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 24.011.500 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել պետական սեփականություն հանդիսացող «Մերսեդես Ս 600» մակնիշի ավտոմեքենային:
«Անգամ սեպտեմբերի 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ եթե ոչ հաղթելու այդ պատերազմում, գոնե ոչ ոքի արդյունքով ավարտելու». Կարեն Վրթանեսյան
Ադրբեջանը չէր գնա պատերազմի, եթե Հայաստանի պետական կառավարման եւ պաշտպանական համակարգում «ավերված» վիճակ չլիներ
«Եթե ձեզ բնակարան տան Ղարաբաղում, կգնա՞ք ապրելու այնտեղ». Բաքվում հարցվածներից յոթից 3-ն է «այո» ասում. Տաթևիկ Հայրապետյան
Մի երիտասարդ աղջիկ էլ նշում է, որ «դա ռուսների վերահսկողության տակ անցած տարածք է, և այնտեղ քաղաքակրթություն չկա»
Առանց աշխարհասփյուռ հայության ակտիվ ու շարունակական ներգրավման հնարավոր չէ ապահովել Արցախի արագ ու արդյունավետ վերականգնումն ու զարգացումը. Արտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյանը հանրային հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի հարյուրավոր հայերի հետ
Անդրադարձ է կատարվել հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող ծրագրերին. Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է «Santé Arménie»-ի ներկայացուցիչների հետ
Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵՄ «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառմանը
2021թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը. «ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծարգո՛ տիկին Վիկտորին, հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ հյուրեր, Ողջունում եմ Ձեզ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ»
Բորիս Նավասարդյան. Ես շարունակում եմ օրինագիծն ամբողջությամբ համարել խնդրահարույց
Պետք է ասեմ, որ այս կարգավորումը որեւէ նոր բան իր մեջ չի պարունակում: Մինչեւ այս ճշգրտումը, հստակեցումը ինչպիսի իրավական նորմ էր գործում նաեւ մեր երկրում: Լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում օրենքին հակասող բովանդակության տարածման համար, բայց ազատվում է այդ պատասխանատվությունից, եթե հղում է կատարում որեւէ աղբյուրի: Այսինքն, պատասխանատվությունն ուղղվում է մեջբերվող աղբյուրի ուղղությամբ: Եվ, բնականաբար, եթե այդ աղբյուրը գոյություն չունի, անանուն է, չի նույնականացվում, չի հայտնաբերվում, ապա այդ պատասխանատվությունից ազատումը չէր կարող գործել նաեւ մինչեւ այս փոփոխությունը: Ես համոզված չեմ, որ սրա կարիքը կար:
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք
Մրցույթին մասնակցել է 244 դպրոց ՀՀ բոլոր մարզերից:
Ինեկոբանկը ԴիջիԹեք 2021-ին. նորարարություն հանուն հարմարավետության
Երևան, 29 հոկտեմբերի. Ինեկոբանկն իր նորարար մոտեցումներով այս տարի ևս մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը՝ ներկայացնելով հաճախորդների առօրյան առավել հարմարավետ դարձնող իր նոր ծառայություններն ու հատուկ առաջարկները: Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան համախմբող ԴիջիԹեք 2021 ցուցահանդեսի ընթացքում Ինեկոբանկը ներկայացնում է ամենահարմարավետ թվային բանկինգի՝ InecoMobile հավելվածի նոր հնարավորությունները և հատուկ առաջարկներով հանդես գալիս ժամանակն
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա. Արմեն Մուրադյան
Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։
Ստյոպա Սաֆարյանն՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 ժամ»-ի գործով հայցվոր կողմը հրաժարվեց «168 ժամ»-ի մասով հայցից
Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը պնդեց՝ նա Ստեփան Սաֆարյանին վիրավորելու մտադրություն չի ունեցել. իր գնահատողական վերաբերմունքն է արտահայտել:
Համակարգված գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից հետ են հանձնվել Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները
Լրատվամիջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, բացառապես ապատեղեկատվություն է:
Դեմարկացիա և դելիմիտացիա․ծուղա՞կ, թե՞ հնարավորություն. ՄԱՀՀԻ
ՀԱՄԱՏԵՔՍՏ Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմից հետո էլ Արցախի կարգավիճակի չլուծված լինելը որպես պատերազմում հաղթող կողմ Բաքու-Անկարա տանդեմի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի տակ այդ հարցն իսպառ փակելու ռազմավարությունն ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան չհասան իրենց վերջնական նպատակին: Պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանի համար դրա ծանրագույն հետևանքները ստեղծեցին նոր խնդիրներ ու մարտահրավերներ։ Նոյեմբերի 9-ի
Ալիևի հայտարարությունները մտացածին են, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն. դատախազություն
Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015–2019թթ. կոնկրետ Հերոին տեսակի թմրամիջոցի ծագման և տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում:
Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը տարեկան ամբուլատոր պայմաններում բուժօգնություն տրամադրում և սպասարկում է ավելի քան 20.000, իսկ ստացիոնար պայմաններում՝ ավելի քան 10.000 պացիենտի
7 անձի մեղադրանք է առաջադրվել Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով
Հետախուզվողի, ինչպես նաև սպանությանը մասնակից գործով չպարզված անձի և ապօրինի կերպով հրազեններ իրացնելու մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
3 հաղթող եւ մեկ հատուկ մրցանակ՝ էլեկտրոնային կիթառի մրցույթում
Հատուկ մրցանակ է շնորհվել ամենաշատ դիտումներ ունեցած մասնակցին
Քննարկել են աշխարհասփյուռ հայերին եւ հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր. Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին: Շնորհավորելով հոգեւոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր եւ աստվածահաճո առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին եւ հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգեւոր, կրթական եւ հայրենիքի հետ կապն առավել
Դատարանը որոշել է Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով
Հերթական մեղադրական դատավճիռը՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին արձանագրված ընտրական հանցագործության գործով
Արտաշես Թումանյանը և ԻԻՀ նախարարը քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինաշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր
Ընդգծելով 2022թ.-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորեց իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։
Դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ՝ «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքում
Այս դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը Տիգրանաշենի ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ
Միջադեպ ՌԴ դեսպանատանը. Իրանի քաղաքացին հարվածել է ոստիկանության պարեկի դեմքին և որովայնին
Շահբազ Զ.-ն բերման է ենթարկվել, ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ձերբակալվել: Այժմ կատարվում է նախաքննություն:
Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը. այս աղետը օր առաջ կանգնեցնել է պետք. Արմեն Մուրադյան
Ես գտնում եմ, որ այս հատվածում ունենք խնդիր, որը կոչվում է ամենաթողություն, որը մենք խառնում ենք խոսքի ազատության հետ, ինչը շատացնում է ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ անհաշվելի դեպքերը․․․
Համավարակը պետք է փոխի մարդկանց մտածելակերպը
Կորոնավիրուսը համերկրային, գլոբալ մասշտաբի հիմնախնդիր է, որի հետ մարդկությունը դեռ չէր հանդիպել: Սակայն կարծիք կա, որ հենց այդ մահացու վտանգի շնորհիվ, երեւի թե, կվերականգնվեն մեր մարդասիրական արժեքները: Կորոնավիրուսը սպառման կարանտին է, եւ այն իր հետ բերեց եւ կբերի թե տնտեսական, թե հոգեբանական եւ թե մշակութային խոր հետեւանքներ: Ուզենք թե չուզենք, ստիպված ենք կրճատել մեր ծախսերը,
Զինված մուտք են գործել Տաշիրի բնակչի տուն, պահանջելով գումար ու ոսկի, որդուն տեսնելով՝ կրակել են և դիմել փախուստի
29-ամյա երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
«Իմ սիրտն ու հոգին Երեւանում են». Ֆրանսահայ գրող
Կայացավ Ռուբեն Հովակիմյանի «Յոյս ու տառապանք» գրքի շնորհանդեսը
Վիրտուալ իրականություն, 25 Գբ/վ ցանց, 4K TV և այլն. «Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները
29 հոկտեմբերի 2021 թ., Երևան. Team Telecom Armenia-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք DigiTec Expo 2021-ի շրջանակում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները և պարգևում լիովին ազատ լինելու զգացմունքը: DigiTec-ում Team Telecom Armenia-ի տաղավարի հյուրերին ընկերության աշխատակիցները կպատմեն նորագույն Next Generation Network (NGN) ցանցի մասին, որը ապահովում է 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց: 25G-PON
Անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամսագրում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. Համարը: Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները: Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են


















































